• Սամվել Մարտիրոսյան
  • Հարգելի հայրենակից, քանի որ քեզ էլի գիշերներով զանգում են հեռախոսին եւ վայբեռին, ապա նորից կրկնեմ։ Հետ մի զանգեք։ Եթե զանգել են, վերցրել եք, վտանգ չկա։   ...

    Կարդալ ավելին
  • ԱԻՆ-ից ասում են․ <<դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում>>։ Ես մի անգամ փոքր ժամանակում անվադող էի վառել, սաղ հայաթը հոտից խեղդվում էր։ Հիմա, եթե հրդեհում քլոր կամ ֆոսգեն չկա, նշանակում ա ինքը շաքար-բամբակ ա՞, մեռոն ա գազային ագրեգատային վիճակում։ Մի հատ ինձ բացատրեք, սենց դեպքերում, երբ ահռելի քանակի ծուխ ա, պետք չի բնակչությանը մոտակա շրջանների ինչ-որ խորհորդներ տալ․ պատուհան փակել, երեխեքին բակ չթողել։ Էդ քանակի քիմիական նյութերի այրումից ծուխը ոն՞ց կարող ա անվտանգ չլինի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10155658837368781 ...

    Կարդալ ավելին
  • Քանի որ Խոսրովը բարեբախտաբար հանգցրեցին, էմոցիոնալ ֆոնը մի քիչ տրամաբանականին մոտեցավ, ուզում եմ անդրաառնալ ԱԻՆի կողմից կայքում տարածվող տեղեկատվության որակին։ Չի կարելի նման հանրային կարեւորության դեպքի մասին սենց տեղեկացնել։ Մի հատ կարդացեք։ Սա ինչ ա նշանակու՞մ։ Ինչ կապ ունի քանի մարդ ա։ Գրեք, ինչ ա կատարվում, ինչքանն ա այրվում, ու դա որ հատվածն ա։ Ու հենց նման դատարկաբանության պատճառով էլ ֆեյսբուքը լցվել էր այն կարծիքներով, որը ԱԻՆի դուրը չէր գալիս։ Մարդկանց տեղեկացրեք, մարդիկ չեն տրվի զգացմունքների։ Դա դասական, դասագրքային փաստ է։ Իսկ հիմա մեջբերեմ Խոսրովի վերաբերյալ ԱԻՆի հաղորդագրությունները, որ պարզ լինի ասածս։ Օգոստոսի 14-ին, ժամը 23:00-ի դրությամբ դեպքի վայրում գտնվում են 73 փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 աշխատակից, անտառտնտեսության 50 աշխատակից, 1-ին անցակետում են գտնվում մոտակա համայնքների գյուղապետերը բնակիչների հետ: *** Ժամը 17:00-ի դրությամբ դեպքի վայրում գտնվող փրկարարներից 63-ը, ՀՀ ՊՆ զինծառայողներից 124-ը, բնապահպանության 19, անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: *** Օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ, որն իրականացրել է հրդեհաշիջող 2 թռիչք:  *** Հիշեցնենք, որ Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության Զիմա կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10155627461263781 ...

    Կարդալ ավելին
  • Ֆեսյբուքում մոտ մեկ միլիոն 18 եւ բարձր հայաստանցի օգտատերերը մեկ ամսվա ընթացքում միջինացված դրել են ընդամենը 13 լայք, գրել երկու քոմենթ։ Նենց որ, միշտ հիշեք, Ֆեյսում լիքը մարդ կա, բայց մեծամասնությունը շատ լուռ է ։Ճ   ...

    Կարդալ ավելին
  • Պարզվում ա, Հայաստանում մենակ 15 տոկոսն ա օն-լայն վճարում ինտերնետում առեւտուր անելուց, մնացածը գերադասում են քեշ։ Վրաստանում - արդեն 25 տոկոսը։ Բելարուսում - կեսից շատը։ Եվ ընդանրապես էլեկտրոնային առեւտուրը Հայաստանում շատ թույլ ա զարգացած։ Դրա համար որոշեցի սենց օն-լայն դասեր անեմ․ ոնց վճարել, որ խանութում ոնց առեւտուր անել, ոնց չխաբվել, դես-դեն, ինչպես նաեւ ֆլան եւ ֆստան։ Նենց որ էսօրվանից սկսում եմ։ Առաջին դասը - Ինչպես կատարել վճարումները ինտերնետից ապրանք գնելու դեպքում, որն են հիմնական բանկային եւ էլկետրոնային վճարումների տարբերակները, ինչ անել, եթե մենակ թղթով փող ունենք, քարտ չունենք, գլուխչենք հանում։ Քիչ-քիչ սովորենք էլեկտրոնային առեւտուր անել։ Ուռա՜։ Գնացինք ։Ճ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10155460057818781 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում Կասպերսկի հակավիրուսների դետեկտ արած ամենաակտիվ վիրուսներից հենց հիմա ՈՒկրաինան, Ռուսաստանն ու Եվրոպան բմբլող վիրուսն ա (Դեռ վերջնական պարզ չի, թե սա Petya որ մոդիֆիկացիան ա, եւ միանշանակ դեռ դետեկտ չի արվում, իհարկե, ոնց հասկանում եմ, մուտացիաներ են գնում)։ Ասածս էն ա, որ մեր մոտ էլ ա լցվել։ Զգուշ եղեք։ Թարմացրեք Վինդոուզը, անտիվիրուսները հենց հիմա ձեռքով ապդեյթ տվեք ու բոլոր անծանոթներից նամակները քցեք մի կողմ առանց բացելու։ Դժվար էսօր ժառանգություն ստանաք Լյուքսեմբուրգից ու բաց թողեք այդ հիանալի պահը   Permalink: https://www.facebook.com/photo.php?fbid=10155454906343781&set=a.10150325555318781.361989.566158780&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Եթե դուք Հայաստանում չեք ապրում ու հետն էլ պահանջում եք մտնել, թուրքին կոտորել անհապաղ, արյուն թափել, ապա առեք տոմս, եկեք, գնացեք կամավոր դիրքեր ու ինքներդ զբաղվեք։ Հերիք էղավ ուրիշի արյունով աջ եւ ձախ ապուշ ստատուսներ ցփնել։ Զզվցրիք արդեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10155420741033781 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանյան կաբալա ըստ Գուգլ Թրենդսի - ամենաաճող որոնումները վերջին մեկ ամսում     ...

    Կարդալ ավելին
  • Մայիսի 1-ը առաջին աշխատավարձը հիշելու օր չի, էսօր պետք է հիշենք, որ Հայաստանում․ - Չկան աշխատող արհմիություններ - Աշխատավորների իրավունքները խախտվում են ֆեոդալական եւ կապիտալիստական համակարգերի աննորմալ սիմբիոզի պատճառով - Քաղաքական դաշտում չկան ձախ, սոցիալիստական ուժեր, որոնք այդպիսին են ոչ թղթի, այլ ռեալ գործի հիման վրա - Մարդկանց մեծամասնությունը շփոթում է սոցիալիզմը բոլշեւիզմի հետ հա՛մ դրական, հա՛մ բացասական տեսանկյունից - Երկրում չկա քաղաքական գաղափարախոսությունների մրցակցություն, որպես հետեւանք զարգանում է ամենավայրենի կապիտալիզմը իր բոլոր դուստր երեւույթներով՝ կոռուպցիայով, օլիգարխիկ համակարգով, տնտեսության եւ քաղաքականության անառողջ սերտաճմամբ եւ այլն - Եվ այլն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10155270693058781 ...

    Կարդալ ավելին
  • Վիրուս ա, չբացեք։ Համ էլ մի անգամ էլ կրկնում ենք տնայինը․ «Ֆեյսում գոսծի չկա, չկա անտեր գոսծին ֆեյսում, զրո մարդ, Փարիզ, զրո»։  Մերսի Ani Seize Khachatryan   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10155219282063781&set=a.10150325555318781 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն