• Լիլիթ Վանեթյան
  • «Հայաստանի ձայնը» նախագծի կույր լսումների երկրորդ թողարկումը բոլորի մոտ տպավորվեց մի փոքրիկ «սկանդալով»: Սոֆի Մխեյանը, ցանկանալով հետաքրքրացնել լսումները, երգի ժամանակ իր տեղից վեր կացավ և Արամեի փոխարեն սեղմեց կոճակը: Միջադեպն, իհարկե, շատերի մոտ տպավորվեց, բայց այնքան էլ դուր չեկավ Արամեին, որովհետև, ինչպես գիտեք, ժյուրիի յուրաքանչյուր անդամ սահմանափակ թվով մարդկանց կարող է ընդունել իր թիմ: Իսկ երբ մեկ ուրիշը կրճատում է մասնակից ընտրելու առանց այդ էլ ոչ մեծ թիվը, դա տհաճ է:  Արամեն մասնակցին ասաց, որ ինքը չի ընտրել նրան և այդ կերպ փորձեց դուրս գալ Սոֆիի կատակի տակից։ Միջադեպը հարթվեց, բայց Սոֆին մեկ մասնակից պարտք մնաց Արամեին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.vanetsyan/posts/366262770462824 ...

    Կարդալ ավելին
  • Սովորության համաձայն՝ մենք միշտ քննադատում ենք սերիալները, դրանց արտադրողներին, սցենարները, բայց չենք ընդունում, որ դրանք դարձել են մեր կյանքի անբաժան մասը և մեր առօրյայի մի հատվածն անցնում է սերիալների հերոսների հետ:  Այսօր Արմենիա ԹՎ-ի «Առաջնորդները» սերիալի վերջին սերիան է: Այս սերիալը կարելի է համարել ռեկորդակիր իր դիտումների թվով: Միայն առաջին սերիան YouTube-ում դիտվել է 1,247,105 անգամ: Եվ սա այն դեպքում, որ սերիալը մինչև համացանցում հայտնվելը ցուցադրվել է ԱՄՆ-ում:  Եվ ոչ միայն առաջինը, մյուս սերիաներն էլ բավականին շատ են նայվել, բոլոր հերոսներն էլ շատ սիրված են և ճանաչված: Սերիալը նույնիսկ թարգմանվել և տեղադրվել է արտասահմանյան սերիալների կայքերից մեկում: Այնպես որ, եկեք ամեն ինչի միակողմանի չնայենք:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.vanetsyan/posts/355308534891581 ...

    Կարդալ ավելին
  • Աճառյան փողոցի, 11-ամյա աղջնակի մահվան ելքով ավտովթարի «իրական մեղավորին» փնտրելու ճանապարհին ընթացքում հասարակությունը ծայրահեղությունների մեջ է ընկել և առանց հիմնավոր պատճառների մեղադրում է մարդկանց: Հասարակության մեջ քարացած կարծրատիպեր կան, որ եթե մարդը «Համմեր» է քշում, ուրեմն՝ հարուստի լակոտ է, երես առած ու աջ ու ձախ մարդկանց վրա է մեքենան քշում: Եկեք դուրս գանք այդ կարծիքի սահմաններից ու մեկ-մեկ էլ իրականությունը տեսնենք: Օրինակ՝ երեկվա վթարի դեռ չպարզված, բայց հասարակության համար արդեն գլխավոր մեղավոր «Համմերի» վարորդը «Գառնիի Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ թոռն է: Երիտասարդ Ա. Հակոբյանն, ով ապպահոված ընտանիքից է, ծառայել է բանակում՝ Հադրութում, Ապրիլյան պատերազմի մասնակից է և իմ տեղեկություններով՝ բավականին համեստ ու կիրթ երիտասարդ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=354703298285438&set=a.136953090060461.1073741829.100012373115244&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Մեկ տարի է անցել անցյալ տարի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից, սակայն դեռևս այդ դեպքերի վերաբերյալ ոստիկանությունն անհրաժեշտ պարզաբանում չի տվել։ Դա, հիշեցնենք, այն դեպքերն էին, երբ ակնհայտ բռնություն գործադրվեց ոչ միայն ցուցարարների, այլև թաղամասի բնակիչների ու լրագրողների հանդեպ։ Դեպքին անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով պարզապես առաջարկեց մոռանալ տեղի ունեցածը՝ համոզմունք հայտնելով, որ այլևս նման գործընթացներ տեղի չեն ունենա։ Ամփոփելով իրադարձությունները՝ կարող ենք ասել, որ դա մեծ խարան էր Հայաստանի նորանկախ պետության համար, անշուշտ, ոչ ամենամեծը, սակայն իր բնույթով եզակի, քանի որ ոստիկանության բռնությունն ակնհայտ էր այդ օրը։ Կարելի է, իհարկե, ինչ-որ տեղ հասկանալ, որ տեղի ունեցածը նյարդային լարման արդյունք էր, քանի որ մի քանի մետր ներքև տեղի էր ունենում «Սասնա ծռերի» (որոնք ՊՊԾ գունդ էին գրավել) աջակիցների բողոքը։ Այս երկու իրադարձությունները գումարվեցին իրար, ու արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Ինչ հետևություններ է արել ոստիկանությունն այս ամենից, դժվար է ասել, մեծ հաշվով՝ դժվար թե ձեռագրի մեջ մի բան փոխված լինի։ Իհարկե, առաջին բանը, որ պետք է ակնկալել, մթնոլորտի փոփոխությունն էր, որը, ցավոք, տեղի չի ունեցել։ Սարի թաղի դեպքերի առթիվ քաղաքացիական 10 անձ մեղադրվում է ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, սակայն մինչ այսօր նրանց չեն ասում՝ կոնկրետ որ արարքի համար են նրանց բանտարկել ու արդեն մեկ տարուց ավելի է՝ պահում են անազատության մեջ։ Սա, ի դեպ, մարդկանց ավելի է տրամադրում ընդվզման, որովհետև մեղադրվել մի բանում, որը չես արել, իհարկե, հաճելի զբաղմունքներից չէ։ Իսկ ինչով է զբաղվում իշխանությունն այս օրերին։ Արտառոց ոչինչ տեղի չի ունենում, մեծ հաշվով՝ այն հանգիստ է, ու թեկուզ մեկ տարի անցել է սարսափելի իրադարձություններից, իշխանությունը, ցավոք, այդպես էլ անհրաժեշտ հետևություն այդ դեպքերից հետո չարեց։ Իսկ կուտակված բողոքը ոչ միայն չի նվազել, այլև հակառակը՝ գնալով ավելի է շատանում։ Այ սրա համար իշխանությունը պետք է լրջորեն անհանգստանա: ...

    Կարդալ ավելին
  • «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, եթե անկեղծ լինեմ, մեր երկրում կազմակերպվող այն եզակի փառատոներից է, որից իրոք արվեստի շունչ է բուրում: Այս կինոփառատոնի գլխավոր արժանիքն, ըստ իս, նրա հնարավորինս ճիշտ ու չափավոր հայկականության մեջ է, քանի որ, լինելով միջազգային մասշտաբի միջոցառում, այն անցած բոլոր 14 տարիների ընթացքում կարողացել է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել մեր ակունքներին, մեր ազգի անցած ճանապարհին ու մեր ազգի առաջ դրված այսօրվա մարտահրավերներին: Սակայն այս տարվա ցուցադրվելիք ֆիլմացանկին երբ ծանոթացա, հասկացա, որ նաև այս մշակութային իրադարձությունն է գործիք ու քարոզչամեքենա դարձել մեր երկրում գործող որոշ կազմակերպությունների ձեռքին: Պարզվում է՝ «Ոսկե ծիրան 2017»  կինոփառատոնին ներկայացված է երկու ֆիլմ, որոնք կարելի է դիտարկել որպես մեր երկրում համասեռամոլության ուղղակի քարոզ: Տխրահռչակ «Փինք Արմենիա» կազմակերպության պատվերով նկարահանված «Լսիր ինձ» հայ ԼԳԲՏ անձանց մասին պատմող, և իրանական «Ծիրանի այգիներ»` տրանսսեքսուալի մասին պատմող հայ դերասանների մասնակցությամբ ֆիլմերը Երևանում էկրան են բարձրանալու հենց հայ հանդիսականի համար, որովհետև, որքան էլ որ նշվի, որ սա միջազգային կինոփառատոն է, լավ գիտենք, որ լսարանի 99%-ը երևանյան հանդիսատեսն է լինում: Իսկ հիմա ասացեք՝ ի՞նչ կարիք կա նման մշակութային նախագծերի միջոցով մեր երկրում քարոզելու մի բան, որը մեզ միայն դեպի կործանում կտանի: Մի երկրում, որտեղ դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ կան, որը պատերազմի մեջ է ու իր արական սեռի յուրաքանչյուր առողջ քաղաքացուն դիտարկում է որպես  պոտենցյալ զինվորի, գեյաքարոզչությունը հավասար է ինքնասպանության, պարոնա՛յք: Մշակութային լուրջ գործիչներ եք, հարգելի «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներ, մի՞թե դուք իրավունք ունեք ապազգային նման քայլերի գնալու, թե՞ այս ֆիլմերից յուրաքանչյուրի ցուցադրության համար համաշխարհային ԼԳԲՏ համայնքից լավ ֆինանսական խրախուսանք են ստացել: Առանձնահատուկ ուզում եմ շեշտել Ռալֆ Յիրիկյանի անունը, ով այդ կինոփառատոնի հովանավորն է: Պարո՛ն Յիրիկյան, մի՞թե Ձեզ չի հուզում, որ ակամա մասնակցում եք ու հովանավորում եք համասեռամոլության քարոզը Հայաստանում: Հանե՛ք այդ ֆիլմերը, պարոնա՛յք, մի զրկեք մեզ մեր մշակութային եզակի տոնից, որովհետև այն, ինչը լկտի քարոզ է, չի կարող տոն լինել: Հոգնել ենք քարոզարշավներից, առավել ևս, որ դրանք պատգամավորական ընտրություններին ու համասեռամոլներին են վերաբերում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.vanetsyan/posts/330451254043976 ...

    Կարդալ ավելին
  • Այս օրերին հումորիստ, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը Երևանում է: Պարզվում է՝ նրա գալու պատճառներից մեկն էլ Սուպեր Մամա 2-ի ֆիլմում նկարահանվելն է: Այսօր Երևանի առևտրի խանութներից մեկում էլ անցկացվում էր Գարիկի նկարահանումների հատվածը: Այնտեղ էին նաև Գարիկ Պապոյանը, Հայկ Մարությանը: Ականատեսները պատմում էին, ըստ սյուժեի Գարիկը երկու երեխաների հետ վերելակից իջնում է, երկու պաղպաղակ ձեռքին, իսկ այդ ժամանակ Հայկը հասնցում է ապտակել նրանց և արդյունքում պաղպաղակները թափվում են գետնին )) Ասում են մոտ տաս դուբլից նոր ստացել են այդ կադրը Դե սպասենք ֆիլմին:   ...

    Կարդալ ավելին
  • Երեկ վերջապես դիտեցի «Խոստումը»: Ֆիլմի մասին շատ էի լսել՝ և՛ լավ և՛ վատ: Ու լավերի շարքում լսածներիցս մեկն էլ այն էր, որ ֆիլմում ընդգրկված է մեր հայաստանյան ամենալավ դերասանուհիներից մեկը՝ Նազենի Հովհաննիսյանը: Քանի որ ֆիլմի դիտելուց առաջ ուզում էի մոտավորապես հասկանալ՝ ինչ դեր է խաղալու Նազենին, քրքրեցի մամուլի հրապարակումներն այս թեմայով, ու աչքովս ընկավ այս լուսանկարը, որտեղ Նազենին է՝ իր համար նախատեսված հանդերձարանի ֆոնին, որի վրա գրված է Armenian woman fighter (Հայ կինը՝ մարտիկ):   Կարճ ասած՝ գնացի, գնեցի տոմսը, դիտեցի ողջ ֆիլմը ու Մուսա լեռան տեսարաններից 2-ում, միայն ընդհանուր մասովկայի մեջ հազիվ նկատեցի Նազենիին: Անկեղծ ասած՝ ոչ միայն հիասթափված, այլ նաև վրդովված եմ. ես չեմ հավատում, որ ի սկզբանե Նազենին կինոնկարում մասովկա խաղալու դերի համար էր հաստատվել ու դեռ իր ուրախությամբ էլ կիսվել Ֆեյսբուքում: Առնվազն մի տեսարանում գոնե դերասանուհին հաստատ խաղ է ունեցել, ու քանի որ մի քանի օր առաջ էլ կարդացել էի մեկ այլ հայազգի դերասանի՝ «Խոստում»-ում նկարահանված Ռոման Միտիչյանի հարցազրույցը, որտեղ նա նշել է, որ իր մասնակցությամբ կադրերի մեծ մասը մոնտաժվել ու դուրս է մնացել ֆիլմից, գրեթե համոզված եմ, որ ենթադրություններս արդարացի են: Ուզում եմ նշել, որ եթե նման բան իսկապես եղել է, ապա սա իսկապես վիրավորական է թե՛ դերասանուհու և թե՛ նրան էկրանին տեսնելու ցանկությամբ կինոթատրոնի տոմս գնած հանդիսատեսի համար: Այ միայն հիմա եմ հասկանում, թե ինչու է Նազենին իրեն այսքան չեզոք պահում. ֆիլմի մասին ոչ մի հրապարակում չարեց, ոչ մի պրեմիերայի չմասնակցեց, ոչ մի կարծիք չարտահայտեց իր սոցէջերում: Եվ ամեն դեպքում կցանկանայի, որ դերասանուհին խոսեր այս մասին: Կարծում եմ՝ սխալ արտահայտված չեմ լինի, եթե ասեմ՝ ֆիլմում էնքան անիմաստ ավելորդ տեսարաններ կային, որ դրանց փոխարեն կարող էին հանգիստ պահել Նազենիի տեսարանը՝ թեկուզ հայ հանդիսատեսի պահանջմունքին հագուրդ տալու համար: «Խոստում»-ում բոլորը դերասան от бога էին, Նազենին էլ ձեր մասովկեն էր, հա՞: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.vanetsyan/posts/302576720164763 ...

    Կարդալ ավելին
  • Զինվորական թեմատիկայով խաղերը միշտ ակտուալ են եղել տղաների շրջանում: Եթե իրական կյանքում հաճախ չես կարող քեզ սրտիդ ուզած ազատությունները թույլ տալ, թշնամիներին ոչնչացնել և զգալ այդ ադրենալինը, ապա դա կարող ես անել խաղի միջոցով: Մինչ օրս այդ խաղերի գխավոր հերոսները ամերիկյան բանակի զինվորներն էին, ու չկար մերը: Դա, իհարկե, մեծ բացթողում էր, որովհետև մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, մեր ամեն օրը սկսվում և ավարտվում է զինվորների մասին լուրերով ու թեմաներով: Այսօր արդեն մեծ ուրախությամբ կարող ենք ասել, որ մեր հայ ծրագրավորողները ստեղծել են մի խաղ, որտեղ հերոսը ՀԱՅ զինվորն է ու մեր տղա երեխաները կարող են խաղալ խաղ, որն իրականությունից հեռու չէ: Ասեմ, որ բավականին լավ էֆեկտներով հարուստ խաղ են ստացել տղաները: Շնորհակալություն: (Խաղը կարող եք ներբեռնել այստեղից)   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.vanetsyan/posts/274900002932435 ...

    Կարդալ ավելին
  • Որ տարիքում էլ լինենք տոնածառը և դրա զարդարանքը մեզ վերադարձնում են մանկություն, արթնացնում ամենահաճելի հիշողություններն ու մի փոքր հեքիաթ պարգևում: Բայց մեր քաղաքի ղեկավարներն ամեն ինչ անում են, որ այդ տոնը մեզ մոտ դեժավյուից բացի ուրիշ զգացողություն չառաջացնի:  Երկու օր առաջ Տարոն Մարգարյանը վառեց Երևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Չգնացի լույսերի վառելու արարողությանը, որովհետև ոչ մի սպասելիք էլ չունեի քաղաքապետարանից ու Երևան քաղաքի դիզայներներից: Չգիտեմ էլ, արդեն քանի տարի, բայց ինչքան ինձ հիշում եմ, մեր քաղաքի գլխավոր տոնածառը նույնն է, նույն երկար, անիմաստ ուղղահայաց լույսերով ու նույն կարմիր, կապույտ, ծիրանագույնը:  Լավ, հնարավոր չի՞ մի տար էլ ուրիշ տեսք ունենան մեր տոնածառը, եթե ձեր կրեատիվը չի հերիքում գոնե թող այդ անտեր լույսերը ուղղահայացի փոխարեն հորիզոնական լինեն:  Ամբողջ տարին ասում եք Երևանը այք քաղաքի քույրն է, այն քաղաքի եղբայրն է ու օրերով գործուղումների եք գնում այդ քաղաքներ: Հնարավոր չի ձեր քույրերից ու եղբայրներից մի բան սովորեք, բերեք մեր մոտ կիրառեք:  Եթե ձեր կրեատիվը չի բավականացնում, մրցույթ հայտարարեք, թող լավ մտքեր ունեցող մարդիկ տարբեր գաղափարներ ներկայացնեն: Վստահ եմ, որ այդ գաղափարների մեջ կլինեն հետաքրիր մտքեր, որոնք կգնահատեն նաև քաղաքացիները:  Հերիք է տարվա ամենասպասված տոնը փչացնեք ձեր ռաբիս, կրկնվող, կրեատիվի կաթիլից զուրկ ու իբրև թե «խնայողաբար» օգտագործված գումարի դիմաց զարդարված քաղաքով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=243853282703774&set=a.136953090060461.1073741829.1000123731152 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում շարունակվում է համատարած հնդիկացումը և հնդկացավը: Հիմա ուզում եմ օրերը հաշվել, թե մյուս հեռուստաալիքները քանի օր կդիմանան այս գայթակղությանը և իրենք էլ չեն անցնի հնդկական սերիալներով հայ ժողովրդի ուղեղների լվացման սուրբ գործին: Երեկ սկսվեց Արմենիա ԹՎ-ի սերիալը, իսկ ես հիմարաբար հույս ունեի, որ հետ կկանգնեն այդ որոշումից: Եվ քանի որ ես չեմ կարողանում հաշտվել եթերն այս աստիճան աղբակույտ դարձնելու մտքին, փորձեցի ուսումնասիրել հնդկական սերիալներ ցուցադրելու համաշխարհային պրակտիկան, եթե այդպիսի բան, իհարկե, կա: Ու գիտե՞ք՝ ինչ պարզեցի. պարզվում է՝ մեր հարևան երկիրը վաղուց հրաժարվել է հնդկական սերիալներից: Ադրբեջանում պետական մակարդակով արգելված է այդ աղբը եթեր հեռարձակել: Դե մտածեք, թե ինչ եք անում... Անգամ Ադրբեջանի նման հետամնաց ու դեգեներատ պետությունը հասկացել է, որ նման բան չի կարելի ցուցադրել: Հետո փորձեցի մի քանի բան պարզել այդ «հրաշք» սերիալի մասին, որի ցուցադրությանը կողմ մարդիկ ինձ հոշոտում են դեմ լինելու համար: Պարզվեց՝ դա բավականին ռեյթինգային սերիալ է, ցուցադրվել է մի շարք երկրներում ու բոլոր տեղերում նույն մեծ «սերն է վայելում»: Հիմա հարց. էլ ինչու՞ է աշխարհը զարգանում, ինչու՞ են զարգանում տեխնոլոգիաներն ու մարդու հնարավորությունները, եթե ուղեղը շարունակում է մնալ հնդկական սերիալ նայելու մակարդակին: Եկեք ջնջվենք սոցիալական ցանցերից, չկարդանք թերթեր ու գրքեր, չհետաքրքրվենք աշխարհում կատարվող իրադարձություններով. հնդիկները լավ մտածել են մեր զարգացման մասին, նստենք ու 1900 սերիայանոց սերիալ սկսենք նայել:  Ինչ ասեմ, Ռամը ձեզ  օգնական... Եթե դուք դեռ չեք նայում հնդկական սերիալ, ապա մենք ձեր տուն էլ կգանք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=236655950090174&set=a.136953090060461.1073741829.100012373115 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/P33sUKersBlLyvdeDT8n.jpg

    Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի հարաբերություններն արդեն մեկ տարի է, ինչ լարված են, ու պատճառն ապրիլյան մարտերի ժամանակ Հասանովի ինքնագլուխ որոշումներն էին: Կասկածներ կան, որ առաջին ձախողված դիվերսիան կատարվել է հենց Հասանովի հրամանով ու նրա գլխավորությամբ: Դրա արդյունքում զոհվեցին բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ և երկու ուղղաթիռ օդ բարձրանալուն պես խփվեցին հայկական զինված ուժերի կողմից: Այս ամենից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր փորձում փրկել իրավիճակը, այնուհետև գործողությանը խառնվում է նաև Իլհամ Ալիևը: Դեպքերից հետո ավելի են սրվում նախարարի ու շտաբի պետի հարաբերությունները, Ալիևն էլ իր հերթին սկսում է մտածել Հասանովի պաշտոնանկության մասին ու նրա տեղում տեսնում է զինված ուժերի շտաբի պետին: Հիմա երկու գեներալներն իրար միս են ուտում նախարարի աթոռի համար: Հասանովը նաև անհանգստացած է, որ պաշտոնանկությունից հետո կարժանանա լրտեսների ճակատագրին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 400 ադրբեջանցի լրտեսից, որոնց մեջ կան և զինվորականներ և քաղաքացիական անձինք: Զինվորականների մեծ մասին տանից փախցրել ու տարել են անհայտ ուղղությամբ: Ընտանիքի անդամներին էլ հայտնել են, որ իրենց որդիները լրտես են եղել ու պատժվել են դրա համար՝ սպանվել են: Զինծառայողների մեծ մասը, ովքեր բացահայտվել են, լրտես Հասանովի շրջապատից են: Ճիշտ է պաշտոնապես Հասանովը չի հայտարարվի լրտես, բայց մեծ է հավանականությունը, որ աթոռը թողնելուց որոշակի ժամանակ հետո նրան նույնպես անհայտ ուղղությամբ կտանեն Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1485472101501521

    Կարդալ ավելին

Քաղաքականություն