• Արթուր Դանիելյան
  • 2016-ի մայիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ կառավարության որոշակի աջակցության դեպքում պատրաստ է սեփական ուժերով հետ գրավել ապրիլյան պատերազմի ընթացքում կորսված տարածքները: Նա իր այդ հայտարարությունը վերահաստատեց մեկ ամիս անց՝ հունիսի 11-ին մամուլի ասուլիս հրավիրելով: Քանի որ նախորդ հանցավոր, նենգ ու դավաճան իշխանությունները հեռացվել են, կարծում եմ այլևս ոչինչ չպիտի հետ պահի Սեֆիլյանին իր հայտարարությունը ի կատար ածելուց: Փաշինյանն էլ հո Սերժի նման դավաճան չի, որ Սեֆիլյանին թույլ չտա նման ազգանվեր քայլին գնալ: Իսկ, հաշվի առնելով, որ Սեֆիլյանը նաև առնվազն բարոյական պատասխանատվություն է կրում նույն 2016-ի կատարված ահաբեկչության և դրա արդյունքում ոստիկանների սպանության համար, կարծում եմ նման անձնազոհ քայլը թույլ կտար գոնե մասամբ քավել մեղքերը: Ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ կոնկրետ ես մի փոքր այլ հայացքով կնայեմ Սեֆիլյանին ու մնացած Ծռերին, եթե նրանք նման ազգանվեր քայլի դիմեն: Թեպետ պետք է նաև նշեմ, որ ինքս նույնպես համարում եմ, որ այդ բարձունքները ռազմավարական նշանակություն չունեն: Ինչպես և Սեֆիլյանի համար, սա իմ համար նույնպես զուտ բարոյահոգեբանական, սակայն հույժ կարևոր ուղերձ կլիներ մեր զինվորներին և մնացած համաքաղաքացիներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10160657736935501 ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ-ն ահռելի մեծ պարտք ունի, որը կազմում է նրա ՀՆԱ-ի 105%-ը: Սակայն, սա ոչինչ է Չինաստանի պարտքի դիմաց, որը կազմում է նրա ՀՆԱ-ի 300%-ը: Աշխարհի միջինը մոտ 330% է: Սա նշանակում է, որ եթե հանկարծ խոշոր խաղացողներից ինչ-որ մեկը, այսինքն ԱՄՆ-ն, որոշի խաղից դուրս գալ ու «ֆիշկեքը մանրի», տոտալ ապոկալիպսիսից ԱՄՆ-ն կվերականգնվի մոտ 5 տարում, իսկ Չինաստանը, լավագույն դեպքում` 30: Սա քաջ գիտակցելով՝ Չինացիք այդ իրենց պարտքի մի ահռելի մասն ուղղել են աշխարհով մեկ՝ հանքեր, ճանապարհներ, նավահանգիստներ ու օդակայաններ գնելու վրա, իսկ տանը՝ այլընտրանքային էներգետիկայի վրա: Բայց քանի որ բոլորը, և առաջին հերթին չինացիք, զգում են, որ Թրամփին պաշտոն տվողները ոնց որ որոշել են «ֆիշկեքը մանրեն», աշխարհում սկսում ա եռալ այն ամենն ինչ կարող էր եռալ: Հյուսիսային Կորեան սպառնում է հարվածել ԱՄՆ-ին, քանի որ ամբողջ Հյուսիսային Կորեան ոչնչացնելու դեպքում, աշխարհում մի 10 հոգի յա թարթի, յա չէ: Իսկ եթե հանկարծ կորեական գեթ մեկ հրթիռ հասնի Կալիֆորնիա, դա, հաշված ժամերի ընթացքում, ԱՄՆ ՀՆԱ-ն կկրճատի այնքանով, որ նրանք էլ հազիվ մի 30 տարում վերականգնվեն: Իրանը նույն քայլը կարող է անել ԱՄՆ գլխավոր ռազմաբազա հանդիսացող Իսրայելի նկատմամբ, ու արդեն անում է Սաուդիտների նկատմամբ: Սաղ աշխարհով մեկ հակահրթիռային պաշտպանություն շարելու իմաստը հենց դա է եղել, որ ֆիշկա մանրելուց ու խաղից դուրս գալուց ու տաքսի նստելուց երաշխավորված լինես, որ քեզ ռսների, չինացիքի կամ ասենք Իրանի մի հատ բալիստիկ հրթիռ չի բռնացնի: Մեր տարածաշրջանում միջուկային զենքով խփելու մոտիվացիա ու հնարավորություն ունի Իսրայելը: Ու խփելու են նենց տեղ, որ մեզ դրա հետևանքները հաստատ հասնելու ա: Նենց որ, ինձ իհարկե կներեք, բայց եթե եղածը խոզի մսից հրաժարվելն է ու չխմելը, ես մի կերպ կհամակերպվեմ: Չադրաներին էլ էն գլխից կողմ եմ եղել՝ անկախ ամեն ինչից: Եթե կնանիք բողոքեն, կարանք տղերքին էլ մի չադրայանման բան հագցնենք ու հարցը փակենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10159787524020501 ...

    Կարդալ ավելին
  • Թրամփը փորձեց Հյուսիսային Կորեայի վրա աչյոկ հավաքել ու կուլ գնաց, հիմա խելքը բրդել ա Իրանի ժողովրդին կոչեր անել ու Իրանին սպառնալ: Մինչդեռ ցուցարարների հատևից Իսրայելի ականջները ավելի են մեծանում: Ամենա ակտիվ «ապստամբողները» իհարկե ադրբեջանաբնակ տարածքներն են: Իրանի նախկին շահականները բացահայտ ցուցարարներին են սատարում: Էս ամենի ֆոնին առանձնահատուկ բոց ա մեր տեղական հացբերիստ-Ծռիստների կողմից պարսիկ «հեղափոխականների» քաջալերումը, ու հեչ վեջներին չի, որ Իսրայելի հաղթանակը մեր ցեղասպանության նախաբանն է լինելու: Ասեմ իմանաք, շահենք հերթական անգամ Այաթոլլեքի հաստ ղուրանն են ծծելու, բայց արանքում սաղդ պալիտ եք ըլնելու հերթական անգամ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10159775685610501 ...

    Կարդալ ավելին
  • 1997 թվականին ԱՄՆ վճռաբեկ դատարանում մի հետաքրքիր գործ էր քննվում՝ Rice vs Paladin Enterprises: Ուրեմն, դատարանը որոշել էր պատասխանատվության կանչել այն հրատարակչությանը, որը հրապարակել էր «Քիլլերի Ձեռնարկ» գիրքը, որովհետև դատարանը համարել էր, որ, 3 մարդ սպանած անձին, ինչ-որ չափով օգնել էր այդ գիրքը: Մի քանի հետաքրքիր գործ է եղել «incitement to violence», այսինքն, բռնության դրդման շրջանակներում, որտեղ դատավորները նշել են, որ պետք է դրդման կոչը ուղղված լինի ինչ-որ մարդկանց խմբի, որպեսզի համարվի ապօրինություն: Մեկ այլ շատ հետաքրքիր դեպք էլ ԱՄՆ բարձրագույն դատական ատյանում էր քննվել 2000 թվին, երբ դատավորները որոշեցին, որ պետք է արգելել Ֆլորդիա նահանգի նախագահական ընտրությունների քվեաթերթիկները, ինչը և հաղթանակ պարգևեց մինչ այդ պահը պարտվող Բուշին, ով ի դեպ նախկին նախագահի որդին էր: Նշեմ նաև, որ ԱՄՆ-ում նախագահին ընտրում են ընտրիչները, ոչ թե ժողովուրդը: Թե ինչու է անհրաժեշտ այդ՝ ժողովրդի մասնակցությամբ բացարձակ բուտաֆորիան, մինչ օրս դժվարանում եմ հասկանալ: Հիմա մոտս հարց ա առաջանում. տենաս ԱՄՆ-ն ի՞նչ կաներ, եթե մարդկանց մի խումբ ասեր, որ ընտրությունները իմաստ չունեն և, որ պետք է զենքով հարցը լուծել, ու կոչ անեին բնակչությանը համապատասխան քայլեր ձեռնարկել, ԱՄՆ կառավարությունն ի՞նչ կաներ: Պատկերացրեք այդ խումբը դիմեր զենքի ու բռնությանը, մինչդեռ ԱՄն կառավարությունից ֆինանսավորվող անձինք կարդարացնեին ահաբեկիչներին: Տենաս էդ դեպքում ԱՄՆ կառավարությունն ի՞նչ կաներ, հաշվի առնելով, որ 1997 թ.-ի մի գրքի հրատարակչության են պատժել: Բոցն էն ա, որ ՀՀ ընտրությունները, իրենց բոլոր խնդիրներով հանդերձ, շատ ավելի իմաստալից են, քան ամերիկականները... Պետք չէ զարմանալ այն փաստից, որ սաղ աշխարհը ձեզ համարում է ահաբեկչության հիմնական հովանավոր, ոչ թե ասենք Իրանին, կամ Սաուդիտներին: Եթե դուք փող եք տալիս մի մարդուն, որ նա օֆիս վարձի ու անպիտան գործունեություն ցույց տա, մինչդեռ նա, ցույց տալով հանդերձ, նաև աջակցում է ահաբեկիչներին, ոչ ոք ձեր հիմար կռուտիտներին չի հավատալու, առ այն, որ «դե մենք հո չգիտեինք»: Լավ մի տարի առաջ չգիտեիք, հիմա հո գիտեք... թե պիտի մի հատ Այաթոլա էլ ստեղ հայտնվի, մի 400 օր էլ ստեղի ձեր դեսպանատան աշխատակիցներին պատանդ պահի ու հայտարարի, որ Իսրայելը գոյության իրավունք չունի, որ խելքներդ տեղը գա: Ֆրանսիայում տեռորը կարար բերեր Դանտոն ու Ռոբեսպյեր... ստեղ կարա կամ ռուս գեներալ նահանգապետ բերի, կամ Այաթոլա: Մոզամբիկում կարող ա իշխանությունը տեղյակ չլինի իր ստորին հատվածների գործերից, դրա համար էլ Մոզամբիկ ա: Չկա աշխարհում մի վայր, որտեղ ԱՄՆ-ն հստակ չիմանա, թե ով, ինչ, երբ... առավել ևս, եթե հենց ԱՄՆ-ն էլ վճարում է այդ ամենի համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10159757862820501 ...

    Կարդալ ավելին
  • Գազպրոմ մեդիան ամեն կերպ բնակչությանը փորձում է համոզել, որ ամբողջ խնդիրը «Առինջ Մոլի» հետ է կապված, իսկ եթե դա շատ մանր բան թվա, ավելի նրբաճաշակների համար առաջ է քաշվում Ծառուկյանի՝ կոալիցիա մտնելու ցանկության մասին թեզը: Ու ոչ մեկ չի փորձում բացատրի, թե ինչու՞ պիտի մուլտիմիլիոնատերը, ինչ որ անիմաստ մոլի պատճառով, ամեն ինչ դներ հարվածի տակ, կամ ո՞վ է գժվել ԵԼՔ-ին ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովներ ու հավելյալ մանդատներ տա, եթե Ծառուկյանը մտնի կոալիցիա: Մեդիա մուտիլովկեքին ի պատասխան Ծառուկյանը գնում է Արցախ ու զորամաս սկսում կառուցել, որի ֆոնին Կարապետյանի տնկած նռենիները հերթական կոսմետիկ պոնտ պիտի թվան: Տրամաբանությունը պարզ է՝ նռան ծառ տնկելը մի եսիմինչ չարժե ու հաստատ չի նշանակում, որ էդ տարածքի համար բոյ էս տալու, մինչդեռ զորմաս կառուցելը հենց բոյ տալու համար է ծառայում: Սա կոչվում է՝ չախել: Պայքարը մանրից լավ հոլիվուդյան, նույնիսկ Նոլանյան սցենարի է նմանվում: Երբ Ծառուկյանը ամեն մի 20 քվե ունեցողի հետ նկարվում էր, նա իրականում սանիտարի դեր էր ստանձում: Հավաքեց, բոլորին լավ տեղեր խոստացավ, հետո այդ տեղերից զրկեց: Հիմա այդ մանդատազուրկ մարդիկ մանրից սկսում են ցույց տալ այն պատճառը, թե ինչու ի սկզբանե մանդատ չստացան: Մանրից սկսում են Սերժ Սարգսյանի դեմ ելույթները, որոնք կլինեին՝ այսպես թե այնպես, բայց առանց մանդատի շատ ավելի քիչ հնչեղ են: Մի բան է, երբ քո ֆրակցիան Կառավարություն է քլնգում, իսկ դաշինքի ոչ մանդատակիր անդամները Սերժ-Վիգեն են քլնգում, մեկ այլ բան է, երբ նույն դիսոնանսը ֆրակցիայի ներսում է: Այս ֆոնին շատ հուզիչ էր տեսնել Տիգրան Ուրիխանյանի փորձերը, Ծառուկյանի գծի մեջ տեղավորվելով, փրկվել գալիք քրեական գործից: Նա շատ լավ հասկանում է, որ, մեկ ու կես տարի անիմաստ նստած լրագրողը, ՎՏԲ-ի՝ ադրբեջանական փայը բացահայտելու տասնապատիկ եռանդով ընկնելու է՝ իրեն բռնել տված ու փաստորեն ապացույց կեղծած պատգամավորի հետևից: Ծառուկյանը ժամանակին ասել էր, որ բողոքը հետ վերցնի տղավարի: Էդ մարդ ո՞նց հետ վերցներ է ախր... հետո ո՞նց էր Վոլինկինենց պատասխան տալու: Ամեն դեպքում պետք է հերթական անգամ նշել Սերժ Սարգսյանի հանճարը: Դեմից ասել էր՝ ում մանդատ տա, ում չտա: Ու սաղ ճիշտ էր ասել: Նույն Ուրիխանյանը, հենց սխալ քայլ անի, տեղում կդատվի սուտ մատնության համար... Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/adanielian/posts/10159623237875501 ...

    Կարդալ ավելին
  • Սերժ Սարգսյանը չպիտի լինի ՀՀ վարչապետ: Իր՝ վարչապետ լինելու փաստն էականորեն կգերազանցի մեկ մարդու գծով ռիսկի թույլատրելի շեմը և ինստիտուցիոնալ լուրջ բաց կլինի, որը թույլ չի տա ինստիտուցիոնալ ներդրումներ ապահովել: ՀՀԿ-ն իր մեջ պետք է գտնի Սերժ Սարգսյանից զատ մեկին, ով 55 քվե կարող է ստանալ ԱԺ-ում: Կարապետյանը իր քվեները ստացել է միայն Ծռերի շնորհիվ, իսկ Ծռերը մանդատ չունեն: Մանդատ չունեն նաև Ծռերի հոգևոր հայրերը: Կարապետյանի տապալումը նույն ինստիտուցիոնալ խոցելիությամբ է պայմանավորված: ՎԶԵԲ-ը լուրջ փող չի բերի մի երկիր, որտեղ կան նման ինստիտուցիոնալ բացեր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10159547141590501 ...

    Կարդալ ավելին
  • «Ավելի լավ է անվերջ բանակցել քան պատերազմել» մտքի հետ համաձայն չեմ: Կոնկրետ մեր դեպքում տոտալ բլոկադայի պարագայում անվերջ բանակցությունը նշանակում է մոտալուտ կործանում: Կոնկրետ մեր դեպքում պատերազմը նախընտրելի է: Այն պահից, երբ Ադրբեջանը էներգակիրների արտահանման ենթակառուցվածքները ավարտեց, մեզ համար բանակցություններ վարելու իմաստը կորավ: Ունենք երկու տարբերակ՝ կամ պատերազմել ու այդ ենթակառուցվածքները ոչնչացնել, կամ սեփական ենթակառուցվածք ստեղծել՝ տարանցելով Իրանական գազը: Իրականում երկու դեպքում էլ պատերազմ է լինելու,այն տարբերությամբ, որ մի դեպքում մենք ենք սկսելու, իսկ մյուս դեպքում Իրանի գազային մրցակիցը: Ասածս ինչ ա՝ անիմաստ ժամանակ ենք վատնում: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/adanielian/posts/10159408641705501 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի ամիս առաջ ռուսական գիտական հոդված էի կարդում, որը վերլուծում էր արբանյակային տեխնոլոգիաները: Կարողությունների ահռելի պրոգրեսն արձանագրելով՝ հեղինակը նշում էր, որ ներկա պահին ՌԴ հատուկ ծառայությունները ունեն բարձր որակի արբանյակային պատկեր ամբողջ մոլորակից՝ յուրաքանչյուր օր, օրը 23 ժամ 43 րոպե: Այսինքն նրանք ձայնագրում են ամեն մի շարժում, ամեն տեղ, բայց այդ «ամեն տեղում» յուրաքանչյուր օրվա մեջ կա 17 րոպե, որի ընթացքում արբանյակային պատկերը հասանելի չէ: Կոպիտ ասած, եթե մարդ ուզենա հատուկ ծառայություններից աննկատ մի բան անի, պիտի իմանա այդ ո՞ր 17 րոպեն է, որ արբանյակը տվյալ տարածքում չի ֆիքսելու ու հենց 17 րոպեում անի իր անելիքը: Տարօրինակ է չէ՞, որ Խոսրովի հրդեհի արհեստածին լինելու մասին Հայաստանին ապացույց է տրամադրել ԱՄՆ-ն, ոչ թե ՀՀ ռազմավարական դաշնակիցը: Եքյա ինքնաթիռ տրամադրեց, իսկ մի քանի ժամանոց վիդեո չտրամադրեց: Ինքնաթիռի աշխատանքը ահագին լուսաբանվեց, ահագին լուսաբանվեց նաև ԱԻՆ նախարարի «շատ վատ » լինելը: Օրեր շարունակ բոլոր ԶԼՄ-ները ունեին երկու հիմնական ուղերձ՝ Հայաստանի կառավարության ուժային բլոկը անճար է, ու առանց ռուսական ինքնաթիռի մենք կկործանվեինք: Փաստորեն կարող ենք արձանագրել, որ վարչապետի առնվազն մեկ հանձնարարական բավականին արդյունավետ կատարվել է, բարեբախտաբար նա հերթական անգամ չհաշվարկեց հնարավոր հետևանքները: Ամերիկացիք չտային, չինացիք կտային, չինացիք էլ չտային, գերմանացիք կտային... 2016 թվականի ապրիլի երկուսին Հայաստանի տարածքում սկսվեց հիբրիդային պատերազմ, արդեն մեկ ու կես տարի է այն խժռում է այն չնչին ռեսուրսները, որոնք պետությունը հասցրել էր կուտակել վերջին 25 տարում: Սա քաղաքական պայքար չէ, սա պատերազմ է: Եթե քաղաքական հակառակորդներին պարտությունից հետո վատագույն դեպքում մոռացության են մատնում, պատերազմում շատ ավելի դաժան հետևանքներ են լինում: Բոլորս պիտի մեր համար հստակ ընկալենք երկու ճամբարները, կատարենք ընտրություն և անցնենք գործի՝ a la guerre comme a la guerre սկզբունքով: Խիղճը պետք է մոռանալ, թաղել մի խորը անկյունում ու պատրաստ լինել բոլոր զրկանքների գնալ: Սա անկախության համար այն հետաձգված պատերազմն է, որի դուխը չունեցավ առաջին նախագահը: Ու հաղթելու է, ոչ թե ուժեղագույնը, այլ նա, ով պատրաստ է ամեն ինչ կորցնել: Հ.Գ. երրորդ օրն է դեռ մեկ ԶԼՄ չկա, որ անդրադառնա նախարարի հայտարարությանը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10159403519900501 ...

    Կարդալ ավելին
  • Ձախի չաղ գեշոն Նուբար Աֆեյանն է: 1998-ին նա մտնում է բիոքիմիայի ոլորտ ու դառնում է դրա պապան: Ստեղծում ա բազմաթիվ գերժամանակակից պրոդուկտներ քիմիայի ու կենսաբանության ոլորտում: Բացում է վենչուրային ֆոնդ ու դրանով էլ ա պապայանում՝ նույն ոլորտի վենչուրներում: Հետո գնում, սկսում ա դաս տալ MIT-ում: Լիքը բարեգործական նախաձեռնությունների հովանավոր է ու աշխարհում բավականին կարևոր մարդ: Հայաստանում բացառիկ մարդկանցից է, որ, օգուտից բացի, ոչ մի բան չի տվել էս երկրին: Իզոտոպների արտադրություն, օնկոկենտրոն, Ամերիա բանկ, Իդեա... էդ սաղ ինքն ա: Հա, եթե չհասկացաք, ասեմ՝ նա անդուր հարուստ է, թեպետ ո՛չ ախրանա ունի, ո՛չ ռեստորան ա բացել, ո՛չ էլ կազինո, ո՛չ էլ կալոնկա ունի, որ գազ գողանա: Խելքը չի հերիքում երևի... Եսիմ:  Աջից Թուրքիայի քրդական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանն է: Նա ունեցել է սուր ելույթ իրենց Մեջլիսում ու մի անգամ ծեծ է կերել: Հա, ու սիմպո ա:  Տենաս քանի՞սդ Աֆեյանի հետ սելֆի ունեք: Ասածս ի՞նչ ա։ Դուք իձիոտ եք: Նատուռալնի իձիոտ: Ամենայն անկեղծությամբ եմ ես զզվում ձեզանից: Սա պաթետիկ պոռթկում չէ: Ինձ հանկարծ վլաստ չտաք, դա ձեր վերջին որոշումն է լինելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10159331272555501&set=a.10150273503405501.492712.566335500 ...

    Կարդալ ավելին
  • Իրանում օրենքով կարող ես մարդ սպանել ու հետո, հարազատներին վճարելով, հարցը փակել: Սա շատ լավ օրինակ է ժողովրդավարության, երբ օրինաստեղծ գործունեությունը բխում է հանրային պատվերից: Նրանք մեր պատգամավորների նման ոչ թե Ֆրանսիայից թխել են աշխատանքային օրեսնգիրքը, ոչ թե Ռուսաստանից թխել են քրեականը, այլ հանրային պատվերի հիման վրա իրավական կարգավորում են մտցրել, որպեսզի խուսափեն անախորժություններից: Երբ որ Հայաստանում փուշտունների ցեղերն իրար տալիս, սպանում են ու հետո իրար հետ լեզու գտնում, ՀՀ իրավական համակարգը անտեղի խառնվում է այդ պրոցեսի մեջ՝ թելադրելով փուշտունների համար անընդունելի կանոններ: Արդյունքում իրավապահ մարմինները ստանում են գործ շինողների (մեղմ ասած) համբավ, իսկ քաղաքական բառիգները ստանում են շահարկելու լավ հերոինոտ թեմաներ: Բառիգների վեջին չի՝ ով ա մեղավոր. եթե պատրաստ ես իրենցից դոզա «գնես», ուրեմն՝ դու հրեշտակ ես: Եթե Հրազդանի քաղաքապետի որդին մեղավոր է մարդ է սպանելու մեջ, ուրեմն՝ պիտի նստի ու բանտում նստած ստանար իր ոսկե մեդալը: Սա իմ կարծիքն է, ես փուշտուն չեմ, ես GP287 հաբլո խմբին եմ պատկանում: Իսկ եթե սպանված անձի բարեկամները խնդիր չունեն սպանողի հետ, ուրեմն՝ էդ փուշտունների հարցն այլ կերպ պիտի լուծվի... Ինձ մի հարցրեք՝ ո՞նց։ Էթնիկական զտմանն այլընտրանք չեմ տեսնում, քանի որ ոչ բռնի մեթոդներ կիրառելիս փուշտունները միշտ հաղթում են քանակական առավելություն ունենալու հաշվին: Պրակտիկան ցույց է տալիս, որ համատեղ ապրելն անհնար է, որ կարենայինք հետները ապրել, ազեր-փուշտունների հետ չէինք կռվի: 25 տարի առաջ հաբլո խմբիս մի ամբողջ սերունդ խուրդվեց ազեր-փուշտունների դեմ, հիմա հայ-փուշտունների հերթն ա: Հայ-փուշտունների ու իմ... Հ.Գ. Իրանից մի դիվանագետ ինձ մի օր հռետորական հարց տվեց, ասավ․ «Ձեզ թվում է՝ դուք պարսիկ չե՞ք»: Ինձ այլևս այդպես չի թվում: #не_брат_ты_мне_гнида_черножопая Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10159280025720501 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին