• Արշալույս Զուրաբյան
  • - Ա՛յ բալա, դե վեր կաց, շու՛տ արա, գիտե՞ս ժամը քանիսն ա՜․․․ Աչքերս հազիվ բացեցի։ Մորս այդպես այլայլված դեմքով չէի տեսել։ - Շու՛տ արա, արի մի կտոր հաց կեր ու վազիր դպրոց։ Հայրս այդ օրը գործի չգնաց։ Մոտեցավ, սովորականի նման գրկեց ու ականջիս շշնջաց․ «Րիգունը ղոնաղ ունենք»։ Դպրոցից բավականին ուշ տուն վերադարձա: Ղարաքլիսայից երգի խումբ էր եկել ու դասերից հետո դպրոցի բակում համերգ տվեցին։ Ճիշտն ասած դրանից ոչինչ չհասկացա, քանի որ գլխումս անդադար հնչում էր մեր դասարանի Սուսանի ձայնը․ «Զարիկին վաղը մեր տուն հարս ենք տանելու․․․»: Երբ դարձա ու զարմացած հարցրի, թե Զարիկն ո՞վ ա, ուսերը թոթվելով պատասխանեց. - Ախչի՛, դու մեր հարսն ես լինելու, տանը բան չեն ասե՞լ․․․ Համերգից հետո նա ինձ ուղեկցեց մեր տուն, ապա համբուրեց եւ վազեց իրանց թաղի ուղղությամբ։ Տուն մտա ու անմիջապես մորս դիմեցի․ - Սուսանն ասաց, որ իրանց հարսն եմ լինելու․․․ Խոսքս դեռ չէի ավարտել, երբ մայրս մի թեթեւ հոգոց հանեց, գրտնակը դրեց մի կողմ ու առանց աչքերիս նայելու ասաց․ - Աշխարհքի բանն է։ Աղջիկը որ մեծացավ՝ պետք ա մարդի գնա։ Տասնիրեք տարեկան ես, ես էդ տարիքում երեխայի էի սպասում։ Գիտե՞ս, Սուրենը գյուղում հարգված մարդ ա, քեզ լավ կնայի, լավ տուն-տեղ կդնի․․․ Այդ պահին հայրս ծանր-ծանր ավելացրեց․ - Քու՛ պատիվն էլ, մե՛րն էլ պետք ա բարձր պահես, ի՜նչ ասեն՝ էն էլ պետք ա անես։ Էլ րեխա չես, պետք ա խելոք հարս ըլես։ Մենք էլ քու հերն ու մերը չենք, Սուրենն ա քու տերը, նրա ծնողներն էլ՝ քու հերն ու մերը․․․ Լսում էի, բայց ոչինչ չէի հասկանում: Դրսից լսվող երեխաների ուրախ ձայներն ստիպում էին րոպե առաջ բակ նետվելու, բայց սպասում էի, որ ծնողներս ավարտեն իրանց խոսքը։ Երեկոյան ղոնաղն եկավ, ես էլ պառկեցի քնելու․․․ Երազումս դպրոցի բակում բոլորը խաղում էին, իսկ ես հեռվում կանգնած՝ նայում էի ու թաքուն լաց լինում... Առավոտյան Սուսանի մայրը նորից եկավ ու ինձ տարավ իրանց տուն։ Մայրս ճակատս համբուրեց ու ականջիս շշնջաց․ «Բալա ջան, խելո՛ք կմնաս․․․»։ Թախտին նստած սպասում էի Սուսանին։ Երբ դպրոցից վերադարձավ, միասին հաց կերանք, ապա վազեցինք դուրս՝ խաղալու։ Չեմ հիշում, թե որքան ժամանակ էր անցել, երբ նրա մայրը խառնված մոտեցավ, ձեռքս բռնեց ու արագ տուն տարավ։ - Ա՛յ բալա, վռազ լվացվի, քեզ կարգի բեր, մարդդ տուն ա գալի։ - Մարդը ո՞վ ա... Ցուցամատը պարզեց հեռվից մոտեցող տղամարդկանց ուղղությամբ ու ասաց․ - Էն մեջտեղի երկար բեղերովը, Սուրենն էլի՜․․․ Իրանց տանը մի երկու անգամ էի եղել, գիտեի, որ երեք եղբայր ունի, միայն փոքրին էի ճանաչում։ Երբ «կեսուրս» խոհանոց գնաց ու ինձ մենակ թողեց, արագ թաքնվեցի դռան հետեւում, հնամաշ վարագույրի մեջ փաթաթվեցի ու շունչս պահեցի։ «Ամուսինս» ոտքը դռան շեմին դեռ չէր դրել, երբ ամբողջ ուժով գոռացի՝ «բո՜», ապա մի կուշտ ծիծաղեցի։ - Մերա՜, էս մի մատ րեխին ու՞ր ես բերել․․․ - Սուրե՛ն ջան, արդեն երեսունն անց մարդ ես, դու էլ քու ընտանիքը պետք ա ունենաս, չէ՞։ Տարուց ավել քնում էի կեսուրիս անկողնում։ Սուրենն անընդհատ ասում էր, թե ես մի մատ լակոտ եմ, սս ու՜ր, հարս ըլելն ու՜ր․․․ Դպրոցում ու բակում այլեւս չէի երեւում։ Նորահարս էի... Ընկերներիս խաղերին հետեւում էի պատուհանից։ Գիտեի, որ դրսում հայտնվելն ու մարդկանց հետ խոսելն այլեւս ամոթ բան է, հարեւանների բերանը լեզու դնել չի կարելի։ Որ ճիշտն ասեմ, ամենաշատը մերոնց էի կարոտում... Ցավոք, նոր տնից մեր հին տունը չէր երեւում․․․ ՂՇԼԱՂ, 1916 թ. (ՕՐԱԳԻՐ) Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1153046644753432&set=a.204707976253975.49913.100001443222631&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • 1. Երբեք պետք չէ հեղինակավոր տեսքով սեփական մտքի գերազանցությունն ի ցույց դնել: 2. Որեւէ ձեւով չհարկադրեք հավանություն տալու ձեր ասածներին ու դատողություններին: 3. Առիթ մի ստեղծեք, որ սովորողը կարծի, թե հավակնություն ունեք իրենից ավելի խելոք ու խելացի երեւալու: 4. Պաշտպանեք սեփական կարծիքը, ցույց տալով, որ այն անչափ կարեւոր է ձեզ համար, սակայն հարկ եղած դեպքում պատրաստ եք խորհել դրա մասին: 5. Հնարամտություն է պետք շոշափվող նյութն ամբողջությամբ չսպառել եւ հնարավորություն տալ դրա մեջ բացահայտումներ անելու: 6. Խուսափեք ձեր մասին երկար խոսելուց եւ անդադար ձեր կյանքից օրինակներ բերելուց: 7. Ի նկատի ունեցեք, որ դասը որքան էլ ոգեշունչ լինի, ձեր կարծիքով անչափ կարեւոր ու հետաքրքիր՝ հավասարապես չի կարող հետաքրքրել բոլորին: Հարգանք մատուցեք նաեւ պերճախոս լռությանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluis.zurabyan/posts/1151502911574472 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն