• Գարիկ Գալիկյան
  • Ամբողջ ՖԲ-ն քննարկումա ասմունքող Լիանա Զուրաբյանի ու ճանապարհային ոստիկանի վեճը։ Պարզապես մի բան չեմ հասկանում․ ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է, որ վեճա լինում քաղաքացու և ոստիկանի միջև։ Իմաստը ո՞րն էր էդ աղջկան խայտառակելու։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.galikyan/posts/1280992118676443 ...

    Կարդալ ավելին
  • ԲԱՑ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ԵԹԵՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԵՄ ՍԵՐԻԱԼՆԵՐ: Հարգելիներս Ձեր Հեռուստաընկերության եթերներով, ցուցադրվող սերիալներում լինում են տեսարաններ կապված նախաքննության և դատաքննության հետ կապված` տեսարաններ քննչականներում և դատարաններում, ասեմ, որ արվում են արտահայտություններ, որոնք որևէ կերպ իրականության հետ առնչություն չունեն, նման հոդվածներ, կամ նորմեր Հայաստանի ոչ մի օրենքում չկա: Ուստի վերոգրյալը հաշվի առնելով, «Գալիկյան» փաստաբանական գրասենյակը, ողջ անձնակազմով իր պատրաստակամությունն է հայտնում, անվճար հիմունքներով տրամադրել խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև աջակցություն Ձեր սցենարիստներին, մասնավորապես իրավաբանության հետ առնչվող դրվագներին: ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ <ԳԱԼԻԿՅԱՆ> ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Քանի, որ այսքան հորդորներից հետո կրկին ու կրկին հայկական սերիալներում սխալ ձևով մեկնաբանում են թե օրենքները, ավելին անգամ սևով սպիտակի վրա գրվածը չեն կարողանում կարդալ, ստիպված ևս մեկ անգամ նշեմ արդեն կոնկրետ անվանումներով: Շանթ հեռուստաընկերության եթերևով ընթացող <Փոխնակ մայր> սերիալում քննարկում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածը: մեջբերում քննարկումից /մեղադրելու են 104-րդ հոդվածի 1-ին կետ, որը նախատեսում է 6-12 տարի ազատազրկում/: Այնուհետ նշում են որ լավ կլինի եթե 104 հոդվածի կետ 3-ով գործը չմտնի դատարան: Նշեմ նախ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածը 3-րդ կետ չունի, ինչ վերաբերվում է 104-րդ հոդվածի 1-ին կետին` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ  Հոդված 104. Սպանությունը 1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով: P.S Ես հա գրելու եմ թող իրենք հա ուշադրություն չդարձնեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.galikyan/posts/1119380044837652 ...

    Կարդալ ավելին
  • ԲԱՑ ՆԱՄԱԿ, ԱՌԱՋԱՐԿ, ԽՆԴՐԱՆՔ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ,  «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ: Հաշվի առնելով այս տարվա աննախադեպ, սաստիկ ցուրտը՝ առաջարկում եմ ազգաբնակչության կողմից հունվար և փետրվար ամիսներին սպառված գազի և էլեկտրոէներգիայի վարձավճարները փոխանցել գարնան և ամռան ամիսների վրա, հնարավորություն տալով մաս-մաս վճարել և այդ մասին նախապես տեղեկացնել ազգաբնակչությանը, որպեսզի չվախենան գազի և հոսանքի մատակարարումից զրկվելուց և անկաշկանդ տաքացնեն բնակարանները, որտեղ նաև երեխաններ և ծերեր կան: Եթե բոլորին հնարավոր չէ, գոնե այն ընտանիքներին, որոնք ունեն սոցիալապես անկայուն վիճակ: Նշեմ, որ ես այդ արտոնությունից օգտվելու կարիք չունեմ, որ տպավորություն չստեղծվի թե իմ շահերից ելնելով եմ առաջարկում: Հուսով եմ, որ ազգաբնակչության նկատմամբ կդրսևորվի բարյացակամություն և այս առաջարկը գործնական արձագանք կունենա: ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.galikyan/posts/1070588073050183 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն