Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ման Ա-յան
  • 1-Սկայպիս կամերան փչացելա 2-ինձ չեն թողում տնից դուս գամ մենակ հետևում են (ու էտ աղջիկները մի 2 օր հետո մինչև գիշերվա 1000-ը քայլում են հետտ մեկը չկա զանգի տուն կանչի) 3-Համարս չեմ հիշում հեռախոսի մեջ քարտա դրած ուղակի զանգեր եմ ընդունում 4-Կյանք երեկ ներվայնացած էի i Phone-s տվի պատին ջարդեցի դե գիտես ներվայնացաց վախտ ինչ ձեռս ընկնում ջարդում եմ 5-Պապաս կակեբեի պետնա ախպերս ել խակեռա ինձ բանա պետք լինում խնդիր չկա 6-Չեմ Ծանոթանում ( ու էտ աղջկեքի պրոֆիլի նկարը ենքան բաց նկարա որ էլ ծանոթանալու կարիք չկա իրան նայում ամենինչի հետ ծանոթանում ես ու էտ նկարիի ֆոտոշոպի վրա ինքը ծախսելա 5-6 ժամ՝ տենաս ում համար դրուգներում գտնվող հոր ու մոր համար թե ախպերների) 7-Երեկ ուզողներիցս մեկը լիքը նվերներով եկել էր Պապաս լարեց ծնողներս շատ ջղայն են 8-Ջնջվում եմ 9-Ես ֆիրդուսից առևտուր չեմ անում 10-Սայտս ընկերուհիսելա մտնում (են որ մեկին մի բան հավայի բլտցնում են հետո սրբի դեմքով մտնում են բա ընկերուհիսա եղել ու էտ ընկերուհուն ոչ մի ձև հնարավոր չի գտնել սայտ չունի Հայաստանում չի համարնել կորելա) դե իրանց սայտը հասարակած տունա ով մտնում ինչ ուզում անում դուսա գալիս: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/youtubeblogg/posts/1174680549274560 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին