• Անահիտ Գրիգորյան
  • Գնային կոլապսի վտանգ նավթի շուկայում Վերջին երեք տարիների ընթացքում նավթի գների տատանումները արդեն սովորոկան երևույթ են դարձել: Չնայած դրան՝ յուրաքանչյուր այդպիսի տատանում գնային շոկ է առաջացնում էներգակիրների շուկայում: Թերևս այդպիսի մի շոկ էլ սպասվում է առաջիկայում, քանի որ վերջերս Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Բիժան Զանգանեհը հայտարարել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը` ՕՊԵԿ-ը և կազմակերպության անդամ չհանդիսացող 11 երկրները որոշել են նավթի արդյունահանման ծավալը նվազեցնել 2017 թվականի հունվարի 1-ից։ Ըստ Զանգանեհի՝ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող 11 երկրները համաձայնել են նավթարդյունահանման օրական ծավալը նվազեցնել 600.000 բարելով, իսկ ՌԴ-ն՝ մինչև 300 հազար բարելով: Այս դեպքերից հետո «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը կարծիք էր հայտնել, որ ՕՊԵԿ-ի որոշումը կհանգեցնի ածխաջրածինների գների բարձրացման: Միլլերը հայտարարել է, որ 2017թ-ին Եվրոպա գազ մատակարարվող գազի գինը կբարձրանա: Այսպիսով՝ կարելի է փաստել, որ ՕՊԵԿ-ի որոշման պատճառով ոչ միայն կթանկանա բենզինի, այլ նաև գազի գինը, քանի որ համաշխարհային շուկայում գազի, բենզինի մանրածախ գինը որոշվում է նավթի գնով: Համաշխարհային շուկայում տեղի ունեցող ցնցումներն ազդում են բոլորի վրա: Ցավոք, իրավիճակից ելնելով՝ այս ամենից կարող է անմասն չմնալ նաև Հայաստանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/933642976770356 ...

    Կարդալ ավելին
  • Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է: Տարեցտարի դրական ցուցանիշներ արձանագրելու համար իրականացվում են մի շարք ծրագրեր: Հարկային արտոնություններ, վարկային պարտավորությունների հետաձգում, պետական, մասնավոր և միջազգային կառուցներից աջակցություն: Հաջորդ տարվա համար ևս առկա են մի շարք ծրագրեր: Դրանցից մեկը վերաբերում է Գեղարքունիքին: Սպասվում է, որ մարզկենտրոն Գավառ քաղաքում 2017 թվականի տարեվերջին: կգործարկվի ջերմոցային տնտեսություն, ինչի արդյունքում հիդրոպոնիկային կիսաբաց եղանակով կարտադրվի «Կոկտելնի» տեսակի լոլիկ: Նոր ջերմոցային տնտեսության բացումը ունի ևս մեկ առավելություն: Սպասվում է, որ տարեվերջին բացվող ձեռնարկությունում կբացվի մոտ 90 նոր աշխատատեղ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/931803946954259 ...

    Կարդալ ավելին
  • 2016 թվականի հունվարի 1-ից ակցիզային հարկը Ռուսաստանում բարձրացավ, ինչի հետևանքով փոփոխման ենթարկվեցին այդ հարկատեսակին վերաբերող արտադրանքների գները: Ստեղծված իրավիճակում առկա էին բացասական սպասումներ նաև նավթամթերքի վերաբերյալ: Այն ժամանակ, սակայն, գները փոփոխման չենթարկվեցին: Նման իրավիճակը հնարավոր եղավ պահել միայն մեկ տարի: Այժմ ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությունը որոշում է կայացրել աստիճանաբար բարձրացնել նավթամթերքի գները 2017 թվականին: Կազմակերպության որոշումը պայմանավորված է ֆինանսական բեռի զսպվածությամբ և արտադրության ծավալները չկրճատելու ցանկությամբ: Այս գործոնները կարելի է համարել ազդեցիկ ընկերության գնային քաղաքականության փոփոխության մեջ, սակայն առկա են նաև այլ կարևոր գործոններ: Մասնավորապես՝ սակագնի 8-12% բարձրացման պատճառ է հանդիսանում «Նավթ արտահանող երկրների կազմակերպության» որոշումը, որի համաձայն՝ իրենց անդամ հանդիսացող երկրները և ևս 11 պետություն հաջորդ տարվա հունվարից 1-ից նվազեցնում են նավթարդյունահանման օրական ծավալը 600.000 բարելով։ Նավթամթերքի գների փոփոխությունը կրում է լայնամասշտաբ բնույթ և չի սահմանափակվում միայն «հեղինակ» պետությունների շրջանում: Մասնավորապես բենզինի և դիզվառելիքի թանկացում սպասվում է Վրաստանում և Մեծ Բրիտանիայում: Թանկացումը կարող է չշրջանցել նաև Հայաստանին: Եթե նման բան տեղի ունենա, ապա Հայաստանի վրա համընդհանուր բացասական էֆեկտը կունենա ավելի սակավ ազդեցություն, քանի որ մեր երկրում բենզինի սակագինը նվազել է, ինչը կարող է «անվտանգության բարձիկ» լինել բենզինի հնարավոր թանկացման դեպքում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/931109180357069 ...

    Կարդալ ավելին
  • Կրթության եւ գիտության նախարարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում հանրակրթական դպրոցներում բիզնես ոլորտին առնչվող դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ: Նպատակը մեկն է` հայ աշակերտներին օժտել ձեռնարկատիրական հմտություններով, ծանոթացնել ֆինանսական հմտություններին: Ծրագիրը կյանքի կկոչվի վարչապետի հանձնարարությամբ: Նա կառավարության վերջին նիստին նախարար Մկրտչյանին հանձնարարել էր ներկայացնել այն քայլերի ժամանակացույցը, որոնք իրականացվելու են նոր ուսումնական տարվանից: Կարծում եմ` նման դասընթացներ անցկացնելը շատ կարեւոր քայլ է մեր կրթական ոլորտում, որի պտուղները մենք կքաղենք տարիներ անց: Երիտասարդ սերնդի մոտ կզարգանա բիզնես մտածելակերպը, ինչը կդյուրացնի նրանց` բիզնես ոլորտում աշխատելը կամ սեփական բիզնես հիմնելը: Նախաձեռնությունն ինքնին գովելի է, մնում է, որ մեր երեխաների հետ աշխատեն ոլորտից իսկապես գլուխ հանող մասնագետներ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/930486407086013 ...

    Կարդալ ավելին
  • 2016թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 39.2 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 18.8%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից: Ըստ ներկայացված ցուցանիշների՝ 2016թ-ի հունվար-հոկտեմբերին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ընդհանուր ծավալի առավել զգալի մասը՝ 17.5 մլրդ ՀՀ դրամը, բաժին է ընկել Ասիական Զարգացման բանկին: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 36%-ով: Միևնույն ժամանակ Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին իրականացվել է 13.7 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է մոտ 22.8%-ով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/929446273856693 ...

    Կարդալ ավելին
  • Հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝ 2016թ-ին Հայաստանում աճել է պղնձի խտանյութի և կոնվերտորային պղնձի թողարկման ծավալները: Հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում պղնձի խտանյութի թողարկման ծավալներն աճել են 30%-ով և կազմել 326.2 հազար տոննա: Կոնվերտորային պղնձի թողարկման ծավալներն աճել են մոտ 12.5%-ով և կազմել 10.3 հազար տոննա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/928765037258150 ...

    Կարդալ ավելին
  • Էներգակիրների սակագները մեծ ազդեցություն ունեն երկրի տնտեսության և բնակչության ֆինանսական բեռի ձևավորման վրա: Էներգակիրների սակագների նվազեցումը նպաստում է ապրանքների գնանկմանը, ինչը կարող է տվյալ արտադրանքը մրցունակ դարձնել նաև արտաքին շուկայում և խթան հանդիսանալ տեղական ներդրումային դաշտը բարելավելու համար: Ինչևէ.. Ինչպես գիտենք, որոշ ժամանակ առաջ գործադիր մարմինը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազի սակագները սահմանելու ժամանակ սոցիալական խմբերին առանձնահատուկ ուշադրություն դարձնելու համար: Ներկայումս սակագների հաշվարկը ավարտվել է և որոշում է կայացվել էլեկտրաէներգիայի ամենամեծ էժանացումը կիրառել անապահով ընտանիքների նկատմամբ: Ըստ այդմ բոլոր սպառողների համար սակագնի միջին նվազեցումը կկազմի 1,42 դրամ, իսկ առանձին խումբ համարվող  անապահով ընտանիքների համար գինը կնազվի 6,2 դրամով։ Կարծում եմ՝ բնակչության ֆինանսական բեռի նվազեցումը էներգակիրների սակագների միջոցով կարևոր որոշում էր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/928097067324947 ...

    Կարդալ ավելին
  • 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 969 010 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ 3,6 տոկոսով ավելի: Այս մասին տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների վրա: Ըստ հրապարակված տեղեկատվության՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ գերակշռում են Ռուսաստանի Դաշնությունից եկողները՝ ընդհանուր թվի 19,2 տոկոսը: Երկրորդ տեղում Իրանն է, որտեղից Հայաստան եկող զբոսաշրջիկները ընդհանուրի 18,2 տոկոսն են կազմել, երրրոդը՝ ԱՄՆ-ն՝ ընդհանուրի 10,3 տոկոսը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/924690694332251 ...

    Կարդալ ավելին
  • 2016-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ 293 մլն դոլար՝ աճելով 19,6 տոկոսով, ներմուծումը կազմել է 2 մլրդ 295 մլն դոլար՝ նվազելով 0,8 տոկոսով։ Այս տվյալներն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ՝ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կրճատվել է՝ կազմելով մոտ 1 մլրդ 2 մլն դոլար: Դեպի մեր հիմնական շուկա՝ Ռուսաստան արտահանումը կտրուկ՝ 54,6 տոկոսով աճել է՝ կազմելով մոտ 260 մլն դոլար: ԱՊՀ երկրներից զգալիորեն աճել են նաև դեպի Բելառուս (78,6 տոկոս), Ղազախստան (48 տոկոս) և Ուկրաինա (52,1 տոկոս) արտահանումը: Հայաստանից արտահանումը ԵՄ երկրներ 2016թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 345 մլն դոլար՝ աճելով 14,1 տոկոսով: Աճի այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված է դեպի մեկ երկիր՝ Բուլղարիա 2 անգամ կամ մոտ 57 մլն դոլար արտահանման աճով: Գումարային առումով զգալի աճ է արձանագրվել դեպի Շվեյցարիա, Իրաք, Կանադա, Վրաստան արտահանումը: Նկատելիորեն նվազել են դեպի Չինաստան, Իրան, ԱՄՆ արտահանման ծավալները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/904304916370829 ...

    Կարդալ ավելին
  • 2016-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ 293 մլն դոլար՝ աճելով 19,6 տոկոսով, ներմուծումը կազմել է 2 մլրդ 295 մլն դոլար՝ նվազելով 0,8 տոկոսով։ Այս տվյալներն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ՝ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կրճատվել է՝ կազմելով մոտ 1 մլրդ 2 մլն դոլար: 2016-ի առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանված մոտ 1 մլրդ 293 մլն դոլար ապրանքերի գերակշիռ մեծամասնությունը զբաղեցնում են 4 հիմնական ապրանքային խմբեր: Մասնավորապես, տարեկան արտահանման մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում է հանքահումքային արտադրանքը` մոտ 341 մլն դոլար, որը, սակայն, նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ նվազել է 4,7 տոկոսով: Նվազումը պայմանավորված է պղնձի միջազգային գների նվազմամբ: Երկրորդ խոշոր ապրանքախումբը պատրաստի սննդի արտադրանքն է՝ 283 մլն դոլար, որի արտահանումն աճել է 27,6 տոկոսով, երրորդը՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերն են (ոսկերչական, ադամանդագործական արտադրանք եւ այլն)՝ 267 մլն դոլար, կտրուկ՝ 89,6 տոկոս արտահանման աճով, չորրորդը՝ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը (սև մետաղներ և դրանցից պատրաստված արտադրանք, պղինձ և արտադրանք պղնձից, ալյումին և արտադրանք ալյումինից, այլ ոչ թանկ. մետաղներ, մետաղակերամիկա և արտադրանք դրանցից)` մոտ 158 մլն դոլար, արտահանման նվազել է 8,7 տոկոսով: Այս 4 ապրանքախմբերի արտահանումը միասին վերցրած կազմում է մոտ 1 մլրդ 49 մլն դոլար: Այս 4 ապրանքախմբերին այս տարի մոտեցել է մանածագործական իրերի արտահանումը, որը 9 ամիսների արդյունքով կազմել է 72 մլն դոլար՝ ավելանալով 46,2 տոկոսով:  Նկատելիորեն՝ 58,7 տոկոսով կամ 18 մլն դոլարով ավելացել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, կազմելով գրեթե 50 մլն դոլար, 38,3 տոկոսով կամ մոտ 7 մլն դոլարով աճել է սարքերի և ապարատների արտահանումը՝ կազմելով 23 մլն դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմների արտահանումն ավելացել է մոտ 3 մլն դոլարով կամ 25,1 տոկոսով՝ կազմելով 14 մլն դոլար, ինչպես նաև զգալիորեն ավելացել են թուղթ և թղթից իրերի, կոշկեղենի, կենդանական և բուսական ծագման յուղերի, քիմիական արդյունաբերության և մի քանի այլ ապրանքախմբերի արտահանումը, բայց գումարային առումով դրանք էական դեր չեն զբաղեցնում արտահանման ընդհանուր ծավալների մեջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/901272230007431 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն