• Սիլվի Տիգրանյան
  • ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, Ֆեյսբուքյան ակտիվիստ Սիլվի Տիգրանյանը սկսել է շարք, որտեղ զրուցում է իր Ֆեյսբուքյան ընկերների հետ։ Այս անգամ զրուցակիցը ԵՊՀ  Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Սյուզաննա Մարտիրոսյանն է:   1.Առավոտյան օրը սկսում եմ... -Անկասկած, մեկ բաժակ սուրճով՝ համադրելով այն նպատակնորով ու ժպիտով: 2.Եթե ոչ տնտեսագիտություն, ապա... -Դիզայն 3.Հայաստան ու ես… -Չնայած անվերջ անջատումներին ու վերադարձներին, հուսով եմ մի օր կմիաձուլվենք ու չենք բաժանվի... 4.Ըստ իս տղան պետք է լինի... -Ըստ իս չկան ինչ-որ հստակ բնորոշումներ կամ գծեր, որ տղան պետք է ունենա, սակայն, ավելի սուբյեկտիվ եթե մոտենամ հարցին, ապա ցանկալի է, որ լինի հասուն, ուշադիր, խոհեմ, անպայման չէ, որ փայլի իր բարձր ինտելեկտով, բայց կարծում եմ մի փոքր հումորը ամեն ինչի ճիշտ լրացումն է :) 5.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի... -Ճիշտն ասած կարծում եմ, որ Ռեմարկն ինձ արդեն այնքան լավ է բնութագրել, որ ես պարզապես անզոր եմ ավելին ասել «Նա ինքը խմիչք էր խմելու ժամանակ, դառնում էր սեր սիրելու պահին, նա փոխվում էր հուսահատության, երբ սկսում էր հուսահատվել, նա ինքը մոռացություն էր՝ մոռացության մատնելիս» : 6.Իմ ներաշխարհն ու արտաքին աշխարհը... -(Հիանալի հարց է) Երկուսն էլ թեպետ հակասություններով լի են` փորձում եմ հնարավորինս մաքսիմալ  չափով զերծ ու մաքուր պահել ներաշխարհս արտաքին աշխարհի զեղումներից, չարությունից ու ագահությունից: 7. Թատրոն, թե՞ կինո -Ես թատրոնի մեծ սիրահար եմ, ոչինչ չեմ փոխարինի կենդանի էմոցիաների տարափի հետ, որ ստանում եմ թատրոնից: 8.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո... -Հեշտությամբ հաղթահարում եմ այն։ 9.Իմ երեք ամենասիրելի ուտեսնտերն են... -Lազանիա, թանապուր, մանթի 10.Երբեք չեմ ների… -Կարծում եմ մարդ իր բնույթով միտված է ներելո: Թերևս ամեն ինչ ( սուտը, դավաճանությունը, մոռացությունը...) հնարավոր է ներել, սակայն դժվարանում եմ հասկանալ ի զորու եմ ներել անտարբերությունը, թե ոչ... 11.Ասա ինձ` չես կարող և ես... Կհասկանամ, որ դու ինձ չես ճանաչում (ծիծաղում է) 12.Կյանքն ինձ համոզել է, որ... -Անիմաստ է պլաններ մշակել, անգամ մտածել ինչ-որ հեռահար իրադարձությունների մասին, քանի որ այն ինչ ունենք մենք մեր ներկան է ու երջանիկ է նա, ով կարողանում է լիովին կենտրոնանալ ներկայի վրա, ապրել դրա ամեն պահը ու լիարժեք վայելել այն... 13.Տուր ինձ հնարավորություն և ես ... -Եվ ես կփորձեմ հավատալ դրան: 14.Կուզեի ապրել մի տեղ, որտեղ... -Որտեղ կբացահայտեի «նոր» ինձ... 15.Ես Սյուզաննա Մարտիրոսյանն եմ ,ես ... -Ես հուսով եմ, որ դուք ինձ կընդունեք այնպիսին, ինչպիսին որ եմ : ...

    Կարդալ ավելին
  • ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, Ֆեյսբուքյան ակտիվիստ Սիլվի Տիգրանյանը սկսել է շարք, որտեղ զրուցում է իր Ֆեյսբուքյան ընկերների հետ։ Այս անգամ զրուցակիցս Armsport.am կայքի գլխավոր խմբագիր Արման Առաքելյանն է:   1.Երբ ես դեռահաս էի... -Երազում էի այն ամենի մասին, որոնց կեսին այժմ հասել եմ: 2.Կյանքն ինձ համար... -Իմ աշխատանքն է 3.Քչերը գիտեն, որ, ես... -Հուսահատ էլ եմ լինում (ընտիր հարց ա, շատ լավն ա) 4.Կսիրահարվեի նրան ,եթե... -Ունենար այն, ինչը չեմ գտել այլ աղջիկների մեջ, կամ էլ, եթե շիկահեր լիներ ( ծիծաղում է) 5.Ինձ համար հաճելի է... -Աշխատանքից հոգնելը: 6.Ում հետ սուրճ կխմեիր այս պահին -Քեզ հետ, Սիլվ (ժպտում է) 7.Գուցե հնարավոր է... -Ես հասնեմ իմ ամենակարևոր երազանքներից մեկին: 8.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ,ապա կասեի… -Ես սպորտային լրագրող եմ: 9.Երևանում իմ ամենասիրելի վայրը... -«Հանրապետական» ստադիոնը, Ավանի ֆուտբոլի ակադեմիան 10. Իմ երեք ամենասիրելի ուտեստներն են… -Խինկալի, ձկնամթերք, տավարի սթեյք 11.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո… -Ուտում եմ այն, ինչ գտնում եմ սառնարանում (ծիծաղում է) 12.Ասա ինձ` չես կարող և ես... -Ասա ինձ` չես կարող և ես կհամոզեմ, որ կարող եմ: 13.Գուցե սխալվում եմ ,բայց ... -Բայց հավատով եմ լցված, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: 14.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, այն կկոչվեր... -Երևի  ,,Սպորտն ու աշխատանքը,, կամ ,,Սպորտային լրագրողը,, 15.Ես Արման Առաքելյանն եմ ,ես... -Ես խնդրում եմ օգնեք ինձ ամեն ինչ ավելի լավը դարձնելու համար: ...

    Կարդալ ավելին
  • ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, Ֆեյսբուքյան ակտիվիստ Սիլվի Տիգրանյանը սկսել է շարք, որտեղ զրուցում է իր Ֆեյսբուքյան ընկերների հետ։ Այս անգամ «Բլից հարցազրույց»-ի հյուրն է FBH.am կայքի հիմնադիր տնօրեն Տիգրան Խաչիկյանը: 1.Օրինակելի լինելն ու օրինակ վերցնելը ինձ համար... -Երազանք է: 2. Կա՞ աղջիկների կողմից արվող արտահայտություն, որ կարող է Ձեզ հունից հանել: -Չկա այդպիսի արտահայտություն, որը կարող է ինձ հունից հանել, բայց ես զզվում եմ, երբ աղջիկը ունենում է լպիրշ խոսելաձև։ 3. «Ի՞նչ կա չկա» հարցին ես պատասխանում եմ...  -Խառը, դու ասա (ծիծաղում է): 4.Իմ առաջին աշխատավարձով, ես ...  -Ֆինանսապես անկախ զգալու քաղցրությունը վայելեցի (ժպտում է): 5.Ես ինքնավստահ եմ երբ...  - Ես երբեք ինքնավստահության պակաս չեմ զգացել։ 6.Երևանում իմ ամենասիրելի վայրը... -Ամբողջ փոքր կենտրոնը։ 7.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո...  -Առանց ամաչելու բացում եմ սառնարանի դուռը և հավեսով հաց ուտում, քանի որ վստահ եմ, որ առավոտյան չեմ հասցնելու նախաճաշել (ծիծաղում է) 8.Ֆեյսբուքը...  Ֆեյսբուքը ինձ համար աշխատանքային գործիք է: 9.Ըստ իս աղջիկները սիրում են...  -Ըստ իստ շատ ճիշտ է ասված, որ աղջիկները սիրում են ականջներով, քանի որ աղջիկներին պետք է մի քանի սիրուն և քնքուշ բառեր ասել և նրանք արդեն կիսովչափ սիրահարված են (ծիծաղում է) 10. Այս հարցազրույցը... -Այս հարցազրույցը իր ձևաչափով տարբերվում է ամբողջ Ֆեյսբուքահայության շրջանում: 11.Ասա ինձ` չես կարող և ես...  -Եվ ես կփորձեմ օգնել քեզ: 12.Կորուստներն ու ձեռքբերումները...  -Դրանք կյանքից անբաժան են, չես կարող ունենալ միայն կորուստներ և միայն ձեռքբերումներ։ Կյանքը այնպես է ստեղծված, որ մի օր ունենում ես ձեռքբերում, մեկ օր էլ կորուստներ, պարզապես մենք շատ անգամներ անտեսում ենք ձեռքբերումները՝ տեսնելով միայն կորուստները: 13.Կյանքն ինձ համոզել է, որ...  -Կյանքը ինձ համոզել է, որ նա սիրում է միայն աշխատասեր և նպատակասլաց մարդկանց և եթե ցանկանում ես հաջողության հասնել պետք է անընդհատ աշխատես քեզ վրա, այլապես կյանքը կանտեսի քեզ: 14.Գուցե սխալվում եմ, բայց ...  -Գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է բացի մեզանից կան այլ մոլորակներում ապրող մարդիկ։ 15. Ես Տիգրան Խաչիկյանն եմ, ես...  -Ես չեմ սիրում գլուխ գովել, այլ սիրում եմ լուռ աշխատել։ ...

    Կարդալ ավելին
  • Երթուղայիններում պարտադիր լինում են․ * ծեր տատիկ/պապիկներ ահավոր ծանր ու շատ իրերով *Մամաների հետ կողքիդ/դիմացդ նստող, ոտքերը պարտադիր վրադ մաքրող պուճուրներ *Հեռախոսով՝ բարձրաձայն հազար ու մի հարց քննարկողներ *,,էս մի հատ երկու հատ ստացեք,, ասողներ հ․գ կանգառում կկանգնե՛ք !!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/silvi.tigranyan.5/posts/707731809424665 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Հայ մամուլի օրն է: 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսել հայկական առաջին պարբերականը` «Ազդարարը», որով եւ սկսվում է հայ տպագիր մամուլի պատմությունը: ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ` հոկտեմբերի 16-ը դարձել է Մամուլի աշխատակիցների օր. #Շնորհավոր  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/silvi.tigranyan.5/posts/530224570508724 ...

    Կարդալ ավելին
  • Գրում էր անգլերեն, բայց մտածում էր հայերեն «Թեև անգլերեն եմ գրում,- գրել է Սարոյանը,- բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ»  Այսօր` օգոստոսի 31-ին աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 108 ամյակն է: 20-րդ դարի առաջին կեսի ամերիկյան ամենահեղինակավոր գրողը` ՄԵՐ Սարոյանը այսօր կլիներ 108 տարեկան ու դարձյալ կասեր . «Ես ոչ ոքի չեմ դիմում, բայց աշխարհում ինչ-որ մի տեղ ,ինչ-որ մի բան սխալ է»: Ձեր սիրտը լեռներու~մ է  Ձեր սիրտը միշտ կբաբախի լեռներում ` Մեծն Սարոյան: #William_Saroyan_108 Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=511440512387130&set=a.134691593395359.1073741846.100005635562076&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Շնորհավոր ծնունդդ ժպտերես Հերոս ! Անաղարտ հոգիդ Տիրոջ լույսով լուսավորվեց ՀԵՐՈՍ ` Ադամ : Կիսամութ դարում , մահվան բոթերով ողողված ամսում ` այդ նույն ապրիլում, որքան լույսեր մարեցին երկրի վրա և վառվեցին աստղառատ երկնակամարում ` սիրո լույսով : 20 -րդ գարուն, որ չդարձավ ամառ... Գրում եմ հուզմունքից դողացող ձեռքերով , գրում եմ հեկեկալով, բայց ժպտում եմ ,երբ նայում եմ նկարին : Գրում եմ ,բայց զգում եմ ,որ միևնույնն է չեմ կարողանում գրել այն ինչ զգում եմ,ինչ ապրում եմ : Մարդիկ կան ,որ ծնվում են ԸՆՏՐՅԱԼ,այո դու ընտրված ես եղել Աստծո կողմից դեռ 20 տարի առաջ, դու ծնվել էիր ,որ ՄՆԱՅԻՐ , հավերժանայիր ... Փառք ծնողների'դ ,անվե~րջ Փառք : Մի ամբողջ ազգի հիշողության մեջ անջնջելիորեն մնաց ժպիտը Հերոսի, ամբողջ ազգի երակներում հոսեց հպարտությունը և ցավը : Էտպես է ավա~ղ , մեր ճակատագիրն է , հայի հպարտությունն ու ցավը հաճախ են միաձուլված լինում , գուցե հենց այդ է ,որ ավելի ամրակուռ է դարձնում մեզ ,ավելի անկոտրում ու հզոր , հպարտությամբ և ցավով միաձուլված արյունից են ծնվում անհաղթ հայորդիք : Փառք քեզ Ադամ , փառք մարտում ընկած,բայց ծնկի չեկած հայ Հերոսներին ... Այդքան անծանոթ և այդքան հարազա~տ ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=506546432876538&set=a.134691593395359.1073741846.100005635562076&type=3&theater ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն