Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Տիգրան Մկրտչյան
  • Ինձ համար կանխատեսելի էր, որ Մոսուլի գրոհը ձախողվելու է, իսկ այն, որ Քիրքուքը կենթարկվի գրոհի չէի կարող գուշակել : Այն, որ այդ գրոհով ուժերը միատարր և միակամ չէին `իրաքյան բանակ, փեշմերգա և այլ ուժեր, գիտեն բոլորը: Բայց միթե մարդիկ կարծում են, որ թուրքիան իսկապես դարձել է իր ծնած, սնած ԻՊ ի թշնամին, կամ պետք է համագործակցի քրդական ուժերի հետ? : Վստահ եմ, որ հենց թուրքական հետախուզության օգնությամբ են իսլամիստները հասնում հաջողությունների և հենց նրանցից են տվյալներ ստացել, որ փեշմերգայի հիմնական ուժերը Քիրքուքից տեղափոխվել են Մոսուլի ուղղությամբ :  Հ.Գ. Այլ թեմա է, թե ում թեթև ձեռքով շիական կամավորական ջոկատները, որ ԻՊ ի դեմ կռվող ամենահաջողակ ուժերն են Իրաքում, խաղից դուրս մնացին Մոսուլի գրոհից առաջ : Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/668084113373217 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես գիտենք, Իվանյանում `նախկին խոջալու բնակավայրում ապրում էին մցխեթցի թուրքեր : Թուրքեր որոնք մերձավոր ազգակից չեն, ադրբեջանցի, կամ ազերի, արհեստականորեն անվանված մերձկասպյան թուրքական ոչ մի ցեղախմբի հետ, այլ `ավելի հարազատ են օսմանցիների հետ: Հայտնի է, որ ազիկնոցում մինչև հիմա ցեղախմային մտածելակերպ ունեն, օրինակ նախիջևանցի թուրքերի իշխող կլանը, երբ հրաման է տալիս կրակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, թքած ունի, որ մերոնք կարող են պատասխան կրակ բացել Տավուշի մարզի հարևան շրջաններում բնակվող Այրում ցեղախմբի ներկայացուցիչ թուրքերի բնակավայրերի վրա:Այրումները իրենց իշխող կլանին ոչ հարազատ համարվող թուրքեր են :  Նույն կերպ էլ հեյդարի համար մցխեթցի թուրքերը դարձան արյունոտ խաղաքարտ իշխանության գալու և Հայաստանը սևացնելու համար : Կազմակերպեցին մցխեթցի թուրքերի ցեղասպանություն, եկան իշխանության, մեղադրեցին հայերին: Հայկական կողմը ունի բազմաթիվ ապացույցներ, որ դա հենց ադրբեջանի կազմակերպածն է, և դա իսկական ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ օրինակ է : Պետք է նախահարձակ լինենք`կառուցենք Խոջալուի ցեղասպանության հուշակոթող, միջազգային բոլոր ատյաններում բարձրացնենք Խոջալուի ցեղասպանության դատապարտման հարցը : Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/660872044094424 ...

    Կարդալ ավելին
  • Քառօրյա սրացման մասնակից շատ զինվորներ արդեն զորացրվել են, մեր կողքին են, քաղաքացիական են : Հարգանքով վերաբերվենք նրանց, լինենք հանդուրժող: Ոչ միայն նրա համար, որ երիտասարդ տարիքում թուրքի դեմն են առել. նրանց հոգում, մտքում, ներսում դեռ մարտական գործողությունները չեն վերջացել, նրանք դեռ դիրքերում են, նրանք դեռ գիշերը զգոն են, ամեն ձայնի հանդեպ ուշադիր են :   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/639252492923046 ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդ այնպես չէ, որ միևնույնն է ինձ համար, որ հարճորդի դատավորի պատճառով Միհրան Հարությունյանը զրկվեց իրեն հասանելի ոսկե մեդալից, բայց դա ինձ համար ողբերգական իրադարձություն չէ: Ինձ համար մեծ նշանակություն ունի, որ երկու հայ տղա, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նախ փաղաքշեցին երկու թուրքական պետությունների ըմբիշների տիրու նանը, ապա եզրափակիչում տարան վստահ հաղթանակ: Արթուր Ալեքսանյանը հուրախություն բոլորիս ոսկե մեդալ նվաճեց, իսկ Միհրան Հարությունյանին սխալ դատեցին: Ոսկե մեդալը չէ կարևորը, կարևորը հաղթանակ տանելն էր, իսկ մեդալը ընդամենը սիմվոլ է: Սա ոչ թե սրտահովանք է, կամ կսկծու փառք Աստծո, այլ իրականություն; Երկուսն էլ հաղթանակ տարած իրական չեմպիոններ են: Միայն մենք չենք ասում, որ Միհրանն էլ է հաղթող չեմպիոն, ամբողջ աշխարհում դա գիտեն, վկա է պարտված ոսկե մեդալակիր մարզիկի հասցեին սուլոցները, Միհրանի հասցեին ծափերը: Միհրան ջան, դու հաղթել ես, դու չեմպիոն ես, սիմվոլիկ մեդալը սերբին չեմպիոն չսարքեց, իսկ քեզ` պարտվող: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/637832903065005 ...

    Կարդալ ավելին
  • Ինչու հրեաները կարողացան հազար տարի անց ինքնակազմակերպվել, վերադառնալ Պաղեստին ստեղծել հզոր պետականություն, որից վախենում են հարևանները, իսկ հայերը `ոչ : Մենք միշտ մեր հայրենիքում մեծ հայ բնակչություն ենք ունեցել , չնայած, որ Բագրատունյաց Հայաստանի անկումից հետո, Կիլիկիան պետության անկումից հետո եղել ենք օտար նվաճողների տիրապետության տակ, իսկ հրեաները `ոչ. ցրված էին աշխարհով մեկ: Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց հրեաներին օգնել է ամբողջ աշխարհում լայն տարածում գտած հակասեմիտիզմը : Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով առաջացած հակասեմիտիզմը հրեաներին դարեր ի վեր ամբողջ աշխարհում անկյուն է գցել և նրանք տարբեր ուղղություններով աշխատելուց հետո հասկացան, որ իրենք ունեն երկու ուղի :Առաջինը աշխարհով մեկ սփռված վերանալ, երկրորդ `ինքնակազմակերպվել և ստեղծել հզոր ազգային պետականություն, որը կլինի ազգի հարատևման երաշխիք: Նրանք , անկախ նրանից սիրում ենք հրեաներին, թե ատում, պետք է ընդունենք, որ կարողացան : Մեր ցավը այն է, որ բոլոր ժամանակներում հայերին ամբողջ աշխարհում չեն ատել, թույլ են տվել, որ զարգանանք, մեր կրոնին հետևենք, աշխատենք հարստանանք : Այժմ էլ բացի ադրբեջանից և մասամբ թուրքիայից, բոլոր երկրներում հայերը տեղ ունեն, որը մեզ խանգարում է, որ միակ ճանապարհը տեսնենք ձեռք բերված պետականությունը հզորացնելու, մեծացնելու, հայրենադարձվելու մեջ :  Պետք է ամբողջ աշխարհում արմենոֆոբիա լինի, որ դա հասկանանք? Թե կարծում եք, որ հայերին սիրելուց են տեղ տալիս? Հայաստանը առանց հայերի է աշխարհին պետք, իսկ հայերը ` առանց Հայաստանի : Հ. Գ. Երբեմն սկսում է թվալ, որ ազիկների սկսած հայաֆոբիայի տարածման քաղաքականությունը աշխարհում, մեզ վնասի տեղը օգուտ է բերելու : Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/634181920096770 ...

    Կարդալ ավելին
  • Անկախ մի բանի կողմնակից լինել չլինելուց, համարել եմ, որ մարդ պետք է պայքարի անմիջական ներկայությամբ : Հեռվից հեշտ է խորհուրդ տալ իշխանությանը և ընդդիմությանը , տարածք հանձնելու ,չհանձնելու կողմնակիցներին : Նման օրինակներ տեսանք թե ՊՊԾ գնդի հետ կապված դեպքերի ժամանակ, թե քառօրյայի ժամանակ : Համացանցի միջոցով կոչեր հնչեցնելը հեշտ է, անվտանգ և անօգուտ: Գտնում ես, որ պետք է իշխանությունը այսպես անի, արի իշխանությունների կողմից հանդես արի, գտնում ես, որ ընդդիմությունը ճիշտ է, արի ընդդիմության կողքը կանգնի, գտնում ես, որ տարածք չպետք է հանձնվի, արի կռվիր ճիշտ պահին:   Հ. Գ. Հանուն արդարության պետք է ասել, որ քառօրյայի ժամանակ բազմաթիվ հայրենակիցներ , որ բնակվում էին արտասահմանյան երկրներում, ճառ ասելու փոխարեն եկան Արցախ `լուռ ու գործնական : Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/632832800231682 ...

    Կարդալ ավելին
  • Վաղը արդեն ուշ կարող է լինել,ժամանակն է ատելությանը վերջ տալու:Հասկանանք,որ իրար չհասկանալու դեպքում արդեն տերմիններ ետևից ընկնելը անիմաստ կլինի.ահաբեկիչ թե ապստամբ?դավաճան թե հերոս?հերոս ոստիկաններ թե ռեժիմի կատարածուներ?:Այս ամենի շուրջ երկու մասի բաժանված իրար ենք վիրավորում,հայհոյում, ատում:Կանգնել է պետք,խոսել է պետք: Անկեղծ այս պահին միակ բանը,որ ինձ հուզում է,որ էլ արյուն չհեղվի,չհեղվի բարիկադների ոչ մի կողմում.բոլորն էլ մերոնք են:Կրկնում եմ,կռվեցինք,էլի արյուն թափեցինք պարտված ենք բոլորս:Հաղթենք բոլորս,այլընտրանք կողմերից մեկի պարտվելուն միշտ էլ կա: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/620933648088264?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1468851708821434 ...

    Կարդալ ավելին
  • Իսկ հիմա ավելի լուրջ խոսեմ թուրքական դեպքերի մասին, թե ինչ եմ մտածում : Միգուցե ասածս տարօրինակ հնչի, բայց ուրախ եմ Էրդողանը, որ չի տապալվել : Հիմնավորեմ :  Թուրքիայում , կներեք, թուրքիայում աթաթուրքի կողմից հանրապետության հռչակումից հետո, միակ իշխանությունը, ում օրոք ազգային փոքրամասնությունները , այդ թվում և ծպտյալ հայերը ազատորեն հայտարարել են իրենց էթնիկ պատկանելության մասին, դա Էրդողանի օրոք է :Բնականաբար չեմ համարում նրան դեմոկրատ ու մարդասեր. կարծում եմ, որ եվրոպական կառույցների աչքերին թոզ փչելու համար է, որ տեսեք մենք ինչ լավն ենք, փոխվել ենք, բայց դա փաստ է : Չկա երաշխիք, որ, եթե քեմալիստ զինվորականները վերցնեին թուրքիայում իշխանությունը, ապա ինչպես ամեն ռազմական հեղաշրջումից հետո, տեղի բնիկները `ազգային փոքրամասնությունները, չէին ենթարկվի ճնշումների և կոտորածների :  Տեղին է նաև նշել, որ ամբիցիոզ և խարիզմատիկ Էրդողանը թուրքիան արագ և կայուն կերպով տանում է դեպի կործանում, ճահիճ : Անկեղծ չէի ուզենա, որ ոչ ադեկվատ էրդողանին փոխարիներ ինչ որ զինվորական `նոր սառնասիրտ և իրատես աթաթուրք և հաներ պետությունը ճահիճից, հզորացներ :  Հ. Գ. Այսպես Էրդողանը առաջ կտանի իր կործանարար կուրսը, գումարած այս խռովության բանակը, տնտեսությունը թուլացնելը : Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/619997594848536 ...

    Կարդալ ավելին
  • Արցախյան պատերազմի քառօրյա սրացման ժամանակ, մեր ԶԼՄ ները լավ են աշխատել, բայց մի սխալ եմ նկատել : Շատերը իրենց կարծելով, բանակի ու ազգի ոգին բարձրացնելու համար, կամավորական մեծ հոսքի մասին խոսելիս, ռեպորտաժ պատրաստելիս, <<Մարտի են գնում միայն ծերունիները >> քարոզչական թեզ էին առաջ տանում :  Հասկանալի է, որ նպատակ կար, երևա Արցախի պատերազմի 90 ականների փուլի, հաղթանակած, փորձառու վետերանները գնում են կանոնավոր բանակի կողքին կանգնելու : Այս հնարքից հմուտ կերպով օգտվեցին ազիկնոցի քարոզիչներն ու համացանցում մեխը խփեցին , որ հայերը չունեն երիտասարդություն, որ կամավոր գնա ճակատ, ստիպված տարեցներն են գնում, հայ երիտասարդները վախկոտ են և այլ զառանցանքներ :  Այսպիսով եկեք սովորենք, որ մեր թշնամին Ուշի ուշով հետևում է ամեն մեր գրած, ամեն մեր ցուցադրած, և գրեթե միշտ դարձնում մատի փաթաթան մեր չմտածված նյութերը : Իսկ բացի դրանից, եթե ցուցադրվեին, բազմաթիվ երիտասարդ կամավորականներ ,որոնք ըստ իս կազմում էին մոտ 40 %, դրանից ոչ թշնամին կհրճվեր, ոչ էլ մեր փորձառու ազատամարտիկների դերն ու գործը կնսեմանար : Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/619115244936771 ...

    Կարդալ ավելին
  • Երբ որոշ տարիքն առած մարդկանցից պարտվողական մտքեր եմ լսում, ուղակի խոսելիք չեմ ունենում զայրույթից: Միայն հիշում և համեմատում եմ : Հիշում եմ , որ այդ նույն մարդիկ ժամանակին փնովում էին ներկա երիտասարդությանը,հիշում եմ նաև այն երիտասարդ գումարտակի հրամանատարի տեղակալին, որը վիրավորվեց, ու առաջնագծից, բառիս բուն իմաստով, զոռով մտցրեցին շտապ օգնության ավտոմեքենան ու տարան հոսպիտալ, հիշում եմ նույն շտապ օգնության մեքենայի երիտասարդ վարորդին, որ գիշերային մթության մեջ, գնդակների և արկերի տարափի տակ, լույսերն անջատած վիրավորներին հասցրեց հոսպիտալ : Այնպես արեք, որ ձեզանից երիտասարդների հետ համեմատվելիս ամոթով չմնաք : Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/616377831877179 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին