Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Տաթևիկ Գևորգյան
  • Հարգելի՛ Մետրոպոլիտենի հատկապես ՂԵԿԱՎԱՐ անձնակազմ Ձեզ է դիմում ստորգետնյա տրանսպորտի մշտական ուղևորներից մեկը:  Երբ հպարտությամբ փակցնում եք ձեր պաստառները «Երևանի մետրոպոլիտենը 35 տարեկան է» գրությամբ, ապա այնպես արեք, որ տրանսպորտի այս տեսակից օգտվող քաղաքացին ևս հպարտությամբ ու հարմարավետությամբ տեղափոխվի այս կամ այն ուղղությամբ: Կարծում եմ՝ ձեր երկարամյա աշխատանքային փորձը պետք է, որ որոշակի անճշտությունների վերացման, նորարարությունների ներդրման և կատարելագործման շարժառիթ հանդիսանար: Սակայն 35 տարվա մեջ հավանաբար դժվարացել եք նկատել, որ ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ, ամիսներին ուսումնական տարվա սկզբի հետ կապված, ուղևորների քանակը այնքան է շատանում , որ 2-րդ, 3-րդ կայարաններից այլևս անհնար է դառնում ուղևորների թե՛ իջնելը, թե՛ նոր ուղևորների մուտքը:  Հավելյալ ճոխություն չենք պահանջում, ոչ էլ՝ օդորակման համակարգով գնացքներ։ Բարի՛ եղեք և ընկալե՛ք վերջապես, որ 2 գնացքը տարվա այս շրջանում քիչ է։ Եթե ակնարկս չհասկացվեց, կասեմ ուղիղ․  ԱՎԵԼԱՑՐԵ՛Ք 3-րդ գնացք։ Խեղդամահ մի՛ արեք մեզ: Թերևս այսքանը․ չեմ ուզում անդրադառնալ ձեր «բարձր սպասարկում» ապահովող մի քանի լավ հիշելի կին աշխատակիցներին, քանզի այս պահի դրությամբ քիչ առաջ բաձրաձայնած վերոնշյալ խնդիրն ավելի արդիական է: Շնորհակալություն  #մետրոպոլիտեն  #երևանիքաղաքապետարան   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tat.evv.5/posts/1114335238653291 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն