• Վահան Թումասյան
  • Առհասարակ ես միշտ խուսափում եմ պետական ատյանների հետ շփում ունենալ, հատկապես մայրաքաղաքում, չեմ ուզում ամբողջովին հիասթափվել... : Այսօր ամբողջ օրս անցավ Երևանի տարբեր ծայրերում գտնվող մաքսատներում: Ափսոս էր օրս, բազում գործեր հետաձգվեց:  Լոս-Անջելոսից մի խումբ հայ ուսանողներ, Գյումրու անօթևան ընտանիքների երեխաների համար օգտագործված հագուստ և խաղալիքներ էին ուղարկել՝ իմ անունով: Ամերիկայից կա մի ծառայություն, որը բեռները բերում հասցնում է մեր գրասենյակ առանց որևիցե խոչընդոտի: Սակայն երիտասարդները այդ ծառայության միջոցով չէին ուղարկել: Ինչևիցե, գնացել էի բեռի հետևից: Պարզվեց «անլուրջ բեռի» երեսը նույնիսկ բրոքերները չեն նայում: Իսկ Արարատյան մաքսատանը բացատրեցին, որ 200 հազար դրամից էլ ավել մուծում եմ անելու, ինչպես նաև կրկին գնալու եմ այն մաքսատունը, որտեղից նոր էի ուղարկել, ինչ որ ցուցակների հետևից: Իսկ 5 արկղ օգտագործված հագուստի և խաղալիքների համար մոտ 250 հազար դրամ, գումարած այլ ծախսեր և չարչարանքներս: Այդ իսկ պատճառով որոշեցի վաղը և ետ գրավոր դիմել մաքսայինի պաշտոնյաներին, մասնավորապես ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին և հրաժարվել ուղարկված բեռից, այն թողնելով պետության հայեցողությանը: Այնուամենայնիվ՝ հայցում եմ բեռն ուղարկող երիտասարդների ներողամտությունը; Խոստանում եմ, տասնապատիկը կանեմ անօթևան ընտանիքների երեխաների համար: Իդեպ նման վիճակում ենք հայտնվել նաև փոստի միջոցով ուղարկված ծանրոցների ստանալու ժամանակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.tumasyan/posts/10205042182213872 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր առավոտյան Գյումրու Տերյան փողոցում, Արարողոթյունների սրահ-ի սանդուքներին, ցրտից սառչած վիճակում հայտնաբերվել է մերձակա տնակներից մեկում բնակող տղամարդ։ Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/vahan.tumasyan/posts/10204203983339424?pnref=story ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին