• Արմեն Հովասափյան
  • Օրերս մի շատ կարևոր իրադարձության մասին հայտնեց ծանոթներիցս մեկը, խոսքը իմ հայրենի Օձունում գտնվող 4-րդ դարում կառուցված մահարձան-կոթողի վերականգնման մասին է: Օձունի կոթող-մահարձանը գտնվում է Օձունի տաճարից տաս մետր հյուսիս։ Գլխավոր ճակատով ուղղված է արևմուտք։ Հուշարձանն արևմտյան կողմից ունի աստիճաններ։Կոթողը մասնագետները թվագրում են չորրորդ դարի վերջից մինչև վեցերոդ դար։ Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանի հիշատակության համաձայն կոթողի տակ է ամփոփված Դվինում նահատակված Սմբատ Բագրատունու աճյունը։ Վաղ միջնադարում նման պատկերաքանդակներով կոթողներ շատ են եղել, բայց մուսուլման մոլեռանդների կողմից ոչնչացվել են։ Այս պատկերագրումները մինչև գրերի գյուտը լայն տարածում են ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Գրերի գյուտից հետո նման կոթողների կերտումը անարդյուավետ էր, քանի որ մագաղաթի վրա գրելն ավելի դյուրին էր։ Ներկայացված նկարից ակնհայտ է դառնում, որ կոթողն ունեցել է ևս մեկ հարկ, որից այժմ պահպանվել են միայն քառակողմ երեք սյուների պատվանդաններն ու դրանց վրայի սյուների ներքևի հատվածները։ Բարձր պատվանդանի վրա բարձրացող քառակուսի կտրվածքով երեք կամարակապ մույթերի բացվածքներից ամեն մեկում մեկ քառակողմ սյունանման օբելիսկ կա։ Օբելիսկներն ունեն չորս մետրից ավելի բարձրություն։ Քառակողմ սյուները բոլոր կողմերիղ քանդակազարդ են։ Դրանք ավետարանական թեմաներով տեսարաններ են՝ Ավետում, Մկրտություն, Տասներկու առաքյալները և այլն։ Ուշագրավ են Հռիփսիմեի տաճար տեղում եղած վկայարանի մանրակերտը, զինվորական սրբերի քանդակներն ու ամբողջական հասակով իշխանների և իշխանուհիների հարթաքանդակները։ Կոթողը շատ զբոսաշրջիկների է հիացմումք պատճառում, այդ թվում մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին, ով իր ծնունդին նվեր ստացած «Այգ» հիմդադրամով պատրաստվում է կոթողի ամրակայման և պահպանման սուրբ գործով անձամբ զբաղվել։  Հ.գ. Որքանով տեղյակ եմ կոթողը եկեղեցով հանդերձ, հավանաբար, մոտ ապագայում կնդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարային ժառանգության ցանկում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1677549775660550&set=a.228842523864623.53825.100002166311153&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • 2018-ին Ռուսաստանում ընդանալու են քաղաքական կարևոր իրադարձություններ. նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018թ. մարտի 18-ին՝ Ռուսաստանին Ղրիմի միացման օրը։ Սա կլինի ՌԴ-ում յոթերորդ նախագահական ընտրությունները: Առաջինը տեղի է ունեցել 1991թ., ապա 1996, 2000, 2004, 2008, 2012 թվականներին: 2000թ. ի վեր երկրի հիմնական ընտրությունները միշտ տեղի են ունենում մարտ ամսին: Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը և Եկատերինա Գորդոնը, ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկին, բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, «Յաբլոկո» կուսակցության նախագահ Գրիգորի Յավլինսկին, կոմկուսի ներկայացուցիչ Պավել Գրուդինը: Դեկտեմբերի 24-ին ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին ՌԴ ԿԸՀ հանձնեց նախագահի պաշտոնում որպես թեկնածու գրանցվելու փաստաթղթերը:Վլադիմիր Պուտինը նախագահական մրցավազքին մասնակցելու մասին հայտարարել է դեկտեմբերի 6-ին: «Լևադա կենտրոն» հետազոտական կազմակերպության տվյալներով՝ ռուսաստանցիների 66 տոկոսը կցանկանար 2018-ից հետո Պուտինին տեսնել նախագահի պաշտոնում։ Ներկայացված 23 պոտենցիալ թեկնածուներից փորձեմ անդրադառնալ ամենաանհայտին, ում թեկնածության մասին օրերս հայտարարեց կոմկուսը. խոսքը Պավել Գրուդինի մասին է: Որպես կանոն նախագահական ընտրություններին Ռուսաստանի կոմունիստներին միշտ ներկայացնում էր Գենադի Զյուգանովը, սակայն այս ընտրություններին կոմկուսը գնաց փոփոխության: Գրուդինի առաջադրմամբ նախագահական ընտրությունների մրցավազքը մի յուրահատուկ ձևով հետաքրքրացավ, և նա իր հետ առողջ թարմություն բերեց` Սոբչակն ուղղակի հորիզոնից վերացավ: Նրա օգտին կքվեարկեն բոլորն ձախերն ու բիզնես ոլորտը, ինչպես նաև նրանք, ովքեր բազմազանության մողմնակից են (ի վերջո հո չեն քվեարկի Ժիրիկին): Խոսքս չնմանվի Գրուդինի գովքի. Ոււղակի նշեմ, որ նա հայրենասեր է, հաջողակ բիզնեսմեն, հմայիչ տղամարդ, կոմունիստ է, նորարական տեխնոլոգիաների կողմնակից` համաձայնեք, որ բավականին դրական հանգամանքներ են: Կոմունիստ թեկնածուի խոսքերով ՌԴ սոցիալ-տնտեսական իրավիճակը հասել է իր ճգնաժամային պիկին, և երկրում ուղղակի նախահեղափոխական դրություն է: «Մեր երկիրը միակն է աշխարհում, որտեղ ամեն ինչ լավ է, իսկ աղքատության մակարդակն անցել է բոլոր իրատեսական սահմանները: Հարուստները չափից շատ քիչ են, աղքատները` չափից շատ, սա նախահեղափախական դրություն է»: Գրուդինը երկար տարիներ ղեկավարել է մերձմոսկովյան մեծ գյուղատնտեսական տնտեսություն և էական նշանակություն է տալիս գյուղոլորտում տիրող իրավիճակին և իր դրույթներում էական նշանակություն է տալիս դրանց: Նրա բնորոշմամբ ՌԴ գյուղոլոտն անկումային մակարդակին է և ամբողջությամբ կախված է պետբյուջեից` ոչ մի ինքնաբավ տնտեսություններ չկան: Նախագահի թեկնածուն իր ելույթներից մեկում հայտարարել է, որ ռուսական արտահանվող ապրանքները կամ երրորդ երկներից են ՌԴ անունի տակ քողարկված կամ ուղղակի ամենացածրորակն են: Գրուդինը պաշտոնապես հայտրարել է նաև, որ ՌԴ-ում գյուղի ամբողջական զարգացման արմատական տեսլական ուղղակի չկա: Կոմունիստ Գրուդինը հաճախ է զուգահեռներ անցկացնում ամերիկյան իրականության հետ, նաև օրինակներ բերում ԱՄՆ-ի նախագահների գործողություններից` հատկապես Ռուզվելիտից և Լինքոլնից: Նրա բնորոշմամբ` ՌԴ գյուղատնտեսության ներկայիս վիճակը կարելի է հաղթահարել առաջնորդվելով և ստիմուլ ստանալով Մեծ ճգնաժամի ճամանակ ԱՄՆ-ի տնտեսության հաղթահարման քայլերով: Դեռևս դժվար է որևէ լուջ գնահատականներ և կանխատեսումներ անել Գրուդինի քաղաքական ապագայի կամ քաղաքական դիրքորոշումների մասին, դրա համար ուղղակի որոշակի ժամանակ է պետք, իսկ ներկայումս մի բան ակնհայտ է` քաղաքական արենայում հայտնվել է նոր, աշխույժ և թարմ կերպար: Իսկ ահա, թե ինչպիսին կլինի նրա նախընտրական ծրագիրը, կամ ասենք, ինչպես նա ընտրազանգավծի մոտ կընկալվի որպես Պուտինին մրցակից, հնարավոր կլինի փաստել միայն փետրվարի վերջին: Հ.գ. Դեկտեմբերի 7-ին արտասահմանյան բուքմեյքերական գրասենյակները սկսել են խաղադրույքներ ընդունել Ռուսաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ: Betfair խաղադրույքների բորսան Վլադիմիր Պուտինի հաղթանակի շանսերը գնահատում է 1.05 գործակցով (օրինակ` 100 ռուբլի խաղադրույքը հաղթանակի դեպքում կդառնա 105 ռուբլի): Վլադիմիր Ժիրինովսկիի հաղթանակը գնահատվում է 12.40, իսկ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիինը՝ 26.00 գործակցով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1655870587828469 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին մի քանի օրերին բիթքոին կրիպտոարժույթը բավականին լայն թափով, որոշ մարդկանց համար անհասկանալի թանկացավ` հասնելով ընդհուպ 17000 դոլարի սահմանի: Քանի որ հանրության բավական մեծ հատվածի համար անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, մի քանի դիտարկում բիթքոին կոչվածի մասին: Բիթքոին էլեկտրոնային արժույթը, երբ 2013թ.-ին մուտք գործեց հանրության գիտակցություն, առավել քան հրապուրիչ էր. սա թվային արժույթ է, որով կարելի է գնել ցանկացած բան` թմրանյութերից մինչև լուցկի: Այժմ բիթքոինի շուրջ հետաքրքրության նոր ալիք կա, սակայն ոչ այդքան հրապուրիչ. խոսքը բլոկչեյն գործարքների առցանց գրանցամատյանի մասին է: Բլոկչեյնը (բլոկների շղթա) թվային տեխնոլոգիա է, որը կիրառվում է բիթքոինով կատարվող գործարքները հաստատելու և գրանցելու համար, եւ համարվում է, որ ունի համաշխահային ֆինանսական համակարգի եւ, հնարավոր է, այլ ոլորտների վերափոխման ներուժ: Բիթքոինը (անգլ. bit՝ ինֆորմացիայի չափման միավոր և coin՝ մետաղադրամ) ստեղծվել է 2009 թվականին Սատոսի Նաքամատո կեղծանունով մի մարդու (հնարավոր է նաև մարդկանց խմբի) կողմից, ում իրական անձի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա: Սատոսի Նակամատոյի նպատակն էր` մարդկանց հնարավորություն տալ փոխանակելու իրենց արժույթը էլեկտրոնային եղանակով, առանց երրորդ կողմի միջամտության: Ի տարբերություն մյուս արժույթների` բիթքոինը կախված չէ արժույթի թողարկմամբ զբաղվող որևէ կառույցից: Ձեռք բերված վիրտուալ դրամը պահպանվում է համակարգչային «դրամապանակում»` wallet.dat կոչված ֆայլում: Հատուկ հասցեի կիրառմամբ բիթքոին կարող է ուղարկվել ցանցի ցանկացած օգտատիրոջ: Այս համակարգից օգտվելիս պարզապես անհնար է օգտագործել այլ անձանց դրամական միջոցները կամ սեփական միջոցներն օգտագործել ավելի քան մեկ անգամ: Անվտանգության ապահովման համար կիրառվում են գաղտնագրային հատուկ մեթոդներ: Բիթքոինը ենթադրում է դրամական միջոցների անանուն տնօրինում և ակնթարթային փոխանցում: Իսկ ինչպե՞ս ձեռք բերել բիթքոիններ: Դրա համար կա երկու եղանակ. առաջինը` բիթքոինների «արարման»`գեներացիայի համար ձևավորված մի մեթոդ է, որ կոչվում է mining (հանքագործություն), երկրորդը պարզ գնումն է՝ մյուս օգտատերերին ապրանք կամ սովորական արտարժույթներ վաճառելով: Բիթքոինների գեներացիայի ժամանակ համակարգչում աշխատում է հատուկ ծրագիր, որը ներբեռնվում է բիթքոինի պաշտոնական կայքից (bitcoin.org): Այնուհետև ներբեռնվում է mining-ի համար նախատեսված ծրագիր: Ծրագիրը սկսում է լուծել մաթեմատիկական բարդ հավասարումներ, որոնցից յուրաքանչյուրի հաջող լուծման դեպքում ձեռք են բերվում համապատասխան քանակությամբ բիթքոիններ: Սակայն հնարավոր է, որ մեկ ուրիշ օգտատիրոջ առավել հզոր համակարգիչը շատ ավելի արագ լուծի այդ խնդիրը, ուստի ձեռնունայն չմնալու և արդյունավետ աշխատելու նպատակով օգտատերերն այսօր միավորվում են՝ ստեղծելով mining-ի խմբեր: Բիթքոիններ գնելու համար համակարգչում անհրաժեշտ է ունենալ կա՛մ, այսպես կոչված, դրամապանակային ծրագիր (wallet software), կա՛մ առցանց դրամապանակ (online wallet): Գնման գործընթացը, ճիշտ է, շատ ջանք չի պահանջում, սակայն ժամանակատար է: Այս արժույթի վերաբերյալ կա հակասական մոտեցումներ, ըստ որի` կիբերաժույթն ավելի ապահով է, քանի որ այն չի վերահսկվում որևէ մարմնի կողմից և կախում չունի քաղաքական կամ տնտեսական ճգնաժամերից: Բացի այդ՝ այն ամբողջությամբ անանուն է և պահպանում է համակարգի մասնակիցների գաղտնիությունը, և հակառակ` անանունությունն, ըստ էության, անպաշտպան է դարձնում վիրտուալ վճարային այս համակարգի մասնակիցներին, քանի որ գործարքների մեքենայությունների կամ ցանցահենությունների դեպքում հնարավոր չէ դիմել բիթքոին թողարկող պաշտոնական որևէ կառույցի, որտեղ կլուծվեն կոնֆլիկտային վիճաբանություններն ու անվտանգության հետ կապված խնդիրները: Բիթքոինի հակառակորդների համոզմամբ` սոցիալական հարաբերությունները բարելավելու համար բավարար չէ ընդամենն ունենալ նոր տեխնոլոգիա, քանզի ոչ բոլորն են պատրաստ օգտվել մի արժույթից, որը բոլորովին նոր է, ունի տատանվող փոխարժեք, և քչերը կգտնվեն, ովքեր պատրաստ են նախքան բիթքոինով վճարումներ կատարելը զրոյից սկսել շուկայական հարաբերությունների ուսումնասիրումը: Իրական կյանքում բիթքոինով որևէ բան ձեռք բերելն առայժմ այնքան էլ հեշտ չէ: Նախագծի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում հիշատակվում են աշխարհի ընդամենը մի քանի տասնյակ հաստատություններ, որտեղ հնարավոր է կիրառել կիբերարժույթը: Դրանք հիմնականում սրճարաններ են, սուպերմարկետներ, մոթելներ, զբոսաշրջային գրասենյակներ: 2013-ին կանադացի ներդրող, TDV Media ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Բերուիքը մարտի 25-ին հայտարարել է Կիպրոսում աշխարհի առաջին բիթքոին-բանկոմատը տեղադրելու իր ծրագրի մասին: Ըստ Բերուիքի` բիթքոինի բացառիկ բանկոմատները ապահովված կլինեն համակարգչային մի ծրագրով, որը հնարավորություն կընձեռի ավանդական արժույթը փոխանակել բիթքոինով` վիրտուալ արժույթով, և հակառակը: 2010 թվականին բիթքոին կրիպտոարժույթի գինն ընդամենը 1 ցենտ էր: 2017 թվականի նոյեմբերի 29-ին այն հատել է 11000 դոլարի շեմը, ընդ որում՝ վերջին մի քանի ամիսներին աճելով աննախադեպ տեմպերով: 2015 թվականին այն կարելի էր գնել 230-300 դոլարի սահմաններում, ուղիղ 1 տարի առաջ՝ 700-800 դոլարով, 3 ամիս առաջ՝ 3500-5000 դոլարով: Հ.գ. Ոչ մի երաշխիք չկա, որ այն կշարունակի նույն տեմպերով թանկանալ: Շատ փորձագետներ թռիչքային աճը փուչիկ են համարում, որը կարող է ամեն պահի պայթել, որից հետո դրա փոխարժեքը զգալի կնվազի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1652366561512205 ...

    Կարդալ ավելին
  • Տևական ժամանակ է չեմ նադրադարձել պառլամենտի աշխատանքներին, ասեմ դա ուներ բավականին հիմնավոր պատճառ` վերցերորդ գումարման ԱԺ-ի որակն էականորեն ցածր է և առանձանկի չի փայլում իր քաղաքական հատկանիշներով (այստեղ որևէ անձնավորված և թիրախավորված ակնարկներ չունեմ, ուղղակի ընդահնուր գործունեության և գործառնական հատկանիշներն եմ ի նկատի ունենում): Ընթանում է վերցերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի վերջին քառօրյան. ԱԺ աշխատանքային երրորդ օրն ոչնչով առանձնապես չառանձնացավ, բացի դատարկ դահլիճի առկայությամբ: Նույն գաղջն էր ու բուտաֆորիկ դեմքերը: Կարճ ձևակերպմամբ` պառլամենտում «գալոչկայի» համար զուտ «կալենդարնի» հարցեր էին: Նիստը վարողները շատ անհավես էին իրենց գործն անում և այնպիսի տպավորություն էր, որ մարդիկ գրանցվում և ելույթ են ունենում ընդամենը քննարկվող հարցին որոշակի այլ կարգավիճակ տալու համար (չնայած շատ հարցեր, որոնք որքան էլ հետաքրքիր դրույթներ ունեին ուղղակի անտեսվում և հարցեր չէին լինում): ԱԺ-ում մի կոնկրետ գործելոճի եմ հանդիպել. ելույթ ունեցող կամ հարց տվող պատգամավորը հայտնում է, թե «նախորդ հարց տվողները կանխեցին իմ հարցը, կամ ելույթ ունեցողների մի քանիսը խոսեցին այս հարցի մասին», սակայն այնուամենայնիվ շարունակում են մաշել ԱԺ-ի խոսափողները: Ոչ վաղ անցյալում ԱԺ հայտարարությունների ժամը և կառավարության հետ հարցուպատասխանն ամենասպասված իրադարձությունների թվում էին: ԱԺ քառօրյայի օրերին ԱԺ ամբիոնը մի քանի ժամով վերածվում էր քաղաքական մարտադաշտի, որտեղ թեժ բախումներ էին ընթանում իշխանության և ընդդիմության միջև, հնչում ամենադաժան քննադատությունները: Հիմա պատգամավորների մոտ չկա նախկին էնտուզիազմը: Այս գումարման խորհրդարանում ԱԺ հայտարարությունների ժամն անցնում է աննկատ, նույնիսկ ձանձրալի: Եթե անկեղծ, ապա այսօր քաղաքական օրակարգում կարծես չկա բանավեճի առարկա, քննարկումների լուրջ թեմա: Ընդհակառակը, հիմա քաղաքական պրոցեսներն ընթանում են իշխանական կուլիսներում, այն էլ առավելագույնս նեղ շրջանակների գիտությամբ: Պառլամենտական քրոնիկոնին հետհայցք ուղղելով տեսնում ենք, որ ՀՀ ԳԽ-ի կազմում ընդգրկված էին ամենամեծ թվով նորեկ պատգամավորները: Պատգամավորների ավելի քան մեկ երրորդը ներկայացնում էր մտավորականությունը, այդ թվում` գիտնականներ, ուսուցիչներ և լրագրողներ: Մտավորականության մասնաբաժինը շարունակաբար նվազել է առաջին տասնամյակում և կայունացել երկրորդ տասնամյակի ընթացքում: ԳԽ-ի պատգամավորների մյուս մեծ խումբը բաղկացած է միջին օղակի չինովնիկներից, ովքեր նախկինում, ընդհանուր առմամբ, չեն ունեցել փորձառություն ներքաղաքականության ոլորտում: Նման ներկայացուցիչների քանակը զգալիորեն նվազել է հետագա գումարումների ԱԺ-ներում: Այս երկու խմբերից էլ որոշ անդամներ դուրս են եկել քաղաքականությունից երկրորդ փուլի խորհրդարանական ընտրություններից հետո: Մյուսները իրենց քաղաքական գործունեությունը դարձրին հիմնական զբաղվածություն` սկսելով քաղաքական կարիերա և կրկին հայտնվելով մեր տվյալների բազայում իբրև ընտրված կամ նշանակված պաշտոնյաներ: Հ.գ.Օրենսդիրներին այս տարի ևս չի հաջողվի շուտ մեկնել արձակուրդ: Դեկտեմբերի 12-ի արտահերթ նստաշրջանից բացի՝ դեկտեմբերի 19-ին ևս հնարավոր է մեկ արտահերթ նիստ գումարվի, որի օրակարգում բազմաթիվ հարցեր ընդգրկված կլինեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1639005212848340 ...

    Կարդալ ավելին
  • Դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրաինայի ազգային անվտանգության «Ալֆա» հատուկ ջոկատի անդամները ներխուժել են ընդդիմադիր «Նոր ուժերի շարժման» նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի բնակարան՝ կոտրելով դուռը: Նրա կողմնակիցները հայտարարել են, որ իշխանությունների գործողություններն ապօրինի են: Սաակաշվիլիին ձեռնաշղթաներով են դուրս բերել, ինչից հետո նրա կողմնակիցները փորձել են խանգարել իրավապահներին, սակայն չի հաջողվել: Ըստ նախնական ներկայացված մեղադրանքի՝ Սաակաշվիլիին 3-5 տարվա ազատազրկում էր սպառնում, մինչդեռ նրա փաստաբաններից մեկը հայտարարել է, որ ոչ մի փաստաթուղթ Սաակաշվիլիին չի ներկայացվել: Այն բանից հետո, երբ Սաակաշվիլին իմացել է, որ ուկրաինացի իրավապահները ցանկանում են խուզարկել իր տունը, նա իր բողոքն արտահայտել է տանիքին բարձրանալով և սպառնալով նետվել այնտեղից: Սաակաշվիլիի դաշնակից Դավիթ Սակվարելիձեն ասել է, որ անհայտ անձինք կոտրել են Սաակաշվիլու՝ Կիևի բնակարանի դուռը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են սկսել՝ կապված բողոքի ակցիաների ֆինանսավորման քրեական գործի հետ: Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ Սաակաշվիլին բարձրացել է 8-հարկանի շենքի տանիքին, որտեղ նա ապրում է, և սպառնացել է ցատկել այնտեղից: Կիևում ոստիկանության ու Սաակաշվիլիի կողմնակիցների բախումների պատճառով իրավապահները չէին կարողացել ձերբակալել Միխայիլ Սաակաշվիլիին: Այժմ քաղաքական գործիչն իր կողմնակիցների հետ շարժվում է դեպի Գերագույն Ռադայի շենք: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրում է Սաակաշվիլիին «պետական իշխանության գրավման» փորձի մեջ և հրապարակել է աուդիո և տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են, որ նա Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից է, և նրանից ֆինանսավորում է ստացել բողոքի ակցիաներ կազմակերպելու համար: Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ոչ մի պաշտոնի չի հավակնում, սակայն քաղաքացիներին կոչ է արել երեքշաբթի երեկոյան գալ Կիևի կենտրոն՝ գործող իշխանություններին բողոք հայտնելու։ Նա իր ելույթում նորից է նախագահին իմպիչմենտ հայտնելու կոչ արել և իշխանություններին մեղադրել է սադրանքների մեջ՝ նշելով, որ իր ակցիաներում հանցավոր ոչինչ չի եղել։ Սաակաշվիլին խոստանում է նույն բարեփոխումներն անել Ուկրաինայում, ինչ Վրաստանում է, ընդ որում՝ մի քանի տասնյակ օրում, սակայն Ուկրաինան Վրաստան չէ: Ուկրաինան շատ բարդ երկիր է բազմաթիվ ռեգիոնալ խմբերով ու հատուկ շահերով, որը յուրաքանչյուրը ստիպված է հաշվի առնել: Եթե Պորոշենկոն Սաակաշվիլիից եկող ազդանշաններն անտեսի, նույնպես մեծ սխալ կլինի, որը կարող է շատ թանկ նստել նրա վրա: Ընդգծենք, որ այս աղմուկը, միանշանակ, ձեռնտու է միայն Մոսկվային, որի համար սա հրաշալի առիթ է արևմտյան դեմոկրատիայի ուղղությամբ ցեխ շպրտելու, հետխորհրդային տարածքում դեմոկրատիզացիայի գործընթացը վարկաբեկելու համար: Այս սկանդալային պատմությունը, անկախ վերջաբանից, մահացու հարված է Պորոշենկոյի իշխանությանը, որն առանց այդ էլ Արևմուտքում և ուկրաինական հասարակության աչքերում կորցրել էր հեղինակությունը կոռուպցիայի մեջ թաթախված լինելու հետևանքով: Սաակաշվիլու հնարավոր արտահանձնումը գուցե մի քանի ամսով երկարաձգի Պորոշենկոյի իշխանությունը, սակայն, մեծ իմաստով, նույնանալով ռուսամետ Յանուկովիչի իշխանության ձեռագրի հետ: Մյուս կողմից` նոր Մայդանը հազիվ թե հաղթահարի ինստիտուցիոնալ այն ճգնաժամը, որն առաջացել է Ուկրաինայում: Հիշեցնեմ, որ Միշան լուրջ հաջողություն ունեցավ Վրաստանում. նրա նախագահության կառավարման պիկին, բնակչության մոտ բավական լուրջ ռեյտինգ ուներ, միաժամանակ շատ հակասական կերպար դարձավ Ուկրաինայում. վրացական բանտը կամ նոր Մայդանը գուցե դառնան նրա քաղաքական ռեաբիլիտացիայի փշոտ ճանապարհը, մանավանդ որ թե՛ Վրաստանի և թե՛ Ուկրաինայի հասարակություններն այլընտրանքի կարիք ունեն: Ճիշտ է, Սաակաշվիլին իր աջակիցներն ունի և մեծ հուզումներ են բարձրացրել Կիևում, սակայն շատ քիչ է հավանականությունը, որ նա հաջողության կհասնի: Իրականում Ուկրաինայում գործող իշխանություններից դժգոհություններ կան, սակայն դա չենք կարող համեմատել նախորդ Մայդանի հետ, քանի որ այսօրվա իշխանությունները լիակատար աջակցություն են ստանում Արևմուտքի կողմից: Բացի այդ՝ Սաակաշվիլին շատ էքսցենտրիկ գործիչ է, գործում է պահի ազդեցության տակ և շատ հնարավոր է այս անգամ նրա բախտը չբերի և վերջնականապես ձերբակալվի կամ էլ վտարվի: Հ.գ.1. Թբիլիսիի բանտում նրա հնարավոր հանգրվանումը հարված է հասցնելու Վրաստանի իշխանությունների միջազգային հեղինակությանը: Իվանիշվիլու թիմը, ֆորմալ առումով, չի վերանայել երկրի եվրաատլանտյան ինտեգրման կուրսը: Հ.գ.2. Սաակաշվիլին հայտնել է, որ հատուկջոկատայինները հարձակվել են քնած ակտիվիստների վրա և դաժանորեն ծեծի ենթարկել նրանց: Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ին երեք կողմից, արդյունքում վիրավորվել է 10 մարդ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1638053912943470 ...

    Կարդալ ավելին
  • Պարբերաբար փորձեմ հիշել 100 տարի առաջ քաղաքական ինտրիգների ու շահերի բախումների առանձնակի էպիզոդներ: Ներկայացնեմ երկու բեևեռների բախման մի փոքր դրվագ: Լև Տրոցկի (Լեյբա Բրոնշտեյն), (1879-1940), միջազգային կոմունիստական շարժման գործիչ, մարքսիզմի ուղղություններից մեկի գաղափարախոսը, որն ստացել է տրոցկիզմ անունը: Տրոցկին Կոմինտերնի հիմնադիրներից և գաղափարախոսներից մեկն էր, 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչ, հեղափոխությունից հետո արտաքին գործերի ժողկոմ է, 1918-1925 թթ.՝ ռազմական և ծովային գործերի ժողկոմ: 1923 թ.-ից ներկուսակցական ձախ ընդդիմության առաջնորդը: 1927 թ. հեռացվել է բոլոր պաշտոններից, 1929-ին` աքսորվել է ԽՍՀՄ-ից: 1940 թ. Մեքսիկայում մահացու վիրավորվել է ՆԳԺԿ գործակալ Ռամոն Մերկադերի հարվածից: Իոսիֆ Ստալին (Իոսիֆ Ջուղաշվիլի), (1878-1953) հեղափոխական, խորհրդային քաղաքական, պետական, զինվորական և կուսակցական գործիչ, 1925-ից մինչև մահ՝ խորհրդային պետության ղեկավար: 15 տարեկանից կապվել է ընդհատակյա մարքսիստական խմբերի հետ: Սեմինարիայից նրան հեռացրել են չորրորդ դասարանն ավարտելուց հետո: Երկու հակասական կերպարներ, ովքեր հեղափոխական ասպարեզ էին եկել տարբեր ճանապարհներով` ավելին ունենին լուրջ բևռացված հայացքներ. Առաջինը լուրջ հրապարակախոս և ողջ կյանքը հեղափոխության տեսության ջատագով, ով դեռևս 1903-ին կուրորեն հավատում էր ժողովրդական հեղափոխությունը, որ պետք է լինի համընդհանուր հավասարություն. Մյուսն իր ողջ կյանքում այդպես էլ չընկալեց, թե ինչ ասել է քաղաքականությունը և քաղաքական հարթակը չտարբերեց հասարակ գանգստերությունից և դավադրությունների տեսությունից (Կոբայի միակ առավելությունն այն էր, որ վայելում էր Լենինի բացարձակ վստահությունն ու համակրանքը, Լեյբային սակայն, Իլյիչը չէր վստահում ու գրեթե մշտական հակասությունների մեջ էր, անվստահությունը հետագույմ չկար, եթե հիշենք, որ 1922 թվականին մինչև Լենինի վերջին կաթվածը Տրոցկին Լենինի միակ համախոհն էր մնացել): Տուխաչևսկու այն թեզը, որ բանակին պետք են իսկական ցարական բանակի սպաներ, առաջին անգամ Լենին առաջ բարձրացրեց Տրոցկին, երբ Բրեստ-Լիտովսկյան խայտառակ բանակցություններից հետո փորձում էր ստանձնել բանակի գերագույն հրամանատարի պաշտոնը (ի դեպ այս հարցում բացահայտ կոշտ դիրքորոշում ուներ միայն Ստալինը, նրա պնդմամբ անթույլատրելի էր այդ սատրապներին նորից հեղինակություն տալ բանակում): Տրոցկու մոտեցմամբ սպաների այդ խոմբ պրոֆեսիոնալներ էին և իսկական հայրենասերներ: Լենինն աջակցեց Լեյբայի թեզին: 1918 թվականին Ցարիցինոյում Վորոշիլովն իր դիլետանտ պահվածքով ուղղակի ջախջախեց իր ենթակայության տակ գտնվող բոլշևիկյան կամիր բանակը. այդ ուղղությամբ պատասխանատուն Ստալինն էր (հայտնի է, որ Կլիմը Կոբայի երդվյալ ենթական էր, և բոլոր որոշումները նախապես համաձայնեցնում էր նրա հետ, ողջ կյանքի ընթացքում, հենց Ստալինի քավորությամբ 1925-ի Վորոշիլովը դարձավ պաշտպանության ժողկոմ): Հենց այդ ժամանկ Տրոցկու հայտնի զրահագնացքում տեղի ունեցավ մի երկխոսություն, որն այդքան էլ հայտնի չէ պատմության մեջ: Երբ հարբած երիտասարդ հրամանատար Կլիմենտ Եֆրեմովիչը մտնում է Տրոցկու վագոն, Լևը հարցնում է Կլիմին, թե արդյոք շարունակելու է բոյկոտել իր հրամանները, Կլիմը պատասխանում է, որ կատարում է այն հրամանները, որոնք պետքական է համարում: Լեյբան անմիջապես ձերբակալելու հրաման է տալիս, իսկ Կլիմը հակադարձում է, թե ամենուր իր մարդիկ են և կոչնչացնեն Տրոցկու զրահագնացքը: Իսկ արդեն ատրճանակի սպառնալիքի Կլիմենտ Վորոշիլովը խոստովանում է, որ կատարել է Կոբայի հրամանը, ով, ըստ նրա, հեղափոխության հերոս էր: Ներկայացնեմ Տրոցկու և Ստալինի խոսակցությունը, որ իսկական թատերախաղ է հիշեցնում: Նախ Տրոցկին Ստալինի հայտնում, է որ բոլշևիկյան բանակը բոլոր ճակատներում հաղթանակ է տանում, բացի այն ուղղությունը, որը ղեկավարում է հեղափոխության հերոս Կոբան: -Դուք ինչպես կայիք, այնպես էլ մնացել եք առևտրականի հոգեբանությամբ փոքր շարքային հանցագործի կարգավիճակում, բացարձակապես ոչինչ չեք հասկանում ոչ քաղաքականությունից, ոչ ռազմական տակտիկայից,-ասում է տրոցկին և հայտնում է, որ Վորոշիլովի հետ հեռացված է ճակատային գծի ղեկավարությունից, և հրամայում վերադառնալՄոսկվա,-ոտքի տակ չընկնեք` կտրորեմ,-նետում է Տրոցկին: Մի փոքր մտածելուց հետո Ստալինն հանգիստ պատասխանում է: -Դուք իրավացի եք ընկեր Տրոցկի, ես Մոսկվայում ավելի շատ բան կաորղ եմ անել, քան այստեղ, բայց գնալուց առաջ կցանկանայի մի փոքրիկ կովկասյան առակ պատմել. մի անգամ կովկասյան լեռների քերծերին թառած է լինում մի հպարտ արծիվ, իսկ ներքևում` լճակի մեջ, լողում էին վայրի բադերը, արծիվը ցանկանում էր ուտել նրանցից մեկին և սուրում է ներքև, իսկ բադը, տեսնելով գիշատչին, ընկղմվում է ջրի մեջ, արծիվը մնաց ձեռնունայն,. Կատաղած արծիվը նորից է բարձրանում վերև`միչև արևը և կայծակնային արագությամբ նորից սուրում ցած, «այս անգամ չես փախչի ինձանից» վերևից գոռում է արծիվը, և նորից ընկղմվում ջրի մեջ` հազիվհազվ փրկվելով խեղդվելուց, իսկ բադն այդ ժամանակ հանգիստ թռչում է վերև, «նայի արծիվ, ես ինձ գերազանց եմ զգում քո երկնքում, իսկ դու զգուշ եղիր` հանկարծ չխեղդվես իմ լճակում»,-դանդաղ շարադրում է Ստալինը: -Ուսուցողական առակ է, ուղղակի ես ոչ թե արծիվ եմ այլ`առյուծ,-արհամարական ասած Տրոցկին: -Իսկ ես բադ չեմ,-նետեց Կոբան և փորձեց հեռանալ: -Գիտես Կոբա, ես էլ հիշեցի մի հրեական առակ. մի անգամ բորենին (шакал) գալիս է առյուծի մոտ և ասում` արի կռվենք, իսկ առյուծը ժպտում է նրան և ուղղակի արհամարում, բորենին սպառնում է, «այդ դեպքում ես բոլորին կասեմ, որ առյուծն ինձանից վախեցավ և չկռվեց», «ավելի լավ է բոլորը գազաններն ինձ դատապարտեն վախկոտության համար, բայց ամբողջ կյանքում չեն ատի, որ սպանել եմ բորենուն»: Պատմության փոշին թափ տալիս հաճախ ենք հանդիպում դիպուկ մեկնաբանությունների: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1636220763126785&set=a.228842523864623.53825.100002166311153&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Որ այդ պետությունն անհատի պաշտանմունքի մերօրյա դասական օրինակ է, գիտեինք բոլորս, բայց նորությունների մի ամբողջ փաթեթ ներկայացնեմ, որի մասին հավանաբար տեղյակ չեք: Բոլորովին վերջերս Աստանայի միջազգային օդանավակայանը անվանակոչվել է Նուրսուլթան Աբիշևիչի անունով: Ղազախստանում արդեն նրա անունով կա համալասարան, ինտելեկտուալ մի քանի դպրոց, հանրային գրադարան: 10000 թենգեյի վրա նրա պատկերն է: Ղազախստանի կառավարող կուսակցությունը կոչվում է ՆՈՒՐ ՕԹԱՆ, և զարմանալիորեն այդ կուսակցության լոգոն հիշեցնում է Աբիշևիչի ստորագրությունը: Հ.գ. Ի դեպ` Նազարբաևը կատեգորիկ «դեմ» է ղազախների նմանօրինակ պահվածքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1632518270163701 ...

    Կարդալ ավելին
  • Բրյուսելում նոյեմբերի վերջին տեղի ունեցած դեպքերը` կապված Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման հետ, Ռուսաստանում ոչ միանշանակ արձագանք են առաջացրել, որն ինչ-որ տեղ կանխատեսելի էր (խոսքը հատկապես փորձագիտական-վերլուծական սեկտորի մասին է): Ռուսական լրատվադաշտը, որն, իհարկե, ամբողջությամբ գտնվում է իշխանամերձ կապիտալի ենթակայության ներքո կամ պարզապես պետական սեփականություն է, շարունակում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրին անդրադարձերի ալիքը, որի ընթացքում Հայաստանի գլխին, թերևս առանց չափազանցության, լցվում է ուղղակի լուտանք: Այդ հեռուստաընկերությունը հաղորդում է նվիրել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որի ընթացքում հնչել են Հայաստանի հասցեին վիրավորական, արհամարհական, նաև զրպարտիչ բազմաթիվ արտահայտություններ: Ռուսական, այսպես կոչված, բողոքն ու դժգոհությունն արտահայտվեցին ոչ թե որպես պետական տեսակետ կամ որևէ պաշտոնյայի խոսքով, այլ տարբեր ձևաչափերի հաղորդաշարերի ընթացքում սուր և կոշտ հակահայկական դիրքորոշումներ առաջ քաշելով: Խոսքը «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդման մասին էր, որի հաղորդավարը Հայաստանի իշխող կուսակցությանը մեղադրեց Նժդեհի «ֆաշիստական» գաղափարախոսությանը հետևելու մեջ, և որ Հայաստանը «ցանկանում է Ուկրաինայի ճանապարհով գնալ»: Մյուս ռաունդն արդեն ռուսական Առաջին ալիքով «Ժամանակը ցույց կտա» թոք շոուն էր, որտեղ լեհ ազգայնական Տոմաշ Մացեյչուկը և ռուս ազգայնական Մաքսիմ Շևչենկոն թեժ վեճի են բռնվել հայկական թեմայով: «Ցանկանում եմ հարցնել Մ. Շևչենկոյին՝ Հայաստանը ՌԴ դաշնակի՞ցն է, թե՞ թշնամին»,- հարցրել է Մացեյչուկը: Շևչենկոն պատասխանել է. «Հայերի այն մասը, որոնք ՌԴ դաշնակիցն են, մեր դաշնակիցն են, իսկ հայերի այն մասը, որ ձեր դաշնակիցն են, մեր թշնամին են»: «Իսկ Ղարաբաղն ո՞ւմն է»,- հարցրել է Մացեյչուկը: «Ղարաբաղն Ադրբեջան տարածքն է: Եվ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջև եռյակ պայմանագրով»,- ասել է Շևչենկոն (ի դեպ՝ 2014-ին հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նույն Շևչենկոն հայտարարել էր, թե Ղարաբաղի հայերը սուբյեկտ են և բանակցային կողմ, որ Բաքուն պետք է բանակցի Ստեփանակաերտի հետ): Նախօրեին ականատես եղանք հաջորդ դեպքին. ռուսական НТВ հեռուստաալիքը «Место встречи» («Հանդիպման վայրը») հանդիպման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրմանը: Հաղորդման մեկնարկից անմիջապես հետո հաղորդավարները հիշեցին ԵՄ ձգտող Ուկրաինայի միջադեպը՝ նշելով, սակայն, որ Հայաստանի ստորագրած ասոցացման համաձայնագիրն ունի այլ բովանդակություն: Հարկ է ընդգծել, որ հաղորդավարներն իրենց առաջին իսկ հարցադրումներով արդեն հեռուսատադիտողին փոխանցեցին իրենց բացասական վերաբերմունքը ստորագրված համաձայնագրին: Հաղորդման բանախոսները ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար բերում էին տարբեր պատճառաբանություններ, ըստ որի՝ ՀՀ-ն դժգոհ է Ռուսաստանից ստացվող գումարներից: Իսկ ողջ հաղորդման ընթացքում կարմիր թելով անցնում է ուկրաինական մայդանի օրինակը: Քննարկմանը մասնակցող քաղաքագետ Օլեգ Բարաբանովը նախ նշել է, որ «Հայաստանը ԵՄ-ին ընդհանրապես պետք չէ», վերջինս պարզապես ցանկանում է սեպ խրել նոր ձևավորվող ԵՏՄ մեջ, այնուհետև հավելել, որ 2013թ., երբ Հայաստանն «ազատ երկիր էր», այսինքն` որևէ միավորմանը միացած չէր, ընտրություն կատարեց, և այդ ընտրությունը Եվրասիական տնտեսական միությունն էր: Այժմ, նրա խոսքով, երբ «Եվրասիական միությունն աստիճանաբար վերածվում է քվազի-միասնական պետության, Հայաստանը կլինի «տրոյական ձիու» կարգավիճակում»: Քննարկմանը ներկա քաղաքագետ Սերգեյ Մարկովը հիշեց «Ադոլֆ Հիտլերի ժամանակակից Նժդեհին, որին Հայաստանում հուշարձաններ են կանգնեցնում և նրան անվանում ազգային հերոս»: Նրա խոսքով՝ հայերն անգամ փորձում են «միջամտել Ռուսաստանի ներքին գործերին և ճնշում գործադրել ռուսական հեռուստաալիքների վրա, որպեսզի իրենք չասեն, որ Նժդեհը նացիստ հանցագործ է»: Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը Մարկովը մեկնաբանել է ոչ թե անգամ ապտակ, այլ ԵՄ-ի կողմից նախապատրաստում՝ Ռուսաստանի վրա հարձակման համար: Իսկ ՀՀ-ից հետո հաջորդ երկիրը, նրա խոսքով, պետք է լինի Բելառուսը: Հաղորդման բովանդակությունն ամբողջովին կառուցված էր Հայաստանին վիրավորելու, դավաճան պիտակավորելու վրա: Հնչում էին այնպիսի գնահատականներ ու համեմատություններ, որոնք ուղղակիորեն վիրավորում էին Հայաստանին, օրինակ, որ Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է կամ «Հայաստանը ստորագրել է ասոցացումը, որովհետև հին ու հպարտ ազգ է ու չի ցանկանում խոստովանել, որ կախված է միայն Ռուսաստանից», կամ որ «Հայաստանը կատու է» և այլն: Ողջ հաղորդման ընթացքում հիշեցվում է, որ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, անվտանգության երաշխավորը, և ղարաբաղյան հակամարտությունը լայնածավալ պատերազմի չի վերածվում հենց Ռուսաստանի շնորհիվ: Ուշագրավ է, որ ամբողջ հաղորդման ընթացքում հաղորդավարները փորձում էին ուղղորդել հյուրերին իրենց պատասխաններում և հեգնում այն բանախոսներին, որոնք Հայաստանը դիտարկում են ոչ թե որպես «Ռուսաստանի կին», այլ որպես անկախ պետություն: Հարկ եմ համարում ընդգծել, որ այդ հաղորդման ժամանակ հնչեցված պսևդոմեղադրանքների ու անհիմն, ավելի շատ պոպուլիստական և ռևանշիստական գաղափարների հեղինակներն անգամ պաշտոնյաներ չեն, այլ, այսպես ասած, փորձագետներ, որոնք ակնհայտորեն սնվում են ադրբեջանական կերակրատաշտից, բայց, միևնույն է, նրանց լսարան է տրամադրվում ռուսական պետական, իշխանական կերակրատաշտից սնվող լրատվամիջոցներով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1632130216869173 ...

    Կարդալ ավելին
  • Եվրոպան նախընտրեց Հայաստանին ոչ թե ձուկ տալ, այլ ձուկ բռնել սովորեցնել Անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունը տեղի ունեցավ Բրյուսելում, որտեղ նոյեմբերի 24-ի երեկոյան ստորագրվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագրի ստորագրումից կարճ ժանանակ առաջ Եվրամիությունը հրապարակեց Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը, որի շուրջ վերջին օրերին ծավալվել էր տեղեկատվական որոշակի անորոշություն: Համաձայնագրի ստորագրումը ոչ միայն Հայաստանի համար է սկիզբ՝ համառ աշխատանքի, այլ նաև Եվրոպայի, որը ևս շոշափելի անելիք ունի Հայաստանի հանրային պատկերացումներում, այսպես ասած, չնենգափոխված ներկայանալու, իրեն մատուցելու, հանրամատչելի, հասկանալի դարձնելու համար, ինչը ենթադրում է հնարավորինս շատ քայլեր հասարակության հետ ուղիղ շփումների և դրանց էֆեկտիվության բարձրացման ուղղությամբ: Ստորագրված համաձայնագիրը, ըստ էության, համարժեք է իրավիճակի, որ բնորոշվում է հայտնի ասույթով՝ Եվրոպան նախընտրեց Հայաստանին ոչ թե ձուկ տալ, այլ սովորեցնել ձուկ բռնել: Փաստաթուղթը Հայաստանին տալիս է Ադրբեջանից նվազագույնը մի քանի քայլ առաջ անցնելու հնարավորություն, և ավելին՝ արդեն իսկ առաջանցիկ որոշակի իրողություն: Սա ընդամենը կույր մրցակցություն չէ, այլ պարզապես Հայաստանի անվտանգության հարցում առանցքային զարգացման արձանագրում, քանի որ Ադրբեջանն ինքն է իր ագրեսիվ և ռազմաշունչ կեցվածքով ընտրել իրերի այդ դրությունը: Հարկ է նկատել, որ մինչև գագաթաժողովը տևական ժամանակ խոսակցություններ և տեղեկություններ էին շրջանառվում, թե Կատալոնիայում հայտնի իրադարձությունների ֆոնին ԵՄ երկրները կպնդեն, որպեսզի հռչակագրում տարածքային ամբողջականության սկզբունքը պարտադիր ամրագրվի և հատուկ շեշտադրությամբ առանձնացվի, ինչին գագաթաժողովի ընթացքում ադրբեջանական դիվանագիտությունը ձգտում էր հասնել նման ձևակերպման: Հաշվի առնելով ԱլԳ երեք երկրների տարածքային հակամարտությունները ՌԴ հետ, ՌԴ-ԵՄ լարված հարաբերությունները, ՀՀ-ում որևէ մեկը կասկած չուներ, որ տարածքային ամբողջականության սկզբունքն այս անգամ այլ կարևորությամբ կընդգծվի, ունենալով այս անգամ ոչ միայն ԱլԳ չորս, այլև ԵՄ անդամ երկրների աջակցությունը: Սակայն համաձայնագրում նման ձևակերպում չկար: Այս համաձայնագրով իրավաբանական ուժ է ստանում ԵՄ մոտեցումը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, որը կայանում է նրանում, որ դա պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով և Հելսինկյան երեք սկզբունքների հիման վրա: Հետխորհրդային տարածքի մնացած բոլոր կոնֆլիկտների հանդեպ ձևավորվել է եվրոպական մոտեցումն առ այն, որ այդ կոնֆլիկտները ռուսական օկուպացիայի հետևանք են, իսկ Ղրիմի պարագայում՝ նաև բռնակցում, որը վերջին անգամ Եվրոպայում 1938թ. իրագործել էր Հիտլերը: Ընդգծենք, որ համաձայնագիրը որոշիչ դերակատարություն կունենա ՀՀ եվրաինտեգրման գործընթացում՝ խթանելով համագործակցությունը և դրանից բխող բարեփոխումներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են արդարադատությունը, արդյունավետ պետական կառավարումը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, պաշտպանությունը և այլ: Հականշական է, որ համաձայնագրով ստեղծվող փոխգործակցության հնարավորություններն աննախադեպ են ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Համաձայնագրի ստորագրումն առաջիկա տարիներին կնպաստի Հայաստանի և Եվարմիության միջև վիզաների տրամադրման համակարգի պարզեցում, ինչն իր հերթին կնպաստի զբոսաշրջության և տուրիզմի երկկողմ խորացմանը: ՀՀ-ԵՄ համագործակցության համար կարևոր ոլորտներից և հնարավոր հեռանկարային զարգացումներ կարող ենք ակնկալել դատական ոլորրտի բարելավումն ու էներգետիկ համագործակցության խորացումը: Այս համատեքստում կարևոր է գիտակցել, որ պայմանագրի արդյունավետ կիրառման համար կարևոր է ինչպես հայկական և եվրոպական կողմերի քաղաքական կամքը, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների ակտիվ ներգրավվածությունը: Պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի Համաձայնագրի իրականացման գործընթացը լինի թափանցիկ և մասնակցային: Ամփոփելով փաստենք` ԵՏՄ-ն ՀՀ համար մարտավարական ուղղություն է, ԵՄ-ն` ռազմավարական և սա խորքային տեսլական է ոչ թե իրավիճակային: Հայաստանը չի կարող չունենալ նման տեսլական: ՀՀ-ն այս համաձայնագրով գործնականում դառնում է ԵՏՄ զարգացման օդանցքը: Այլ խոսքով` ԵՄ-ի հետ համաձայնագրին ու կայուն իմպլեմենտացիոն գործընթացի արդյունավետությունը ռազմավարական հեռանկարում ՀՀ դերը ԵՏՄ-ում կարող են շրջվել գլխիվայր: Հ.գ. Հավելեք նաև, որ նշված փաստաթղթի մեջ ներառված դրույթներն իրականացնելու համար պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը, որ փաստաթուղթը լինի կիրառելի և ոչ թե զուտ պատմական կարևոր փաստաթուղթ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1628935620521966 ...

    Կարդալ ավելին
  • Միջազգային արենայում տեղի է ունենում բավականին հետաքրքիր իրողություն. Գերմանիայում շուրջ մեկ ամիս է՝ չի ձևավորվում կառավարություն: Կանցլեր Անգելա Մերկելն առերեսվել է մեծ մարտահրավերի. ձախողվել են Գերմանիայում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու բանակցությունները: «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» հայտարարել է կառավարող կոալիցիայի ձևավորման շուրջ «Քրիստոնյա-դեմոկրատական» և «Քրիստոնյա-սոցիալական միություն» դաշինքների և «Կանաչների» հետ փոխզիջման հասնելու անհնարինության մասին և դադարեցրել 4 շաբաթ տևած բանակցությունները: Ազատ դեմոկրատների առաջնորդ Լինդերը հայտարարել է, որ նշյալ կուսակցությունները չունեն երկրի զարգացման ընդհանուր տեսլական և վստահության ընդհանուր բազա, որը կայուն կառավարության հիմքը կլինի: Կոալիցիա կազմելու բանակցությունների անակնկալ ձախողումից հետո կանցլեր Մերկելը հայտնել է, որ ինքը նախընտրում է նոր ընտրություններ անցկացնել, քան ղեկավարել փոքրամասնական կառավարությունը: Անգելա Մերկելը 2005 թվականից ի վեր երեք կոալիցիա է գլխավորել. 2005-ին նա ընտրությունների ժամանակ հաղթեց գործող կանցլեր Գերհարդ Շրյոդերի ղեկավարած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: Մերկելը հավելել է, որ նոր ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ է կրկին առաջադրվել: Ձախակողմյան ուժերը ներկայացնող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդր Հաուլանդն ու Ալիսա Վայդելը կոչ են արել Մերկելին հրաժարական տալ, քանի որ նրան չհաջողվեց կոալիցիա կազմել չորս կուսակցությունների հետ: Մեկնաբանելով այս իրադարձությունները՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բանակցությունների մասնակիցներին կոչ է արել վերանայել դիրքորոշումը՝ հայտնելով, որ Գերմանիան մի իրավիճակում է, որում չի եղել վերջին 70 տարում: Նախագահը կուսակցություններին սթափության և կառուցողական գործողությունների կոչ է արել: Գերմանիայում ստեղծված իրավիճակը հանգեցնում է երկու տարբերակի. կա՛մ կառավարությունը կկազմի փոքրամասնություն, ինչը Գերմանիայի պատմության մեջ աննախադեպ է, կա՛մ էլ նոր ընտրություններ կանցկացվեն: Հ.գ. Գերմանիայում կոալիցիոն բանակցությունների տապալման ֆոնին եվրոն անկում է արձանագրել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1622772381138290 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն