• Մնացական Բիչախչյան
  • ՀՀ ոստիկանության պետի կողմից տրված հանձնարականի համաձայն` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ավելորդ ծախսերից զերծ պահելու համար մարզերում նույնպես հնարավորություն ընձեռնվեց կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր: Մինչ այդ քաղաքացին զգալի ծախս էր կատարում Գյումրիից, Կապանից և այլ համայնքներից Երևան հասնելու, անձնագիր ստանալու համար 3-րդ աշխատանքային օրը պայմանագիր կնքելու համար, այնուհետև նույն ծախսը կատարելով՝ սահմանված ժամկետը լրանալու դեպքում կրկին գալիս էր Երևան տպագրված անձնագիրը ստանալու համար: Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր անձնագրային ծառայությունում հնարավոր չէ կնքել վերը նշված ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ օր: Մասնավորապես՝ նշված անձնագրային ծառայությունները շաբաթվա հետևյալ օրերին՝ 1) Երկուշաբթի Վայք (020) Արարատ (025) Արարատ (026) Արտաշատ (027) Գորիս (032) Ջերմուկ (035) Եղեգնաձոր (037) Կապան (041) Մասիս (044) Մեղրի (045) Արմավիր (048) Սիսիան (051) Վաղարշապատ (057) Մեծամոր (060) Քաջարան (061) Բաղրամյան (063) 2) Երեքշաբթի Կոտայք (019) Վարդենիս (031) Գավառ (040) Մարտունի (043) Նոր Հաճն (058) Բյուրեղավան (059) 3) Չորեքշաբթի Դիլիջան (036) Իջևան (038) Ճամբարակ (042) Նաիրի (046) Նեյոմբերյան (047) Հրազդան (049) Սևան (050) Տավուշ (056) Չարենցավան (062) 4) Ուրբաթ Մուշ (016) Տարոն (018) Ամասիա (021) Անի (022) Ապարան (023) Արագած (024) Արթիկ (028) Աշտարակ (029) Ախուրյան (030) Գուգարք (033) Աշոցք (034) Տաշիր (039) Սպիտակ (052) Ստեփանավան (053) Թալին (054) Թումանյան (055) Կումայրի (064) Բազում (066) ...

    Կարդալ ավելին
  • Բազմիցս տեղեկացրել ենք, որ օգոստոսի 12-ից այլևս չեն երկարաձգվելու հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները: Այս փոփոխությունը բազմաթիվ անձանց մոտ տարբեր ձև է ընկալվել: Շատերն այն ընդունել են որպես անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության ժամկետի (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա) նշում կատարելու գործողության վերացում: Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք.  Հին նմուշի անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով, որը մեկ անգամ կարող է երկարաձգվել 5 տարով: Երկարաձգման կնիքը ուղղանկյունաձև կնիք է, որը դրվում է անձնագրի համապատասխան էջի ներքևի մասում: Օգոստոսի 12-ից այդ կնիքները չեն դրվելու և անձնագրի վավերականության ժամկետները չեն երկարաձգվելու: Սակայն եթե քաղաքացու անձնագիրը վավերական է և հիմա, և օգոստոսի 12-ից հետո կարող են դիմել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, որը կլոր կնիք է (ելքի վիզա): Իսկ այն դեպքում, երբ օգոստոսի 12-ից հետո կլրանա քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, կարող է դիմել անձնագրի փոխանակման համար, իսկ եթե նաև ցանկանում է ճամփորդել՝ օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/802979836530806 ...

    Կարդալ ավելին
  • ՀԱՐՑ - Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր տրամադրելու համար արդյոք երեխայի ներկայությունը պահանջվում է անձնագրային ծառայությունում: ՊԱՏԱՍԽԱՆ - Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար դիմում է նրա ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու) կամ, ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխության համաձայն, վերը նշված անձանց փոխարեն նրանց կողմից լիազորված անձը (լիազորագիրը պետք է հաստատված լինի նոտարական կարգով): Երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում չի պահանջվում և անձնագիր ստանալու դիմումը ենթակա է բավարարման` անկախ այն հանգամանքից, դիմելու պահին երեխան գտնվում է ՀՀ-ում, թե ոչ: Դիմումատուի հետ միաժամանակ երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պահանջելը աշխատակցի համար կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն: Ի տարբերություն հին նմուշի անձնագրի` բիոմետրիկ անձնագիր ստանալիս երեխայի ներկայությունը պահանջվում է անձնագրային ծառայությունում, որպեսզի տեղում իրականացվի լուսանկարահանումը՝ անձնագրային ծառայությունում առկա սարքավորման միջոցով, իսկ 6 տարեկանից բարձր լինելու դեպքում վերցվի մատնադրոշմները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/799239526904837 ...

    Կարդալ ավելին
  • ԻՐԱԶԵԿՈՒՄ Ինչպես իրազեկել էինք այսուհետ մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններում դիմելիս քաղաքացու ցանկության դեպքում հնարավոր է կնքել նաև 3-րդ աշխատանքային օրը սեղմ ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր, բացառությամբ հետևյալ դեպքերի:  Նշված անձնագրային ծառայությունները չեն կարող կնքել 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր շաբաթվա հետևյալ օրերին՝ 1) Երկուշաբթի Վայք (020) Արարատ (025) Արարատ (026) Արտաշատ (027) Գորիս (032) Ջերմուկ (035) Եղեգնաձոր (037) Կապան (041) Մասիս (044) Մեղրի (045) Արմավիր (048) Սիսիան (051) Վաղարշապատ (057) Մեծամոր (060) Քաջարան (061) Բաղրամյան (063) 2) Երեքշաբթի Կոտայք (019) Վարդենիս (031) Գավառ (040) Մարտունի (043) Նոր Հաճն (058) Բյուրեղավան (059) 3) Չորեքշաբթի Դիլիջան (036) Իջևան (038) Ճամբարակ (042) Նաիրի (046) Նեյոմբերյան (047) Հրազդան (049) Սևան (050) Տավուշ (056) Չարենցավան (062) 4) Ուրբաթ Մուշ (016) Տարոն (018) Ամասիա (021) Անի (022) Ապարան (023) Արագած (024) Արթիկ (028) Աշտարակ (029) Ախուրյան (030) Գուգարք (033) Աշոցք (034) Տաշիր (039) Սպիտակ (052) Ստեփանավան (053) Թալին (054) Թումանյան (055) Կումայրի (064) Բազում (066) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/795470373948419 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ այժմ անձնագիրը առավել սեղմ ժամկետում՝ երրորդ աշխատանքային օրը լրացուցիչ վճարի դիմաց ստանալու համար քաղաքացին կարող էր դիմել միայն Երևան քաղաքի անձնագրային ծառայություներ: Այժմ այդ հարցով կարելի է դիմել նաև մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններ, որը զերծ է պահում Երևան հասնելու նպատակով լրացուցիչ ծախս կատարելուց: Մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններում կան կոնկրետ օրեր, որ հնարավոր չէ կնքել եռօրյա պայմանագիր: Այդ օրերի համար կարող եք տեղեկանալ անձնագրային ծառայություններից: --------------------------------------------- Երրորդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու համար լրացուցիչ վճարը կազմում է 10.000 դրամ, իսկ կորստյան հիմքով նշված ժամկետում ստանալու դեպքում՝ 50.000 դրամ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/793067054188751 ...

    Կարդալ ավելին
  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառվա ամիսներին ակտիվանում է հանգստի մեկնող ՀՀ քաղաքացիների քանակը և հիմնականում երկրից մեկնում են երեխաների հետ, ուստի անհրաժեշտ է իմանալ, որ մինչև 16 տարեկան երեխաներին տրված անձնագրերի վավերականության ժամկետները չեն երկարաձգվում:  Հետևաբար, ճամփորդել ցանկացողները իրենց ուղևորությունը պլանավորելիս պետք է հաշվի առնեն նաև նշված հանգամանքը և նախօրոք դիմեն անձնագրերի փոխանակման համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/784289708399819 ...

    Կարդալ ավելին
  • Եթե քաղաքացին որպես պարտապան գտնվում է հետախուզման մեջ ԴԱՀԿ ծառայության կողմից, նշված հանգամանքը չի կարող արգելք հանդիսանալ անձնագիր ստանալու կամ փոխանակելու, ինչպես նաև օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար (պրակտիկայում ընդունված է անվանել ելքի թույլտվություն): Նշված հանգամանքը չի կարող նաև ազդել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարումների վրա: Այսինքն, եթե քաղաքացին որպես պարտապան գտնվում է հետախուզման մեջ, անձնագրային գործուղությունների համար վճարումները գանձվում են ընդհանուր հիմունքներով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/783080028520787 ...

    Կարդալ ավելին
  • Իրենց լուրջ քաղաքական գործիչներ հռչակած և պետության կայունության հարցում անհանգստություն ցուցաբերող որոշ անձինք, որ առիթ են փնտրում ոստիկանությանը ամեն ինչում մեղադրելու, բա ինչի՞ համար այդպիսի ջանասիրությամբ չեք քննադատում պետականությունը խարխլող արարքը՝ պետական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտի զավթումը, սեփական ազգի զավակի սպանությունը, սեփական ազգի մանուկին որբացնելը: Ինչի՞ համար կոչ չեք անում, որ դատավարությունը չվերածեն կրկեսի, որ, բերանները մինչև ականջները բացած, տեսնում եք հանցագործին, ինչի՞ համար չեք դատապարտում:  Պետական կայունության նշանակություն ունեցող հարցերում եղեք սկզբունքային, այլ ոչ ինչ-որ ուժերի դուր գալու համար ասեք անհասկանալի բաներ: Մի մոռացեք, որ ձեր հետևից սերունդ է մեծանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/781978901964233 ...

    Կարդալ ավելին
  • ՀԻՇԱՏԱԿԴ ՎԱՌ ՄՆԱ ՀԱՐԳԱՐԺԱՆ ԳՆԴԱՊԵՏ Երգը նվիրվում է գնդապետ՝ Արթուր Վանոյանի հիշատակին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/781781261983997 ...

    Կարդալ ավելին
  • Իրենց Սասնա ծռեր հռչակածների դատավարությունը շոուի վերածողները ոստիկանին որ ծախու են համարում, իրենք իրենց հարց տվե՞լ են՝ ինչ են ակնկալում այն էլ այս աստիճան հանդուրժող ոստիկանից, որ չի սպանել երբեք, այլ հակառակը՝ իրեն են սպանել ու իր զավակին որբացրել:  Ի՞նչ է, երկրում անկարգություն հրահրողի, հասարակական կարգը խախտողի առաջ ոստիկանը պետք է խոնարհվի՞: Երևի թե դա էլ քիչ կհամարեք, իր զենքն էլ փոխանցի՞…  Ոստիկանին ծախու անվանարկողներն իրենք իրենց հարց տվե՞լ են՝ ինչ կարգի պետություն են պատկերացնում․ ամեն մի խժդժոցի պահին պետականությունը դավաճանող ոստիկանությունով պետությո՞ւն, մարդասպանին հերոսացնող ոստիկանությունով պետությո՞ւն… Միգուցե իրենք լինեին ոստիկաններ, այդկերպ վարվեին:  Բայց ոստիկանությում նմանների համար տեղ չկա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/781015068727283 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն