Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Վլադ Հովհաննիսյան
  • Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 3 հայաստանցիները դատապարտվել են ցմահ ազատազրկման: Իսկ նրանց հանցանքը եղել է այն, որ թալանել են ծեր ստամբուլահայ ընտանիքի, որի արդյունքում 85-ամյա տարեց մարդը մահացել էր, իսկ կնոջը մի կերպ էին փրկել հիվանդանոցում: Թուրքիայի դատարանը նրանց դատապարտել է ցմահ ազատազրկման: Օտար հողի վրա սեփական ազգակցին սպանողն ու թալանողը պիտի փտի բանտում, անգամ եթե արդարադատություն իրականացնողը օտարն ա Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.hovhannisyan.31/posts/10155094965784090 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի՛ սիրելիներ և սիրելի՛ հարգելիներ, Երևանի քաղաքապետարան, Սանիթեք: Այս աղբամանները գտնվում են Նոր Նորքի 3-րդ զանգվածի Բաղյան 1-ին նրբանցքի 5 շենքի մերձակայքում: Աղբավայրը, ինչպես տեսնում եք, պայթում է աղբի առատությունից, այնինչ Երևանի բնակիչները ամեն օր բողոքում են լուսաբացին Սանիթեքի աղբահավաք մեքենաների աղմուկից, այդ թվում և՝ ես, այսինքն՝ Սանիթեքը ամեն առավոտ պարտաճանաչ կերպով մաքրում է մեր շենքի մերձակայքում գտնվող աղբավայրերը: Հիմա հարց է առաջանում, Սանիթեքը հատվածակա՞ն է աղբը հավաքում, թե՞ ուղղակի մոռացել է այս մի աղբավայրի մասին, որտեղ, ասեմ, տիրում է խայտառակ վիճակ:  Համեմատության համար ասեմ, որ ընդամենը 50 մետրի վրա գտնվող մեկ այլ աղբավայր հրաշալի կերպով մաքրված է և մաքրվում է ամեն օր (նկարը՝ ներքևում): Ստեղծվում է իսկական հանելուկ, թե ինչու Սանիթեքը պարտաճանաչորեն մաքրում է մի աղբավայրը, բայց լիովին աչքաթող է արել և խայտառակ վիճակ ստեղծել դրանից 50 մետրի վրա գտնվող մեկ այլ աղբավայր: Նկարները արվել են այսօր առավոտյան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.hovhannisyan.31/posts/10154993631179090 ...

    Կարդալ ավելին
  • Եթե Հայաստանում բոլոր ՃՏՊ-ների զոհերը լինեին միայն դրանց մեղավորները, այիսնքն այն վարորդները, ովքեր խախտում են անում, արագ են վարում, խմած են վարում և այլն, ապա կյանքը կրկնակի հրաշալի կլիներ: Ցավոք նմանների արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ, տվյալ վարորդի հետ եղած ուղևորները, այն մեքենայի ուղոևրները, որին բախվել է ըվյալ վարորդը, հետիոտներ: Ինչ մեղքս թաքցնեմ, ես միշտ ուզել եմ, որ այդպես լինի: Իր մեղքով զոհված, այսինքն ինքը իրա գլուխը կերած վարորդի համար երբեք չեմ ցավել ու չեմ էլ ցավի: Հայաստանում 2016-ի առաջին 6 ամիսներին ՃՏՊ-ների արդյունքում զոհվել է ավելի քան 150 մարդ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.hovhannisyan.31/posts/10154574391319090 ...

    Կարդալ ավելին
  • Ի միջիայլոց, Սարի Թաղի դեպքերի հետ կապված Նոր Նորքի ոստիկանապետին պաշտոնից ազատելու մասին լուրը որպես ռեակցիա առաջին հերթին ծիծաղ ա առաջացնում։ Ասենք, նույն հաջողությամբ, կարելի էր Աջափնյակի կամ Գեղարքունիքի մարզի ոստիկանապետին էլ ազատել. կամ թեկուզ Ալավերդու )) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.hovhannisyan.31/posts/10154479680394090 ...

    Կարդալ ավելին
  • Կան մարդիկ, որոնք ինքնին անլուրջ են, որոնց ամեն մի արտահայտությունը կամ ելւոյթը ինքնին անլուրջ ա։ Ու նամ դեմքերի ամեն ելույթը քննարկելն էլ, դրանից տանջվելը կամ նյարդայնանալը իրանց նման անլուրջ ա։ Հիմա զարմանում են երբ Ժիրինովսկու հերթական ելությից հետո էլի նյարդայնանում են շատերը։ Ժիրինովսկուն պետք չի քննարկել, անդրադառնալ, կարդալ, իրան պետք ա ուղղակի մոռանալ, կամ կարդալ ու անցնել։  Ու ընդհանրապես պալատական ծաղրածուներին պետք ա ընկալել որպես պալատական ծաղրածուներ, ոչ ավել Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.hovhannisyan.31/posts/10154473497749090 ...

    Կարդալ ավելին
  • Բաղդադում "Իսլամական պետության" իրականացրած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի։ Արաբները իրար մորթում են, եղբայրասպան պատերազմում իրար են կոտորում։ Եթե Արևմուտքը էնքան խելացի ա, որ շիա-սունի հակամարտություն վրա միշտ կարա պլաններ գծի, իրականացնի ու կառավարելի քաոս ստեղծի, ուրեմն դա հենց էդպես էլ պետք ա։   Էն ազգը, էթնոսը, որը երրորդ կողմի միջամտությամբ կամ դրդելով կարա ինքը իրան մորթի ու կոտորի, արժանի ա հենց դրան։ Ասածս նույնությամբ վերաբերում ա նաև, օրինակ, ռուսներին ու ուկրաինացիներին։ Սրանք էլ, ըստ իս, էսօրվա դրությամբ ոչնչով չեն տարբերվում նույն արաբներից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.hovhannisyan.31/posts/10154395918919090 ...

    Կարդալ ավելին
  • Փաստորեն էսօր ժամեր առաջ հայտարարված զոհված զինվորը սպանվել ա իրա ծառայակցի կողմից։ Կռվել են, իրար ծեծել, որի ժամանակ մեկը մյուիսն ծակող գործիքով խփել ա ու սպանել. Նման դեպքերը իմ վրա ավելի ծանր ազդեցություն են գործում, քան թշնամու կողմից զոհ ունենալը։  Մեկը պատերազմական դրությամբ թելադրվող չարիք ա, իսկ մյուսը եղբայրասպանություն, հատկապես երբ թշնամին ինքն ա ջանքեր գործադրում, որ զոհ ունենանք, իսկ ստեղ ինչ-որ մի տականք լրբի ծնունդ օգնումա թշնամուն էդ հարցում, ոնց որ ասի՝ դու իզուր մի տանջվի, ես հեսա իմ ձեռով կսպանեմ ։ Անձմաբ ես կողմ կլինեի, որ նման դեպքում մահապատիժ կիրառվեր, որովհետև նման զինվորը ոչնչով չի տարբերվում թշնամու լրտեսից, գործակալից, դիվերսանտից, մի խոսքով թշնամուց. Հա ի դեպ էդի փդելու ա բանտում, որովհետև նման դեպքում մինիմում 15 տարին երաշխավորված ա Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.hovhannisyan.31/posts/10154287046834090 ...

    Կարդալ ավելին
  • Արցախի անկախության ճանաչումը նշանակում է մեկ բան. էսքան ժամանակ դուք ե՞ք մեզ միշտ պատերազմով սպառնացել, իսկ հիմա արդեն մենք ենք ձեզ հստակ ցույց տալիս լուրջ պատերազմի վտանգ ու հնարավորություն։ Դե գնացեք ու մտածեք Բաքվի արձագանքը, որը միշտ թքած է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա ու միշտ նշել այդ ձևաչափի անզորությունը բանակցություններում, իսկ այժմ հիստերիկաբար խոսում է ՄԻնսկի խմբի մասին, ասում, որ Արցախի անկախության ճանաչումը չեղարկելու է Միսկի խմբի բոլոր ջանքերն ու կաթվածահար անի այդ ձևաչափը և այլն, վկայում են, որ Բաքուն լավ էլ գիտակցում է այդ խնդրի ողջ լրջությունը ու վախեցած է։  Այն, որ Ացախի անկախության օրինագիծը մտնելու է Աժ, քննարկվի, քննարկվի, քննարվի, էլի քննարկվի ու այդպես էլ առկախվի մնա, դա միանգամայն պարզ է։ Դա լինելու է որպես պահեստային հզոր զինատեսակ, որը միշտ ճոճվելու ա Ադրբեջանի դեմ՝ հասկացնելով, որ մենք էլ կարող ենք պատերազմել ու պատերազմով հարցը լուծել, այլ ոչ թե միայն պատասխանել պատերազմական սպառնալքիներին։ Ամբողջ հարցը միայն այն է, որ այս լուրջ զինատեսակը չպետք ա շատ շահարկվի, այսինքն մտնի Աժ ու էլի դուրս գա, հետո էլի մտնի ու էլի դուրս գա, այլապես դրա ռազմաքաղաքական լուրջ ազդեցությունը փոքր ինչ կնվազի։ Դա կնմանվի այն դեպքին, երբ ունես հզոր զենք, անընդհատ ցույց ես տալիս, բայց չես կրակում, ցույց ես տալիս, բայց չես կրակում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.hovhannisyan.31/posts/10154234886494090 ...

    Կարդալ ավելին
  • Ինձ համար անհասկանալի ա փոխզիջումային լուծման մոլի հակառակորդների ցավն ու կսկիծը, երբ հերթական անգամ սահմանին զինվոր է զոհվում։ Իսկ ո՞նց էիք պատկերացնում, միշտ պատերազմական իրավիճակում պիտի զոհեր չլինե՞ն։ Դե ուրեմն կամ մի ողբներդ կապեք ու գրեք "Էլի զինվոր ա զոհվել ((((((" ու համարեք որ տենց էլ պիտի լինի ու դա "Ոչ մի թիզ հող"-ի գինն ա, որ պետք ա վճարենք, կամ էլ եթե ողբալու եք, սկսեք կամաց-կամաց ընդունել, որ հավերժ պատերազմը կեցութաձև չի ու մի օր պետք ա էս խնդիրը լուծվի, թեկուզ փոխզիջումով. Թե չէ հեշտ ա ամեն անգամ, երբ խնդրի փոխզիջումային լուծման մասին ա խոսվում, հիստերիա բարձրացնել, քանի դեռ սահմանին, առաջին գծում, սեփական զավակդ չի կանգնած, ու ամեն նոր զոհի լուրի հետ մի հատ ցավակցական ստատուս գրել կամ զոհվածի ընտանիքի թշվառ վիաճկի մասին մի հատ լինք շեյր անել էջին ու մոռանալ ու անցնել առաջ ու էլի գոռալ "Ոչ մի թիզ հող, ոչ մի փոխզիջում", իսկ երբ պատերազմ սկսի, մտածել ստեղից ծլկելու կամ միայն ՖԲ-ով օնլայն Բաքու գրավելու մասին Թիկունքում միշտ էլ հեշտ ա հայրենասիրություն խաղալ, մանավանդ երբ դրա համար ՖԲ-ի նման պսեվդոմիջոց կա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.hovhannisyan.31/posts/10154198913209090 ...

    Կարդալ ավելին
  • էս հայացքից հետո կարծում եմ ԵԽԽՎ-ն կինքնալուծարվի, իսկ ՄԱԿ-ը շտապ արտահերթ գագաթնաժողով կհրավիրի.  Իհարկե, ով ոնց կարում ա պայքարում ա, բայց կոնկրետ էս ակցիան իմ մոտ ոչ միանշանակ զգացմունքներ ա առաջացնում։  Մի պահ հիշեցի "Դեմ եմ" ակցիայի ժամանակ բութը ներքև տնկած խրոխտ հայացքով աստղերին, որոնք տենց բութը ներքև իջացրին, ջղայնացած նայեցին տեսախցիկի օբյեկտիվին, հետո գնացին իրանց գործերով, իսկ ամեն ինչ արեցին փողոց դուրս եկած անձինք Նյութի աղբյուր` http://https://www.facebook.com/photo.php?fbid=10154196417824090&set=a.10150110850929090.294635.701104089&type ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին