• Վազգեն Ղազարյան
  • Երեսպաշտության բացառի շոու է տիրում Հայաստանում։ Ամեն երեկո Խորենացու հարթակից ելույթ են ունենում քաղաքական ու հասարակակն ոլորտի ամենահակասական ու մարգինալ ներկայացուցիչները, որոնք իրար հերթ չտալով բացառիկ հիմարություններ են խոսում։ Կեղծավորություն, երկակի չափորոծիչներ, բացահայտ ապսուրդ, հայրիկյանական երգեր ու տոտալ անհետևողականություն։ Երեկվա հավաքից թերևս ռեկորդայինը Լևոն Բարսեղյանի բենեֆիսն էր, ով էլի՝ իրեն հատուկ հեգնախառը վուլգարությամբ հերթական «վերջին նախազգուշացումն էր» անում ռեժիմին ու պարբերաբար հղում էր անում հանձնած-որցրած հողերի թեմային։ Բայց մի վայրկյան․․․ նույն այդ Լևոն Բարսեղյանը չէ՞ր, որ սրանից մի քանի տարի առաջ իր Ասպարեզ ակումբում Գիորգի Վանյան անունով մի պիղծ գրանտակերի կողմից կազմակերպած Ադրբեջանական ֆիլմերի փառատոն էր հյուրընկալում, իսկ նման տականքությունից տարակուսողներին տկարամիտ անվանում․․․ Մի տեսակ չե՞ք տարակուսում, որ ադրբեջանաֆիլ այս կերպարը հիմա վայ-հայրենասիրական թեզեր է գոռում հարթակից։ Հակասություն չե՞ք տեսնում մարդում գործերի ու խոսքերի մեջ։ Ո՞չ։ Ես տեսնում եմ ու տեսնում եմ նաև, թե ինչ ահագնացող ծավալներով են մարդիկ կորցնում ինքնուրույն մտածելու հնարավորությունը։ Իսկապես որ՝ ամբոխները խելագարված։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1717151998549787 ...

    Կարդալ ավելին
  • 5 օր լռելուց հետո ՊՊԾ գնդի գրավման մասին իր դիրքորոշումը հայտնեց նաև սիրված դերսան Մկրտիչ Արզումանյանը և ըստ իս, ավելի լավ կլիներ, եթե չհայտներ։ Հարցը նրանում չէ, թե երբ է այդ կարծիքը հայտնվում, հարցը նրանում չէ անգամ, որ այդ կարծիքը մոդայի վերջին ճիչերին հարիր էր և միտված էր մարդասպանություն, պատանդառություն ու զինված հարձակում գործած անձանց հերոսացնելուն։ Ըստ իս, ամենամեծ հարցը նրանում էր, որ այդ հայտարարությունն արեց Մկոն։ Հիշեցնեմ, որ չդիմացավ ու իրեն պոպուլիզմի տվեց նույն այն Մկրտիչ Արզումանյանը, ով բազմիցս իր հարցազրույցներում հեգնական, կամ էլ տհաճությունը չթաքցնող տոնով անդրադարձեր էր անում Հայկ Մարությանի՝ Կարգին Հայկոյի գործունեության վերաբերյալ՝ անուղղակի ակնարկելով, որ դա պոպուլիզմ է, դա լայքահավաքություն է, դա էժան է, երբ Հայկոն պարբերաբար հայտնվում է տարբեր քաղաքացիական ընդվզումների կիզակետում ու դիվիդենտներ է հավաքում։ Բա ի՞նչ պատահեց քեզ, Մկո՛։ Հասկանում եմ, 5000-ից ավել լայք ստացար, հարյուրավոր գովաբանական մեկնաբանություններ ու մեծ հաշվով ինքդ էլ ճաշակեցիր փառքի այն դափնիները, որոնց համար քննադատում ես ուրիշներին։ Բայց պարզ ու մարդկային մի հարց եմ ուզում տալ․ եթե զոհվողը չլիներ գնդապետ Արթուր Վանոյանը, ով քեզ ո՛չ ծանոթ է, ո՛չ հարազատ, ո՛չ էլ բարեկամ, այլ Աստված չանի՝ քո ընտանիքի անդամը, քո հարազատը, քո բարեկամը, քո ընկերը․․․ դու էլի՞ այդպիսի գովաբանական ճառեր էիր ձոնելու նրան սպանողներին։ Լավ, դա էլ մի կողմ։ Ախր Մկո՛ ջան, մի պահ պատկերացրե՞լ ես, թե քո մասին ինչ մտածեցին գնդապետ Արթուր Վանոյանի զավակները, նրա կինը, նրա ծնողները, բարեկամներն ու հարազատները, երբ կարդացին քո գովաբանական ճառը՝ իրենց մտերիմի մարդասպանների հասցեին։ Կրկին պարզ մարդկային հարց․ արդյո՞ք դու քո նույն գրածը, որը, ի դեպ, մեկ անհետանում էր, մեկ հայտնվում էր՝ խմբագրված, հանգիստ սրտով կկրկնեիր նայելով սպանված գնդապետի հարազատի աչքերի մեջ։ Չէ՞։ Եթե չէ, ապա երևի թե ֆեյսբուքում էլ գրել պետք չէր, որովհետև որպես հայ տղամարդ, կարծում եմ կհամաձայնվես, որ մի բանը, որ չի կարելի անել իրական կյանքում, չի կարելի նաև ֆեյսբուքում։ Անկեղծ ցանկանում եմ հավատալ, որ սա պարզապես պահի տակ ընդունված սպոնտան ու էմոցիոնալ որոշում էր։ Հարգանքներս․․․ Հ․Գ․ Ինչպես օրերս շատ դիպուկ գրել էր մեկը՝ կռված լինելը գժի թուղթ չէ, որ ցմահ ազատի քրեական պատասխանատվությունից ու մեղսունակ կոչվելու իրավունքից։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1715634045368249?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1469180654303334 ...

    Կարդալ ավելին
  • Առավոտյան մամուլի տեսությունն եմ կարդում և բազմաթիվ լուրերի մեջ աչք ծակեց մեկը, որում նշվում էր, որ մեղադրանք է ներկայացվել զորամասերից մեկի երկու խոհարարների, ովքեր 4-օրյա պատերազմի օրերին զինվորների բաժին են յուրացրել։ Խոսքը գնում էր մի քանի կիլոգրամ յուղի, մի քանի կիլոգրամ խոզի մսի, մի քանի կիլոգրամ վերմիշելի ու տոմատի մածուկի մասին։ Նրանց առաջադրվել է մեղադրանք ու ըստ ամենայնի՝ պատասխանատվության կենթարկվեն։ Չեմ ցանկանում, որ գրածս տարընթերցման տեղ թողնի։ Այն, որ նշված երկու խոհարարներին պետք է պատժել, դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Բայց մտահոգիչ է այն, որ պատերազմից երկու ամիս է անցել, իսկ մենք դեռ լուրջ լյուստրացիայի ականատես չենք եղել։ Մի գեներալի են ձերբակալել, այն էլ դեռ հարց է, թե ինչով կավարտվի նրա դեպքը, մի երկու գնդապետերի ու այս խոհարարներին։ Սա պայքար չէ կոռուպցիայի ու թալանի դեմ, սա պայքարի իմիտացիա է, երբ բերան փակելու համար մի երկու բան են գցում հանրության դեմը՝ ակնկալելով, որ դրանով մարդիկ կբավարարվեն ու կհամարեն, որ խնդիրները լուծված է։ Նույն այս խոհարարների յուրացման գումարային արտահայտումը հազիվ գերազանցի հարյուր հազար դրամը։ Դե հիմա պատկերացրեք, թե քանի նման խոհարարներ են նման հարյուր հազարներ գողանում։ Իսկ ինչո՞ւ է դա հնարավոր․ որովհետև համակարգն է ոտքից գլուխ այդ սխեմային հակված ու սա փոխելու համար, պետք է արմատապես փոխել համակարգի տրամաբանությունը։ Իսկ դա ներքևից չեն անում, այլ ճիշտ հակառակը՝ վերևից։ Եթե համակարգի բոլոր օղակները տեսնեն, որ ձի գողացողներին պատժում են ու պատժում են խիստ, ապա ձու գողացողների թիվը կնվազի երկրաչափական պրոգրեսսիայով։ Մյուս ձի գողացողներն էլ հետևություն կանեն ու կդառնան ձու գողացող, կամ էլ, մարդ ես, մեկ էլ տեսար, որ խելքի եկան ու դադարեցին գողանալը․․․ Ամեն դեպքում, այս խնդիրը կիսաքայլերով չի լուծվում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1700443153554005 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես գիտեք, Հայաստանում ողջ թափով ընթանում է հեռուստատեսության ռեֆորմ, որի վերջնարդյունքում պետք է ամբողջ հանրապետությունն անցնի թվային հեռարձակման համակարգի։ Ըստ էության, միակ պատճառը՝ ինչում մինչև հիմա չենք անցել, կայանում է նրանում, որ չի ավարտվել սոցիալապես անապահով ընտանիքներին համապատասխան անալոգների տրամադրումը, որը պարտադիր նախապայման է, այս ռեֆորմը կյանքի կոչելու համար։ Սակայն ինչ ենք մենք տեսնում մեր իրականությունում․ սրանից երկու օր առաջ, թվային հեռարձակումն անջատվում է և այն գրեթե մեկ ամբողջւ օր չեն կարողանում վերականգնել։ Պատասխանատուն՝ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհողորդիչ ցանցն է (ՀՀՌԾ-ն), ուստի հենց ՀՀՌԾ-ն էլ պետք է լինի հասցեատերը։ Ինչպե՞ս ենք պատրաստվում ամբողջ երկիրը թվային հեռուստատեսության անցկացնել, եթե պատկան մարմինը չի կարողանում մեկ ամբողջ օր ինչ որ խոտան կարգավորի։ Հիմա ի՞նչ է ստացվում, եթե թվային հեռուստահեռարձակման անցած լինեին, ապա մեկ ամբողջ օր զրկվելո՞ւ էինք հեռուստացույց դիտելու հնարավորությունից։ Մեկ այլ հարց․ կա՞ արդյոք երաշխիք, որ նման խոտաններ չեն լինի, երբ ռեֆորմն ամբողջությամբ կյանքի կոչվի։ Իսկ երաշխիքներ պետք է լինեն անպայման։ Այստեղ հարցն ինքնանպատակ քննադատությունը։ Անձամբ ես չեմ էլ շտախում քլունգն առնել ձեռքս ու ընկնել ՀՀՌԾ-ի ջանին։ Ինձ համար կարևոր է, որ կատարվածից արվեն լուրջ հետևություններ, որոնք կբացառեն ապագայում նման բացթողումները։ Խոտաններ կարող են լինել ցանկացած երկրում, բայց ցանկացած երկրում չի, որ մեկ ամբողջ օր չկարողանան խոտան կարգավորեն։ Հուսով եմ, որ ՀՀՌԾ-ում և այլ պատկան կառույցներում ականջալուր կլինեն խոսքերիս ու երկրորդ նման միջադեպի մենք այլևս ականատես չենք լինի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1700096866921967 ...

