Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Էկոնոմիկ զարկերակ
  • ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ Հայաստանում աշխատողների գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 183.64 հազար դրամ: Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2017թ-ի հունվար-մարտ ամիսներին մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է ավելի քան 60 հազար դրամ: Այսպես, եթե հաշվետու ամիսներին պետական համակարգում միջին աշխատավարձը սահմանվել է 155.12 հազար դրամ, ապա մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 219.61 հազար դրամ: 2017թ-ի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.1% աճ՝ կազմելով 183 հազար դրամ: Ըստ ձևավորված ավանդույթի՝ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1854598494805289&set=a.1475332372731905 ...

    Կարդալ ավելին
  • 2017 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացել են շուրջ 9,3 տոկոսով։ Արտադրվել է ընդհանուր առմամբ 2,1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 178 մլն կՎտժ-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Նշենք, որ ներքին շուկայում սպառվել է 1,7 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է ավելի քան 10 տոկոս։ Ներքին շուկայում տարեսկզբի երեք ամիսներին ծախսվել է 156 մլն կՎտժ-ով ավել էլեկտրաէներգիա։ Ակտիվացել է էլեկտրաէներգիայի արտահանումը հարևան Վրաստան։ Առաջին եռամսյակում վրացական շուկա է առաքվել 75,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1853024394962699&set=a.1475332372731905 ...

    Կարդալ ավելին
  • Գյուղատնտեսական ոլորտի կարևորագույն հարցերից մեկը տեխնիկայի արդիականացումն է: Հայաստանում լիզինգային ծրագրով իրացվելու է 2,2 միլիարդ դրամի գյուղտեխնիկա: Այդ շրջանակներում պետությունը սուբսիդավորելու է 120 միլիոն դրամի չափով: Այսքանով սակայն պետական աջակցությունը չի սահմանափակվելու: Կարելի է սա որակել որպես պիլոտային ծրագիր, որի հաջող ընթացքի դեպքում սուբսիդավորումը կարող է ավելանալ: Ներկայումս քննարկվում է նաև կենտրոնացված մեքենատրակտորային կայան ստեղծելու ծրագիրը, որի ծառայությունը կմատուցի գյուղտեխնիկա գնելու հնարավորություն չունեցող փոքր տնտեսություններին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1836999183231887&set=a.1475332372731905 ...

    Կարդալ ավելին
  • Ուսումնասիրելով ԱՎԾ տվյալները՝ կարելի է փաստել, որ 2016 թվականին Հայաստանի արդյունաբերական ոլորտի արտադրանքը 2015 թվականի համեմատ աճել է 6.7%-ով` կազմելով 1 տրիլիոն 429 մլրդ դրամ։ Երևանում է արտադրվել 2016 թվականի արդյունաբերական արտադրանքի 40.8%-ը: Այս ցուցանիշով երկրորդը Սյունիքի մարզն է (14.47%), երրորդը՝ Արարատի մարզը (12.52%): Ամենքիչ արդյունքն այս ոլորտում ապահովել է Տավուշի մարզը (0.85%): Արդյունաբերական ոլորտներից՝ ամենախոշոր ուղղությունը մշակողն է, որի արտադրանքի ծավալը 2016-ին կազմել է 884.9 մլրդ դրամ կամ ընդհանուրի 61.9%-ը։ Չնայած դրան` աճի տեմպով առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն է՝ 8.3%-ով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1830920110506461&set=a.1475332372731905.107374182 ...

    Կարդալ ավելին
  • ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 13.6%-ով։  Մասնավորապես՝ ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 43.9%-ով և կազմել 353.1 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 9.1%-ով և կազմել 140.7 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 0.3%-ով և կազմել 281.5 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 25%-ով և կազմել 0.3 մլն կՎտ ժամ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1830474800550992&set=a.1475332372731905.1073741827.10000765 ...

    Կարդալ ավելին
  • Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 108 մլրդ 122,5 մլն դրամ: Եթե համեմատենք այս ցուցանիշները մեկ տարվա վաղեմություն ունեցող արդյունքների հետ,ապա կփաստենք, որ նույն ժամանակահատվածում 2016 թվականի հունվարի համեմատ աճը կազմել է 12,2 տոկոս: Տվյալները ուսումնասիրելով միկրո մակարդակում, կփաստենք, որ մշակող արդյունաբերության ճյուղում աճը կազմել է 19,4 տոկոս, Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը՝ 11,3 տոկոս, ինչպես նաև 6,8 տոկոսով ավելացել է ջրամատակարարման և թափոնների կառավարումն ու վերամշակումը: Հուսանք, որ դրական միտումը տևական ժամանակ կպահպանվի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1829711950627277&set=a.1475332372731905.1073741827.100007654697428&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492 ...

    Կարդալ ավելին
  • Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի տնտեսական համակարգում առկա է ներդրումային դաշտը խթանելու հարկային արտոնությունների մեթոդը, որից արդեն իսկ հասցրել են օգտվել մի շարք ընկերություններ: Այս անգամ ներդրումային ծրագրի շրջանակներում ԼՂՀ Շահումյանի շրջանի Թարթառ գետի վերին հատվածում կկառուցվի 1,2 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, որի շնորհիվ կարտադրվի էլեկտրաէներգիա: Սպասվում է, որ այդ գործընթացը կազմակերպելու համար ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր՝ շուրջ 4,6 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 1 մլրդ դրամ։ Ակնկալվում է, որ ծրագիրը կյանքի կոչելու շնորհիվ հնարավոր կլինի բացել 20 աշխատատեղ: Ներդրումների դիմաց պետությունը կտրամադրի հարկային արտոնություններ, և ընկերությունը կկարողանա ներմուծել չեխական բարձրորակ ժամանակակից սարքավորումներ, իսկ դրանց դիմաց գանձվող ԱԱՀ-ն վճարել երեք տարի հետո: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=176790922814189&id=100014498460492 ...

    Կարդալ ավելին
  • Օղու և վիսկիի արտադրության «ոգելից» ցուցանիշները ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի ընթացքում Հայաստանում արտադրվել է 1,441.8 հազար լիտր վիսկի։ 2015թ.-ի ցուցանիշների համաձայն արտադրության ծավալներն աճել են 23.2%-ով։ Միևնույն ժամանակ օղու արտադրությունն աճել է 27%-ով և կազմել 8,214.0 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 10.4%-ով և կազմել 18,537.7 հազար լիտր։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1822358614695944&set=a.1475332372731905.1073741827.100007654697428&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Նախորդ տարին այնքան էլ բարենպաստ չէր Հայաստանի տնտեսության համար, մի շարք ոլորտներում նույնիսկ հետընթաց գրանցվեց, ինչպես օրինակ՝ շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում: Նախորդ տարին բարենպաստ չէր նաև ԱՊՀ մի շարք երկրների տնտեսությունների համար, որտեղ հիմնական և բնորոշ խնդիրներից են եղել՝ բարձր գնաճը, ներդրումների նվազումը և արտահանման և ներմուծման ծավալների կրճատումը: ԱՊՀ երկրներից մի քանիսի վիճակագրական ծառայությունները արդեն ամփոփել են արդյունքները, և նախնական պատկերը արդեն պարզ է: Եվ այսպես՝ Ադրբեջանը և Բելառուսը տարին փակեցին տնտեսական անկումով՝ 3,8% և 2,6% համապատասխանաբար, ինչպես նաև Ռուսաստանը համեմատաբար փոքր` 0,4% անկումով: Իսկ բարձր տնտեսական աճ են գրանցել Ուզբեկստանը՝ 7,8%, Տաջիկստանը՝ 6% և Մոլդովան՝ 6,3%: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը ցածր է եղել և կազմել է՝ 0,5%: ԱՊՀ մի շարք երկրներ տարին փակեցին բարձր գնաճով, որտեղ Ադրբեջանը՝ 11,2%, Բելառուսը`11,8%, Ղազախստանը՝ 8,3%, Ուզբեկստանը՝ 5,7%, Տաջիկստանը՝ 5,8% և Ռուսաստանը՝ 5,38%, իսկ երկու երկրներ տարին փակեցին նույնիսկ գնանկումով՝ Հայաստանը՝ 1,4% և Ղրղզստանը՝ 0,5%:     Տարին անբարենպաստ էր ԱՊՀ-ի համար նաև ներդրումների ծավալների կրճատման առումով: Ներդրումների ծավալները կրճատվել են Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ռուսաստանում: Սակայն կենտրոնասիական հանրապետությունների համար տարին բարենպաստ էր այդ առումով. այսպես՝ Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Ղրղզստանում ներդրումների մակարդակը հիմնական կապիտալում բավականին բարձր աճ է գրանցել: Հետաքրքիր է, որ Ուկրաինայում, որը գրեթե դուրս է եկել ԱՊՀ-ից, նույնպես ներդրումների զգալի աճ է գրանցվել: Ուկրաինայում տնտեսական աճը կազմել է 2%, սակայն բարձր էր նաև գնաճը, որը կազմել է 12,14%: Գյուղատնտեսության ոլորտը, ինչպես նշեցինք, անբարենպաստ է եղել Հայաստանում, մյուս ԱՊՀ երկրներում աճ է գրանցել, սակայն փոքր չափով՝ բացառությամբ Մոլդովայի, որն ունեցել է գյուղատնտեսության երկնիշ աճ: Իսկ ահա արդյունաբերության ոլորտում բարձր աճ են գրանցել Հայաստանը՝ 6,7%, Ուզբեկստանը՝ 5,8%, Ղրղզստանը՝ 4,9%, ինչպես նաև՝ Տաջիկստանը՝ 12,2%: Այս երկրների ցանկում Հայաստանը շահեկանորեն տարբերվում է մյուս երկրներից. դա արտահանումն է: Հայաստանում, հիշեցնենք, որ գրանցվել է 20% արտահանման և ներմուծման՝ 1,6% աճ: Կարելի է ասել՝ ԱՊՀ անդամ մյուս երկրներից գրեթե բոլորում գրանցվել է արտահանման և ներմուծման ծավալների անկում: Բացառություն կարող է կազմել նաև Ուզբեկստանը, որի արտահանման և ներմուծման տվյալները դեռևս հայտնի չեն: Կարող ենք ամփոփել, որ ԱՊՀ երկրներից ամենադրական տնտեսական արդյունքներ գրանցած երկրները Ուզբեկստանը և Տաջիկստան են: Որոշ վերապահումներով հաջորդում է Մոլդովան: Լավ արդյունքներ է գրանցել նաև ԱՊՀ-ում ասոցիացված անդամի կարգավիճակ ունեցող Թուրքմենստանը՝ 6,2% աճով: Իսկ ամենաբացասական արդյունքներ ունեցող երկրները Ադրբեջանն ու Բելառուսն են: ԱՊՀ-ից դուրս եկած Վրաստանի տնտեսական ցուցանիշները միջին են՝ 2,2% ՀՆԱ-ի աճ, 1,8% գնաճ: Վատ չէ այստեղ վիճակը նաև ներդումների և արտահանման ցուցանիշների առումով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1816459641952508&set=a.1475332372731905.1073741827.100007654697428&type=3&theater ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն