• Լիկա Թումանյան
  • Եվրանյուսը տեսանյութում անդրադառնում ա գաղտնալսմանը, ու կադրում տեղադրում ... Գրիգորիչին։ Դե, ՖԲ-ում հումորային կրկնօրինակ էին սարքել, հումորային տեքստով ու Գրիգորիչի նկարով, էս #հորքուրիգանձերն էլ վերցրել որպես բնօրինակ են օգտագործել: Кто-нибудь есть в моих друзьях, близкий к Евроньюз? Подскажите им, что они использовали юмористический фейк, вместо реального материала))) и было бы неплохо переводчику показать- он подскажет, что это ржачка , а не прослушка))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10156283336545862&set=a.10151542879680862&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Քանի օր ա՝ ՖԲ-ում տարատեսակ հարցումներ եմ տեսնում՝ կառավարության, Փաշինյանի, Քոչարյանի, արդարադատության ու էլի ինչի մասին ասես: Ու դրանց արդյունքները հետո օգտատերերի կողմերից ներկայացվում են որպես իրականության արտացոլում:  Ուրեմն՝ ասեմ, հարգելի սիրելիներ: Դա էդպես չի: Էդ հարցումները ոչինչ չեն նշանակում ու ոչ էլ հարցում են՝ որպես այդպիսին: Դա ընդամենը ցույց է տալիս ձեր սեփական ընկերական ցանկի ընտրության սկզբունքը՝ որքանով է այն հավասարակշիռ, ու որքանով եք դուք պատրաստ լսել հակառակ կարծիք, որքանով եք պատկերացնում իրողությունը:  Սա կարող է հետաքրքիր լինել social media manager-ներին, թե որ թիրախային խմբերում ինչ գովազդ կամ կոնտենտ տեղադրել կամ էլ էքսպերիմենտալ նպատակներով: Ոչ ավելին:  Ի դեպ, եթե ձեզ հետ միշտ համաձայնվում ու համամիտ են, ուրեմն՝ մի բան այն չէ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lika.tumanyan/posts/10156209891020862 ...

    Կարդալ ավելին
  • Իմ հարգելի կոլեգան՝ «Օրակարգի» տնօրեն Vahagn Tevosyan-ը, երեկ անդրադարձել էր ինձ ու իմ գրառմանը։  Սիրելի՛ Վահագն, նախ՝ ցանկանում եմ տեխնիկական ճշտում անել․ դա անձամբ քո՞, թե՞ իշխանական թիմի դիրքորոշումն է, որովհետև դա էական է։ Քանի որ դա էական է, պատասխանեմ այնպես, որ բավարար պատասխան հնչի թե՛ միայն քո դիրքորոշում լինելու դեպքում, թե՛ թիմային դիրքորոշում լինելու դեպքում։ Նախևառաջ, ուզում եմ շեշտել, որ, անկախ զբաղեցրած պաշտոնից, ես առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ՝ օժտված սահմանադրական իրավունքներով ու «ծանրաբեռնված» մի շարք պատասխանատվություններով։ Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ազատ եմ ունենալ մտահոգություններ, տագնապներ, կարծիքներ ու տեսակետներ։ Ավելին ասեմ՝ դրանց մի մասը կարող է լինել նաև սխալ ու չիրականանալ, բայց դա չի նշանակում, որ ես դրա իրավունքը չունեմ։ Որպես Հանրային ռադիոյի փոխտնօրեն՝ ես, բացի օրենքներից, նաև «ծանրաբեռնված եմ» մասնագիտական էթիկայի նորմերով, որոնցից մեկն էլ այն է, որ ես հնարավորինս զերծ պետք է մնամ այնպիսի կարծիքներ ու տեսակետներ հայտնելուց, որոնք հակապետական են ու վնասում են Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա անդրադառնամ բուն կռվախնձորին։ Վնասո՞ւմ է արդյոք , Հայաստանի Հանրապետությանը ու առհասարակ՝ արդյո՞ք հակապետական քարոզչություն է իմ չարաբաստիկ գրառումը, որտեղ ես առանց անուններ նշելու իմ անկեղծ մտահոգությունն եմ հայտնում, Հայաստանի Հանրապետությանը ու առհասարակ՝ արդյո՞ք այն հակապետական քարոզչություն է։ Վստահ եմ ու պնդում եմ, որ չի վնասում։ Վնասո՞ւմ է կամ տհաճ կարո՞ղ է լինել արդյոք այն գործող իշխանությունների համար։ Ըստ ամենայնի՝ այո։ Եվ այստեղ մի կարևորագույն հարց․ արդյո՞ք ՀՀ իշխանություններ ու/կամ Նիկոլ Փաշինյան ասվածները նույնիմաստ են պետություն ու Հայաստանի Հանրապետություն ասվածների հետ։ Պնդում եմ, որ ոչ։ Արդյո՞ք մտահոգություն հայտնելը, ընդ որում՝ զերծ մնալով հաստատական պնդումներից ու անվանարկումներից, օրենքի խախտում է։ Կրկին կպնդեմ, որ ոչ։  Ելնելով վերոգրյալից՝ ես համոզված եմ, որ չեմ խախտել ոչ մի օրենսդրական ու էթիկական նորմ։ Սիրելի՛ Վահագն, դու ինձ հորդորում ես ներողություն խնդրել ու/կամ ազատման դիմում գրել և որպես փաստարկ՝ բերում ես քո օրինակը և հավելում ես, որ կա «ուրեմն՝ մի բան գիտի»-ի կոնտեքստ։ Ինձ համար դա հասկանալի չէ, որովհետև, ի տարբերություն քեզ, ես իմ պաշտոնով պարտական չեմ ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանական թիմի որևէ այլ ներկայացուցչի։ Ի տարբերություն քեզ՝ ես ոչ մի բարոյական պարտավորություն էլ չունեմ նրանց հանդեպ, որ մտածեմ, որ իմ որևէ կարծիք կամ մտահոգություն կարող է դուր չգալ նրանցից որևէ մեկին, ուստի պետք է ներողություն խնդրել։  Ավելին ասեմ՝ որպես հետևողականությունը խիստ կարևորող մարդ՝ ինձ համար հասկանալի չէ, թե ինչու նույն այդ կոնտեքստն ու պաշտոնյային հարիր լինել-չլինելու հարցը չէր բարձրաձայնվում քո կողմից, երբ առնվազն ոչ պակաս ռիսկային ու հնչեղ հայտարարություն էր արվում առաջին փոխվարչապետի խոսնակի կողմից, ինչո՞ւ չտեսա քո մտահոգությունները, որ նույն առաջին փոխվարչապետը, ի հեճուկս իր պաշտոնական դիրքի ու կոնտեքստի, պոլեմիկայի մեջ էր մտել ֆեյսբուքյան օգտատիրոջ հետ։ Վստահ եմ, որ ինչ-որ պատասխաններ ունես բերված օրինակների պարագայում, բայց անձամբ ինձ համար այդ դրվագներն ու ինձ ուղղված քո գրառումը դասական անհետևողականության դրսևորում եմ համարում։ Ինչ վերաբերում է ներողություն խնդրելուն ու ազատման դիմում գրելուն, ապա նշեմ, որ ես չեմ կարծում, որ այնպիսի մի բան եմ արել, որի համար որևէ մեկից պետք է ներողություն խնդրել։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իրացրել եմ իմ սահմանադրական իրավունքը, որը ոչ զանցանք է, ոչ էլ հանցանք։ Եթե իշխանական թիմը համարում է, որ իմ՝ ազատ կարծիք արտահայտելու իրավունքը խախտում է իմ աշխատանքային պայմանագրի նորմերը, ապա թող ազատեն ինձ աշխատանքից ու ֆիքսեն, որ այսուհետ իշխանությունների ու դրա առանձին ներկայացուցիչների հասցեին հնչած ցանկացած քննադատություն, ցանկացած մտահոգություն հակապետական քարոզչություն է ու աշխատանքից ազատվելու պատճառ։ Իմ մասով միայն կհավելեմ, որ չկա այնպիսի պաշտոն ու աշխատանք, հանուն որի ես պատրաստ եմ գործարքի գնալ խղճիս հետ և, ինչպես առաջ, այնպես էլ հիմա ու հետո, ես միշտ բարձրաձայնելու եմ իմ կարծիքն ու մտահոգությունը և անելու եմ դա այն ժամանակ, երբ ես դա ճիշտ համարեմ։  Սիրելի՛ Վահագն, կարծում եմ, որ ես հստակ արտահայտեցի իմ դիրքորոշումը ու իրավիճակի իմ գնահատականը։ Եթե այս թեման արծարծելու ցանկություն պահպանվի քո կամ էլ իշխանական թիմի որևէ այլ ներկայացուցչի մոտ, ապա պատրաստ եմ շարունակել այն ինչպես անձնական զրույցներում, այնպես էլ ուղիղ եթերում։ Թերևս այսքանը։ ...

    Կարդալ ավելին
  • Դու կգաս իշխանության համաժողովրդական ալիքի վրա ու կհռչակես մարդկային սկզբունքները կառավարման հիմք: Դու կհռչակես զրո կոռուպցիա և օրենքի գերակայություն սկզբունքը: Դու կասես՝ ես բարիշում եմ բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների: Դու կխոստանաս տնտեսական թռիչքաձև աճ ու պարտքերի մարում: Բայց պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը: .... Ասածս ի՞նչ ա. աշխատեք էնպես անել, որ ոչ մեկիդ անունը ցանկացած կառավարության օրոք չտեղավորվի այս 5 տողի մեջ: Թող դրանք մնան որպես ռազմահայրենասիրական շիզոֆրենիայի չիրականացված բարբաջանք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lika.tumanyan/posts/10156184608795862 ...

    Կարդալ ավելին
  • Շարունակելով Tigran Kocharyan-ի թեման. լավ կլիներ, որ ԱԻՆ-ի կայքում, բացի ծխի վտանգավորության մասին տեղեկություններից, կարճ ցուցումներ գրվեն, թե ինչ պետք է անեն հրդեհի վայրին մոտ գտնվող բնակելի շենքերի բնակիչները. որոնք են հնարավոր թունավորման ախտանիշները, ուր զանգել, եթե դրանք նկատվել են, արդյոք կարիք քա ժամանակավորապես լքել բնակության վայրը, թե ոչ: #нужнасправочка Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lika.tumanyan/posts/10155346999025862 ...

    Կարդալ ավելին
  • #‎YerevanNow‬ մի քանի կանոն ֆեյսբուքահայության համար, որոնք հետևում են ցույցերին, քաղաքական կոնֆլիկտներին.   1.Ձգտիր շատ կարդալ՝ քիչ գրել: Հատկապես՝ եթե չես գտնվում անմիջականորեն դեպքի վայրում: 2. Գտիր 2-3 ստուգված աղբյուր: Ցանկալի է, որ դա քո իրական ծանոթները լինեն, որոնց անձամբ ես ճանաչում: 3.Ուղղորդվիր ուղիղ հեռարձակումով՝ աչքովդ տեսածին վստահելով 4.Մի շտապիր տարածել սենսացիոն հաղորդագրություններ:Մեծ հավանականություն կա, որ դրանք ասեկոսեներ են, մանիպուլյացիոն , կեղծ լուրեր:  5. Անտեսիր ԶԼՄ-ների ամպագորգոռ վերագրերը՝ դրանք նույնպես մանիպուլյացիա են, ու բուն նյութը չի պարունակում որևէ լուրջ տեղեկություն:  6.Ձգտիր զանգել ու ճշտել լուրը տեղացիներից, այլ ոչ թե նամակագրական չաթ անել: Անձնական ձայնային շփումը նվազեցնում է դեպքերն ուրճացնելու բնազդը: Տեքստում սովորաբար մարդիկ շատ ավելի էմոցիոնալ են: Զրուցելիս կարող է պարզվել, որ ամեն ինչ այդքան ահավոր չէ: 7. Խուսափիր նկատառումների, եզրակացությունների ծայրահեղականությունից, բացականչական նշաններից: Եթե չես կարող չգրել՝ գրիր հարցադրման տեսքով: 8. Քաղաքավարի եղիր երկխոսության մեջ:Մի կոպտիր անգամ նրանց, ով, քո կարծիքով, ապուշություն է գրում:  9. Մի տրվիր զգացմունքայնությանը:Պահպանիր դիտորդի սառնասրտությունը: Դա արիական կամքն ու բնավորությունը ցուցաբերելու լավ հնարավորություն է:  10.Մի դավաճանիր ընկերներին, մի դատիր նրանց կարծիքի համար: Թույլ մի տուր հանգամանքներին խռովեցնել ձեզ: tnx to Denis Dvornikov Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lika.tumanyan/posts/10154148847115862 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն