• Արմեն Հովասափյան
  • Ժողովրդավարական հասարակության, հատկապես քաղաքացիական հասարակությունների քաղաքական համակարգերում կարևորագույն տեղ են զբացեղնում քաղաքացիների հասարակական կազմակերպությունները, միությունները, միավորումները և այլն: ՀԿ-ների և շարժումների պատմությունը բավական հին է: Հասարակական շարժումների հատուկ տեսակ են համարվում քաղաքական շարժումները: Այն մարդկանց համատեղ ձգտումներ և գործողություններ են ընդհանուր նպատակների իրականացման համար: Քաղաքական շարժումներն այլ հասարակական շարժումներից կամ հոսանքներից տարբերվում են, որ քաղաքական շարժումները օգտագործեն նաև քաղաքական միջոցներ` պայքարում են իշխանության կամ էլ ազդում այդ իշխանության իրականացման եղանակների վրա: Քաղաքական շարժումները ունեն իրենց ներքին դինամիկան և անցնում են ձևավորման ու զարգացման որոշակի աստիճաններ կամ փուլեր: Նախ ցանկացած շարժման ձևավորման համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ (գործոններ): Այս դեպքում առաջնահերթ նկատի է առնվում զանգվածների դժգոհությունը (անբավարարվածությունը) առկա իրավիճակից ընդհանուր առմամբ (առաջին հերթին տնտեսական և քաղաքական առումով): Առավել ակտիվ անհատների միջև առաջանում է սերտ հարաբերությունների հաստատման անհրաժեշտություն, որը հետագայում կարող է բազա դառնալ շարժման ձևավորման համար: Շարժումները և հասարակական-քաղաքական սեկտորն ակտիվանում է հատկապես այն փուլերում, երբ դաշտում որոշակի լճացում և պահանջարկի միտում է նկատվում. ասել է թե, տվյալ գաղափարի շուրջ համախմբվածներն ամեն կերպ փորձում են դաշտ մուտք գործել այտեղ հաստատվելու ակնկալիքով, իրենց հետ որոշակի թարմություն և բուն ասելիք բերելով: Նշված հասարակական-քաղաքական կազմակերոպություններից կամ շարժումներից ՀՀ նորոգույն պատմության մեջ բավականին ակնառու է ՀՀՇ-ի օրինակը, որը բոլորովին վերջերս ստացավ կուսակցության կարգավիճակ (պետք է նշել, որ իր կառավարման 7 տարիներին ՀՀՇ-ն եղել է շարժում, այսինքն դա բնավ չի խանգարել պետական-քաղաքական կուրս վարելու համար): Նմանատիպ հասարակական միավորում էր, որոշակի սոցիալական ուղղվածությամբ, «Դեմ եմ» շարժումը, այս շարքում է կարելի առանձնացնել «Քաղաքացիական պայմանագիր» շարժումը, որ կարճ ժամանակում վերածվեց կուսակցության: Եվ եթե հաշվի առնենք ՀՀ քաղաքական դաշտում նշմարվող փոփոխությունների ֆոնը, կարելի է փաստել, որ բացառված չէ, որ մեր քաղաքական գործընթացներում նույնպես ներգրավվեն հասարակական-քաղաքական նոր պրոյեկտներ, ինչն այսօրվա քաղաքական օրակարգի հրամայականներից է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1211010238981175 ...

    Կարդալ ավելին
  • Հայերիս բնորոշ և շատ հաճախ քննադատվող թեզերից մեկը հրեաների հետ համեմատվելն է` նրանց ամեն կերպ վատաբանելով ու անվանարկելով: Արդարության առաջ չմեղանչելու համար պետք է նշեմ, որ ես այդ քննադատողներից և հեգնողներից մեկն եմ եղել: Այսօր մարդկությունը հրաժեշտ տվեց Իսրայելի բոլոր ժամանակների ամենանվիրական ու գնահատված գործչին` Շիմոն Պերեսին, ով Թեոդոր Հերցելից հետո հանդիսանում էր Իսրայելի խորհրդանիշներից մեկը: Պերեսի թաղման արարողությանը ներկա էին աշխարհի առաջատար երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը: Փաստեմ, որ թաղման ողջ արարողությունը կազմակերպված էր բավականին բարձր մակարդակով, բայց շատ համեստ` առանց ավելորդ ձևականությունների ու ցուցամոլությունների: Վարչապետ Բենիամին Նաթանյահուն Պերեսի հրաժեշտի տեքստը կարդում էր եբրայերեն՝ չնայած այն հանգամանքին, որ անգլերենին տիրապետում է կատարյալ: Այդ ժեստով Իսրայելի վարչապետը ստիպեց ներկաներին հերթական անգամ հարգել Իսրայել պետությունը: Թաղման արարողության հաջորդ ուշագրավ փաստն այն էր, որ երբ Խաղաղության Նոբելյան մրցանակակրին հանձնեցին հողին, նրա շիրիմին տեղադրեցին մի հասարակ տախտակ, որի վրա ընդամենը գրված էր, թե ով է հանգչում այդտեղ: Հ.գ. Հիրավի համաձայնեք, որ հայերիս համար մտածելու բաներ շատ կան… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1204380369644162 ...

    Կարդալ ավելին
  • Համայնքները քաղաքացիական հասարակության ձևավորման հիմնաքարերից մեկն են և ժողովրդավարության կայացման հիմքերը երկրում: Ամեն մի համայնք, որպես մի ընտանիք, առկա խնդիրները միասնական ուժերով լուծելու, հարգանքի ու հանդուրժողականության օրինակ դառնալով` հզորացնում է պետությունը: Ծրագիրը նպատակ ունի ՀՀ տնտեսական ենթատարածքների սոցիալ-տնտեսական անհամաչափության պատճառների, տնտեսական զարգացան անհամամասնությունները մեղմելու կամ չեզոքացնելու հնարավոր ուղիների սահմանումը: Յուրաքանչյուր համայնքի օբյեկտիվ բնութագրիչները, ինչպես նաև դրանց տնտեսական զարգացման ընթացքը պայմանավորում են դրանց ֆինանսական հնարավորությունների խիստ տարբերություններ: Վերջիններն իրենց արտահայտությունն են գտնում համայնքային սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների ձևավորման ու պահպանման, համայնքային ծառայությունների մատուցման հնարավորությունների անհամաչափության մեջ: Փոքր համայնքները, որպես կանոն, ունեն փոքր բյուջեներ, որոնց եկամուտները հնարավորություն չեն տալիս լուծելու ոչ միայն համայնքի զարգացման խնդիրները, այլև նույնիսկ բավարարելու բնակչության կենսական սոցիալական կարիքները: Արդյունքում՝ առաջանում են համայնքային մակարդակում մարդկային զարգացման ու աղքատության մակարդակների էական տարբերություններ: Տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափությունների հետագա  խորացումը խոչընդոտում է երկրի ներքին սոցիալական ու տնտեսական կայունությանը և նույնիսկ անվտանգությանը՝ նպաստելով տնտեսապես թույլ զարգացած տարածքներից բնակչության անցանկալի արտագաղթին: Զարգացման քաղաքականությունը պետք է ներառի մի շարք հիմնարար միջոցառումներ, որոնք կխրախուսեն տարածքներում տնտեսական ու ներդրումային ակտիվության աճը: Դրանց մեջ էական դեր կխաղա ինչպես պետական, այնպես էլ, հատկապես մասնավոր ներդրումների վերաուղղումը Երևանից դեպի ՀՀ տարածքներ` այլ քաղաքներ և գյուղական բնակավայրեր՝ նպատակ ունենալով խրախուսել ու նպաստել տարածքային «աճի բևեռների» ձևավորմանը: Տնտեսական աճի խրախուսումը ՀՀ տարածքներում կնպաստի կենսամակարդակի, զբաղվածության ու մարդկային զարգացման տարածքային անհամաչափությունների մեղմմանը: Այսպիսով` քաղաքականությունը պետք է ուղղված լինի ՀՀ տարածքների համալիր զարգացմանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1203344809747718 ...

    Կարդալ ավելին
  • Այս գիշեր Թել-Ավիվում տեղական ժամանակով 3.40-ին մահացել է Իսրայելի պետական-քաղաքական գործիչ, նախկին վարչապետ, նախագահ և պաշտպանության նախարար, զարգացման նախարար Շիմոն Պերեսը: Սեպտեմբերի 13-ին Պերեսը կաթված էր ստացել, բժիշկները նրան արհեստական կոմայից դուրս բերեցին: Նա ծնվել է 1923 թվականին լեհական Վիշնևա բնակավայրում: Նրա հայրը վաճառական էր, մայրը` ռուսաց լեզվի ուսուցչուհի: Նա երկու անգամ ղեկավարել է Իսրայելի կառավարությունը, իսկ 2007-14 թթ-ին երկրի նախագահն էր: Պերեսն էր, որ հայտարարեց մերձավորարևելյան տարածաշրջանի խաղաղության մասին: Նրան համարում են իսրայելական քաղաքական արենայի «խաղաղության աղվանին»: Պատահական չէ, որ 1994-ին Իցխակ Ռաբինի ու Յասեր Արաֆաթի հետ Պերեսն արժանացավ Խաղաղության նոբելյան մրցանակի: Հատված 2015 թվականի սեպտեմբերի ելույթից. «Մենք երազել ենք մեր հողի մասին, բայց հողը, որ ստացանք, երազանք չէր, դա փոքրիկ հողակտոր էր՝ Մերձավոր Արևելքի մեկ հազարերորդականը: Այդ հողը մեզ այդքան էլ լավ չվերաբերվեց՝ ճահճուտներ էին, մոծակներ, հարավային անապատ ու քարեր: Ընտրություն պետք է կատարեինք մոծակների ու քարերի միջև: Բնական ռեսուրսներ էլ չկային՝ ոչ ոսկի, ոչ նավթ: Այս ժամանակ ասում էին, թե Մերձավոր Արևելքում երկու տիպի երկրներ կային՝ նավթային ու սուրբ: Մերը միանգամայն սուրբն էր, քանի որ ոչինչ չկար: Մենք միայնակ էինք, չունեինք կրոնակից եղբայր, լեզվակից քույրեր, պատմական հարևաններ: Եվ այդ ամենը՝ Հոլոքստից հետո: Մենք եկանք ու չգիտեինք՝ ինչ անել: Իսկապես չգիտեինք: Եվ մենք մտածեցինք՝ բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդիկ են հարստացնում հողը և ոչ հողը՝ ժողովրդին: Մենք բոլորս դարձանք գիտնական»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1202352993180233 ...

    Կարդալ ավելին
  • Նախօրեին մեկնարկեց այս գումարման ԱԺ-ի անդրանիկ արտահերթը, որում ներառված են քսաներկու օրենսդրական նախաձեռնություններ: ԱԺ-ում քննարկվող հարցերից հիշատակման արժանի է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծը նախատեսում է կազմակերպել քաղաքային առևտուրը: Սակայն, որքան էլ հարցն էական լիներ, ԱԺ-ի ընդհանուր համայնապատկերը տիպիկ էր և հավատարիմ հայրենի պառլամենտականների ոգուն ու տառին: Նշված հարցի քննարկումը տևեց երկու նիստ, բայց այդ ողջ ընթացքում պատգամավորների թիվը չանցավ 15-ից: Ավելի ուշ ԱԺ-ում քննարկման դրվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որը պատգամավորների մոտ առաջացրերց հարցերի մի ամբողջ փաթեթ: Ոմանց հետաքրքրում էր, թե կա այս փոփոխությոնների միջազգային փորձ, քանի որ պառլամանետականներից ոմանք դրա տակ ենթատեքստեր էին տեսնում: Հրանտ Բագրատյանը հետաքրքրիր հարցադրում արեց հիմնական զեկուցող նախարար Արփինե Հովհաննիսյանին: «Քաղշինի վերացմամբ ո՞վ է կատարելու նրա քաղաքաշինական գործառույթները»՞-հետաքրքրվեց տնտեսագետը: Այնուհետև հավելեց, որ ավելի տրամաբանական է Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի հարցերի նախարարության: Նմանօրինակ բուռն քննարկմանը հետաքրքրիր բնորոշում տվեց Գագիկ Ջհանգիրյանը, ով, հայտարարեց, որ քննարկվող օրենքն ամրագրված է Սահմանադրությամբ և պետք է ընդունվի միայն կառավարության կողմից: Նա կոչ արեց, որ պառլամենտականները որոշակի պասիվություն ցուցաբերեն: «Եթե կառավարությունը գտնում է, որ այս փոփոխությամբ կարող է ավելի լավ աշխատել, ինչու ենք մենք փորձում Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվել և խառնվել այդ հարցին»,-եզրափակեց նախկին զինդատախազը: Հ.գ. Արտահերթի առաջին օրվա աշխատանքերին նայելով փաստում ենք հետևյալը. ողջ օրվա ընթացքում հարցեր էին տալիս և ելույթ ունենում բացառապես 3-4 օրենսդիր. նրանք փորձում էին ձեռքներն, օրակարգի պուլսին պահած, ավարտին հասցնել նիստը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1201566303258902 ...

    Կարդալ ավելին
  • Կիրակնօրյա որոշակի հանգիստն ինձ ստիպեց մի փոքր փորփրել պատմաքաղաքական անցյալը և որոշ դրվագներ ու հետաքրքրիր փաստեր ներկայացնել մոնղոկների մասին: Ըստ իս, նրանք պատմության մեջ շրջադարձային դերակատարություն են ունեցել, իսկ հանրությունը բավականին սակավ տեղեկություններ գիտեն մոնղոլների մասին: Կփորցեմ ընդգծել ոչ չարչրկված և եզակի փաստեր: Մոնղոլների քաղաքակրթության մեջ կարևոր որոշումներ կայացնողը կանայք էին: Մինչ տղամարդիկ զբաղված էին պատերազմներ մղելով ու նվաճողական արշավանքներ իրականացնելով` կանայք, այդ ընթացքում կարևոր դիրքեր զբաղեցնելով, հետևում էին տնտեսության զարգացմանն ու նաև շամանական կրոնով զբաղվում: Սա մոնղոլ կանանց այնպիսի դիրք էր տալիս, որի մասին Եվրոպայում կանայք կարող էին միայն երազել: Կանայք ոչ միայն կառավարում էին տնտեսությունն ու կրոնը, այլև երբեմն ամբողջ ժողովրդին: Մոնղոլներն առաջիններից էին, որ ստեղծեցին իրենց փոստային համակարգը, որն անվանում էին Յամ, ինչը թարգմանաբար նշանակում է «անցակետ»: Այն իրենից ներկայացնում էր բազմաթիվ փոստային կայանների համակարգ, որտեղ նվիրված ու պատասխանատու փոստատարներ էին աշխատում` կարևոր տեղեկություններ տարածելով կամ փոխանցելով մի կայանից մյուսին: Այս կայանները միմյանցից գտնվում էին 24-64 կմ հեռավորության վրա: Հասկանալով, որ նույնիսկ իր հզոր ռազմիկները չեն կարող կառավարել ու նվաճել ահռելի ծավալների հասնող Մետքսե ճանապարհը, որը կազմում էր մոտ 6437 կմ, Չինգիզ Խանը երկրորդական ռազմավարություն մշակեց: Նա սկսեց ջախջախել ճանապարհին տեղակայված բոլոր արաբական ու թուրքական գաղութները, մինչև որ բոլոր քաղաքներն ու օազիսները կամ փլատակների էին վերածվում, կամ հանձնվում: Սա բավականին երկար ժամանակ պահանջեց, և Չինգիզ Խանը նույնիսկ չհասցրեց տեսնել իր ծրագրի ամբողջական իրականացումը, սակայն երբ մոնղոլներին ի վերջո հաջողվեց տիրել ամբողջ Մետաքսե ճանապարհին, նրանք կառչեցին դրանից: 14-րդ և 15-րդ դարերում մոնղոլներն ամբողջովին գրավվել էին Մետաքսե Ճանապարհը: Մոնղոլական ամենահզոր կայսրություններից մեկը Ոսկե Հորդան էր, որը 1251թ.ին ստեղծել էր Չինգիզ Խանի թոռ Բաթու Խանը: Ոսկե Հորդան մեծ ազդեցություն ուներ այնմշակույթների վրա, որոնք գտնվում էին մոնղոլական ասպատակի տակ: Անցնելով ժամանակակից Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի ու Կովկասի տարածքներով` նրանք կապ էին պահպանում և ռուսների, և մուսուլմանների հետ: Հորդան ահաբեկում էր ռուսներին, ու այդ ժամանակաշրջանում ռուսների համար ծանր շրջան էր` տիրում իրենց մոնղոլ հարևանների պատճառով: Մուսուլմաններն ավելի բախտավոր էին: Մոնղոլները, սկզբնապես շամանական կրոն ունենալով, ընդունեցին մուսուլմաններին ու ի վերջո ընդունեցին նրանց կրոնը: Հանդուրժողականությունը կարծես մոնղոլների ռազմավարություններից մեկն էր: Բազմաթիվ տարբեր ցեղերի ու մշակույթների մարդկանց նվաճելով ու տիրելով` նրանք օգտագործում էին նաև տվյալ մշակույթի առանձնահատկություններն ու սովորություններն, ու զարգացնում էին իրենցը: Նրանք նույնիսկ տարբեր կրոնական հավատալիքներ ունեցքող ցեղերից կրոնական հարկ էին հավաքում: Գրավված մարդիկ մոնղոլներին երբեմն թաթարներ էին անվանում: Սա այն պատճառով, որ մոնղոլներն իրենք իրենց «Թաթա» էին անվանում: Երևի մարդիկ հնչյուններն ավելի շատ նմանեցնում էին հռոմեական դիցաբանության մեջ դժոխքի անվանը` Տարտարոսին, իսկ «թաթար» նշանակում է «Տարտարոսի մարդիկ»: Չինգիզ Խանի հաջողության գլխավոր հանգամանքներից, կամ ավելի ճիշտ կազմակերպիչներից մեկը Սուբուտայն էր, ում ջանքերով էլ ստեղծվեց Մոնղոլական մեծ կայսրությունը: Սուբուտայը մոնղոլների գլխավոր ստրատեգն էր, ով տարբեր ռազմավարություններ էր մշակում պատերազմների ժամանակ, որոնք էլ մոնղոլներին հաղթանակ էին բերում: Նա ոչ միայն մոնղոլների, այլև աշխարհի պատմության ամենախելոք ռազմագետ էր, ամենահմուտ հրամանատարն ու ռազմական առաջնորդը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1200095390072660 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանյան քաղաքական դաշտում ընթացող փոփոխությունների ֆոնին յուրահատուկ աշխուժություն է տիրում հատկապես կադրային հարցերում: Իշխանությունների մոտ մի տեսակ տենդենց է նկատվում, ըստ որի՝ փորձում են ազատվել ժողովրդի մոտ ատելություն առաջացնող օդիոզ և հանցագրոծ կերպարներից, որոնց պակասը բավականին մեծ է նաև ՏԻՄ համակարգում: Նախընտրական կրքերը հատկապես սրված և շիկացած են որոշ համայնքներում: Լոռու մարզում քաղաքական կենտրոնացվածությունը Վանաձորի քաղաքապետի ընտրությունների վրա է, որտեղ պայքարում են քաղաքական ութ ուժ: Վանաձորում հետաքրքիր տենդենց նկատվեց հատկապես այն առումով, որ գործող քաղաքապետ Դարբինյանին, ով նաև ՀՀԿ անդամ էր, հարազատ կուսակցությունը չսատարեց` առաջադրելով քաղաքի գլխավոր նոտարին: Դարբինյանի անվան շուրջ խոսակցություններն արդեն լեգենդների են հասնում: Սակայն պետք է նշել, որ մարզի այլ համայնքներում ևս բավականին լուրջ մրցապայքար է ընթանալու: Հանրապետության մեծ համայնքներից մեկը հանդիսացող իմ հայրենի Օձունում առաջադրված երեք թեկնածուներից երկուսը նույնպես ՀՀԿ անդամ են: Օձունյան ինտրիգը հիմնականում գործող գյուղապետի և նախկին գյուղապետի որդու միջև սպասելիք պայքարն է (ի դեպ, հետաքրքիրն ու տարօրինակն այն է, որ որպես կանոն՝ հայաստանյան յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ողջ նախըտրական պայքարում հասարակությունը մասնատվում է, բաժանվում և միմյանց հանդեպ թշնամանքով լցվում): Այգեհատ համայնքում ուղղակի զավեշտալի իրավիճակ է. 243 ընտրող ունեցող համայնքում պայքարում են հինգ թեկնածու, բոլորն էլ Շահվերդյան ազգանուններով․ ի դեպ, երկուսը նորից իշխող կուսակցությունից են: Մեկ այլ գյուղում` Շնողում նույնպես առաջադրվել են հինգ թեկնածու. պետք է նշեմ, որ հենց այս համայնքում էլ, տեղացիների բնորոշմամբ, լինելու է ամենադաժան ու լարված պայքարը: Նշված ցանկը կարելի է ներկայացնել բավականին երկար, քանի որ մոտավորապես նույն պատկերն է տիրում գրեթե բոլոր մարզերում: Սակայն հետաքրքիրն այն է, որ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, թե, դառնալով համայնքի ղեկավար, ամեն կերպ մոտ են լինելու պետական միջոցների մսխման գործընթացին: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր թեկնածու փորձում է հնարավոր ամեն միջոց ու լծակ օգտագործել, որպեսզի պահպանի իր աթոռը կամ, ի վերջո, հասնի ցանկալի բազմոցին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1199035780178621 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանյան ներքաղաքական կյանքը վերջին շրջանում բավականին ակտիվ փուլ է մտել. իրադարձություններն իրար հաջորդում են երկրաչափական պրոգրեսիայի կորագծով: Դեռևս վարչապետի փոփոխությունից, նրա` ԱԺ-ում և գործադիրում հնչեցրած մտքերից ու առաջարկած թեզերը չմարսած, հասարակությանն արդեն նոր անակնկալ էր ներկայացվել: Անընդհատ խոսվում է, որ նախարարների մեծ մասը հրաժեշտ կտան իրենց պորտֆելներին: Ի դեպ իր հարցազրույցներում վարչապետը քանիցս նշել է, որ գործադիրում լինելու են պրոֆեսիոնալներ իրենց ոլորտը հստակ պատկերացնող կոնկրետ մասնագետներ: Ահա արդեն իսկ առաջին «ծիծեռնակները» տեսանելի են: Ընդամենը մի քանի ժամ առաջ եղան անդրանիկ փոփոխությունները: Սերժ Սարգսյանի հրամանագրով` Աշոտ Մանուկյանը նշանակվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար, փոխարինելով բոլորովին վերջերս նախարար նշանակված Լևոն Յոլյանին: Կառավարության հնաբնակներից իրենց աթոռներին հրաժեշտ տվեցին Սերգո Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը և Գագիկ Խաչատրյանը: Կարապետյանի փոխարեն գյուղոլորտն այսուհետ կղեկավարի Իգնատի Առաքելյանը, երկրի ֆինանսական հարցերով կզբաղվի Վարդան Արամյանը, իսկ մեկ այլ ոչ պակաս պատասխանատու և ստրատեգիական ոլորտը` տրոնսպորտի և կապի նախարարության աշխատանքները կկորդինացի Վահան Մարտիրոսյանը: Նորանշանակ մասնագետների մասին տեղեկատվությունը սկսում և ավարտվում է նրանով, որ նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում պրոֆեսիոնալ է և հույս կա, որ առաջիկայում ոլորտային նոր խոշոր փոփոխություններ կլինեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1195834793832053 ...

    Կարդալ ավելին
  • Պետության համար կոմունիկացիաների կարևորության մասին խոսվել է բավականին շատ, նշվել է, թե այն ինչքան կարևոր է պետության զարգացման համար: Այս անգամ կխոսեմ ՀՀ և Վրաստանի միջև պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի տարածքում տեղի ունեցած Դեբեդ գետի վրա նոր կամուրջի կառուցման մասին: Նշեմ, որ Բարեկամության կամուրջը կառուցելու նպատակով ստեղծվել է հայ-վրացական աշխատանքային խումբ: Աշխատանքների հետ կապված տեղի է ունեցել կամրջի շինարարության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած մեկ տասնյակից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում։ Հանդիպմանը ներկա չինական, իրանական, հայկական և այլ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները տեղում ծանոթացան կամրջի կառուցման տեղանքին և տեխնիկական առանձնահատկություններին վերաբերող խնդիրներին, պարզաբանեցին շինարարության հետ կապված առաջնահերթությունները։ Նոր կամուրջն ունենալու է երկու առանձին թռիչքային ծածկ, որոնք միացնելու են Դեբեդ գետի հայկական կողմի առկա սահմանային անցակետի ենթակառուցվածքը վրացական կողմի ենթակառուցվածքին։ Այն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի կդյուրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Կամրջի կառուցման, նախագծման և շինարարության արժեքը մոտ 9 միլիոն եվրո է, որի կեսը ֆինանսավորելու է վրացական կողմը: Ծրագիրը իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցներով: Նշենք նաև, որ սահմանային անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողով, որի անհատական կազմը հաստատել են ՀՀ և Վրաստանի կառավարությունները։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1191857594229773 ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ քառօրյայի հերթական նիստում առանձնապես ոչ մի հետաքրքիր իրադարձություն տեղի չունեցավ: Հիմնական ելույթ ունեցողները, որոնք շատ սակավաթիվ էին, ինչպես միշտ խոսում էին ամեն ինչից, բացի բուն քննարկվող թեմայից: Ի դեպ նշեմ, որ պառլամենտում արդեն երկրորդ օրը քննարկվում էր գլխավոր դատախազի նշանակման հարցը, որին արդեն վաղը պետք է հաջորդի քվեարկությունը: Հռետորները խոսեցին կոռուպցիայից, մենաշնորհներից, խոսեցին իրնեց քաղաքական բուռն կարիերայի փայլուն անցյալից և այլ ձանձրացնող ու անհետաքրքիր երևույթներից: Պատգամավորներից մեկն անգամ կոռուպցիան համեմատեց Անորսալի Ջոյի հետ, պառլամենտի կամարներից ներս հիշեցին նաև Ռոբին Հուդին: Իսկ հիմնականում թեզերը ձևավորվում էին առաջիկա ՏԻՄ ընտրությունների ֆոնին: Քաղաքական ուժերի ղեկավար-պատգամավորներն ամեն առիթն օգտագործում էին իրենց համար կարևոր ՏԻՄ ընտրություններն ամեն հարցում շահարկելը: Ելույթ ունեցողներից ոմանք անգամ երկար-բարակ խոսում էին իրենց առաջադրված համայնքի խնդիրներից, մյուսը նախընտրական քարոզարշավի ընթացքում ծագած խնդիրները վերհանում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի շրջանակում: Ասել է թե պրիմիտիվության հերթական դրսևորմանն ականատես եղանք հայրենի պառլամենտում: Քննարկում-ելույթներն անցնում էին արդեն սովորական դարձած դատարկության ֆոնին: Դեռ առաջիկայում մինի դեբատներ և քաղաքական բրիֆինգներ մենք կտեսնենք, քանզի ՏԻՄ ընտրություներից հետո մեր երեսփոխանները պետք է դիմագրավեն պառլամենտական ընտրություններին: Հ.գ. Ի վերջո մարդիկ քաղաքական արևի տակ գոյատևման հարց ունեն, սակայն չարժե նման մանդատային մուրացկանությունների դիմել պարոնայք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1191253124290220 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն