• Արթուր Մկրտչյան
  • Ամենքը և ամենուր խոսում են Հայաստանում բարեփոխումների անհրաժեշտության մասին: Անշուշտ, մեր երկրի համար, մեր պետական կյանքի բոլոր ոլորտները առողջացնելու համար օր առաջ անհրաժեշտ են դրանք...Բայց միայն այդ անհրաժեշտության գիտակցումը բավար չէ բարեփոխումներ կատարելու համար: Մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն պետք է գիտակցի այդ անհրաժեշտությունը, այլ նաև գործնական քայլերով նպաստի դրանց իրականացման: Առավել ևս հիմա՝ մենք ունենք այդ հնարավորությունը: Ընդամենը օրեր անց Հայաստանի մի շարք բնակավայրերում ՏԻՄ ընտրություններ են: Արդյո՞ք սա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար երկրում բարեփոխում կատարելու հնարավորություն չէ... Իհարկե, միայն անձերի փոփոխությունով բարեփոխում չես կատարի, բայց պետք է գիտակցել նաև, որ ոչ պակաս կարևոր բան է կախված մեր երկրում ու մեր կյանքում նույն այդ անձերից ու նրանց արժեհամակարգից: Օրինակ՝ ինչպես մի գյուղում գյուղապետը կարող է սրտացավ լինել ու լուծել մի շարք խնդիրներ, իսկ մյուսում, որն ունի նույն հնարավորությունը, գյուղապետը տարիներ շարունակ մատը մատին չտա, բայց այսօր նորից հավակնի դառնալ գյուղապետ: Ելքը մեկն է՝ ընտրություն կատարելուց առաջ բացառել բոլոր այն թեկնածուներին, ովքեր տարիներ շարունակ լինելով պետական պատասխանատու օղակներում, չեն կատարել առավելագույնը կամ գոնե դրա կեսը՝ հանուն երկրի ու մարդկանց բարեկեցության: Նման մարդկանց մենք պետք է զրկենք այլևս կառավարելու հնարավորությունից.... Այսօր ՏԻՄ ընտրություններում գրանցված թեկնածուների 70 տոկոսը հիսունն անց մարդիկ են, շատերը՝ նախկին կառավարիչներ, շատերը ոչինչ չարած, բացի այն, որ իրենց գյուղի հարսանիքներում եղել են թամադա.հետո հարսանքավորները դարձել են ընտրողներ ու տոհմատիրական սկզբունքով ընտրել ընտրյալին....Ժամանակն է՝ ազատվել հին կոլխոզնիկներից, պահեստապետերից, ֆերմայի վարիչներից ու սովետական մանր ու միջին չինովնիկներից, հետևաբար նրանց՝ վաղուց արդեն կարծրացած հոգեբանությունից, որը ոչ մի օգուտ չի բերում երկրիս: Ճանապարհ տվեք երիտասարդ, ավյունով ու եռանդով լեցուն մարդկանց ու դա արդեն առաջին ու դրական քայլը կլինի համընդհանուր բարեփոխումների ճանապարհին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/artur.mkrtchyan.140/posts/1113913615344011 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն