• Ազատ Կարապետյան
  • Հետաքրքրական է, որ ՏԻմ ընտրություններից հետո ամեն ինչ ու ամենքը քննարկվեցին, բայց մի քաղաքական ուժ կա, որին այնքան էլ անդրադարձ չեղավ: Խոսքս հնամենի, 130 ամյա Դաշնակցության մասին է: Իհարկե, Դաշնակցությունը այնքան մզխել ժողովրդի վստահությունը, այնքան աննշան է նրա ներկայությունը, որ նույնիսկ ուշադրության արժանի չէ, բայց այնուամենայնիվ, ինչ կատարվեց այս «զառամյալ» կուսակցության հետ, որը հոգեվարքի մեջ է, կամ միգուցե ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ արդեն հոգին ավանդել է և մի հարմար ժամանակ է հարկավոր պատշաճ հուղարկավորություն կազմակերպելու համար, իսկ նման ժամանակը, որպես այդպիսին, կարող է լինել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: 130 տարի հայ ժողովրդի մարմնին տզրուկի նման կպած այս քաղաքական ուժը, եթե լավ բան չի արե, ապա այդ նույն ժողովրդի արյամբ սնվելով, նույն ժողովրդի ճակատագրի հարցում աններելի քայլեր հաստատ արել է:Մի քանիսը թվարկեմ. 1. 20-րդ դարասկզբին երիտթուրերի հետ համագործակցելը 2.Իրենց հռչակել էին Հայաստանի փրկության միակ ուժը, սակայն իրենց աչքի առաջ, նույն իրենց քաղաքական դաշնակից երիտթուքերը հոշոտեցին մի ամբողջ ժողովրդի 3. Հայաստանի առաջին հանրապետության ապաշնորհ կառավարումը և արդյունքում՝ նրա կորուստը 4. Եվ վերջապես, տխրահռչակ Ալեքսադրապոլի պայմանագիրը, որը Հայ ժողովրդի անունից նզովք է բոլոր դաշնակցականներին Իրականում այսօր էլ Դաշնակցոթյունը չի փոխվել, այսօր էլ նրանք պատրաստվում են Ստամբուլը արյած ծով սարքել, միևնուն ժամանակ քաղաքական պատեհությունը, անձնական շահերը հաշվի առնելով իշխանություն են կազմում ՀՀԿ-ի հետ հույս ունենալով, որ ընտրություններում ՀՀԿ-ի պոչին կպած մի քանի տոկոս կփախցնեն: Հ.Գ. Իրականում ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ 130 ամյա կուսակցությունը արդեն վախճանված է, իսկ ՀՀԿ-ի հետ կոալիցիան Դաշնակցությանը մեկ առավելություն է տալիս, 2017 թվականի խորհրդարանական ընտրություներից հետո, որպես նախկին կոալիցիոն գործընկեր, ՀՀԿ-ն մեծ շուքով կկազմակերպի Դաշնակցության հուղարկավորությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=604831616367562&id=100005221864143 ...

    Կարդալ ավելին
  • Քանի որ այսօրվա ամենաքննարկվող թեման Վանաձորում քաղաքապետի ընտրությունն է, որոշեցի այդ թեմային անդրադառնալ: Ասում են՝ Էդմոն Մարուքյանը առաջարկել է Հայկական վերածննդին ու Բարգավաճ Հայաստանին միանալ իրեն ու քաղաքապետ նշանակել սեփական եղբորը ու որպես ընդդիմադիր դուրս մղել Հանրապետականի թեկնածուին: Ախր էդմոն Մարուքյանը էդ ո՞ր օրվա ընդդիմադիրը դարձավ: Ի սկզբանե մշտապես եղել են խոսակցություններ այն մասին, որ Մարուքյանի Լուսավոր Հայաստանը իշխանական պռոյեկտ է, հետո վերջերս մամուլում՝ մասնավորապես Չորրորդ իշխանություն թերթում, նյութեր հրապարակվեցին այն մասին, որ Մարուքյանը պատգամավոր է դարձել կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, և որ Մարուքյանը Հայաստանում այդ տարիներին մշտական բնակություն չի ունեցել, նույնիսկ այդ փաստը ֆիքսել են սահմանային անցակետերը հսկող տեսախցիկները: Այս ամենից հետո, սակայն, դատախազությունը ոչ մի քայլ չձեռնարկեց հարցը հետաքննելու առումով՝ չնայած մամուլի բազմաթիվ հրապարակումներին: Հիմա հարց․ էդ ո՞ր ընդդիմադիր կուսակցության նկատմամբ դատախազությունը նման անտարբեր վերաբերմունք կցուցաբերեր, եթե նա չգտնվեր իշխանության հովանավորության ներքո: Այս փաստը տեղիք է տալիս մտածելու, որ Էդմոն Մարուքյանի ընդդիմադիր ֆոնը ստեղծված է իշխանությունների կողմից: Ու այս ամենով հանդերձ՝ հիմա Մարուքյանը հոխորտում է մյուս ուժերի հասցեին, թե բա, եթե չմիանաք, ուրեմն՝ ընդդիմադիրներ չեք: Ախր էդ մարդիկ նորմալ ընդունել են Էդմոնի առաջարկը, ասել են՝ եղբայր, միանում ենք քո կուսակցությանը, որ հարազատ եղբայրդ քաղաքապետ դառնա, ու մի առաջարկ էլ իրենք են արել, որ, էդմոն ջան, դու էլ հետագայում մեզ միացիր համապետական ընտրություններին, քանի որ նույն ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ համապետականին հաստատ 5 տոկոս չես հավաքի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=597948480389209&id=100005221864143 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն