• Վանե Ազատյան
  • Չնայած հարգարժան լրատվական դաշտը վաղուց սպառել է իր պրոֆեսիոնալ հատկությունը, բայց պետք չէր ևս մեկ անգամ էդ ապացուցել: Մինչ բոլոր լրատվամիջոցները քննարկում են Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հնարավոր պաշտոնանկությունը, ինձ մոտ մի հարց ա ծագում. ինչու նույնքան կրքտ չի քննարկվում, օրինակ, Հրանուշ Հակոբյանի պաշտոնանկության հարցը, կամ ուրիշներինը, որոնց վաղեմության ժամկետը սպառվել է վաղուց:  Վերջապես նույն Ա. Հովհաննիսյանից առաջ էնքան մարդ կա, որոնց պաշտոնանկության հարցը պետք է քննության առնել, կառավարության կազմում էն կարգի մարդիկ կան, որ առաջին հերթին էդ մասին պետք է խոսել՝ հաշվի առնելով ծայրաստիճան վարկաբեկված լինելու հանգամանքը: Ընդ որում, լրատվամիջոցները լավ կանեին՝ վերլուծեին, թե որ նախարարն արժեր՝ մնար-գնար՝ վերհիշելով անցած ճանապարհը, ատկատները և այլն, թե չէ, մատից ծծած օրը մի լուր են տալիս, հետո բոլորով էդ լուրն իրարից փախցնում, անունն էլ դնում լրագրություն: Ու, հա, ինձ շատ դուր ա գալիս, որ էսքան կարևոր պորտֆելը զբաղեցնում ա ջահել, սիրուն ու խելացի կին: Հաստատ իր ներկայությունն ավելի ցանկալի ա ինձ համար, քան, օրինակ, Հասմիկ Պողոսյանինը, որը, ոնց երևում ա, սերտաճել ա աթոռին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Vaneazatyan/posts/1653767214936295 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն