• Գագիկ Համբարյան
  • Բարձրագույն կրթության հետ բացարձակ կապ չունեցող ռեկտոր Սահակ Մինասյանը գրչի մի հարվածով ոչնչացվեց նաև Շիրակի պետական համալսարանի գրադարանը... Պարզվում է,ըստ Մինասյանի,գրքերը հին էին և ենթակա են մակուլատուրայի հանձնամանը... Ինչ "միամիտ" ազգ ենք...Մատենադարան ենք պահում...Սահակ Մինասյանին տնօրեն տվեք երկու օրվա կոչնչացնի... ՀՀ ԿԳ նախարարությունը կարող է Հայաստանում գեթ մեկ բուհի օրինակ բերել,որը չունի գրադարան,բացի Շիրակի Պետական համալսարանից... Սա հանցագործություն է...   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1490821247668486 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է շշով օղին ջարդել Աշոտյանի և Թանդիլյանի գլխին Ադրբեջանում բավական նյարդային են արձագանքել ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի երեկ համացանցում հրապարակած լուսանկարին,որտեղ Եվրանեսթի ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կազմակերպած համաժողովի շրջանակներում Բաքվում գտնվող մեր օրենդիրները նեղ շրջապատում,մեկ գավաթ ալկոհոլով շնորհավորել են Հայաստանի անկախության 26-րդ դարեդարձը...Այդ լուսանկարը հունից հանել է ազերիներին...Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովն Աշոտյանի և Թանդիլյանի լուսանկարը համարում է սադրանք,որով հայերը փորձում են զայրացնել ադրբեջանական հասարակությանը... Ջաբրայիլովը կարծում է,որ հայաստանցի պատգամավորները միտումնավոր են այդպես անում,որպեսզի որևէ մեկն իրեն չզսպի և հարձակվի իրենց վրա,որի արդյունքում հայերն այդ ամենի մասին աշխարհով մեկ կպատմեն և կներկայանան որպես զոհ...Ազերի պատգամավորը նաև լրագրողին բացահայտել է իր երազանքի մասին..."Ես շատ ուրախ կլինեի,եթե որևէ մեկը մի շիշ օղին ջարդեր հայերի գլխին...Սրտիս դարման կլիներ...",-անկեղծացել է բարբարոս Ալիևի մանկլավիկներից մեկը... Որքան կարելի է կռահել,Ադրբեջանում բավական առաջընթաց է գրանցվել...Նախկինում Բաքվում հայերի դեմ կացնով էին պայքարում և հերոսացնում մարդասպաններին...Իսկ հիմա օղու կամ գինու շշով են առաջարկում հարվածել հայերի գլխին... Հ.Գ.Թուրք-ադրբեջանցիները նույն բարբարոսնեն են ինչ եղել են 20-րդ դարի սկզբին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1488428727907738 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի օր առաջ ադրբեջանական գերությունից ազատագրված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը շարունակում է իր facebook-յան էջում պատմել Ադրբեջանում անցկացված օրերի և ազերի պաշտոնյաների հետ շփումների տպավորությունների մասին... Լապշինն ապշած է ազերի բարձրապաշտոնյա դատախազների այն հայտարարություններից,որտեղ վերջիններս ափսոսանք են հայտնել,որ հայերի ցեղասպանությունը ամբողջական չի եղել..."Եթե ցեղասպանության ենթարկված լինեին,ապա մեզ համար հեշտ կլիներ",-ասել են ազերի դատախազները...Քոչվորների հետնորդները Լապշինին նաև պատմության դասեր են տվել և բացահայտել,որ հայերը գնչուներ են... Լապշինի համար սարսափելին նա է,որ այս հայտարարություններնն անում են ոչ թե անտուն ինչ-որ մեկը,այլ դատաղազները,որն,ըստ բլոգերի,հայտնում են պետության տեսակետը...Լապշինը հարց է բարձրացնում,թե որտեղ է նոր Նյուրնբերգ...Չնայած,նա չի կասկածում,որ դրա ժամանակն էլ կգա... Լապշինը մեղադրել է Ադրբեջանական իշխանություններին գաղթականների շրջանում հակահայ քարոզ տանելու և վերջիններիս բոլոր դժբախտությունների մեջ հայերի մեղադրելու հաամր... Լապշինը շարունակում է լուսաբանել #azeromarazm-ը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1483510075066270 ...

    Կարդալ ավելին
  • Սեպտեմբերի 11-ին Վարշավայում իր աշխատանքներն է սկսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային չափորոշիչների վերաբերյալ ստանձնած և իրականացված պարտականությունները» թեմայով ժողովը, որին մասնակցելու են բազմաթիվ իրավաբաններ, ԵԱՀԿ ինստիտուտների ներկայացուցիչներ, միջպետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ, հետազոտողներ 57 երկրից: Ադբեջանական ԶԼՄ-ների տվյալներով բավական ակտիվ այդ միջոցառմանը պատրաստվել են նաև Բաքվում: Ներկայացնելով ադրբեջանական պատվիրակության հիմնական գործը «Ժողովրդավարության և Մարդու իրավունքների» ինստիտուտի տնօրեն Ահմեդ Շահիդովն ասել է, որ իրենց գլխավոր խնդիրը հայաստանյան «գերության» մեջ գտնվող Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատումն է, որի համար իրենք մեծ նախապատրաստական աշխատանք են տարել՝ եվրոպացիներին ճշմարիտը ներկայացնելու համար: Իսկ ավելի տպավորիչ լինելու նպատակով Վարշավա է մեկնելու նաև Դիլգամ Ասկերովի որդին՝ Քուրդօղլու Ասկերովը, ով ևս ելույթնեորով հանդես կգա:  Բոլորս գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում «ադրբեջանական ճշմարտությունը»:  Հիշեցնեմ, որ Բաքվում որպես հայկական գերության մեջ գտնվողներ ներկայացված Ասկերովը և Գուլիևը ադրբեջանական դիվերսանտներ են, ովքեր մուտք գործելով Արցախի տարածք ոչ թե միայն այցելել էին իրենց հարազատների շիրիմներին, ինչպես փորձում է ներկայացնել ալիևյան քարոզչությունը, այլև ձեռքի հետ երկու մարդու են սպանել, իսկ մեկին էլ ծանր վիրավորել են: Դեպքը տեղի է ունեցել 2014 թ-ի հուլիսին: Ստեփանակերտում տեղի ունեցած դատավարության ժամանակ ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ, որ Գուլիև-Ասկերով-Հասանով (վերջինս սպանվել է ձերբակալության ժամանակ) եռյակը մարդասպաններ են: Ապացույցների մեջ հատուկ պետք է առանձնացնեմ հենց նրանց կողմից իրենց իսկ բջջային հեռախոսներով տեսագրված և նկարահանված բազմաթիվ հանցագործությունները (անասնագողությունից մինչև մարդասպանություն): Դրանք ամենավառ ապացույցներն են:  Ես չգիտեմ, թե ինչպես է նախապատրաստում հակադարձել ազերիների ստերին պաշտոնական Երևանը, բայց շատ լավ կլիներ, եթե մեր պատվիրակությունն էլ Վարշավա տաներ մարդասպաններ Գուլիևի և Ասկերովի կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի ծնողներին և 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանի ընտանիքի անդամներից որևէ մեկին: Հենց նրանք է, որ պետք է ԵԱՀԿ այդ ամբիոնից բարձրաձայնեն, թե ինչպե՞ս են պաշտոնական Բաքվի էմիսարները և մարդասպանի որդին կեղծում եղելությունը, իսկ մեր ներկայացուցիչներն էլ պետք է ներկայացնեն վերը նշված տեսաերիզները, որոնք նկարահանվել են մարդասպանների կողմից:  Հ.Գ.Շատ ափսոս, որ հայկական կողմը ձերբակալման ժամանակ չոչնչացրեց նաև Գուլիևին և Ասկերովին: Նախընտրելի է, երբ Ադրբեջանի հերոսները դիակի տեսքով են՝ ինչպես Մուբարիզ Իբրահիմովը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1478604998890111?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1505074743536785 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի բռնապետը չդիմանալով արևմուտքի ճնշումներին անցել է շանտաժի լեզվով վերջինիս հետ խոսելուն...Ադրբեջանի կառավարության տպագիր մամուլ հանդիսացոց "Ազերբայջան" թերթը բավական լայնածավալ վերլուծությունով է հանդես եկել և սպառնացել է Արևմուտքին ԱՄՆ-ին,որ եթե վերջիններս շարունակեն ճնշումները Բաքվի նկատմամբ,ապա Իլհամ Ալիևը կթռնի Պուտինի գիրկը..."Պատժամիջոցները և նման սխալ քայլերը կարող են ստիպել պաշտոնական Բաքվին վերանայել իր արտաքին քաղաքականությունը և նախապատվությունը տալ միակողմանի ընտրությանը...Եվ դա լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին, որոնք մեծ հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում...",-սպառնում է Ադրբեջանի կառավարության պաշտոնաթերթը...Միակողմանի ասելով,Բաքվում,իհարկե,ի նկատի ունեն Ռուսաստանին... Ադրբեջանում սարսափելի զայրացած են վերջին շրջանում արևմտյան մամուլում տպագրվող հակաալիևյան հոդվածներից,որոնք բավական մանրամասն ներկայացնում են Բաքվի արտաքին քաղաքականության "նավթախավիարային" դիվանագիտությունը և հակաժողովրդավարական էությունը... Վերջին հոդվածը բրիտանական "The Guardian"-ում տարրական հիստերիա է առաջցրել Ալիևի աշխատակազմում... Բաքվի կողմից Եվրոպայում և ԱՄՆ-ում կիրառվող կոռուպցիոն սխեմաների բացահայտումը և դրանք կիրառող եվրոպացի և ադրբեջանցի պաշտոնյաների "ջրի երես" դուրս գալը մեծ վտանգներ է պարունակում Բաքվի համար,որը կարող է զրկվել համապատասխան մեթոդներով ադրբեջանամետ որոշումների ընդունման հնարավորությունից. սկսած ԵԽԽՎ-ից վերջացրած առանձին երկրներով,որոնք կարող են ազերիներին դիտել որպես ոչ հուսալի "գործընկերներ",որոնց դիլետատն աշխատանքի պատճառով "անկաշառ" և "արդար" որոշ եվրոպացի ադրբեջանասերեր կարող են խայտառակվել...Վառ օրնինակը՝Հունգարաիայի վարչապետ,հայտնի ֆաշիստ Վիկտոր Օրբանը,ով 2012 թ-ին,ինպես հիմա արդեն պարզ դարձավ,7 միլիոն դոլլարով վաճառել էր ադրբեջանցի վախկոտ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ապշերոնյան բռնապետին կամ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը և Co,ով իր հարազատ Իսպանիայի համար այդքան բան չի արել,որքան Իլհամ Ալիևի... Բաքվի այս հակաարևմտյան դեմարշը կայացավ ԱՄՆ-ից ստացած տեղեկություններից հետո...ԱՄՆ Սենատը որոշել է կրկին առանձին հոդվածով օգնություն տրամադրել Արցախին,ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը,իսկ սենատորներ Դեյվիդ Կրամերը և Ռիչարդ Դուրբինը առաջրկել են պատժամիջոցներ կիրառել այն ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ,ովքեր իրենց լուման ունեն ադրբեջանական "Թուրան" գործակալության ղեկավար Մեհման Ալիևի ձերբակալման գործում...Բաքվում Մեհման Ալիևի շուրջ բարձրացված աղմուկի մեջ մեղադրում են հայկական լոբբին և Ջորջ Սորոսին...Բաքվում մտածում են,որ իրենք ամենախելացին և ճարպիկն են և ոչ ոքի չգիտի,թե ինչ ֆաշիստական մեթոդներով է Ալիևների ընտանիքը ղեկավարում Ադրբեջանը...Միայ՞ն Սորոսն ու հայերն են շահագռգռված այն բացահայտելու մեջ...Բաքվում հայտնի լրագրողի են ձերբակալում,իսկ մեղավորը հայե՞րն են... Իրականում Բաքվին այդպես է ձեռնտու ներկայացնել...Ավելի հեշտ է սեփական հասարակությանը համոզել,որ Ադրբեջանի դժբախտությունների մեջ մեղավոր են հայերը՝ավելի թեժացնելով հայատյացությունը երկրում... Ադրբեջանում բոլոր ընդդիմադիրներին անվանում են դավաճաններ և "հինգերրորդ շարասյուն" և երազում են կաշառքի միջոցով լռեցնել այդ ամենը բարձրաձայնողներին... Սակայն Բաքվի մոտ դա շատ վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում... Ալիևի շանտաժները կարող են հակառակ էֆեկտն ունենալ... Նախ,Արևմուտքը չի սիրում,երբ նրան շանտաժում են... Երկրորդը,ինչպե՞ս է պատկերացնում Իլհամ բեյը այդ "գրկից գիրկ թռնելու" պահը...Մտածում է,որ ադրբեջանական նավթագազային ոլորտում բազմամիլիարդ ներդրումներ արած Արևմուտքը և ԱՄՆ-ն ձեռները ծալած նստելու և ունկնդրելու է Պուտինի և Ալիևի համատեղ հակաարևմտյան 'սիրախաղը'... Իսկ մենք պետք է շատ զգույշ լինենք...Իրավիճակը շատ նմանվում է 1920-21 թթ-ներին,երբ քաղաքակիրթ աշխարհ կոչվածի կողմից մերժված բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան այնպես իրար "սիրեցին",որ ամենաշատը տուժեց հայ ժողովուրդը...Իսկ այժմ այդ դուետին միանում է նրանց բիճը՝Ադրբեջանը...Հենց դրանով էր բացատրվում ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի սրտաճմլիկ ալիևապաշտպան հայտարարությունը,ով գտնում է,որ վերջին շրջանում Բաքվին հասցեարգրված քննադատությունները Մոսկվային են ուղղված,քանի որ Բաքում ՌԴ-ի դաշնակիցն է... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1477750708975540 ...

    Կարդալ ավելին
  • Աշնան գալուն հետ մեկտեղ սրացել են նաև հոգեկան խնդիրները Բաքվի քաղաքպետ Հաջիբալա Աբութալիբովի մոտ...Այն,որ Բաքվի 73-ամյա քաղաքապետի մոտ հոգեկան խնդիրներ կան,նույնիսկ չեն թաքցնում իշխանական ԶԼՄ-ները... Այսպես,Հաջիբալա բեյը իմանալով,որ Բաքվի Սաբայիլի շրջանում,"Սահիլ" այգու (Բաքվի "26 կոմիսարների այգին") մոտ գործում "26"՝"Twenty six" սրճարանը,մեծ քանակությամբ ոստիկանների ուղեկցությամբ ժամանել է այդտեղ և հայտարարել,որ "26" անունով սրճարանի գուծունեությունը Ադրբեջանում անընդունելի է..."Մարդասպանների հանցակիցները,որոնք ցեղասպանության են ենթարկել ադրբեջանցիներին մինչև հիմա ողջ են...Դրա արդյունքում էլ Գրողների միության շենքվի վրա հայտնվել է "26" թիվը՝"Twenty six"-ը... Թող նրանք, ովքեր վատ գիտեն իրենց երկրի պատմությունը գիտենան,որ քանի դեռ ողջ է ադրբեջանցի ազգը նա միշտ կհիշի դաշնակցականների չարագործությունները...",հայտարարել է Աբութալիբովը...Նա նաև ասել է,որ սրճարանը կփակվի,իսկ գույքը՝կառգրավվի...Այս խայտառակությանն ակտիվ մասնակցել է Բաքվի փոխոստիկանապետը,ում ցուցումով ձերբակալվել է Գրողների միության շենքում տեղակայված "26" սրճարանի տարածքի վարձակալը... Բաքվի անմեղսունակ քաղաքապետը "դաշնակցականանրել" է Ստեփան Շահումյանին և նրա մյուս կոմունիստ ընկերներին... Չեմ զարմանում,քանի որ սեփական պատմություն չունեցող 99-ամյա ադրբեջանցի ազգի համար Ալիևի աշխատակազմում նստածները պատմություն են հորինում...Իսկ Աբութալիբովն էլ ադրբեջանցի ազգի պատմությունը հորինողներից է,ում համար Ստեփան Շահումյանը և Բաքվի մյուս կոմիսարները դաշնակցական են... Ադրբեջանական ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել,որ դաշնակ Շահումյանի և նրա ընկերների անունով փողոց կա Բաքվում,որը գտնվում է քաղաքի Սաբունչիի շրջանում...Այդ փողոցի անվան ցուցանակներով լուսանկարները ողողել են համացանցի ադրբեջանական տիրույթը...Ազերի օգտատերերը հեգնելով Հաջիբալա բեյին առաջարկում են սկզբից ձերբազատվել փողոցից,իսկ հետո նոր 26 թվից...Այս ամենի խայտառակությունն Ադրբեջանի համար շատ դիպուկ ներկայացրել է Ադրբեջանի Գրողների միության քարտուղար Չինգիզ Աբդուլաևը,ով իր facebook-յան էջում անդրադառնալով սրճարանի փակման դեպքին գրել է."Արդեն մարդիկ մեզ վրա ծիծաղում են ԱՄՆ-ում,Իսրայելում,Ռուսաստանում...Բոլոր նրանց,ովքեր ծնվել են ամսի 26-ին առաջարկում են փոխել ծննդյան օրը,մեքենաների և ավտոբուսների վրա արգելել փակցնել 26 համարը..." Իրոք,շատ դժվար է գործ ունենալ մի երկրի հետ,որտեղ պատմության կեղծելը և թվերի հետ "պատերազմ" մղելը հովանավորվում է բարձր մակարդակով... Հ.Գ."26" թվի դեմ Աբութալիբովի պայքարը և բացահայտ ատելությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ վերջինիս համար...Հաջիբալան մոռանում է,որ 1964 թ-ի օգոստոսի 26-ն է ծնվել Ալիևների սրբացված ընտանիքի ամենակրևոր ներկայացուցիչներից մեկը՝երկրի փոխնախագահ,բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների արդյունքում չծերացող "սառցե արքայադուստր" Մեհրիբան Ալիևան... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1477255479025063 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը,ով մասնակցում է լեհական Կրինիցայի տնտեսական համաժողովում,հարցազրույց է տվել ալիևյան haqqin.az-ին և կրկին հայտարարել,որ Հայաստանը ունի միջուկային զենք...Նախ,Բագրատյանը նշել է,որ իր հայտարարություններն այն մասին,որ Երևանը միջուկային զենք ունի դեկլարատիվ բնույթ չեն կրում,և որ այդ զինատեսակը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից..."Այո, մենք ունենք միջուկային զենք, և ես անկեղծորեն եմ ասում", - ասել է Բագրատյանը...Ազերի լրագրողը վախեցրել է Բագրատյանին միջազգային պատժամիջոցներով,որոնք այժմ կիրառվում են Հյուսիսային Կորեայի նկատմամբ,ինչին Բագրատյանը պատասխանել է,որ Հայաստանը պետք է ինչ-որ կերպ պաշտպանվի Ադրբեջանից... Հրանտ Բագրատյանը առաջին անգամը չէ,որ այսպիսի սկանդալային հայտարարությամբ է հանդես գալիս...Պետք է նշեմ,որ ՀՀ-ի նախկին վարչապետի անկեղծությունները բուռն քննարկումների առիթ են դառնում Բաքվում...Ադրբեջանում սարսափում եմ Հայաստանի միջուկային "գերտերություն" լինելու հանգամանքից... Ի դեպ,ըստ տարածված լուրերի ԽՍՀՄ տարիներին Հայաստանում իրոք տեղակայված են եղել միջուկային հրթիռներ,որոնց կենտրոնատեղին եղել է Գյումրիից հյուսիս ընկած "Քեթիի սարերը"...Սակայն 1988 թ-ի երկրաշարժից հետո դրանք,իբրև թե,տարհանվել են... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1474465049304106 ...

    Կարդալ ավելին
  • Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հայտարարել է,որ չի տեսնում Թուրքիային Եվրամիության մեջ և չի տեսել երբևիցե...Անդրադառնալով Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալման հարցին Մերկելը նշել է,որ Գերմանիան կարող է վատթարացնել հարաբերությունները "տնտեսական" միջոցներով,բայց դեմ է դիվանագիտական հարաբերությունները խզելուն...Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և Մերկելի հիմնական հակառակորդ Մարտին Շուլցը ևս հայտարարել է,որ դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությունում..."Եթե դառնամ վարչապետ,ապա կդադարեցնեմ բանակցությունները Թուրքիայի հետ՝Եվրամիության անդամակցության վերաբերյալ..." Ադրբեջանում և Թուրքիայում շատ են սիրում միջամտել այլ երկրների ներքին գործերին...Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններից առաջ ալիևյան մամուլը շատ լուրջ քննարկում էր,թե ում պետք է ընտրեն Ֆրանսիայում բնակվող փոքրաթիվ ադրբեջանցիները և եկել էին այն եզրակացության,որ գրեթե բոլոր թեկնածուները հակաթուրքական տեսակետներ ունեն...Նույնն էլ հիմա Գերմանիայի պարագայում...Էրդողանը ջանքեր չի խնայում,որ գերմանաբնակ թուրքերին համոզի ձայները չտալ Մերկելի և Շուլցի կուսակցություններին...Սակայն որքան կռահելի է,Էրդողանի ջանքերն անարդյունավետ են...Հիմնական պայքարն ընթանալու է Մերկելի Քրիստոնեական-դեմոկրատական միությունն է և Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1472658629484748 ...

    Կարդալ ավելին
  • 24 տարի առաջ այս օրը ազատագրվեց Որոտանի տարածաշրջանը(Կուբաթլուն) Ադրբեջանում կրկին նվնվոցի օր է...24 տարի առաջ այս օրը հայկակակն բանակն ազատագրեց պատմական Հայաստանի տարածքներից մեկը՝ներկայիս Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հարավը՝Որոտանի տարածաշրջանը,որը ԽՍՀՄ տարիներին միացվել էր Ադրբեջանին և անվանակոչվել Կուբաթլու... Փա՛ռք Հայոց Բանակին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1469086369841974 ...

    Կարդալ ավելին
  • Իսրայելական NEWSru.co.il.-ը տեղեկացնում է,որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը արգելել է Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությանը 20 միլիոն դոլլարի անօդաչու թռչող սարքեր մատակարարել իր գնորդներից մեկին...Այդ մասին իր բորսայի կոմյուիկեում հաղորդել է հենց Aeronautics Defense Systems-ը... Հաղորդագրության մեջ կոնկրետ չի նշվում,թե որ երկրին է արգելվել ԱԹՍ-ների մատակարարումը,սակայն նշվում է,որ այդ երկիրը Moody`s-ի ցուցակում ունի "Ba" վարկանիշը և նրա տարածքում գտնվում է զենք արտադրող այդ ընկերության պահեստամասեր արտադրող գործարանը...Պարբերականի տեղեկություններով Aeronautics Defense Systems-ն,ըստ այդ վարկանիշի ունի երկու հաճախորդի՝Սերբիան և Ադրբեջանը,որից միայն Ադրբեջանում ունի պահեստամասեր արտադրող գործարան...Այսինք,գնորդն ում արգելվել է մատակարարել ԱԹՍ-ները՝Ադրբեջանն է...NEWSru.co.il-ը պարզաբանումների համար դիմել է Իսրայելի ՊՆ,սակայն դեռ պատասխան չի ստացել... Հիշեցնեմ,որ օգոստոսի 13-ին իսրայելական "Մաարիվ-ա-Շավուա" թերթը տեղեկություն էր հրապարակել,ըստ որի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոտա է հղել Իսրայելի ՊՆ-ին՝ բողոքելով հրեական Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությունից, որի օպերատորները հրաժարվել են "ԱԹՍ-կամիկաձեներից" մեկը ուղղել հայկական դիրքերի վրա...Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, երբ Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները եղել են Ադրբեջանում և Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ընկերության օպերատորներին պարտադրել "ԱԹՍ-կամիկաձեներից" մեկն ուղղել հայկական դիրքերից մեկի վրա...Ադրբեջանցիները որոշած են եղել այն նկարահանել և հրապարակել՝ ցույց տալու համար ադրբեջանական բանակի հզորությունը...Սակայն հրեա օպերատորները հրաժարվեն են կատարել ազերիների պատվերը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք չունեն զինտեխնիկան կիրառել կենդանի թիրախների նկատմամբ... Ադրբեջանում "Մաարիվ-ա-Շավուա"-ում հրապարակած հոդվածը կեղծիք և ապատեղեկատվություն անվանեցին... Բաքուն և թել-ավիվյան իր մանկլավիկները մեկը մյուսին ընդհատելով հերքում էին պարբերականում հրապարակված տեղեկության իսկությունը և հայտարարում,որ դրա հեղինակները հայերն են...Հետաքրքիր է,եթե հրապարակած տեղեկությունը սուտ էր,ապա ինչու՞ է Իսրայելի ՊՆ-ն արգելել Aeronautics Defense Systems-ին ԱԹՍ-ները մատակարարել Ադրբեջան...Կարելի է ասել,որ թերթի հրապարակած տեղեկությունները համապատասխանել են իրականությանը,որը և պատճառ է հանդիսացել,որ Թել-Ավիվում երկար մտածեն,թե ում հետ գործ ունեն... "Մաարիվ-ա-Շավուա"-ի հրապարակումից հետո համոզված եմ,որ 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ հայերի դեմ օգտագործվող իսրայելական զինտեխնիկան կիրառվել է հենց հրեա հրահանգիչների կողմից... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1467810436636234 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն