• Վարդգես Դավթյան
  • Գալուս առաջին երեք տարին ապրեցի Հոլիվուդում: Հայկական Հոլիվուդում, որը չնայած անվանակոչել էին Little Armenia, սակայն անհրապուր, աղտոտ ետնախորշ էր հիշեցնում այդ տարիներին (հիմա բավականին բարեկարգել են, առաջվա թմրամոլներն ու ծախու կանայք փողոցներից անհետացել են մեծամասամբ): Բնակիչներն իրենց նեղվածք կացարաններում կա՛մ նորագաղթներ էին, կա՛մ պետական նպաստներով գոյատևող գործազուրկներ (թոռից թոռ թոշակառուներ) , որոշներն էլ՝ օրավարձով ապրող չարքաշ մարդիկ, ու նաև թանթիկներով, մորաքներով և ամոներով հավաքված, սուրճը մի քանի անգամ կրակին դնել-վերցնելով օր մթնեցնող 1-ին սերնդի արտագաղթածներ (78-82 թվերի): Ինձ հատկապես զարմացնում էին 2-րդ սերնդի (88-92թթ.) եկածները, ովքեր իմ տպավորությամբ մի տեսակ շփոթված էին, սիրում էին խանութներից շատ մթերք գնել, շատ ուտել ու նաև սև շորեր հագնել, տեղի-անտեղի խնջույքներ սարքել, ալկոհոլը չարաշահել, անկապ պտտել: Իմ նորահայտ ծանոթներից մեկը մի անգամ նույնիսկ չդիմացավ, ասաց. «Եկել ենք Ամերիկա, պիտի ուտենք, բա ի՞նչ պիտի անենք»: Մինչև վերջերս դա վերագրում էի որկրամոլությանը կամ, չգիտեմ, աչքածակությանը։ Քիչ չէին հանդիպում դեպքեր, երբ տան վարձի գումարը տանում էին կազինո, տանուլ տալիս՝ ամսվա վերջին մնալով սևերես։ Նույն կատեգորիայի մարդիկ մեկ էլ կտեսնեիր՝ խանութներից ապառիկով ոսկեղեն կառնեին, տոնածառի պես կզարդարվեին և կմեկնեին Հայաստան՝ տուրիստ: Սա էլ էի բացատրում ցուցամոլությամբ կամ նման մի արատով: Ավելի ուշ (շատ տարիներ անց) հասկացա, որ այս մարդիկ պարզապես տառապում էին (և են ) հոգեկան ծանր ընկճվածությամբ, դեպրեսիայով, մասնավորապես՝ աղետալի ցածր ինքնագնահատականով: Բարդ է նորագաղթի կերպարը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardges.davtyan.37/posts/1258585067603572 ...

    Կարդալ ավելին
  • Հենց դա է խնդիրը: Արտագաղթի մոտիվը զուտ ընտանեկան բարեկեցություն փնտրելու կամ կյանքի որակը բարելավելու հանգամանքով բացատրելը գնալով ավելի ու ավելի համոզիչ չի թվում : «Ամերիկահայ տղամարդկանց պերճանքն ու թշվառությունը» հրապարակման մեջ (Լոս, 2003) ես գրել էի, որ մարդը հեռանում է իր ծննդավայրից այն պատճառով, որ նրա կյանքի հեքիաթը անվերադարձ ավերված է լինում... Պատկերացրեք՝ այս տեսակետը նույնպես ինձ այլևս չի բավարարում: Տեսակետները պիտի ամուր նստած լինեն փաստերի վրա: Մինչդեռ, փաստերը վկայում են, որ հազարավոր հայ գաղթականներ արտերկրում զբաղված են լոկ գոյություն քարշ տալով, պարապուրդով, դատարկաբանելով և օր մթնեցնելով: Պատճառները շատ ավելի խորն են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardges.davtyan.37/posts/938351469626935 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին