• Միքայել Պետրոսյան
  • Ըստ լուրերի Լիբանանը անկայունության շեմին է: Հայ համայնքին սպասում է սիրիահայության վիճակը: Լավագույն բանը, որ կարելի էր անել այդ համայնքին Հայաստան տեղփոխվելու հնարավորություն ստեղծելն է հնարավորինս համախումբ բնակության վայրերով ապահովելը: Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ է բնակչության ներհոսք: Ավելի նպատակահարմար է, որ դրանք հայեր լինեն, որոնք նաև մշակութային շատ ընդհանրություն ունենան տեղացի բնակչության հետ: Դատարկ բնակֆոնդ ունենք անհրաժեշտից շատ ավելի: Բնակչության շատ մեծ մաս լքել է Հայաստանը այստեղ թողնելով դատարկ բնակարաններ, պահպանելով դրանց նկատմամբ սեփականության իրավունքը: Մեծ ռեսուրսներ է ծախսում Հայաստանը այդ բնակարանների պահպանման համար, թեկուզ ի նկատի ունենակով միայն պաշտպանական ծախսերը: Սակայն հիշյալ սեփականատերերը այդ ծախսերը չեն փոխհատուցում: Կարելի է օրենսդրության փոփոխելու միջոցով (օրինակ գույքահարկի օրենքը փոփոխելով) հետզհետե պետականացնել այդ բնակարանները և օգտագործել ՀՀ-ի կենսական կարիքների համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mikayel.petrosyan.9/posts/871728886332415 ...

    Կարդալ ավելին
  • - Հիշիր, հոգեկան առողջությունդ պիտի պահպանես գործը ավարտելու համար: Առաջին հերթին պիտի չեզոքացնես կնոջդ, թե չէ այնքան կխառնվի, ցուցումներ կտա, կամքը կպարտադրի, որ կանիծես որոշում կայացնելու օրդ: Նորոգումը կձգձգվի ու իմի պես ձախուծուռ կավարտվի: Մտածեք 3-4-10 օրական սկանդալներ, այնպես, որ այդ օրերի ընթացքում ընդհատվեն ձեր վերբալ հարաբերությունները: Իմացեք, մեկ երկարատև սկանդալը լավ է, քան երկու կարճատևը: - նախընտրեք, թեկուզ, ամնափինաչի վարպետ վարձել, քան ինքներդ նորոգեք բնակարանը: Նրանց աշխատանքի թերությունները չնկատելու ընդունակություններ զարգացրեք ձեր մեջ:  - Ամենավտանգավոր փուլը նորոգման ավարտի առաջին 10 օրերն են: Աշխատեք տնից չբացակայել այդ օրերին: Այցելուներին դիմավորեք բնակարան մուտք գործելուց առաջ ու առանձին: Պայմանավորվեք, թե ինչ պիտի խոսի ու ինչ կարծիք պիտի հայտնի: Սա շատ դժվար ու դիվանագիտական ձիրք պահանջող գործ է: Բայց էֆեկտը շատ զգալի ու երկարատև է, այնպես որ արժե ջանք թափել: - Մեկ ամիս հետո վտանգը լիովին անցնում է: Թեկուզ պատերդ տարբեր գույնի լինեն` ոչ մեկի պետքը չի լինի: Օրինակ, միջանցքի պատը ներկելիս նկատեցի պատից կախված մեծ օրացույց` 2009 թ. սեպտեմբեր ամսվա վրա բացած: 7 տարի չէինք նկատել այդ օրացույցը: Բարի նորոգում եմ ցանկանում խիզախ ու ինքնավստահ բնակարան նորոգողներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mikayel.petrosyan.9/posts/614684448703528 ...

    Կարդալ ավելին
  • Ղարաբաղի հարցի լուծումը իրավական դաշտում է: Եթե ունենք իրավունք, ապա հիմնավոր իրավական փաթեթով, մասնագետ փաստաբաններով պիտի մտնենք դատարան ու ընդունենք դատարանի վճիռը: Քաղաքական դաշտում դաշնակից չունենք: Ուժային դաշտում պաշար չունենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mikayel.petrosyan.9/posts/612482785590361 ...

    Կարդալ ավելին
  • Ենթադրենք դավաճանությունը կատարվել է ու որոշ շրջաններ պիտի խաղաղ կերպով հանձնեն ադրբեջանի օկուպացիային: Պատկերացնենք սցենարը: Բնակիչներին ու իրենց գույքը պիտի հանեն այդ տարածքից: Նոր տեղ պիտի հատկացնեն նրանց Հայաստանում ու Արցախում չԷ՞: Բա ո՞նց: Հսկայական փող է պետք դրա համար, 100-ավոր միլիոն դոլար: Որտեղի՞ց: Ադրբեջանն է տալո՞ւ, թե՞ ռուսաստանը: Երեք մատի կոմբինացիա: Ոչ նա կտա, ոչ էլ նա: Հայաստանն էլ չունի: Զորքերը պիտի հանեն զբաղեցրած բնագծերից: Պիտի տեղափոխեն նոր բնագծեր, իրենց ունեցվածքով, զենքով: Նոր բնագծերում ինժենենրական կառույցներ... Հսկայական փող է պետք դրա համար, միլիարդավոր դոլար: Որտեղի՞ց: Ադրբեջանն է տալո՞ւ, թե՞ ռուսաստանը: Երեք մատի կոմբինացիա: Ոչ նա կտա, ոչ էլ նա: Հայաստանն էլ չունի: Զորքերի հետ քաշման հրաման որ տրվեց, ապա մասսայական դասալքության առաջը կարան առնե՞ն:: Երեք մատի կոմբինացիա, ո՞ւմ հեղինակությամբ կամ ի՞նչ հիմնավորմամբ: Այսինքն խաղաղ հանձնումը ոչ մեկին ձեռնտու չի: Շատ ավելի էժան է պարտված պատերազմ դասավորելը: Բնակիչները ով կարա, ինքը կփախչի, ով չէ` կկոտորվի ու էլ ծախսի կարիք չի լինի: Բանակի ունեցվածքի տեղափոխման ծախսից էլ կպրծնեն իր բոլոր դրական հետևանքներով: Բա հետո՞... Հետոյի հերն անիծած: Հետոն ցույց կտա... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mikayel.petrosyan.9/posts/610708182434488 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին