• էդուարդ Սեխլեյան
  • Հաճելի փոփոխություն է, բայց միայն այդքանը: Արցախի միջազագային անվանումը կմնա Nagorno-Karabakh, հետևաբար բոլոր միջազգային փաստաթղթերում փոփոխություններ չեն լինի: Այդ փաստը տանելի կլինի Ադրբեջանի համար, քանի որ իրենք չեն հրաժարվում այդ անվանումից: Էնպես որ, թեկուզ հանրապետությունը վերանվանվի Գարդվանի կամ այլ կերպ, ապա դա որակական նվաճում չի դառնա անկախության ճանաչման գործում: Եթե հանրապետության անվանափոխությունը համարելու եք լրջագույն քաղաքական հաջողություն, ուրեմն՝ դուք փակուղում եք ու անկախության նվաճման այլ իրական լուծումներ չունեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/eduard.sekhleyan/posts/1368467026547542 ...

    Կարդալ ավելին
  • Մեր թաղամասում մի բոմժ կա: Ժամանակ առ ժամանակ սա մոտենում ու ծխախոտ էր խնդրում: Մեկ-մեկ սիգարետ էի գնում, երբեմն էլ ուտելիք, քիչ փող էլ էի տալիս: Էս տղան մի օր մոտեցավ ինձ, ես էլ կարծելով, թե սա իր հերթական բաժնի ետևից է եկել, ձեռքս բնազդաբար տարա գրպանս:  Բոմժը, կռահելով իմ շարժումների նպատակը, ձեռքով ցույց տվեց, որ հարկավոր չի և իր ձեռքի փաթեթը պարզելով ինձ ասաց. - Քո համար եմ բերել, վերցրու: Ճիշտն ասած չհասկացա նրա ասածը ու հարցրեցի.  - Սա ինչ է?  Նա էլ, թե - վերցրու, դու բարի մարդ ես, քեզ հալալ է:  Ինչ ասեմ, վերցրեցի, բայց անկեղծ ասած ուզում էի դեն նետել, սակայն հետաքրքրությունս դրդեց, որ բաց անեմ փաթեթը: Եվ ինչ? պատկերացրեք զարմանքս, երբ փաթեթից հանեցի Courvoisier կոնյակը:  Մի քանի րոպե ապշած կանգնած էի, իսկ երբ սթափվեցի մտածեցի, որ սա մի տեղից թռցրած կլինի: Երևի իմացել է, որ կոնյակիների հավաքածու եմ սիրում: Մի պահ ուզեցի գտնել նրան ու ետ վերադարձնել, բայց հասկանում էի, որ ետ չի վերցնի, իսկ եթե նախատեմ, ապա դա մահվանը հավասար կլինի նրա համար և լուռ խախտեցի բանականության օրենքը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/eduard.sekhleyan/posts/1163837683677145 ...

    Կարդալ ավելին
  • Եթե մեր երկրում կա քաղաքակիրթ հասարակություն, ապա մի հարյուր տարեց կանայք, մեկ շարքով, ձեռքները ծոծորակներին խաչած, ի նշան բողոքի տարեց կնոջը անհիմն ու բռի մեթոդով բերման ենթարկելու, կգնաին Խորենցի փողոց ու կառաջարկեին իրենց ձերբակալել: Դրանից հետո այդ ոստիկանը ու նրա հրամանատարը կդառնառնին գործազուրկ: Կանանց իրավունքների ջատագողներ, ուր եք? Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/eduard.sekhleyan/posts/1149584035102510 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին