• Սուրեն Պապիկյան
  • Երրորդ հանրապետության գոյության ընթացքում հասարակության կողմից ամենաշատ քննարկվող ու քննադատվող ոլորտներից մեկը՝ կրթականն է: 26 տարվա ընթացքում շուրջ 17 նախարար(4 անգամ Լևոն Մկրտչյան) տեսած ոլորտը տեսել է նաև բազում ու բազմապիսի <<բարեփոխումներ>> ու <<բարեփոխիչներ>>, իհարկե պետք է արժանին մատուցել, որ որոշ փոփոխություններ իրոք տեղին են եղել, և բխել են ժամանակի պահանջից: Սակայն կան բազում խնդիրներ, որոնց քաջատեղյակ են ոլորտի պատասխանատուները, դրանց հաղթահարման համար ոչինչ չեն արել, ու կարծես չեն էլ պատրաստվում: Բայց լայն թափով շարունակում են խարխուլ հիմքերով համակարգի գեղեցկացումն ու նորացումը: Անդրադառնանք խնդիրներից մի քանիսին. 1.Հանրակրթական մարզային դպրոց` հիմնական, միջնակարգ. Անկախության 26 տարիների ընթացքում չի լուծվել մի շատ կարևոր խնդիր՝ կադրային խնդիրը: Այսօր, գյուղական շատ դպրոցներ զուրկ են սեփական մասնագիտությամբ աշխատող ուսուցիչներ ունենալու հնարավորությունից, հաճախ մասնագետի բացակայության պատճառով ֆիզիկայի ուսուցիչը դասավանդում է նաև՝ քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա և այլն, խնդիրը կար դեռ 90-ականներից, և շարունակվում է մինչ օրս: Ու խնդիրը մասնագետի լավ ու վատ որակների մեջ չէ, այլ զուտ համապատասխան մասնագիտությամբ դիպլոմավորված անձի բացակայության: Ու սա չի վերաբերվում միայն սահմանային, բարձրլեռնային կամ հեռավոր գյուղերի դպրոցներին, խնդիրը համընդհանուր է, և հաճախ առկա է քաղաքային դպրոցներում: Մի՞թե պատկան մարմինները չգիտեն սրա մասին: Ոչ միայն գիտեն, այլև համառորեն ու անամոթաբար լռում են, կրկնում եմ, խնդիրը եղել է բոլոր կառավարությունների օրոք, և ոչ մի լուծում չի ստացել: Այս պայմաններում ամպագորգոռ հայտարարություններ անել, թե Հայաստանը վեր է ածվում բարձր տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի, որ կրթական մակարդակով Հայաստանը չի զիջում աշխարհի շատ զարգացած երկրների և այլն, և այլն: Բավ է զբաղվել աչքակապությամբ,պարոնայք, գոնե ոլորտից շատ թե քիչ տեղյակ մարդիկ լավ գիտեն, որ այդ հաջողությունների համար մենք պարտական ենք՝ Երևանյան <<Քվանտ>> վարժարանին, Ֆիզմաթ դպրոցին, Գյումրիի <<Ֆոտոն>> և Վանաձորի <<էվրիկա>> վարժարաններին, և մատերի վրա հաշված մի քանի այլ կրթական հաստատությունների՝ որոնց զգալի մասն ի դեպ, մասնավոր է, և խնդիրները լուծում են ինքնաֆինասավորման միջոցով:  Չեմ ժխտում, այսօր որակյալ մասնագետի բացակայության խնդիրն առկա է նաև Երևանում, սակայն ի տարբերություն վերոնշյալի, Երևանում կա ընտրության հնարավորություն, գուցե նաև այլ խոշոր բնակավայրերում նույնպես, սա էլ առաջ է բերում կրկնուսույցի փնտրտուք, տվյալ պայմաններում առկա բացը թերևս միակ ճանապարհը: Մարզային դպրոցների բացերի մասին կարելի է անվերջ խոսել, սկսած ֆինանսավորումից, լաբորատորիաների ու նյութական բազայի բացակայությունից մինչև համակարգի քաղաքականացում,այդ մասին հաջորդիվ... Հ.Գ. Հաջորդ խնդիրը, որի մասին կխոսենք՝ կրկնուսույցի ինստիտուտն է, և վերջին շրջանում դրան խիստ փոխկապակցված ավագ դպրոցը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suren.papikyan.7/posts/1290343884339675 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/pmzcO6Gv4WrE5DA5JJid.jpg

    Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559

    Կարդալ ավելին

Քաղաքականություն