• Արայիկ Հարությունյան
  • Խստագույնս պատժել մեղավորներին: Մանկապարտեզներում և դպրոցներում պետք է կանխել աշակերտների և նախադպրոցական տարիքի երեխաների, աշակերտների մասին տեղեկությունների քննարկումը և այդ տեղեկությունների փոխանցումը երրորդ անձանց։ Երեկ հանդես եմ եկել ևս մի նախաձեռնությամբ՝ մանկապարտեզներում և դպրոցներում կարգ ու կանոն հաստատելու համար: Հարգելի՛ պարոն Մարգարյան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածը, որը վերնագրված է «Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը», սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք»: Սակայն վերջին շաբաթների իմ դիտարկումները ցույց են տալիս, որ մանկապարտեզներում և դպրոցներում այս դրույթը խստորեն չի պահվում: Առկա են բողոքներ, որ որոշ երեխաների, ծնողների խնդիրները, անձնական կյանքին վերաբերող մանրամասները հրապարակային քննարկվում են երրորդ անձանց հետ: Դիտարկումներս նաև ցույց են տալիս, որ սա ինչպես գիտելիքի պակասի, այնպես էլ միտումի հետևանք է: Կրթական ոլորտի աշխատակիցները չեն գիտակցում Սահմանադրության այս դրույթի խախտման իրավական հետևանքները խախտողների նկատմամբ: Սահմանադրության վերոնշյալ դրույթի գործողությունն ապահովելու համար անհրաժեշտ է Ձեր միջամտությունը և հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ սույն երևույթը կանխելու համար: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն, թե ինչ հանձնարարականներ են տրվել այս կապակցությամբ և ինչ ժամկետներում դրանք կիրականացվեն: Տեղեկացնեմ նաև, որ սույն խնդրի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել նաև կրթական ոլորտի քաղաքականության պատասխանատու Կրթության և գիտության նախարարությանը՝ համապատասխան դասընթացների միջոցով խնդրի էությունը ևս մեկ անգամ պարզաբանելու մանկապարտեզների և դպրոցների աշխատակիցներին, թեպետ վերջիններս՝ ունենալով համապատասխան որակավորում, այս ոլորտում պետք է որ ստացած լինեին համապատասխան գիտելիք: Կից ներկայացնում եմ մանկապարտեզներից մեկում ծնողի բողոքից հետո սոցցանցերում տվյալ մանկապարտեզի աշխատակցի կողմից կազմակերպված տեղեկատվական «արտահոսքը» բողոքող ծնողի և նրա ընտանիքի վերաբերյալ: Կարծում եմ, որ սույն աշխատակիցը հանգամանքները պարզելուց և մեղավորությունը հաստատվելուց հետո պետք է տեղ չունենա ոլորտում, ինչպես նաև Ձեր միջնորդությամբ սույն փաստի առթիվ իրավապահ մարմինները կանցկացնեն հետաքննություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10155828230788501 ...

    Կարդալ ավելին
  • Այն ժամանակ, երբ Երևանի իշխանությունները տեղում վայելում են Սանկտ-Պետերբուրգի/Լենինգրադի քույրությունը, Երևանը շարունակում է թաղվել աղբի մեջ: Այս քանակի առնետներ մեկ տեղում կյանքումս չէի տեսնել: Տասնյակներով վխտում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 24 հասցեում:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10155697126068501 ...

    Կարդալ ավելին
  • Այս պատկերը Չարբախում հաճախ է կրկնվում։ Ու լուծումը պետք է անհապաղ տալ։  Լուսանկարն արվել է Շիրակի փողոցում՝ փոստի և ոստիկանութնան դեմ դիմաց։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10155640273433501 ...

    Կարդալ ավելին
  • Նազենի Հովհաննիսյանի հերթական բոցը՝ «Ամենախելացին» խաղի ժամանակ։ Հարցի ժամանակ հնչում է Ռուսաստանի/ԽՍՀՄ-ի հիմնը, որից հետո երեխաները, որոնք աննախադեպ պայծառ դեմքեր են, պետք է գուշակեին, թե որ պետության օրհներգից էր հետևյալ հատվածը։ 12-ից 8-ը ճիշտ պատասխանեցին, որին հետևեց Նազենիի էպիկական զարմանքը. «Ես զարմացած եմ, որ ունենք ընդամենը ութ ճիշտ պատասխան... Ու ես կարծում եմ, որ էդ ոգու, ոգու տեսակը պետք է ընթերնելի լինի հենց օրհներգում»... Կառլ, հլը մի կողմ թողնենք, թե ինչ է նշանակում՝ «էդ ոգու, ոգու տեսակը պետք է ընթերնելի լինի» արտահայտությունը։ Բայց ինքը զարմացած է... Ես նույնպես զարմացած եմ, քանի որ չեմ հասկանում, թե ինչու այդ բոլոր երեխեքը պետք է իմանային, որ դա ՌԴ հիմն է, ո՞վ է ասել, որ նրանք բոլորը պետք է իմանան դրա մասին կամ «այդ ոգու տեսակը պետք է ընթերնելի լինի նրանց համար»։ Այ սենց armeniacae homosoveticus մտածելակերպն է, որ մեզ անընդհատ հետ է տանում 20-րդ դար։ Հիմա էդ երեխեքն էլ են զարմացել Նազենիի զարմանքի վրա... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10154721571028501 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն