Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Դավիթ. Ս. Դավթյան
  • Ուրիշի դժբախտության կամ հիմարության վրա չարախնդալը վատ բան է, բայց մարդիկ ԱՄԵՆԱՅՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ զարմանում են՝ միթե ևս երեսուն տարի է պետք հասկանալու համար, որ ընտրություններ կարող են լինել ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ՝ ա) Հայաստանում ԱՐԴԵՆ հաստատվել է սուվերենություն, ու Հայաստանում գործող տնտեսա-քաղաքական միավորներն ու մարդկանց տարբեր շերտերն ԱՐԴԵՆ հաստատել են իրենց սուվերեն տարածքի վրա իշխանություն կազմավորելու իրենց բնական իրավունքը: բ) Երկրի ներսում տարբեր խմբերի (ու նրանց հարող ժողովրդի ավելի լայն շերտերի) միջև ԱՐԴԵՆ հաստատվել է ուժերի այնպիսի դինամիկ հավասարակշռություն, որ բոլորի համար ամենաօպտիմալ (ոչ թե մաքսիմալ, այլ հենց օպտիմալ) տարբերակը հարաբերականորեն կայուն խաղի կանոնների հաստատումն է, այդ թվում՝ որևէ ընթացակարգով իշխանության ընտրությունն ու ռեսուրսների բաշխումը: Առանց ա) կետի իրականացման բ) կետի մասին լրջորեն խոսելը, մեղմ ասած, էշություն է, առանց բ) կետի իրականացման ընտրությունների մասնակցելն ու խաբված նախկին կույսի տրտմությամբ լացուկոծ անելը, մեղմ ասած, քյալություն: Ա) կետի մասով՝ բոլորին շատ լավ հայտնի է, թե Հայաստանի սուվերենությունն ով և ինչու է սահմանափակում, բայց, չգիտես ինչու, շատերը տարիներ շարունակ գերադասում են ջայլամի պոզան: Հաճելի՞ է: Քանի՞ օրինակ գիտեք, երբ ազգն առանց կոշտ ու կենաց մահու պայքարի սուվերենություն է ձեռք բերել: Բ) կետի մասով՝ մարդիկ քսան տարի առաջ Ձեզ պարզ ասել են՝ ուզում եք 100% էլ հավաքեք, իշխանություն Ձեզ տվող չկա, ու տանկերով ապացուցել, որ կատակ չեն անում: Հո դուք ապու՞շ չեք, ֆռում-ֆռում, օրը ցերեկով գալիս, նույն փոսն եք ընկնում, հետո էլ վայնասուն եք բարձրացնում, թե բա գիտեք՝ անարդար էր, կեղծված էր... Մարդու հավատ չի գալիս, որ էս ՊԱՐԶԱԳՈՒՅՆ բաները չեք հասկանում: Ախր որ խոսում եք, ահագին խելացի եք երևում: Ֆեյսբուքում կոշտ պայքարի դատարկ կոչեր անելը անշնորհակալ ու հիմար զբաղմունք է, բայց ախր, հարգելի տղաներ և աղջիկներ, արդեն իրոք ԲԱՎԱԿԱՆ է ձեզ ու մեզ բոլորիս գժի տեղ դնեք: Թարգե՛ք: Լիքը ուրիշ հետաքրքիր ու լավ գործեր կան, ավելի լավ չի՞ դրանցով զբաղվել: Հ.Գ. Ժիրայրենց ու Վարուժանին չմոռանա՛ք: Նորից կարդացե՛ք նրանց ասածները: Էս մի անգամ խրոնիկ սնոբիզմը թարգե՛ք ու կարդացեք որպես քաղաքական պլատֆորմ: Միգուցե այբն ու բենն արդեն ընկալեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.davtyan.5/posts/10208430826462380 ...

    Կարդալ ավելին
  • Շատերի նկատմամբ քչերի իշխանության գործիքները 99%-ով հոգեբանական են ու միայն 1%-ով ֆիզիկական կամ այլ բռնությամբ պայմանավորված: Ցանկացած իշխանություն, այդ թվում ամենատոտալիտարը կամ հակաօրինականը, ըստ էության լեգիտիմ է, հակառակ դեպքում կգտնվեր ակտիվ ներքին պատերազմի մեջ: Բայց ինչպե՞ս են քչերը իշխում ու նույնիսկ մինչեւ վերջ ստորացնում շատերին: Զենքո՞վ, քանակո՞վ, կազմակերպվածությա՞մբ, գաղափարո՞վ: Իհարկե ոչ, այլ միայն հոգեբանական խորը ազդեցությամբ եւ հետեւյալ պարզ սխեմայով՝ 1. Իշխող քչերը կուռ բուրգ են, սոսնձված երկու ուժեղ հոգեբանական կապով՝ սարսափ եւ ապահովություն: Սարսափ բուրգի վերեւից՝ «շեֆերը» կպատժեն միշտ ու խիստ կերպով եւ ապահովություն բուրգից դուրս գտնվող շատերից՝ «հարիֆները» երբեք չեն հանդգնի մազին դիպչել քանի դեռ կա բուրգի պաշտպանությունը: 2. Ենթակա շատերը ունեն միայն մի ընդհանուր սոսնձող բան՝ նրանք համոզված են, որ ոչինչ անել հնարավոր չէ, որ իշխող քչերը անպարտելի են: Քանի կենդանի է քչերի անպարտելիության միֆը, շատերը կմնան մեջքները ծալած: Այսպիսով, բանաձեւը շատ պարզ է՝  ՍԱՐՍԱՓ + ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ + ԱՆՊԱՐՏԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՖ: Այս երեք ոտքից որն էլ քաշեք աթոռի տակից, ամբողջ համակարգը դղրդալով փլվելու է: Պատմությունը տասնյակ օրինակներով ապացուցել է այս պարզ ճշմարտությունը: Բայց ինչպե՞ս են քչերը կարողանում այդքան մեծաթիվ մարդկանց այդքան երկար ժամանակ պահել նման հոգեբանական անհուսության մեջ: Այստեղ է, որ երրորդ՝ ամենակարեւոր շերտի գործն անփոխարինելի է: 3. «Մտավորականություն»՝ մի շերտ, որն իբր խելացի է, կամ հոգեւոր, կամ փորձառու, կամ հասկացող, ընդունվում է շատերի կողմից, խոսքը լսելի է: Ահա սրանք են, որ իրենց տարբեր վերլուծություններով, «աղոթքներով», կոչերով, գրքերով, երգերով, բանաստեղծություններով ու հոդվածներով բացահայտ կամ թաքուն կերպով պաշտպանում են «անպարտելիության միֆը», սրանք են, որ ճակատամարտից առաջ զինաթափում են մարդկանց, իսկ հետո ողբագին երգեր գրում պարտված կռիվների ու «բարոյական հաղթանակների» մասին: Սրանք են մինչեւ հիմա բաց նամակներ գրում «նախագահին» ու պայքարում «հակառուսականության» դեմ: Սրանք են գլուխը խոնարհած սեղմում մարդասպանների ձեռքը, հետո շուռ գալիս ու զոհերին քարոզում լինել «կոռեկտ ու ներողամիտ»: Դուրս շպրտե՛ք այս խաբեբա խաժամուժին մարդկանց մտքերից ու ականջներից ու տեսեք, թե ոնց է ամենաբիրտ բռնակալությունը մի քանի ամսում ինքն իր ներսից պայթում: Ու գլխավորը առանց զոհերի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.davtyan.5/posts/10208079794166792 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին ամիսներին Հայաստանից ֆիզիկապես դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները, անկախ նրանից սովորելու համար են դրսում, թե աշխատելու, մեկ տարով են, թե տասը տարով, (այդ թվում տողերի հեղինակը), բարոյական իրավունք չունեն Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներից ինչ-որ բան "պահանջել", առավել եւս՝ պահանջել կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկել իրենց ապագա բարեկեցության ու երջանկության համար: Մարդկային արժանապատվությունը թելադրում է, որ նրանք բոլորը ԽՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ զգան առաջին գծում ամենօրյա լուռ հերոսությամբ ապրողներին՝ սահմանում կանգնածներին, ռազմագերի վերցվածներին, բանտերում գտնվողներին, փողոց դուրս եկածներին, եւ նույնիսկ դեռեւս տանը սպասողներին: Բայց մյուս կողմից ոչ ոք չունի իրավունք նրանց արգելել խորը հակակրանք զգալ դուգինների, պուտինների ու նրանց տեղական միկոյանական թոռների նկատմամբ, որոնք օրը ցերեկով բոլորի աչքի առաջ քացու տակ են գցել ու բռնաբարում եմ Հայաստանը: Բայց հակակրանքը ու նույնիսկ ատելությունը դատարկ բաներ են: Ի՞նչ կարող են անել դրսում գտնվողները: Ցավալի փաստն այն է, որ շատ քիչ բան: Նվազագույնը գոնե իրենց եկամուտների 5-10%-ը հատկացնեն Հայաստանի ազատագրման գործին: Լուռ ու մունջ, գլուխները կախ, համեստորեն: Բայց քանի՞սն են անում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.davtyan.5/posts/10208078558855910 ...

    Կարդալ ավելին
  • Աշխարհն արդեն պաշտոնապես ընդունեց, որ Ռուսաստանին վերջին տարիներին հաջողվել է հասնել նկատելի հաջողությունների տեղեկատվական պատերազմում: Ի տարբերություն սովետական տարիների, ուղղագիծ պրոպագանդան փոխարինվել էր ավելի նուրբ տակտիկական հնարքների, հիմնականում դեզինֆորմացիայի տարածման ձեւով - իրականության թեթեւակի խեղաթյուրում, փաստերի պարզ տրամաբանական կապը բարդացնելու համար, - դավադրության բազմապիսի տեսությունների միջոցով առողջ դատողությունը խաթարելու համար, - իրական նպատակները թեթեւակի նենգափոխելով դրանց կատարումը անհնարին դարձնելը - կեղծ օրակարգերի ու կեղծ գործիչների ագրեսիվ ներդրում - շշուկով տարածվող ենթագիտակցական վախերի ներդրում, ու դրա միջոցով հուսախաբության, տոտալ անվստահության ապահովում: Այս ամենը շատ ուժեղ կերպով կիրառվել է նաեւ Հայաստանում: Դրա պիկը մենք տեսանք մի քանի օր առաջ, երբ ուղղաթիռների հայտնվելու հետ միասին ամբողջ համացանցը ու բազմաթիվ խորը թաքնված "գործակալներ" անցան տոտալ հոգեբանական գրոհի: Եւ սա շարունակվում է նաեւ այսօր՝ պակաս ինտենսիվությամբ, բայց ամեն օր փոխվող հնարքներով: Չնայած իրավիճակի թվացյալ ողջ բարդությանը, այսօր, առավել քան երբեւէ, հեշտ է զանազանել խաբեբաներին, պատեհապաշտներին ու ռուսական բացահայտ ու թաքնված գործակալներին: Հայաստանն ունի մի օրակարգ, որ ապրիլյան պատերազմով ակնհայտ է դարձել, իսկ Սասնա Ծռերի միջոցով ձեռք է բերել առաջնային նշանակություն ու համարյա միարժեք լեգիտիմություն: Այդ օրակարգն է՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱՂՈՒԹԱՑՄԱՆ ԴԵՄ ԱԶԳԱՅԻՆ - ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ: Բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ կփորձեն շեղել այս օրակարգը, անկախ նրանից քաղաքական, մարդասիրական, կրոնական, գեղագիտական, թե այլ պատրվակով, թիկունքից դաշույն են փորձում խրել Հայաստանի Անկախ Հանրապետության ու Հայերի հաղթանակի գործին: Սա անհրաժեշտ է հիշել ամեն օր ու ամեն վայրկյան, անկախ նրանից, թե ինչքան էմոցիոնալ կամ հռետորական տաղանդով է օժտված տվյալ "գործիչը": Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.davtyan.5/posts/10207952648228223 ...

    Կարդալ ավելին
  • Երբ տասնամյակներ շարունակ "քաղաքական" գործունեություն համարվել է սովորական դեմագոգիան գաղութի ադմինիստրացիայում տեղ զբաղեցնելու նպատակով (չնչին բացառություններով), բնական է, որ ոչ մի "քաղաքական" գործիչ չպիտի կարողանար առաջնորդել ազգային ազատագրական շարժումը: Ինչպես ապրիլյան օրերին, չնայած գեներալների դավաճանությանը, "հասարակ" զինվորն ու սպան հաղթեցին պատերազմը, այնպես էլ հիմա՝ չնայած "քաղաքական" VIP գործիչների անկարողությանն ու վախկոտությանը, գործն անում են "հասարակ" մարդիկ: Էս պարզ բանը "Սասնա Ծռերն" ասել են հենց առաջին օրվանից: Էնպես որ խառնաշփոթը բնական է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.davtyan.5/posts/10207888216777477 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն