Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Տնտեսական անցուդարձ
    Загрузка...
  • Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն, բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է սակագների 0.7% նվազում: Գնանկման հիմնական պատճառը էլեկտրաէներգիայի՝ 2.8%, բնական գազի մատակարարման՝ 2.3% սակագների նվազումն է: Հատկանշական է, որ 2017թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 1.0-0.4% նվազում ՀՀ-ում դիտարկված բոլոր քաղաքներում, իսկ նվազման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0.7%-ով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ancudardz/posts/980006875467299 ...

    Կարդալ ավելին
  • Գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, որտեղ պետությունը ցուցաբերում է տարատեսակ աջակցություն՝ ծրագրերի տեսքով: Սպասվում է, որ այս տարի պարարտանյութի սուբսիդավորման համար պետությունը կհատկացնի 900 մլն դրամ: Դա նշանակում է, որ գյուղացիներին պարարտանյութը կտրամադրվի 6000 դրամով: Ակնկալվում է, որ գյուղացիների համար հատկացված գումարի տնտեսումից հատկացումներ կկատարվեն գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրի տոկոսի սուբսիդավորմանը: Նախատեսվում է նաև ապահովել շատ ցածր վարկային տոկոսներ, ինչը նախատեսված է տնտեսական ակտիվությունը պահպանելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ancudardz/posts/973345172800136 ...

    Կարդալ ավելին
  • 2017-ի հունվարի սկզբին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները կազմել են 33 մլրդ 147 մլն դոլար: Հատկանշական է, որ նավթային պետական հիմնադրամի հունվարի 1-ի դրությամբ ունեցած ակտիվները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 427,1 մլն դոլարով: Նախորդ տարի պետական նավթային հիմնադրամի նավթի և գազի հետ կապված համաձայնագրերի կատարման արդյունքում ստացված եկամուտները կազմել են 8 մլրդ 341,4 մլն մանաթ, նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտները` 8 մլրդ 320 մլն մանաթ, պարգևավճարները` 0,1 մլն, տարանցումից ստացված եկամուտները` 18 մլն մանաթ և այլ լրացուցիչ եկամուտներից 3,3 մլն մանաթ: Նավթային հիմնադրամի արտարժույթի վերագնահատումից ստացված եկամուտները կազմել են 705,7 մլն մանաթ: 2016թ-ին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից երկրի բյուջեին փոխանցված միջոցները կազմել են 7 մլրդ 615 մլն մանաթ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ancudardz/posts/970323003102353 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստան-Իրան հարաբերություններում առանձնակի տեղ ունի տնտեսական բաղադրիչը: Կողմերը քայլեր են ձեռնարկում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Հայաստանի և Իրանի տնտեսական կապերի զարգացման մեծացման գործում կարող է լուրջ ներգործություն ունենալ ապահովագրական ինստիտուտի զարգացումը և հայ-իրանական ապահովագրական ընկերությունների համագործակցությունը։ Ապահովագրական ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացումը խթանելու նպատակով տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 9-ին ընդունել է Իրանի կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում իրանական կողմն առաջարկել է կնքել եռակողմ հուշագիր Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Իրանի արտահանման երաշխավորման հիմնադրամի և Իրանի կենտրոնական ապահովագրության ծառայության միջև՝ սահմանելու համագործակցության խորացման ուղղությունները։ Հատկանշական է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության հստակ նախագիծ և կազմակերպել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչների այցը Իրան։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ancudardz/posts/966166566851330 ...

    Կարդալ ավելին
  • Արդյունաբերության ոլորտը կարելի է անվանել ՀՀ առաջատար տնտեսական ճյուղերից մեկը: Այդ ոլորտում գործող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ներկայումս ընթանում են շինարարական աշխատանքներ: Ակնկալվում է, որ 2018 թվականի մարտին ձեռնարկությունը կշահագործվի և կթողարկի իր առաջին արտադրանքը: Իրականացվող ծրագրիրը կնպաստի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը։ Ներկայումս Ջերմուկում շինարարական աշխատանքը նոր թափ է ստանում, ինչը կազմակերպության ղեկավարների պնդմամբ գործադիր մարմնի հետ արդյունավետ և հեշտ աշխատանքի արդյունք է: Ծրագիրն իրականացվելու է 18 ամսվա ընթացքում: Սպասվում է, որ կազմակերպությունը կկատարի 370 միլիոն դոլարի ներդրում և կբացվի 700 մշտական և 1300 համատեղ աշխատատեղ: Գործընթացի արդյունավետ իրականացման արդյունքում արտահանման ծավալները կհասնեն 259 միլիոն դոլարի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tntesakan.ancudardz/posts/962608183873835 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի Էներգետիկ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները դարձնում են այն ավելի գրավիչ: Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարքը, որի թիրախում արևային կայանների կառուցման համար ներդրումների ներգրավման հնարավորությունների քննարկումն է, որի շրջանակներում ներդրողներին կներկայացվի արևային էներգետիկ ոլորտին վերաբերող ներդրումային փաթեթը: Խոսքը գնում է Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորության մասին: Աշխտանքների արդյունավետ իրականացման դեպքում կայանը պատրաստ կլինի 2018 թվականին: Բացի այս ծրագրից առկա են ևս 5-ը: Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 40 օտարերկրյա ընկերություններ, որոնց ներգրավումը հնարավորություն կտա ստանալ այս ոլորտում ամենացածր սակագինը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tntesakan.ancudardz/posts/956905917777395 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները 2016 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճ են գրանցել՝ կազմելով 367 մլն ԱՄՆ դոլար: Վրաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները զգալի նվազել են՝ 2015 թվականին գրանցած 783 մլն դոլարի փոխարեն 2016-ին գրանցելով ընդամենը 648 մլն: Վրաստանի 2016 թվականի ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում առաջին տեղում է հայտնվել Կանադան, որը վերջին տարիներին այդ դիրքն անսասան պահող Թուրքիային շրջանցել է ավելի քան 300 մլն դոլար շրջանառությամբ: Երկրորդ հորիզոնականում հայտնված Թուրքիան, սակայն 2015թ. համեմատ բարելավել է Վրաստանի հետ կատարված արտաքին առևտրաշրջանառության ծավալների ցուցանիշները՝ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելով մոտ 8 մլն-ով: Վերոնշյալ սանդղակում ցուցանիշները բարելավել է նաև ՌԴ՝ 881 մլն տարեկան շրջանառությամբ դառնալով Վրաստանի երրորդ ամենախոշոր առևտրային գործընկերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ancudardz/posts/955444001256920 ...

    Կարդալ ավելին
  • Կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է տնտեսության զարգացման համար: Խնդիրը միայն ֆինանսական հոսքերի ավելացումը չէ: Բազմաթիվ ներդրողներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ որոշակի գործընթացներ իրականացնում են ելնելով ռիսկայնությունից և հնարավոր բացասական հետևանքները հաշվարկելուց հետո: Պետությունը կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով իրականացրել է մի շարք գործընթացներ: Դրանցից մեկը ապօրինի հարստացման քրեականացումն է: Մեկ այլ որոշում վերաբերում է մի շարք գործողությունների թափանցիկության բարձրացմանը: Խոսքը վերաբերում է հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելուն կամ թերի, սխալներով, աղավաղումներով ներկայացնելուն: Փորձ է արվում հնարավորինս նվազեցնելու քաղաքացու և պետական մարմինների միջև շփումը: Այդ է պատճառը, որ քաղաքացուց դիմում ընդունող և որոշում կայացնող անձինք տարբեր են: Սպասվում է, որ առաջ է բերվելու որոշումների նոր փաթեթ, որտեղ որոշումներն ընդունվելու են մեկ միասնական կենտրոնում, որն անգամ ֆիզիկապես կապ չի ունենալու դիմում ընդունողների հետ: Սա նույնպես պետք է ծառայի իր նպատակին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ancudardz/posts/952655131535807 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է: Փորձենք նկարագրել այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան նոր գործադիր մարմնի նշանակումից հարյուր օր անց: Ինչպես ասում են, «Մոսկվան մեկ օրում չի կառուցվել» և հնարավոր չէ կարճաժամկետում հասնել տնտեսական լուրջ փոփոխությունների: Այդ է պատճառը, որ գործադիր մարմինը ներկայացնում է բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր: Համաշխարհային շուկայում ՀՀ զբոսաշրջությունը արդյունավետ ներկայացված չէ: Ներկայումս առկա են բարդություններ սահմանային անցման գործընթացում, ծրագրերը բազմազան չեն ,իսկ ներհոսքը հիմնականում հիմնված է հայկական ծագում ունեցող զբոսաշրջիկների վրա: Խնդիրների լուծման համար ստեղծվել է զբոսաշրջության պետական կոմիտե, որի ակտիվ թիրախային շուկաները պետք է լինեն Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, Ծոցի երկրները և Արևմտյան Եվրոպայի երկրները: Վերջին փոփոխություններից կարելի է առանձնացնել Չինաստանի քաղաքացիների համար դեպի Հայաստան սահմանային անցման գործընթացի հեշտացումը, լեռնագնացության, հեծանվորդության, էքստրեմալ տուրիզմի, էկոտուրիզմի և մի շարք այլ ուղղություններում սպասվելիք պետական աջակցությունը: Մոտ ժամանակներս մշակվելու է ծրագիր, որի համաձայն՝ 20 զբոսաշրջության վայր չհանդիսացող պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքներն պետք է դառնան զբոսաշրջային տարածքներ: Պետության թիրախում է նաև բաց երկնքի քաղաքականության զարգացման գործընթացը, որն իր ուրույն ազդեցությունն ունի զբոսաշրջիկների ներգրավման գործընթացում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ancudardz/posts/951341858333801 ...

    Կարդալ ավելին
  • ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ 2016-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,1 տոկոս գնանկում, իսկ այս տարվա նոյեմբերի նկատմամբ դեկտեմբերին արձանագրվել է 1,1 տոկոս գնաճ: 2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 3,4 տոկոսով, իսկ այս տարվա նոյեմբերի համեմատ՝ 0,8 տոկոսով: Նոյեմբերի նկատմամբ 0,8 տոկոս գնանկումը հիմնականում պայմանավորվել է կոշկեղենի՝ 3,6 տոկոս, գեղահարդարման ապրանքների՝ 2,9 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 2,8 տոկոս, անձնապիտո ապրանքների՝ 2 տոկոս, լվացող միջոցների՝ 1,7 տոկոս, հագուստի եւ գործվածքի՝ 1,4 տոկոս, շինանյութերի՝ 1,2 տոկոս, կահույքի 1 տոկոս գնանկմամբ: Գորգեղենի և այգեգործական ապրանքների գները 2016-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նվազել են 0,1 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է վառելիքի` 0,1 տոկոս, տեքստիլեղենի, գրենական պիտույքների՝ 0,2 տոկոս, ոսկերչական ապրանքների՝ 0,6 տոկոս, դեղամիջոցների՝ 1,2 տոկոս, մշակույթի ապրանքների 1,3 տոկոս գնաճ: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/tntesakan.ancudardz/posts/950151575119496 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն