• Լիլիա Գրիգորյան
  • Ռուբլու կայունացման հնարավոր հետևանքները ՀՀ-ում Հայաստանը չունի նավթի ռեսուրսներ, և թվում է, թե նավթային շուկայում տեղի ունեցող գնային տատանումները իրենց ազդեցությունը չեն թողնում ՀՀ-ի վրա: Սակայն հանքահումքային ապրանքների համաշխարհային գներից Հայաստանի տնտեսությունը կախվածություն ունի և ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի։ Մի բան, ինչը արտահայտվում է թե՛ գործընկեր երկրների շուկաներում հայկական ապրանքների իրացման և թե՛ արտաքին հատվածից ստացվող ֆինանսական հոսքերի տեսքով։ Խոսքը, բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանի մասին է։ Ինչպես գիտենք, ռուսական ռուբլին կախվածություն ունի նավթի գներից և, քանի որ վերջին ամիսներին նավթի գները աճի միտում ունեն, ռուբլին ևս սկսել է կայունանալ։ Ռուբլու կայունացումը դրական գործոն է ինչպես այս շուկայից ստացվող տրանսֆերտային հոսքերի, այնպես էլ հայկական ապրանքների արտահանման համար։ Նավթի գների հետագա բարձրացման համար որոշակի սպասումներ են առաջացել արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ դեկտեմբերի սկզբին ձեռք բերված համաձայնությունը՝ ՕՊԷԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների միջև։ Նավթի գների բարձրացումը կավելացնի Ռուսաստանի տնտեսության աճի հավանականությունը, ինչը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի առաջին հերթին տրանսֆերտային հոսքերի տեսքով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1800275243570948&id=10000765469742 ...

    Կարդալ ավելին
  • «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք բարձր պաշտոնների՝ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը: Այս փոփոխությունը բուռն քննարկումների առարկա է դարձել: Վերլուծաբաններից ոմանք այն կարծիքի են, որ երեք բարձրաստիճան պաշտոնյաների արարողակարգային ծախսերի գաղտնիացումը ռիսկային է, քանի որ չարաշահումների տեղիք կարող է տալ: Սակայն նրանք ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքին, որ այդ արարողակարգային ծախսերի գաղտնիացումը արված է անվտանգության նկատառումներից ելնելով և միջազգային պրակտիկայում չկա որևէ դեպք, ըստ որի բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերը բաց լինեն: Պատկերացնելու համար, թե ինչի մասին է խոսքը նշենք, որ վերը թվարկված պաշտոնյաները հանդիպումներ են ունենում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կախված այդ երկրների հետ Հայաստանի ունեցած հարաբերություններից՝ կարող է լինել արարողակարգային սուբորդինացիա: Իսկ արարողակարգային ծախսերի թափանցիկ լինելու դեպքում դրանք հասանելի կլինեն ոչ միայն հայ հասարակության և մամուլի համար, այլ նաև մյուս երկրների, այդ թվում և ոչ բարեկամական, որոնք կարող են ծանոթանալ արարողակարգային գնումների ցուցակին, ինչի արդյունքում Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ: Սակայն արարողակարգային ծախսերի գաղտնիացումը չի նշանակում, որ այդ ծախսերը պետք է լինեն խելամտության սահմաններից դուրս: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1799940390271100&id=100007654697428 ...

    Կարդալ ավելին
  • Չնայած նրան, որ Վրաստանի տնտեսությունը այս տարվա երրորդ եռամսյակի կտրվածքով նորից ՀՆԱ-ի աճ է ապահովել, որը կազմել է 2,3% նախորդ տարվա երրորդ եռամսյակի նկատմամբ, իսկ 10 ամսվա կտրվածքով նախնական գրանցել է 2,5% իրական ՀՆԱ-ի աճ, այնուամենայնիվ, ինչպես Հայաստանում և Ադրբեջանում, տնտեսական տարին դժվարին էր նաև Վրաստանի համար: Մեր հարևան Ադրբեջանի և Վրաստանի համար հիմնական խնդիրը կապված է եղել ազգային արժույթների՝ մանաթի և լարիի հետ: Շուրջ 11 ամիսների կտրվածքով՝ Ադրբեջանի տնտեսական անկումը կազմել էր՝ ադրբեջանական մանաթով արտահայտված 3,9%, իսկ Հայաստանի տնտեսական աճը 10 ամիսների կտրվածքով կազմել էր՝ 0,4%: Հատկանշական է, որ Վրաստանում և Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, տարվա ընթացքում գրանցվել է՝ ցածր գնաճ և գնանկում այն դեպքում, երբ Ադրբեջանում, պաշտոնական վիճակագրության համաձայն, սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 12,1%: Վերջինիս բարձր տեմպերը պայմանավորված է եղել պարենամթերքների 14,1%, ոչ պարենային ապրանքների 16,8% և բնակչությանը մատակարավող ծառայությունների սակագների 5,6% աճով: Վերը նշված ցուցանիշները իրականում ավելի բարձր են․ խոսքը գնում է 20-30% գնաճի մասին: Ադրբեջանը ԱՊՀ երկրներում ամենաբարձր գնաճ ունեցող երկիրն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1798959583702514&id=100007654697428 ...

    Կարդալ ավելին
  • Սեպտեմբեր ամսին տեղի ունեցած կառավարության փոփոխությունից հետո գործադիրի կազմում ընդգրկվեցին նոր անձինք, ովքեր կարողացել են հաջողության հասնել տարբեր մասնավոր ընկերություններում և ունենալ մենեջերի համարում: Նոր կառավարության ձևավորմամբ սկսվեց փոփոխությունների նոր փուլ: Կառավարության գործունեության 100 օրվան ընդառաջ պետք է ամրագրել, որ այդպիսով սկիզբ դրվեց պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը: Այն պետական կառույցները, ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը, որոնց գոյության օգտակարության գործակիցը շատ փոքր է, մտան լուծարման գործընթացի մեջ, որը շարունակական է և միտված է մոբիլ պետական կառավարման համակարգ ստեղծելուն: Ժամանակի ընթացքում փոխվում են պետական համակարգի առջև դրված խնդիրները, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջանում կառուցվածքային փոփոխություններ իրականացնել համակարգի ներսում: Պետական կառավարման համակարգում առկա են բազմաթիվ կառույցներ, որոնք ժամանակին կատարել են իրենց առջև դրված խնդիրները, սակայն արդի փուլում այդ հիմնարկների գոյությունը դարձել է ընդամենը պետության համար բեռ: Փաստ է` ինչքան էֆեկտիվ և կարճ ճանապարհով տեղի ունենան պետական համակարգի պտտանիվների փոխանցումները, այնքան համակարգը պետությանը կմղի դեպի առաջընթաց: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1797799680485171&id=100007654697428 ...

    Կարդալ ավելին
  • Հայ-վրացական զբոսաշրջային «կոալիցիա» Օրերս Երևանում կայացավ «Հայ-վրացական միասնական զբոսաշրջային արդյունքի ստեղծման հնարավորությունները» խորագրով քննարկում: Երկու կողմերի տուրօպերատորների մասնակցությամբ կայացած միջոցոցառման նպատակն է խթանել երկու պետությունների զբոսաշրջության զարգացմանը, ինչի մեջ կարևոր դեր կարող է խաղալ միասնական տարածաշրջանային զբոսաշրջային դաշտի ձևավորումը: Նախորդ տարի Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների երկուստեք զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 300 հազար: Հայ-վրացական համագործակցությունը այս ոլորտում ունի զարգանալու մեծ միտում: Դրա համար առկա են մի շարք նպաստավոր գործոններ, որոնցից մեկը ենթակառուցվածքների հարմարությունն է: Հուսանք, որ ընդհանուր զբոսաշրջային դաշտի ձևավորումը կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1795664580698681&id=100007654697428 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն