• Արմեն Հովասափյան
  • Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը հրապարակել է մի փաստաթուղթ, որը բավականին խոսուն փաստեր է ներկայացնում ադրբեջանական կլանային համակարգի մասին, և համակարգված ապացուցում, թե իրականում մարդկային ինչ տեսակի հետ է բանակցում ՀՀ ղեկավարությունն արդեն 20 տարուց ավելի: Խոսքը 1997թ. օգոստոսի 1-ին Սպիտակ տան Օվալաձև կաբինետում տեղի է ունեցած մի հանդիպման մասին է, որը տեղի է ունեցել Բիլ Քլինթոնի և Հեյդար Ալիևի միջև: Երկխոսության ժամանակ կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին և Լիսաբոնյան պայմանավորվածություններին առնչվող հարցեր: Հեյդարն իր խոսքում ԱՄՆ-ի նախագահի հասցեին հնչեցրած «шоплик»-ական երկարաշուչ տեքստից հետո նշել է. «Ձեր վերընտրվելը մեծ հաջողություն է: Մենք ակնկալում ենք որ Դուք նոր քայլեր կձեռնարկեք ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների խորացման համար: Կովկասյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար: Այդ մենք ենք ցանկացել, որպեսզի ԱՄՆ-ն դառնա Մինսկի խմբի համանախագահ: Մենք շատ ջանք ենք ներդրել դրա համար: Մենք ձեզ ավելի շատ ենք վստահում, քան որևէ մեկին և կարծում ենք՝ ԱՄՆ-ն կարող է ավելի մեծ դերակատարում ունենալ, քան որևիցե մեկը: Ադրբեջանում նույնիսկ երեխաներն են հավատում նախագահ Քլինթոնին: Դուք ընդլայնել եք ՆԱՏՕ-ն, չնայած Ռուսաստանի բարձրացրած աղմուկին՝ դուք արեցիք դա: Դա նշանակալի հաղթանակ էր, որ դուք ներկայացրիք հավասարակշռված բյուջե և հասաք ձեր նպատակին»: Վերոնշյալ պատմական փաստաթղթից, որը քսան տարվա վաղեմություն ունի, կարող ենք փաստել մի կարևոր դետալ. ակնհայտ է, որ Ալիև Ավագն իր խոսքում հակառուսական դիրքորոշում ունեցող թեզեր է հնչեցնում` շողոքորթելով ու քծնելով Քլինթոնին, կամ այլ կերպ ասած՝ ուղղակի «քցում է» ռուսներին: Նշված տողերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանը ՌԴ-ն բացառապես դիտարկում է որպես մի մեծ զինապահեստ, որտեղից հարմար տարբերակով կարողանում է համալրել իր արսենալը և ցանկացած հնարավոր առիթի դեպքում կարող է թեքել իր քաղաքական կողմնորոշումը: Հ.գ. Ակամայից հիշեցի նախորդ տարի ՌԴ վարչապետի Բաքու կատարած այցը, երբ նա սրտի թրթիռով ու դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում էր «ադրբեջանական դարավոր ազգի ու մշակույթի մասին»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1415741375174726 ...

    Կարդալ ավելին
  • Ստալինն իրեն միշտ պահում էր դավադիրին բնորոշ: Այն տարիները, երբ նա վրացական գանգստերների պարագլուխն էր, հետագայում ազդել են ժողովուրդների ապագա հոր քաղաքական մտածելակերպի վրա: Դեռևս այդ ժամանակ նրա մոտ դրսևորվում էին պարանոյիկ կասկածամտությունը, և Ստալինը կազմակերպված սպանում էր այն անձանց, ովքեր խոսում էին ցարական պահակախբի հետ ունեցած իր կապի մասին. նա այդ փուլում Գորիում երեխաներից կազմակերպել էր լրտեսական մի ամբողջ համակարգ, որոնք նրան պարբերաբար տեղեկություններ էին տրամադրում: Վրացական արխիվներում ոչինչ չի հայտնաբերվել Կոբայի և ցարական ոստիկանության հետ հնարավոր կապի մասին, և սա տրամաբանական է, քանի որ այդ արխիվները ժամանակին ամբողջությամբ «սանրվել են» Եժովի և Բերիայի կողմից: Այնուամենայնիվ Ստալինի և ժանդարմերայի միջև գոյություն ունեցող կապի մասին կան որոշակի վկայություններ: Ստալինի կուսակից ընկեր Ռաժդեն Արսենիձեն փաստում է, որ Ստալինը ցարական ժանդարմներին էր փոխանցում այն անձանց հասցեները, ովքեր կուսակցության ներսում իր հետ տարաձայնություններ ունեին: Բաքվի հայտնի գործով Վիսարյոնովիչի մեկ այլ դաշնակից-գործընկեր Նոդար Ուրատաձեն վկայում էր, որ 1909-ին Բաքվի բոլշևիկները Ստալինին մեղադրում էին, որ նա ոստիկաններին էր հանձնել Ստեփան Շահումյանին: Նոյի Ժորդանիան համաոզված նշում էր, թե Շահումյանն անձամբ իրեն ասել էր, որ բացի Ստալինից ոչ ոք չգիտեր իր գաղտնի բնակարանի հասցեն: Բոլոր երեք ահազանգողներն էլ հետագայում ստիպված արտագաղթեցին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1414887108593486 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում Իլհամ Ալիևի պլանի համաձայն՝ ապրիլի 16-ից լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ զորավարժություններին մասնակցում են 30 հազար զինծառայող, 250 տանկ և զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, մարտական 25 ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր: Կիրակի օրը մեկնարկած զորավարժությունները շարունակվելու են հինգ օր և ավարտվելու են ապրիլի 21-ին: Զորավարժություններն անցկացվում են բարդ ռելիեֆային պայմաններում մարտ մղելու սցենարով: Հրթիռա-հրետանային համակարգերը դուրս են բերվել կրակային դիրքեր, ստեղծվում են գրոհային խմբեր, վերատեղակայվում են ստորաբաժանումներն ու հրամանատարային կետերը: Զորավարժությունների փաստը չի կարելի լրիվ անտեսել և որևէ կերպ հաշվի չառնել, ավելին՝ սա հնարավորություն է, որպեսզի ուսումնասիրվեն հակառակորդի հնարավորություններն ու ռազմական ուժերի դասավորվածությունը: Ամեն դեպքում համոզված եմ՝ նմանատիպ զորավարժությունները լարվածություն են ստեղծում և դրանք պետք է մշտական ուշադրության կենտրոնում պահել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1414811635267700 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին շրջանում շատ է խոսվել Ադրբեջանի ռազմական քաղաքականությունից ու կատարած ռազմական ծախսերից: Ներկայացնեմ որոշ դիտարկումներ: 1992-2012թթ. ընթացքում Ադրբեջանը ծախսել է մոտ $30 մլրդ ռազմական նպատակներով: Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ի նույն ժամանակահատվածում պաշտպանական ողջ ծախսերը կազմել են մոտ 4.0 մլրդ դոլար: Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր իսկ ստորագրած միջազգային պայմանագրերի հիմնարար դրույթները, պատկան մարմիններից, միջազգային հանրությունից և սեփական քաղաքացիներից թաքցնում սովորական ծանր սպառազինության իր գնումները: Ադրբեջանին զինող բոլոր հիմնական երկրներն ունեն ռազմական ոլորտում կոռուպցիայի «բարձր» և «շատ բարձր» աստիճան: Բուն Ադրբեջանում այն հսկայածավալ է: 1992-2012թթ. ընթացքում Ադրբեջանի ռազմական (պաշտպանական) ոլորտում միայն կոռուպցիան ավելին էր, քան անցած 20 տարիների ընթացքում ՀՀ ողջ ռազմական ծախսերի գումարը: Ադրբեջանը ռազմական (պաշտպանական) ոլորտում կոռուպցիայի ընդհանուր ծավալը կազմում է մոտ $3.0-5.0 մլրդ: Չնայած պետական ծախսերի ընդհանուր կրճատմանը` Ադրբեջանի ռազմական բյուջեն 2017-ին որոշակի աճ կարձանագրի` հասնելով 1 միլիարդ 600 միլիոն դոլարի: Օգտագործելով ածխաջրածինների արդյունահանումից գոյացած և սեփական քաղաքացիներից օտարված միջոցները՝ Ադրբեջանի իշխանությունները, 2005-ից սկսած, իրականացնում են երկրի ռազմականացման բազմափուլ և համալիր պետական ծրագիր, որի շրջանակներում ստեղծվել է ռազմարդյունաբերական համալիր, որտեղ գործում են ավելի քան չորս տասնյակ կազմակերպություններ: Իրականացվում են սպառազինության, այդ թվում նաև՝ դրա նոր տեսակների համատեղ արտադրություն և մոդեռնիզացիա: Ծրագրի մյուս բաղադրիչով Ադրբեջանն իրականացնում է ծանր սպառազինությունների ծավալուն գնումներ: Այս ուղղությամբ Ադրբեջանի կողմից ծախսված միջոցների ավելի քան 70%-ն օգտագործվել է գրոհային նշանակության ծանր սպառազինություն ձեռք բերելու համար: Իսրայելի և Թուրքիայի հետ ռազմաքաղաքական համագործակցության հոլովակով Ադրբեջան (և տարածաշրջան) են թափանցում գլոբալ աշխարհաքաղաքականության և գրանդ ստրատեգիայի այնպիսի հարցեր, ինչպիսիք են հակաիրանական պլացդարմի կազմակերպումը և հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայումը: Կասպից ծովի սահմանազատման տակավին չլուծված ու չափազանց սուր հարցի ֆոնին Ադրբեջանը ջանում է փոխել այստեղ ռազմավարական հաշվեկշիռը՝ ձգտելով Կասպիցում տիրանալ ածխաջրածինների նոր պաշարների: Այս գործոնների առկայության պարագայում մինչև այժմ Ադրբեջանի իշխանությունները կարողացել էին պահպանել հավասարակշռությունը սեփական գոյությունն արդարացնող և լեգիտիմացնող ռազմատենչության, ռևանշի խոստումների և քաղաքական կայունության, վերարտադրման հնարավորության կորստի վախի միջև: Բայց այս հավասարակշռությունը փխրուն է: Դրա պահպանումն անցյալում ենթարկվել, ներկայումս ենթարկվում, իսկ մոտ ապագայում` ենթարկվելու է փորձությունների: Հ.գ. Ժամանակին Ուինսթոն Չերչիլը գրում էր, որ «եթե 30-ականների վերջին եվրոպական մամուլը երկրորդական նշանակության նյութերի և ռևանշիստական Գերմանիային դյութող հոդվածների տպագրման փոխարեն իր նոր օրը սկսեր այդ երկրում ռազմական ծախսերի աճը փաստող հոդվածներով, ապա Երկրորդ աշխարհամարտը` իր ողջ արհավիրքներով, միգուցե և չկայանար»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1410921118990085 ...

    Կարդալ ավելին
  • Այս օրերին շատ է խոսվում մեկ տարի առաջ տեղի ունեցած քառօրյայի մասին, անդրադարձ է լինում, պատերազմի տարբեր դրվագներին և մեր հերոս տղաների կատարած սխրանքներին: Սակայն այդ մասին չէ, որ ցանկանում եմ բարձրաձայնել, այլ մեր հակառակորդի հերթական «мухлеж»-ի: Շատ է խոսվել, որ Ալիևն օգտվում է ահաբեկիչների և օտարերկրյա վարձկանների ծառայություններից, ինչը պարզվում է բավականին օրինական երևույթ է հարևան երկրում: Մամուլից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի նախարարների կաբինետը դեռ 2015 թ. փետրվարի 2-ին որոշում է ընդունել, ըստ որի, ադրբեջանական բանակում պայմանագրային ծառայության իրավունք են ստացել արտասահմանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիություն չունեցող անձիք: Նոր կարգի համաձայն, այն անձիք, ովքեր ցանկանում են ծառայել ազերական բանակում, կարող են ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ, լրացնել հայտ, կրթության մասին փաստաթղթեր և լուսանկար: Պայմանագրային զինծառայող կարող են դառնալ 19-ից 40 տարեկան, այն անձիք, այդ թվում նաև կանայք, ովքեր ունեն միջնակարգ կրթություն: Պայմանագիրը ժամկետը երեք տարով է, որի լրանալու դեպքում այն կարելի է երկարացնել: Նշված փաստը խոսում է այն մասին, որ այսպես կոչված «պայմանագրային» կարող են դառնալ մահմեդական ահաբեկիչներն ու վարձու ծայրահեղականները, ինչպես նաև մահապարտները: Նշվածին հավելենք, որ ադրբեջանական բանակում ծայրահեղականների առկայության մասին քանիցս բարձրաձայնել է: Ստացվում է, որ Ալիև կրտսերը դեռևս երկու մի քանի տարի առաջ վաղօրոք պատրաստվել էր սահմանային ագրեսիայի համար «жертва»-ներ ապահովելու համար: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1403489359733261 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլյան քառօրյայից անցել է մեկ տարի, այդ օրերին բոլորս ականատես եղանք Մոսկվայի կտրուկ «աշխուժացմանը», որի դրդապատճառները ակնհայտ էին: Կարգավորման «ղեկն» ինչ-որ առումով Ռուսաստանի ձեռքում է, և նրանք հարկ եղած պահին հիշեցնում են իրենց դերակատարման մասին: Հենց այդ շրջափուլում էր, որ անընդհատ խոսվում էր այն մասին, որ բանակցային սեղանին առկա է մի նոր փաստաթուղթ, որն ստացավ «Լավրովի պլան» անվանումը, ըստ այդմ՝ ՀՀ-ին դրանով մեծ զիջումներ էր պարտադրվելու: Այդ հարցում պաշտոնական Բաքուն ձեռնարկում էր ամեն ինչ, այդ պլանը հանրային հատվածում շրջանառվելու համար: Այս լուրը ադրբեջանական քարոզի դասական «կուտ» էր, և թեման տեղը տեղին разкрутка եղավ հայկական վիրտուալ տիրույթում, ավելին՝ գտնվեց մի զանգված, որը, ոգևորված պլանի գոյությամբ, հնարավոր ամեն ինչ անում էր, որպեսզի այն անընդհատ շահարկվի ու քննարկվի: Փաստացի ստացվում է, որ այդ մասսան ընդամենը ջուր էր լցնում ազերական ջրաղացին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի, և ներկայումս քննարկվում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքական առաջարկները: Իրականում խոսքն այն դրույթների մասին է, որոնք հնչեցվել են հակամարտության վերաբերյալ ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում: Ամփոփելով նշեմ, որ այսօր գոյություն ունեն Մադրիդյան թարմացված տարբեր սկզբունքներ, դրանք կարելի է քննարկել, այն, ինչ բանակցությունների սեղանին են, դրանք մոտավորապես հասկանալի են` դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է և Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների կարգավիճակի հստակեցում: Սրանք են այն հարցերը, որոնք քննարկվում են, որոնց շուրջ էլ բախվում են կողմերի դիրքորոշումները` հարցը, ով որ քայլը պետք է անի առաջինը, ով` երկրորդ քայլը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1397484167000447 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել են Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը, օպերատիվ կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևը և գնդապետ Մուրադ Համիդովը։ Ըստ տեղեկությունների` պաշտոնազրկվածների շարքում են նաև երկու բարձրաստիճան գեներալներ, որոնց տվյալները դեռևս հայտնի չեն։ Նշված տեղեկությոնները բավականին հետաքրքիր և լուրջ հետևությունների տեղիք են տալիս, ըստ որի՝ փետրվարյան մի քանի անհաջող դիվերսիոն գործողությունները և անիմաստ սահմանային լարվածությունը հիստերիայի է հասցրել Ալիևին: Կարող ենք ենթադրել, որ «անհայտ գեներալները» ծառայում էին կամ հատուկ նշանակության ուժերում կամ Ակնայի ու Մարտունու ուղղությամբ տեղակայված բանակային զորամիավորման կազմում, որտեղ տեղի էին ունեցել հայկական զորամիավորումների պատժիչ «սանկցիաները»: Սա նաև խոսում է այն մասին, որ Ադրբեջանի նախագահն ուղղակի չներեց պաշտպանության նախարարության բացթողումներն ու թերի գործելաոճը: Ալիևը փաստացի ընդունում է, որ առաջնագծում ամբողջովին «правал» է եղել և իր գեներալիտետը լուրջ «промох» է տվել: Կարելի է եզրակացնել, որ այսպիսի «հարկադրաբար» պաշտոնանկությունների մենք առաջիկայում դեռևս շատ ականատես կլինենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1394440163971514 ...

    Կարդալ ավելին
  • Տարեսկզբից արցախաադրբեջանական սահմանն անհագիստ է: Հակառակորդը կոնկրետ նպատակ է դրել` հնարավոր ամեն միջոցով հայկական կողմին միշտ պահել «бойгатов»: Ամենօրյա կրակոցներին հաջորդեցին մի քանի դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնց հաջորդեցին ադրբեջանական զինվորների դիակների կույտերը: Բանը հասավ անգամ անօդաչու սարքի լիկվիդացիային: Վերջին ձախողումներից հետո ադրբեջանական կողմը խնդիր են դրել զորքի «боевой дух»-ը բարձրացնել. փետրվարյան սրացման օրերին միայն մի քանի օրվա մեջ 9-10 զոհ ունեցան: Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, նախարար Հասանովը, վերլուծելով բանակում տիրող բարոյահոգեբանական և մարտական ոգին, տեսակետ է հնչեցրել, ըստ որի՝ պետք է քայլեր ձեռնարկել զորքի մարտական պատրաստականությունը բարձրացնելու և ընդհանուր ոգեշնչման համար: Նա նշել է, որ զինծառայողներին պետք է դաստիարակել ազգային և բարոյական արժեքներով, ժամանակակակից զինտեխնիկայի խորացված ուսումնասիրություն և շատ այլ առաջնային նշանակություն ունեցող խնդիրների շուրջ համապարփակ և խորքային ուսուցում անցկացնել: Մեկ բառով կարող ենք փաստել, որ հայկական մահակի «քոթակը» ստիպել է ադրբեջանական դատարկագլուխներին գործելուց առաջ ավելի խորը մտածել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1388246927924171 ...

    Կարդալ ավելին
  • 40 հազար տարի առաջ հայկական գենն առանձնացել է մարդկության մնացած գեներից, սա պարաաննորմալ երևույթ չէ, քանի որ հենց 40 հազար տարի առաջ Հայկական լեռնաշխարհից դուրս սկսվում են հայտնվել մարդկության հետքեր: Մովսես Խորենացին, իր «Հայոց Պատմության» մեջ խոսելով մարդկության ծագումնաբանության մասին, խոսում է Աստծո որդիների` հսկաների մասին և նրանց խառնուրդ տիտանների մասին: Պաղեստինի շրջանում հայտանաբերված Այծերի քարանձավում հայտնաբերվել են նախամարդու ոսկորներ, որոնց գենետիկ հետազոտություններն ապացուցում են, որ նրանց արյունը կազմված են նեանդերթալյան և կռոմանյոնի ԴՆԹ-ներից: Հայերի ծագումը՝ որպես առանձին մարդաբանական տիպ, համապատասխանում է կռոմանյոն - Homo Sapiens ձևավորման հետ: Հայերն այն նյութն են, որի գենոֆոնդի հիմքի վրա կարելի է վերականգնել մեր տարածաշրջանի գենետիկական պատմությունը: Շատ քիչ ժողովուրդներ կան մեր տարածաշրջանում, որոնք մաքուր են պահպանել իրենց գենը: Հայերը մոնոէթնիկ են, և այդ մոնոէթնիկությունը ոչ թե 200 տարվա է, ինչպես պնդում են մեր հարևանները, այլ առնվազն 4000 տարվա: «Հայի գենի» իրական արժեքը չափվում է ներկայումս նրա օգտակար գործողության գործակցով: Այդ գործակիցը շատ ցածր է այսօր: Փոխարենը մեզանում բարձր է հայրենասիրական պոպուլիզմի գործակիցը: Պետք է կարևորենք հետևյալը՝ մենք պարտավոր ենք ոչ թե ազգային սնափառությամբ տարված գովաբանել մեր գենը, այլ ստեղծենք այնպիսի պայմաններ, որ ներկայումս այն զարգանա և տա շատ իրական, շոշափելի արդյունք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1376982172383980 ...

    Կարդալ ավելին
  • Ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն մրցակցություն իշխանության և ընդդիմության միջև, այլև այս երկու կողմերի միջև դիրքերը փոխելու հնարավորություն: Անցումային վարչակարգերում դեռևս չի բացառվում ղեկավարող էլիտայի փոփոխությունն ընտրությունների միջոցով:  Այստեղ հարց է առաջանում` էլիտայի կազմի փոփոխության դեպքում համակարգն ինչպե՞ս կշարունակի գործել և զարգանալ: Ներկայացնեմ զարգացման երեք հիմնական ռեալ տարբերակներ. 1. անցումային վարչակարգի պահպանում,  2. անցում ժողովրդավարության և համախմբման, կոնսոլիդացման,  3. վերադարձ ավտորիտար համակարգին/ինքնակալությանը: Այստեղ խնդիրն այն է, թե ընդդիմությանն ինչպիսի հատկություններ են հարկավոր երկրորդ սցենարի զարգացման և երրորդի բացառման համար: Տվյալ պարագայում հետաքրքիր են ընդդիմությունը բնութագրող այն հատկանիշները, որոնք այն դարձնում են կառավարության իրական մրցակիցը, ինչպես նաև ընդդիմության և իշխանության միջև հիմնարար տարբերությունների առկայության հարցը: Համախմբված ժողովրդավարությունը բնութագրելիս կարելի է ընդգծել քաղաքական դաշտի դերակատարներին ու նրանց առանձնահատկությունները և փորձել ցույց տալ ընդդիմության պոտենցիալ հնարավորությունները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1371267309622133 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն