Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Խաչատուր Մարոզյան
  • ՀՀ անկախության 25 ամյակի տոնակատարությունները իրականում աննախադեպ էին ոչ միայն զորքերի, ռազմական տեխնիկայի ու մարդկանց ներգրավվածությամբ, այլ նաև բարձր կազմակերպվածությամբ, մասնակիցների ու ականատեսների հույզերով ու բարձր ոգևորությամբ: Այս ամենը բարձր գնահատականի է արժանի: Չի կարելի պատշաճ չգնահատել նման երևույթները, երբ միախառնվում և մեկ ամբողջություն են դառնում քաղաքացու, զինվորականի և ղեկավարի հույզերը, որրախությունն ու հույսերը, չի կարելի այն թերագնահատել, որովհետև նման պահերին է, որ միասնականության հույս է ծնվում: Դժվար չէ այս ամենը հասկանալ, բայց տարածված ցուցամոլությունն ու ամեն ինչ իր անձին ծառայեցնելու մոլուծքը մարդկանց թույլ չի տալիս սեփական քթից այն կողմ տեսնել, հնարավորություն չի ստեղծում տեսնել համընդհանուր շահն ու առաջնորդվել դրանով: Եվս 25 տարի կարող ենք զարմանալ, թե ինչու առաջ չենք գնում, զարմանալ ու տրտնջալ, որ վատ երկրում ենք ապրում, բայց այդ զարմանքը որևէ ուժ չունի խնդիրը լուծելու համար: Իրավիճակը փոխելու և առաջ շարժվելու ուժը մեր մեջ է, այն պետք է տեսնել ու ապավինել սեփական ուժերին: Պետք է գնահատել այն, ինչ ունենք, հավատալ լավ ապագային, օգնել միմյանց:  Հույսը, որը չի մահացել մեզանում, պետք է փայփայել երեխայի նման, ժամանակ ու հոգի դնել այդ հոգևոր երևույթի մեջ, որպեսզի այն մեծանա և դառնա երազանքի իրականություն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/xachaturmaroz/posts/10154551469963158 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/MHa4sJAic98JO48OdTh7.jpeg

    Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը,որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի,բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից մի ուշագրավ հայտարարություն է արել..." Մենք ցանկանում ենք,որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության...Եթե Հայաստանը չազատագրի գրավված հողերը,ապա մենք դրանք կազատագրենք այլ մեթոդների դիմելով...Եթե Երևանին ՉՊԱՐՏԱԴՐԵՆ խախաղության,ապա տարածաշրջանում պատերազմի վերսկսման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ուսերին...",-սպառնացել է Խալաֆովը... Այսինքն,եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձրապաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էր որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն,ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանը օտարերկրացին է.Խալաֆովը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից... Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել,որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիասցող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով... Համոզված եմ,որ մեր բանակները և մեզ քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն...Սակայն ինձ մի հարց է հուզում...Ո՞րտեղ են մեր դիվանագետները... Այն դեպքում,երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությաբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել և օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպել տալիս (օրինակ՝Washington Post-ում),մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և ՎԵՐՋ...Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր... Երևի ազգովի "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանին հրավիրենք,որ պաշտոնական այցով ժամանի Երևան,պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1278361015581178

    Կարդալ ավելին
  • Վերածնված Արցախ