• Միքայել Գրիգորյան
  • 1996 թվականին Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթը՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը: Այն ուժի մեջ է մտել 1999 թվականին: Նշված համաձայնագրով կարգավորվում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների գրեթե ողջ սպեկտորը՝ բացի ռազմական ոլորտից։ Հայաստանի Հանրապետության և Եվրամիության հարաբերությունները կարգավորվում են 1999 թվականին ստորագրված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրով։  ՀՀ և Եվրամիության միջև համագործակցությունում առաջնային են գիտական, մշակութային, տնտեսական սերտ կապերի հաստատումը:  Այսօր Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, ինչը, սակայն, չի խանգարում ՀՀ-ին էլ ավելի խորացնել հարաբերությունները Եվրոպայի հետ: Վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները՝ կապված Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաների հետ, լարվածություն մտցրին ՌԴ-ԵՄ և ՌԴ- ԱՄՆ տնտեսական հարաբերություններում, ինչը որոշակիորեն զգացվեց նաև Հայաստանում: Այսօր, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցած վերադասավորումները, կարելի է ասել, որ սանկցիոն «պատերազմը» մոտենում է իր տրամաբանական ավարտին, ինչը կարևոր դեր կարող է ունենալ ՀՀ տնտեսական միջավայրի զարգացման համար: Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների խորացումը կարող է նպաստել ԵԱՏՄ-ԵՄ և մասնավորապես ՌԴ-ԵՄ տնտեսական հարաբերությունների կարգավորմանը: ՀՀ վարչապետն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը կարևորել են ՀՀ-ի և ԵՄ-ի մասնակցությունը մի շարք ծրագրերում և քննարկել են հետագա անելիքները: Դանիելսոնն անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին՝ նշելով, որ ԵՄ-ն հետաքրքրված է, մասնավորապես՝ տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ընդլայնման, ենթակառուցվածքների բարելավման և պետական կառավարման համակարգի բարեփոխման ուղղություններով գործակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել կառավարման, դատաիրավական համակարգերի բարեփոխումների, էլեկտրոնային կառավարության ներդրման, ենթակառուցվածքների բարելավման, ՏՏ և այլ ոլորտների հետագա զարգացման շուրջ, կարևորել փորձի փոխանակումն ու երկխոսության խորացումը:  Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր հարթակներում ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացման համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mikayelgrigoryan/posts/1269816869765482 ...

    Կարդալ ավելին
  • Շատ կարևոր է, որ գործադիրի ղեկավարը անդրադառնում է այդ հարցին որպես առանձին հարց և չի ներառում այն ընդհանուր կրթական ոլորտին վերաբերվող հանձնարարականների մեջ:  Մեր իրականության մեջ բազմիցս հանդիպել ենք “եսինչյանն է բարեխոսել, որ նա տնօրեն դառնա” կամ “Մեր նախկին տնօրենի դուստրն է” արհայատություններին, նմանատիպ մոտեցումները պետք է բացառել: Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին 7 օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: Իհարկե համաձայն եմ այն մտքի հետ, որ մայր և դուստր կարող են նույն դպրոցում աշխատել բայց դա պետք է պայմանավորված լինի բացառապես օբյեկտիվ պատճառներով, բացառելով սուբյեկտիվ պատճառները: Պետք մշակել համապատասխան տարբերակելու մեխանիզմ և գործարկել այն: Շատ հետաքրքիր և պրակտիկ բան է առաջարկվել, այն է մշակել գյուղական դպրոցներում հեռահաղորդակցական ուսուցողական միջոցների կիրառումը: Մենք ունենք գյուղեր, որոնք դրա կարիքը ունեն և այդ միջոցների կիրառման արդյունքում երեխաները հնարավորություն կստանան ուսանել, այն առարկաները որոնց մասնագետները տվյալ գյուղում չկան: Այս ամենը ես դիտարկում եմ, որպես կրթական ոլորտի բարեփոխումների սկիզբնական փուլ, որոնց կարիքը այսօր կա: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mikayelgrigoryan/posts/1154126664667837 ...

    Կարդալ ավելին
  • Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների առաջադրումներն ավարտված են: Ընտրապայքարի մեջ է 10 կուսակցություն և 1 դաշինք՝ ընդհանուր 422 թեկնածու: Շատ հետաքրքիր պատկեր է ձևավորվել, ընտարպայքարի մեջ են 9 ոչ իշխանական կուսակցություն, 1 իշխող կոալիցիայի անդամ կուսակցություն և գործող քաղաքպետին սատարող դաշինք: Վերլուծելով այս պատկերը գալիս ենք այն եզրահանգմանը, որ ոչ իշխանական դաշտում կրկին բացակայում է կոնսոլիդացիան: Ինչու մենք չտեսանք գոնե մեկ ոչ իշխանական դաշինք՞ պատասխանը արդեն գրվել է: Չկա կոնսոլիդացիա, չկա համաձայնություն և սա այն դեպքում երբ նույն այդ ուժերը օր ու գիշեր խոսում են համախմբման անհրաժեշտությունից, միասնական լինելուց, բայց դա միայն թեորետիկ բնույթ է կրում, իսկ գործնականում անձնական ամբիցիաները վեր են մնացած ամենինչից:  Այդ ամենինչը գալիս է անկազմակերպվածությունից և ոչ պրոֆեսիոնալիզմից, քննադատելը հեշտ է և չի պահանջում մեծ աշխատանք ինչը չես կարող ասել գործ անելու մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mikayelgrigoryan/posts/1116987948381709 ...

    Կարդալ ավելին
  • Ցանկացած հանդիպմանը վեր են հանվում մարզային և քաղաքային հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնք լուծվում են գրեթե տեղում: Բայց կան նաև այլ մակարդակի խնդիրներ, որոնք տեղում լուծել հնարավոր չէ, պատահական չէ որ կառավարության վերջին նիստերին տեղի են ունենում քննարկումներ, որոնց արդյունքում մարզային խնդիրների լուծման համար գումարներ են հատկացվում: Կառավարության ղեկավարը ուշադրության կենտրոնում է պահում ցանկացած մակարդակի խնդիրներ և դրանց լուծում է տալիս: Դրա վառ ապացույցն է այսօրվա Կառավարության նիստի որոշումները կապված ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքի, վնասված պատուհանների և դռների վերանորոգման և նույն քաղաքի նոր կառուցվող մարզադպրոցի տարածքում ֆուտբոլի մարզադաշտի և վազքուղու կառուցման հետ: Գործադիրի որոշմամբ այսօր 15 մլն դրամ հատկացվեց Վաղարշապատի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի վերանորոգման համար և 20 մլն դրամ նոր կառուցվող մարզադպրոցի տարածքում մարզադաշտի և վազքուղու կառուցման համար: Ի դեպ Կառավարության նախորդ նիստերին նույնպես քննարկվել են մարզերին վերաբերվող հարցեր և գումարներ են հատկացվել: Ընդ որում` այդ գումարների մի մասը հատկացվել է տնտեսված միջոցներից: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mikayelgrigoryan/posts/1113910072022830 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/rqYJg9mXJRAsdAtc8A61.jpg

    Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։ Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ:

    Կարդալ ավելին