• Աննա Ասլանյան
  • Ձեր դեմարշը, թե «02»-ի՝ հայտարարությանը միանալու ստորագրությունը չեք ընդունում, առնվազն տարակուսանք է հարուցում: «02» շաբաթաթերթը նույնպիսի լրատվամիջոց է, ինչպես ձեր լրատվամիջոցները, ունի նույն խնդիրները և իրականացնում է նույնպիսի գործունեություն:  Ստիպված ենք որոշ պարզաբանումներ անել նաև ոստիկանության ու «02»-ի գործառույթների առնչությամբ: Բացահայտումներ անում է ոստիկանությունը, բացահայտումները լուսաբանում է թերթը, որը օպերատիվ աշխատանքի գործառույթ չունի: «Ձեր» հայտարարության տակ ստորագրել է «02» շաբաթաթերթը, որը լրատվամիջոց է: Ոստիկանությունը չի ստորագրել, որովհետև լրատվամիջոց չէ, այլ իրավապահ կառույց, որը բացահայտումներ է անում, որոնք լուսաբանում է շաբաթաթերթը… Կարելի է ավելի մանրել, բայց իմաստ չունի, որովհետև դեմարշի իրական նպատակը պարզ է՝ ընդգծել «ձեր» առանձնակիությունը, մեդիա-դաշտը մասնատել յուրայինների և օտարների, սահմանագիծ դնել «սպիտակօձիքների» և «ունտերմենշերի» միջև: Իսկ ո՞ւր մնաց ձեր դավանած ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, կամարտահայտման իրավունքը, լրագրողի գործունեությանը չխոչընդոտելու պահանջը, մարդու իրավունքների և ազատությունների բոլոր դեկրետներն ու խարտիաները, որոնց իրականացումն իբր ապահովում եք կյանքի գնով: Չե՞ք հասկանում, որ այսպիսի դեմարշներ խաղալով՝ հանրությանը ներկայանում եք որպես տոտալիտար ռեժիմի իսկական ադեպտներ, որքան էլ բարձր բառերով քողարկվեք: Զավեշտալի է՝ մի՛ փորձեք սեփականաշնորհել ազատ խոսքի իրավունքը. այն բոլորինս է, և «02» շաբաթաթերթն էլ, ոչ թե «ձեզ» է միացել, այլ կրկին հավաստել է իր հավատարմությունն այդ հիմնարար սկզբունքին: Բարեբախտաբար ոչ թե դուք, այլ Սահմանադրությունն է որոշում յուրաքանչյուրիս ու բոլորիս իրավունքներն ու ազատությունները: Իսկ հասարակությունը լրատվամիջոցի իրական կշիռն է որոշում: Մեր ստորագրության հասցեատերն էլ «դուք» չեք, հասարակությունն է ու մեր առնվազն 7000 ընթերցողները, և նրանց առաջ ենք պատասխանատու մեր բոլոր գործողությունների համար:  Իսկ դուք մնացեք խաղաղությամբ և կրկին ընդունեք մեր տարակուսանքի խորին հավաստիքը: Աննա Ասլանյան  «02» շաբաթաթերթի տնօրեն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anna.aslanyan.948/posts/943464792449821 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին