• Արմեն Մինասյան
  • Գրում եմ ամենայն լրջությամբ։ Ադրբեջանցիները սարսափած են Բագրատյանի միջուկային հայտարարությունից։ Կրինիցայում էս տարի ոչ մի հայտարարություն չլսեցի քսան տոկոսի մասին։ Փոխարենը ամեն անկյունում բռնում են եվրոպացիներին, թե բա հայերը մտադիր են մեզ վերացնել։ Ինչի՞ Սադամի սպառնալիքն ավարտեցիք երկիր քանդելով, իսկ Հայաստանը չեք ուզում քանդել։ Մինչ եվրոպացիք փորձում են լսածն ընկալել, Բագրատյանը (ով տարածքում է) վստահեցնում է, որ անելու ենք։ ՀԳ։ Ադնո ուդավոլստվիե սլեձիծ կակ էծի ազիկի վստրեվոժանի։ ՀԳԳ։ Քանի որ Կրինիցայում 7000-ից ավել մարդ կա, այդ թվում՝ 30 ազիկ, և ընդամենը 3 հայ, լավ կլինի մտածել հաջորդ տարի ավելի լավ կազմով ներկայանալու մասին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.minasyan.3/posts/1185736741487348 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/rqYJg9mXJRAsdAtc8A61.jpg

    Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։ Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ:

    Կարդալ ավելին