• Ռուբեն Խաչատրյան
  • Հայաստանում բնակվող ֆեյսբուքյան հանրության ճնշող մեծամասնությունն ամուսնացածներն են։ Ֆեյսբուքի պաշտոնական տվյալների համաձայն՝ «Lives in Armenia» նշած ՖԲ ակտիվ օգտատերերի 22%-ը single է, 66%-ն ամուսնացած է և ընդամենը 7%-ն է in a relationship: Սա ենթադրում եմ կարող է պայմանավորված լինել 2 հանգամանքով. 1․ Հայաստանում սիրահար զույգերի մեծ մասը խուսափում է նշել in a relationship 2․ Մինչև որոշում են նշել՝ ամուսնանալու ժամանակն է գալիս։ Մի կողմից ուրախանալի է, որ ամուսնացածներն ավելի շատ են, մյուս կողմից էլ տխուր է, որ single-ները ճնշում են in a relationship-ներին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/KhachatrianRuben/posts/1493338117368229 ...

    Կարդալ ավելին
  • Սպիտակցի Հայկոյի Մի գնա տեսանյութի Youtube-ից տարածումների թիվը կազմում ա 1,14 միլիոն։ (75 միլիոն դիտում) Համեմատության համար ասեմ սիրելի ներկաներ, որ Rihanna-ի Bitch better have my money տեսանյութի տարածումների թիվը կազմում ա 1,2 միլիոն։ (114 միլիոն դիտում) Ոնց որ թե հասկացել եմ, ինչա պետք Հայաստանին աշխարհը գրավելու համար։ #Bitch_քեզ_խնդրում_եմ_better_have_my_money Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/KhachatrianRuben/posts/1442342739134434 ...

    Կարդալ ավելին
  • Համեմատության համար ասեմ, որ 2012 թվականին՝ ընդամենը 5 տարի առաջ (հլը 5 տարի հետ նայեք, ոնց անցավ), Youtube-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Էրիկ Մեյերսոնը ներկայացրել էր հետազոտություն, ըստ որի՝ ԱՄՍԱԿԱՆ 4 միլիարդ ժամ դիտում էր լինում Youtube-ում։ Այսինքն՝ 5 տարվա մեջ 7,5 անգամ ավելի շատ ժամ են ծախսում մարդիկ Youtube-ում: Մեկ այլ համեմատության համար ասեմ, որ եթե դուք նստեք ու նայեք Youtube 1 միլիարդ ժամ, ապա ձեզանից կպահանջվի 114079 տարի։ Մի հատ էլ համեմատություն։ ՀՀ բնակչությունը, պաշտոնական տվյալների համաձայն, մոտավորապես 3 միլիոնա։ Մենք պետքա ամբողջ բնակչությունով մոտավորապես 13 օր 24 ժամ աշխատենք, որ լրանա 1 միլիարդ ժամ։ 2014 թվականին ԱՄՆ բնակչությունը մոտավորապես 319 միլիոն է եղել։ 1 միլիարդ ժամ «հաղթահարելու» համար ԱՄՆ քաղաքացիները պետք է միևնույն ժամին գնան կինոթատրոն ու յուրաքանչյուրը պետք է նայի 3 ժամանոց ֆիլմ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/KhachatrianRuben/posts/1397622270273148 ...

    Կարդալ ավելին
  • Youtube-ում ամենադիսլայքված տեսանյութը շարունակում է մնալ «Ուղղակի Բիբարի Մեջ - Երեխա» (Justin Bieber - Baby) երգը՝ 7.6 միլիոն դիսլայք: Էս թիվը տեսնելուց հետո նորից նայեցի տեսանյութը ու հասկացա, որ աշխարհում դեռ 7.6 միլիոն օբյեկտիվ ու արդար մարդա ապրում: ...

    Կարդալ ավելին
  • Վերջերս Հայաստանում գնալով աճում է Instagram-ի հայկական «համայնքը»: Բայց հետաքրքրեց, թե ինչպիսի ներգրավվածություն ունեն այս հարթակում մարզերի բնակիչները: Սրանք պաշտոնական թվերն են՝ ըստ մարզերի. Կոտայք - 17000 Շիրակ - 9000  Լոռի - 6300 Արագածոտն - 5600 Արմավիր - 5500 Արարատ - 4700 Սյունիք - 3400 Վայոց Ձոր - 1700 Տավուշ - 1600  Գեղարքունիք - 1000-ից պակաս Իսկ հիմա ուշադրություն: Միայն Երևանի ակտիվ օգտատերերի թիվը Ինստագրամում 270 հազար է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/KhachatrianRuben/posts/1360789790623063 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին տարվա ընթացքում Հայաստանի տեղեկատվական հոսքերում թուլացել էր Իսլամական պետության, Աբու Բաքր Ալ Բաղդադիի, նրանց կողմից իրականացված գործողությունների մասին ինֆորմացիան: Սա, բնականաբար, չի նշանակում, որ ԻՊ-ը վերացել է ու Բաղդադին էլ սկսել է մանկատների բարեգործությամբ զբաղվել: Նրանք կան, գոյություն ունեն... Տեղական մեդիայից ԻՊ-ի մասին ինֆորմացիայի նվազումը համընկնում էր մոտավորապես այն ժամանակաշրջանի հետ, երբ Ռուսաստանը հանդարտացրեց ավիագործողությունները ԻՊ դիրքերին: Համենայն դեպս, ռուսական լրատվական դաշտի մակարդակով վերջին տարում ավելի պասիվ էր այս թեման, քան ռուսական գործողությունների ժամանակահատվածում: Ու փաստացի՝ ռուս-հայկական մեդիա փոխհարաբերությունները ԻՊ թեմայով գրեթե միաժամանակ բորբոքվեցին ու թուլացան: Որոշակիորեն ակտիվություն նկատվեց նաև Մոսուլի ազատագրման օրերին: Սրանից կարելի է եզրակացնել, որ առաջիկա օրերին հայկական լրատվական դաշտում ԻՊ-ի մասին հրապարակումների տեսակարար կշիռն ավելանալու է, որը նույնպես պայմանավորված է լինելու ռուսական մեդիայի դերակատարությունով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/KhachatrianRuben/posts/1313291655372877 ...

    Կարդալ ավելին
  • Ամենագլխավոր խնդիրներից մեկը ֆեյսբուքյան տեսանյութերի դիտումների ժամանակ այն էր, որ հնարավորություն չունեինք տեսանյութը դիտելու պահին Scroll անել News feed-ը: Այլ կերպ ասած՝ չէինք կարողանում Minimize անել տեսանյութը: Հիմա նոր փոփոխություններով մեզ ընձեռվում է այդ հնարավորությունը: Տեսանյութը Minimize է լինում էկրանի անկյունում, և մենք կարողանում ենք այն տեղաշարժել մեզ հարմար ցանկացած անկյուն: Այս մասին Ֆեյսբուքը տեղեկացրել էր դեռ փետրվարի 14-ին: Այս պահին ոչ բոլորի մոտ են տեղի ունեցել նոր թարմացումները, սակայն կարճ ժամանակ անց, կարծում եմ, բոլորին հասանելի կլինեն: Անդրոիդցիները առավելություն ունեն, քանի որ նրանք կկարողանան շարունակել տեսանյութը դիտել անգամ այն ժամանակ, երբ կփակեն Ֆեյսբուքի app-ը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/KhachatrianRuben/posts/1277045908997452 ...

    Կարդալ ավելին
  • Փետրվարի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: International Agency for Research on Cancer-ի հրապարակած զեկույցի համաձայն 1 տարվա ընթացքում աշխարհում ախտորոշվում է քաղցկեղով հիվանդության 215 000 նոր դեպք մինչև 15 տարեկան երեխաների շրջանում և 85 000 ախտորոշում՝ 15-19 տարեկանների շրջանում: Համաձայն Curesearch for Children’s Cancer-ի զեկույցի՝ ախտորոշման միջին տարիքը 6 տարեկանն է: Աշխարհում 40 հազար երեխա տարեկան անցնում է քաղցկեղի բուժման կուրս: Այս թեմայի մասին կարելի է անվերջ խոսել, բայց հետաքրքիր էր, թե մանկական քաղցկեղի դեմ պայքարի թեմային ինչպես է անդրադարձել տեղական լրատվական դաշտը: Аctual Monitoring-ը հաղորդում է, որ փետրվարի 15-ի ժամը 00:00-ից 18:00-ն քաղցկեղ բառը պարունակել են թվով 58 հոդվածներ: Սրանցից 33-ը տեղեկացնում էին այն մասին, որ փետրվարի 15-ը նշվում է, որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Մնացած 25 հոդվածները՝ տարբեր մասնագետների կողմից ասուլիսների ժամանակ հնչեցրած կարծիքներ և քաղցկեղի առաջացման պատճառների վերաբերյալ նյութեր էին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/KhachatrianRuben/posts/1261832763852100 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր «ԵԼՔ» դաշինքը հրապարակել է համամասնական ցուցակի առաջին եռյակի անունները. 1. Էդմոն Մարուքյան  2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան Հետաքրքիր էր, թե լրատվականներում ոնց է արտացոլված ԵԼՔ-ի համամասնական ցուցակի առաջին եռյակը: Գրեթե 180 աստիճան հակառակ վիճակ է: Actual Monitoring-ն ասում է, որ միջոցառման մեկնարկին հաջորդած երկու ժամերի ընթացքում էլեկտրոնային կայքերում եղել է հետևյալ տեսքը. (Հիշատակումների քանակ) 1. Նիկոլ Փաշինյան՝ 86 հոդված 2. Էդմոն Մարուքյան՝ 74 հոդված 3. Արամ Սարգսյան՝ 67 հոդված Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/KhachatrianRuben/posts/1260784693956907 ...

    Կարդալ ավելին
  • Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2016-ի հունվար-հունիս ամիսներին էրեխեքին ավելի հաճախ տրվել են հետևյալ անունները: Տղաներ`  1. Դավիթ 2. Նարեկ  3. Ալեքս  4. Տիգրան 5. Գոռ Աղջիկներ 1. Նարե 2. Մարիա 3. Մարիամ 4. Մանե 5. Անգելինա Հա... Ռուբեն անունը 32-րդ հորիզոնականում ա ու ընդամենը 83 երեխու հետ եմ ադաշ: Այո, 83 երեխա, 83 հիանալի որոշում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/KhachatrianRuben/posts/1249681425067234 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/pmzcO6Gv4WrE5DA5JJid.jpg

    Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559

    Կարդալ ավելին

Քաղաքականություն