Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Կարինե Առաքելյան
  • Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 5 մլրդ 596 մլն դոլար՝ հոկտեմբերի 31-ի 5 մլրդ 606 մլն դոլարի դիմաց:  ՀՀ պետական պարտքի մեծ մասը՝ 4 մլրդ 494 մլն դոլար, կազմել է արտաքին պարտքը: Այն նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 48,5 մլն դոլարով: Վերոնշյալ 4 մլրդ 494 մլն դոլարից կառավարության պարտքը կազմել է 3 մլրդ 997 մլն դոլար, իսկ Կենտրոնական բանկինը՝ 497 մլն դոլար: Կառավարության պարտքն նվազել է 47,4 մլն դոլարով, ԿԲ-ինը՝ 1,1 մլն դոլարով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1842103816079217&id=100008388496917 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում տնտեսության զարգացման տեմպը շարունակում է մնալ մտահոգիչ: 2017թ-ը վճռական տարի է լինելու տնտեսությունը ճահճացած վիճակից դուրս բերելու համար: Դրա համար անհրաժեշտ է խթանիչ ներարկումներ կատարել տնտեսության այն ճյուղերում, որոնք կհանգեցնեն «մուլտիպլիկատիվ» էֆեկտի: Փոքր և միջին բիզնեսը տնտեսության այն ուղղությունն է, որի զարգացման համար առաջնահերթ քայլեր են պետք ձեռնարկել՝ հաշվի առնելով, որ ՓՄՁ-ները ոչ միայն տնտեսական զբաղվածության ողնաշարն են, այլև նորարարության և հավելյալ արժեքի ստեղծող արտադրության շարժիչ ուժը: Բոլորս էլ ականատես ենք լինում, որ ներկայումս փոքր ու միջին բիզնեսը ծանր օրեր է ապրում: 2016թ-ին պետությունը մի շարք քայլեր է ձեռնարկել ՓՄՁ-ների զարգացումը և խթանելու և բիզնես միջավայրը բարելավելու համար: Բիզնեսի ներկայացուցիչներին տրվել են մատչելի վարկեր, գործարարների հետ քննարկումների արդյունքում բացահայտվել են նրանց հուզող խնդիրները և մշակվել են հնարավոր լուծումներ: Այս առումով ՓՄՁ-ների գործը կհեշտացնի 2017 թ-ի առաջին եռամսյակում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ մեկ կանգառի կենտրոնի նոր ձևաչափով աշխատանքը, որտեղ կլսվեն գործարար համայնքից եկող բոլոր խնդիրները և կտրվեն համապատասխան լուծումներ: Պետություն-գործարար ֆորմատով շփումները թույլ կտան մշակել գործնական ռազմավարությունը ՓՄՁ-ների զարգացումն ապահովելու համար: Այս պրակտիկան պետք է շարունակել և սահմանել փոքր բիզնեսի համար արտոնյալ կարգավիճակ ապահովող մեխանիզմներ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1837299063226359 ...

    Կարդալ ավելին
  • Սոցիալական ապահովության բնագավառում պետք է հատուկ մոտեցում Սոցիալական ապահովությունը պետության կողմից իրագործվող կամ պաշտպանվող սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ է, որը սահմանվում է քաղաքացիների ծերության և անաշխատունակության դեպքերում, մայրության և մանկության ապահովության, աշխատունակության նախապահպանման և վերականգնման համար։ Հայաստանում սոցիալական ապահովության մակարդակը բարձր չէ, թոշակների ու նպաստների չափը դեռևս ցածր է քաղաքացիների կարիքները հոգալու համար, այնուամենայնիվ, ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն կա: Պետությունը խնդիր է դրել ժամանակի ընթացքում իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ, որոնց նպատակն է պատշաճ կենսաթոշակ ապահովել կենսաթոշակառուների համար, կենսաթոշակային համակարգը դարձնել ֆինանսապես կայուն, ապահովել ուղղակի կապ կատարված սոցիալական վճարների և կենսաթոշակի չափի միջև: Պետք է հաշվի առնվի նաև Հայաստանում ստեղծված ժողովրդագրական բարդ իրավիճակը, քանի որ Հայաստանում ծնելության մակարդակը ցածր է, ուստի համապատասխան քաղաքականություն վարելու կարիք կա, որը համակարգը ռիսկերից զերծ կպահի: Մյուս կարևոր խնդիրը սոցիալական ապահովության համակարգում, որին կարելի է ուշադրություն դարձնել, չարաշահումների կանխարգելումն է: Վերջին շրջանում չարաշահումների դեպքեր են բացահայտվում: Քիչ չեն նաև սոցապ ծառայությունում կարգապահական տույժի ենթարկվածների թիվը: Այս տարվա ընթացքում կարգապահական տույժ է կիրառվել ծառայության 18 աշխատակցի նկատմամբ, որից խիստ նկատողություն՝ 1, նկատողություն՝ 16, նախազգուշացում՝ 1: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1825304094425856&id=100008388496917 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/MHa4sJAic98JO48OdTh7.jpeg

    Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը,որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի,բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից մի ուշագրավ հայտարարություն է արել..." Մենք ցանկանում ենք,որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության...Եթե Հայաստանը չազատագրի գրավված հողերը,ապա մենք դրանք կազատագրենք այլ մեթոդների դիմելով...Եթե Երևանին ՉՊԱՐՏԱԴՐԵՆ խախաղության,ապա տարածաշրջանում պատերազմի վերսկսման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ուսերին...",-սպառնացել է Խալաֆովը... Այսինքն,եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձրապաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էր որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն,ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանը օտարերկրացին է.Խալաֆովը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից... Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել,որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիասցող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով... Համոզված եմ,որ մեր բանակները և մեզ քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն...Սակայն ինձ մի հարց է հուզում...Ո՞րտեղ են մեր դիվանագետները... Այն դեպքում,երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությաբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել և օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպել տալիս (օրինակ՝Washington Post-ում),մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և ՎԵՐՋ...Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր... Երևի ազգովի "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանին հրավիրենք,որ պաշտոնական այցով ժամանի Երևան,պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1278361015581178

    Կարդալ ավելին
  • Վերածնված Արցախ