    Կարդալ ավելին
  • Սեֆիլյան ջան, երբ այդ 800 հեկտարի համար արյուն էր հեղվում, տղերք էին զոհվում ու վիրավորվում՝ այդ տարածքների համար մարտերում, քո ձեն-ծպտունը դուրս չէր գալիս։ Հիմա, երբ շառով-խերով փխրուն հրադադար է ու կարծես թե բանակցային գործընթացի նախանշաններ են նշմարվում, ինչ որ քեզուքեզ զորահավաք ես հայտարարում, տարածքները վերադարձնելու ու տարածքային ամբողջականությունը վերականագնելու նախաձեռնության մասին ես հայտարարում և ամոթդ վերջնականապես կորցրած՝ կոչ ես անում գործող բանակի զինվորներին ու սպաներին միանալ քո ավանտյուրային։ Չէ՛, այնպես չէ, որ ես մտածում եմ, որ դու հերթական պաթետիկ հայտարարությունների շղթայից հեռուն չես գնալու։ ԱՎելին ասեմ, առավել քան վստահ եմ, որ ինչպես և նախորդ ակցիաներդ, սա էլ տապալելու ես հենց առաջին քայերի վրա․ ոչ ոք քո դրոշների ներքո չի գնալու առաջնագիծ ու առավել ևս չի ազատագրելու տարածքներ։ Որովհետև դու ինչպես շոումեն եղել ես, այնպես էլ մնացել ես։ Այս հիվանդագին աժիոտաժը պարզապես հերթական փիառ ակցիա է, որ հետո վեր կենա ու հայտարարի, որ ինքը մի րոպեում հետ բերող էր, բայց հանցավոր ռեժիմն իրեն թույլ չտվեց։ Ու շատերը չեն էլ փորձի իրենք՝ իրենց հարց ուղղեն․ Սեֆիլյան, եթե հետ բերող էիր, կորցնելուց ո՞ւր էիր։ Հ․Գ․ Դաշնակների վրա էլ եմ զարմանում․ ինչո՞ւ անցյալը դեմը չեք դնում այս ավանտյուրիստի։ Հասկանում եմ, որ հերոսական պատկերը դուք եք ստեղծել ու ափսոսում եք Ձեր ջանքերը, ինչ որ տեղ էլ՝ վախենում եք ձեր դեմքի համար, բայց չեք զգո՞ւմ, որ սա արդեն բոլոր սահմաններն անցել է ու ընկած տղերքի արյան մեծածախ վաճառք է սկսել։ Դրա համար ամեն փնթի Поп Гапон-ի հերոս կնքել պետք չէ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1691607811104206 ...

    Կարդալ ավելին
  • Դեռ վաղ է հարձակվել կառավարության վրա։ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարունից հետո, համաձայն որի՝ կառավարությունը ձգում է գոտիները և անցնում է ծախսերի խնայողական ռեժիմի, միանգամից բարձրացրեց թերահավատության ու քննադատության ալիք, ինչը միանգամայն օրինաչափ է՝ հաշվի առնելով վստահության այն ճգնաժամը, որը գերիշխում է մեր հասարակությունում։ Սակայն, ըստ իս՝ շտապողականություն էլ պետք չէ դրսևորել։ Ակնհայտ է, որ այսքան տարի արատավոր համակարգի կայացման անդադար պրոցեսսից հետո, անհնար է, որ մեկ օրվա մեջ ամեն ինչ կարգավորվի։ Հաճախ բախվում ենք իրավիճակի, երբ անգամ ցանկության դեպքում, պետական ապարատի ներկայացուցիչը պարզապես չգիտի իր ֆունկցիոնալ պարտականությունների արդյունավետ իրացման եղանակ, քանի որ ամբողջ գերատեսչություններ կան, որտեղ վերից վար գործել են արատավոր սխեմաներ և մարդիկ պարզապես չեն իմանում դրա հակառակ գործելոճի մեթոդաբանությունը։ Հոգեբանության մեջ խնդրի լուծումը սկսվում է դրա հստակ գիտակցումից ու ձևակերպումից, որը պացիենտը հենց ինքը պետք է անի, այլ ոչ թե հոգեբանն անի դա իր փոխարեն։ Հիմա պացիենտը մեր կառավարությունն է և կարևոր է թեկուզ իսկ այն, որ մեր հիվանդոտ կառավարությունը սկսում է հնչեցնել ու հստակ ձևակերպումներ տալ իր խնդիրներին։ Սա առաջին քայլն է, որն իհարկե չի երաշխավորում դրական փոփոխությունները, բայց առանց որի այդ փոփոխություններն ապրիորի անհնար են։ Հիմա մնում է սպասենք, որ մեր պացիենտը խնդիրների հնչեցումից հետո, պատրաստ լինի նաև դրանք լուծելուն և խոսքից զատ, գործով էլ ցույց տա իր պատրաստակամությունը դրանք շտկելու։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1688781998053454?notif_t=close_friend_activity¬if_id=1463047 ...

    Կարդալ ավելին
  • Կարծես թե ազգիս մոտ վերջապես հասունանում է սթափեցումը, և վերջապես մենք պատրաստ ենք մեր շուկայից վանել թուրքական ապրանքները, բայց ավելի հեշտ է սա ասելը, քան անելը։ Ի վերջո, թուրքական ապրանքը դա մենակ ինչ որ ջինսեր, շապիկներ ու անդրավարտիքներ չեն։ Ավելին, իմ հաշվարկներով, դրանք փոքր տոկոս են կազմում այլ ապրանքատեսակների հետ համամետած, որոնք թուրքական ծագում ունեն։ Օրինակ՝ եթե թուրքական ջինսեր վաճառում են մի երկու տոնավաճառում ու դախլներում, ապա թուրքական օծանելիքը վաճառում են նույնիսկ ամենահարգված առևտրային կենտրոններում։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե անգամ թուրքական օծանելիքը՝ որպես բրենդային օծանելիք վաճառող խանութերի մի ամբողջ ցանց է գործում մեր երկրում ու բարգավաճում՝ ի դեմս «Ռուժ»-ի։ Այդքան գրվեց այդ մասին, այդքան բարձրաձայնվեց, բայց ձևի համար մի հատ ստուգում չարեցին, մի հատ փորձագիտական անալիզ չարեցին ու չհամեմատեցին իրական բրենդերի օծանելիքների բաղադրությունը նրա հետ, ինչը «Ռուժ»-ում վաճառում են՝ որպես այդ իրական բրենդ։ Միակ հույսը մնում է հանրային ընդվազման ալիքը։ Ընդ որում, խնդիրը տեսնում եմ ոչ այնքան նրանում, որ ինչ-որ ռեպրեսիվ գործառույթներ պետք է իրականացվեն, այլ մարդիկ պետք է իմանան ու իրենց կամքով հրաժարվեն թուրքական ապրանք գնելուց և այդ կեպ՝ թուրքական ապրանքի պահանջարկ ստեղծելուց, իսկ ի՞նչ է պետք դրա համար։ Շատ պարզ․ ջինս գնելիս՝ մի՛ գնիր «Made in Turkey» պիտակով ջինս, այլ վճարիր մի քիչ ավելի շատ ու գնիր նորմալ ապրանքանիշի ջինս։ Օծանելիք գնելիս՝ մի՛ գնիր «Cahnel(օղլու)» «Ռուժ»-ից, այլ պատվիրիր համացանցով, կամ էլ խնդրիր, որ ինչ որ մեկը դյութի ֆրիից բերի։ Մեքենայի պաահեստամասեր գնելիս՝ մի՛ խնայիր գումարդ, և գնիր օրիգինալը, այլ ոչ թե Թուրքիայից ներկրված պատենտը։ Եվ այսպես շարունակ։ Ընդհանրապես, սկզբունք դարձրեք, որ թուրքական ապրանք առնելը հարամություն է։ Սկսենք պայքարել թուրքականը ձեռք բերելու սովորույթի դեմ ու սկսենք յուրաքանչյուրս մեզնից, և կտեսնեք, որ հաշված ամիսներ անց, շեշտակի կնվազի թե՛ թուրքական ջինսերի, թե՛ թուրքական պահեստամասերի, թե «Ռուժ»-օղլու օծանելիքների, թե անգամ թուրքական բանջարեղենի տեսակարար կշիռը մեր շուկայում։ Մի՛ ափսոսացեք գումարը, որովհետև երկրի անվտանգությունն ու զինվորի ապահովությունն ավելի թանկ են։ Կից նյութն` այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1681311148800539?notif_t=close_friend_activity¬if_id=14612319 ...

    Կարդալ ավելին
  • Հակառուսական հիստերիան դադարեցնել է պետք, ու մեր պահանջներն էմոցիոնալ դաշտից դիվանագիտական-քաղաքական դաշտ տեղափոխել։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Լավրովի այցին պետք է հանրությունը խմբերով դուրս գա փողոց՝ վանկարկելով «օրհնվի էն սհաթը․․․»։ Սակայն չի էլ նշանակում, որ պետք է Ուկրաինայի օրինակով այլ ծայրահեղության մեջ ընկնել։ Ռուսաստանում պետք է հասկանան, որ մեծ սխալ գործեցին, երբ արխայնացան Հայաստանի մասով ու այլևս ոչ մի լուրջ ջանք չգործադրեցին՝ բարեկամական հարաբերությունները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ, որովհետև համարում էին, որ Հայաստանում ամեն ինչ իշխանությունները վերահսկում են, արևմտամետ ընդդիմությունը մարգինալիզացված է և ներկայացուցչական չէ, և հայերն ապրիորի ռուսամետ են։ Ռուսաստանը պետք է հստակ գիտակցի ստեղծված իրավիճակը, հանրությունում առկա զայրույթի աստիճանն ու դրա օբյեկտիվ պատճառները։ Մենք էլ մեր հերթին պետք է հասկանանք, որ միայն փողոցային ակցիաներով ու հակառուսականության հիստերիաներով հեռուն չենք գնա, և այս էներգիան պետք է ուղղվի կառուցողական հուն, որպեսզի կարողանանք դրական դիվիդենտներ քաղել այդ ամենից։ Այլ կերպ ասած՝ պետք է դժգոհության ֆոն փողոցում, որպեսզի մերոնք խոսելու տեղ ունենան բանակցությունների սեղանի շուրջ։ Դրանից ոչ ավել, ոչ էլ պակաս այս փուլում, և, թեև վստահ եմ, որ պղտոր ջրում ձուկ բռնողների պակաս չի լինի, այդուհանդերձ, պետք է պահպանել սառնասրտությունը և հիմնվել ազգային պրագմատիկ շահի, այլ ոչ թե ինդիվիդուալ զգացմունքայնության վրա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1681001015498219 ...

    Կարդալ ավելին
  • 4-օրյա պատերազմում մենք չպարտվեցինք, բայց պետք չէ նաև ինքնախաբեությամբ զբաղվել, որովհետև մենք չհաղթեինք էլ։ Պատերազմը՝ զուտ ռազմական գործ չէ։ Ցանկացած պատերազմ բաղկացած է ռազմական, քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական բաղադրիչներից։ 1․ Հաղթանակ կարելի է արձանագրել միայն ռազմական բաղադրիչում, այն էլ վերապահումով։ Մեր բանակին փաստորեն հանկարցակիի բերեցին ու կրկին անգամ գործով ապացուցվեց հայտնի իմաստությունը, որ գեներալները միշտ նախորդ պատերազմին են նախապատրաստվում։ Եկեք իրերն իրենց անուններով կոչենք ու փաստենք, որ առաջին գիշերը հակառակորդը հասավ բավականին լուրջ մարտավարական հաջողությունների՝ գրավելով կարևոր բարձրունքներ հյուսիսում ու հարավում, ինչպես նաև կարողացել էր որոշ չաափով առաջանալ տարածք խորք՝ մինչև 1-2 կիլոմետր։ Ու թերև պատերազմի 3-րդ ու 4-րդ օրերին մեզ հաջողվեց գրեթե զրոյացնել նրանց ձեռքբերումները, բայց նույնիսկ տասնյակ զոհերի գնով մենք չկարողացանք վերականգնել այն իրադրությունը, որն առկա էր մինչև ամսի 2-ի գիշերը։ Փաստացի՝ Ադրբեջանական հարձակովողական գործողությունը տապալվեց, բայց տապալումը լիակատար չէր։ 2․ Քաղաքական առումով մենք հաղթել ենք այքանով, որքան Ադրբեջանը՝ ռազմական առումով։ Մենք անսպասլիորեն հայտնվեցինք համաշխարհային հանրության անտարբեր ու նույիսկ հակահայկական վերաբերմունքի գոտում։ Անսպասելիորեն վտանգվեց այն ստատուս քվոն, որը հավերժ էր թվում ու անսպասելիորեն մեր իշխանավորները սկսեցին խոսել այնպես, ասես ջարդ ենք կերել և ադրբեջանական բանակը Երևանի մատույցներում է։ Ինչո՞ւ։ Հաստատ ոչ նրա համար որ պարտվել էինք ռազմի դաշտում, այլ նրա համար, որ քաղաքական համակարգը բացարձակապես պատրաստ չէր նման զարգացումների և շոկի մեջ էր։ 3․ Տնտեսապես մենք նույնպես պարտվում ենք և որքան էէլ մեծ լինեն Ադրբեջանի նյութատեխնիակական կորուիստները, մեկ է, մարդիկ փաստորն բավական փողղ ունեին առաջնակարգ սպառազինություն դուրս բերել դաշտ ու չէին վախենում դրա հետևանքներից, այդ թվում իրենց ավիրված բնակավայրերից։ Նրանից, թե իրենք միջոցներով են տակից դուրս գալու, թե երրորդ կողմերի, մեր վիճակն ավելի լավը չի դառնում։ Մենք պարզեցինք, որ այսքան ժամանակ թալանով այնքան էին տարվել, որ ոչ ռազմավարական ենթակառուցվածքներն էին հավուր պատշաճի պահում, ոչ էլ բանակն է տեխնոլոգիական հագեցվածության պատճաշ մակարդակում։ Արդյունքում, 14 խոցված տանկ՝ իսրայելական հեռահար հրթիռներով ու կամիկաձե ԱԹՍ-ներով, որի դեմ պայքարում են պապական մեթոդներով ու այն էլ՝ եթե բախտներս բերում է ու ժամանակին ենք հավաստանշում։ Պակաս անմխիթար վիճակում չէր նաև սպասարկող ենթակառուցվածքը։ Պարզվեց, որ մեր գերատեսչությունները նույնիսկ ռազմավարական նշանակության ճանապարհները օրեր շարունակ չեն կարողանում կարգի բերել։ 4․ Բարոյահոգեբանական բաղադրիչում անսահման դրականն ու ոգեշնչողը կենակցում են զազրելիի ու գաղջի հետ։ Հասկացանք, որ ազգ ենք, հասկացանք, որ կռվող ու անկոտրում ազգ ենք, հասկացանք, որ արտաքին թշնամու դեմ ամբողջ ազգը դառնում է մի զորք։ Սակայն արի ու տես, որ մեր մեջի կեղտն ու տականքը թքած ունի այդ ամենի վրա, չի ուզում ընդունի և ուղղիր իր սխալները, ոչինչ չի անում, որպեսզի այդ զարթոնքի և մարտադաշտում տարված հաղթանակն ամրագրվի մնացած բաղադրիչներում։ Պարզեցինք, որ ունենք այնպիսի ոսկրացած քաղաքական համակարգ, որտեղ ակտիվ գործողություններից մի քանի օր անց վերադառնում են այն անիմաստ և ինքնաոչնչացման տանող կենսակերպին, որը վարում էին մինչև ապրիլի 2ը։ Հասկացանք նաև, որ այնքան է դեգրադացվել մեր քաղաքական համակարգը, որ վախենում է անգամ հենվել սեփական ժողովրդի վրա, որը պատրաստ է ներել ամեն ինչ ու նեցուկ կանգնել ցանկացած հարցում, եթե քաղական ողջ համակարգը՝ իշխանությունով և ընդդիմություններով, ներկաներով ու ապագաներով, պայքարեն հանուն ազգային շահի։ Այնպես որ, արդյունքում մնում է գրանցել հեղհեղուկ ոչ-ոքի, որը ցավոք հղի է կամ նոր խոշոր բախումներով, կամ էլ՝ պարտությունով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1680402385558082?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146 ...

    Կարդալ ավելին
  • Մոտ մեկ շաբաթ առաջ կինոթատրոն եկավ մի իրանցի ռեժիսոր և ասաց, որ ֆիլմ է նկարահանել հայերի մասին՝ հայ ճանաչված դերասանների մասնակցությամբ և ցանկանում է ստեղծագործական անձնակազմի և որոշ հատուկ հյուրերի համար փակ դիտում կազմակերպել: Ուզում էր իմանալ կինոդահլիճը վարձելու պայմանները: Դիտեցի ֆիլմի թրեյլերը և տեսա, որ որակով աշխատանք է կատարված, լուրջ փառատոնային ֆիլմի տպավորութույն էր թողնում և ինքը՝ ռեժիսորը, նույնպես շատ հաճելի անձնավորություն էր : Մաքսիմալ լավ պայմաններ առաջարկեցի և պայմանավորվեցինք այսօր կազմակերպել ցուցադրումը: Եկան հրավիրվածները, որոնց կեսը իրանցի էին, կեսը՝ հայ դերասաններ, ովքեր ներգրավված էին ֆիլմում: Ֆիլմից հետո սպասում էի, որ հրաժեշտ տամ ռեժիսորին և հաջողություն մաղթեմ բոլոր այն փառատոններում, որոնցում նա պատրաստվում է մասնակցություն ունենալ: Սկսեցին դուրս գալ սկզբից իրանցիները, հետո դուրս եկավ մի դերասան, ում դեմքը ծանոթ էր թվում, բայց հստակ չէի կարող ասել թե ով է կամ որ ֆիլմում է խաղացել: Նկատեցի, որ ծխում է: Մոտեցա և տեղեկացրեցի, որ կինոթատրոնում չի թույլատրվում ծխել, ի պատասխան ինչին լսեցի հետևյալը. "Դե մոխրաման բեր հանգցնեմ": Ասացի, որ քանի որ չեն ծխում այստեղ ուստի մոխրաման նույնպես չկա: Առաջարկեցի ուղեկցել վթարային ելքի մոտ, ինչին պարոնը դժգոհ, բայց ամեն դեպքում տվեց իր համաձայնությունը: Ճանապարհին, զգալով իմ անթույլատրելի անտարբերթյունը իր անձի հանդեպ, մեծն դերասանը ցանկացավ խոսել. "Տղա ջան, դու ինձ չե՞ս ճանաչում": - Չէ, ասում եմ, ծանոթ է Ձեր դեմքը, բայց չգտեիմ... Դերասան եք երևի հա՞... ՄԱԼԱԴԵՑ ՔԵԶ, ասում ա, դու հեռուստացույց չես նայում ոնց որ, էսօր, որ գնաս տուն՝ միացրա ու տես ես ով եմ... Մի խոսքով, պարզվեց սերիալային դերասան է ինչ-որ, էական չէ... Բոլոր հյուրերը արդեն դուրս էին գալիս, հերթով մոտենում ռեժիսորին ու ցտեսություն ասում, ինքն էլ մոտեցավ ու խնդրեց թարգմանչին մի բան ասել ռեժիսորին: Ասում ա ասեք իրան, որ կյանքում չէի մտածի, որ պարսիկը կարա լավ ֆիլմ նկարի, այն էլ հայերի մասին: Թարգմանիչը հավանաբար բառացի թարգմանեց, քանի որ մի պահ ժպիտը կորավ ռեժիսորի դեմքից, սակայն հաջորդ ակնթարթին նա արդեն ժմտում էր և սեղմում սերիալների մեծն վարպետի ձեռքը, կարծես մի արիստոկրատ մարդ, ով ընկել է վայրենիների շրջապատ և հասկանում է, որ միտումնավոր չեն նեղացնում իրեն, պարզապես վայրի են... Հ.Գ. Մարտ ամսին մենք անընդհատ բողոքում ենք փնթի, կեղտոտ, լկտի պարսիկներից, սակայն էտ պարսիկները մեծամասամբ Իրանի հյուսիսային մասերից եկած կիսաազերիներն են, որոնցից դժվար է լավ բան սպասել, ոնց որ մեր խոփանչիներից, իսկ ինչ կարծիք կկազմեն իրենք մեր մասին, շփվելով մեր ինտելեգենցիայի հետ... Պատասխանը, ցավոք, ակնհայտ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.sagatelyan/posts/1143558398990772?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=145943 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն