Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
  • Հաղորդում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր կատարված գործողությունների վերաբերյալ Օգոստոսի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրերում իրականացվող մշտադիտարկումների շրջանակներում այսօր այցելություններ են իրականացրել «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» քրեակատարողական հիմնարկներ:  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի են ունեցել առանձնազրույցներ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Գագիկ Իրիցյանի և Մհեր Մազմանյանի հետ, ինչպես նաև ուսումնասիրվել են Արայիկ և Արարատ Խանդոյանների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Դավիթ Սանասարյանն իր հետ առաձնազրույցի ընթացքում նշել է, որ վերջին օրերին հրապարակային աղբյուրներով տարածված իր առողջության վատթարացման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ Դ.Սանասարյանի՝ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ եղել են, երբ ինքը գտնվել է Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում, սակայն ներկայում իր առողջական վիճակը բարելավվել է և ստանում է համապատասխան դեղորայքային բուժում: Մասնավորապես, արդեն իսկ իրականացվել են համապատասխան հետազոտություններ, նշանակված են լրացուցիչ մի շարք հետազոտություններ, ինչպես նաև, անհրաժեշտությամբ պայմանավորված, նեղ մասնագետի խորհրդատվություն: Դ.Սանասարյանի պահման պայմանների և առողջական վիճակի մոնիտորինգի հետ կապված՝ արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք այցեր և առանձնազրույցներ, որոնք կրելու են շարունակական բնույթ: Արմեն Մարտիրոսյանի հետ առանձնազրույցի արդյունքներով նրան կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրավապահ մարմիններին ուղարկված մանրամասն տեղեկությունները: Մհեր Մազմանյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ հիմնական խնդիրն առնչվում է ընտանիքի հետ կապին: Պարզվել է նաև, որ Մ.Մազմանյանն ունի 7 զավակ, որոնցից 6-ն անչափահաս են: Մ.Մազմանյանի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են թե՛ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, թե՛ քրեական վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը: Այդ հարցերը պարզելու և լուծելու ուղղությամբ վաղ առավոտից կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրել է, որ շարունակում է հացադուլը: Պարզվել է, որ ներկայում ապահովված է հանձնուքի միջոցով ջուր ստանալու նրա հնարավորությունը: Ա.Ղուկասյանի հետ կապված, առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկ բժշկի հետ, ում գնահատմամբ՝ Ա.Ղուկասյանի ճնշումը կայուն է, առողջական վիճակը՝ բավարար: Ա.Ղուկասյանի կողմից բարձրացվել են իր պահման պայմանների հետ կապված մի շարք հարցեր, որոնց դրանց լուծման ուղղությամբ քրեակատարողական հիմնարկի հետ տարվում է համապատասխան համատեղ աշխատանք:  Գագիկ Իրիցյանին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են դեռ օգոստոսի 5-ին: Ի թիվս այլ տեղեկությունների, նա հայտնել էր, որ մինչև քրեակատարողական հիմնարկում հայտնվելը, իրեն բուժող բժշկի խորհրդով, օգտագործել է փայտե ինքնաշեն հատուկ սարք, որի կարիքը ունի նաև ներկայում: Այսօր քրեակատարողական հիմնարկ կատարված այցի ընթացքում նշված սարքն արդեն տրամադրվել է Գ. Իրիցյանին: Այս առումով, մշտադիտարկումը կրելու է շարունակական բնույթ: Նշված անձինք քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի կամ բուժօգնության առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ուսումնասիրվել են նաև Արայիկ և Արարատ Խանդոյանների բժշկական փաստաթղթերը: Վաղ առավոտից մեր կողմից միջոցներ կձեռնարկվեն նաև Արայիկ Խանդոյանին ակնոց տրամադրելու հետ կապված հարցը պարզելու և լուծելու ուղղությամբ: Նախորդող օրերին Խանդոյան եղբայրների հետ նույնպես տեղի են ունեցել առանձնազրույցներ: Սույն հաղորդագրությամբ, օրենքի պահանջների համաձայն, չեն հրապարակվում առանձնազրույցների ընթացքում բարձրացված այն հարցերը, որոնք դեռ գտնվում են քննարկման կամ լուծման փուլում կամ առնչվում են ազատությունից զրկված անձանց մասնավոր կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ ոչ հրապարակային տվյալների: Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարվող չհայտարարված այցելություններն այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Armenianombudsman/posts/557111917809610 ...

    Կարդալ ավելին
  • Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել և նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Այնուհետև, նրանց կալանավորելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ այցելել և ՀՀ արդարադարատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձին հանդիպել է ինչպես Ա.Մարտրիրոսյանին, այնպես էլ Դ.Սանասարյանին: 2016 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմում են հասցեագրել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունը Ա.Մարտիրոսյանի և Դ.Սանասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու հարցում: Հաշվի առնելով Ա.Մարտիրոսյանի և Դ.Սանասարյանի հետ առանձնազրույցների արդյունքները, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության դիմումի հանգամանքները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Այնուհետև, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում Ա.Մարտիրոսյանի և Դ.Սանասարյանի հայտնած բոլոր տեղեկությունները սահմանված կարգով ամփոփվել և այսօր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ քրեական գործի նախաքննության շրջանակներում դրանք քննարկելու նպատակով: Մեր կողմից կատարված գործողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ուղարկվել են նաև Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Armenianombudsman/posts/556551617865640 ...

    Կարդալ ավելին
  • Արմեն Լամբարյանին և Սեդրակ Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ խոչընդոտվում է Ա․ Լամբարյանի փաստաբանի մուտքը նրա մոտ և որ փաստաբանը չի կարողանում ներգրավվել քրեական վարույթին։ Ա.Լամբարյանին և Ս.Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, հաղորդում ստանալուց անմիջապես հետո՝ այսօր ժամը 20:00-ի սահմաններում աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են <<Էրեբունի>> բժշկական կենտրոն; Տեղի են ունեցել առանձին հանդիպումներ ինչպես Արմեն Լամբարյանի, այնպես էլ Սեդրակ Նազարյանի հետ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ։ Մանրամասն ուսումնասիրությունների, ինչպես նաև առանձնազրույցների ընթացքում Ա․ Լամբարյանին կամ Ս․ Նազարյանին խոշտանգման կամ որևէ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկելու մասին տեղեկությունները չեն հաստատվել: Բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ նշված անձանց կողմից որևէ բողոք չի ներկայացվել։  Ինչ վերաբերում է փաստաբանի մուտքին կամ նրան վարույթին չներգրավելուն, ապա այդ հարցն արդեն քննարկվել է փաստաբանի հետ և այն պարզելու նպատակով վաղն առավոտյան համապատասխան գրություն կուղարկվի նախաքննության մարմնին։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Armenianombudsman/posts/555235817997220 ...

    Կարդալ ավելին
  • Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր կատարել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի շրջանակներում Պաշտպանն առանձին հանդիպումներ է ունեցել Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Անդրիաս Ղուկասյանի եւ Արայիկ Խանդոյանի հետ: Պաշտպանի այցի նպատակն է ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը: Առանձնազրույցների արդյունքներով համապատասխան գրություններ են ուղարկվելու նախաքննության մարմիններին: Ա. Մարտիրոսյանը, Դ.Սանասարյանը, Ա.Ղուկասյանը կամ Ա.Խանդոյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի, պահման պայմանների կամ բուժօգնության կազմակերպման առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել։ Քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման մյուս վայրեր չհայտարարված մոնիտորինգային այցելությունները այսուհետ եւս կրելու են շարունակական բնույթ: ...

    Կարդալ ավելին
  • Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը նախաքննության մարմիններում գործերի քննության վերաբերյալ Հուլիսի 17-31-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախաքննության տարբեր մարմիններում հարուցվել եւ քննվում են քրեական գործեր: Այդ կապակցությամբ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ այդ գործերով անհրաժեշտ է ապահովել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն՝ հնարավոր առավելագույն թափանցիկության եւ հաշվետվողականության պայմաններում: Ընդ որում, դա պետք է անել այնպես, որ ապահովվի այդ վարույթների արդյունքների նկատմամբ ողջամիտ կանխատեսելիություն: Միայն նշված սկզբունքների կիրառմամբ իրականացված վարույթները կարող են ապահովել արդյունավետություն եւ հանրային վստահություն այդ գործերի նկատմամբ: Այս առումով, հաշվի առնելով զինված խմբի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ կարեւորում ենք այդ գործի քննությունը Ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ Հատուկ քննչական ծառայությանը հանձնելը՝ անաչառ եւ համակողմանի քննություն ապահովելու եւ այդ կապակցությամբ առկա կասկածները փարատելու նկատառումով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր լիազորությունների սահմաններում դրսեւորվելու է անհրաժեշտ հետեւողականություն արդյունավետ քննության նշված չափանիշների իրացման հարցում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Armenianombudsman/posts/554753624712106 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին։ Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը։ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը բողոքներ չեն ներկայացրել։ Տեղեկացնում ենք նաև, որ շարունակվում է Պաշտպանի ներկայացուցիչների այցերը Ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայրեր՝ տեսակցելու խմբի մյուս անդամներին։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Armenianombudsman/posts/554323911421744 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին և ձերբակալված այլ անձանց տեսակցելու և նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:   Այս պահին այցելություն է իրականացվում նաև ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու համար Պավել Մանուկյանին և այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին: Այցի նպատակն է նաև ուսումնասիրել նրանց պահման պայմանները և բուժօգնության կազմակերպման վիճակը: ...

    Կարդալ ավելին
  • Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաև ծանոթացել նրանց պահման պայմաններին: Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը: Արամ Մանուկյանի հիվանդասենյակը Մեր կողմից այս գործերով իրականացվող մշտադիտարկման և այսօրվա այցի արդյունքները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկում նշված անձանց պահման պայմանների հարցում առկա  էական բարելավում. նրանք տեղափոխվել են ավելի լուսավոր, նոր վերաներոգված հիվանդասենյակներ, որոնք կահավորված են անհրաժեշտ բժշկական ֆունկցիոնալ մահճակալներով, սառնարաններով, բազկաթոռներով, աթոռներով, կողապահարաններով ու հովացուցիչներով կահավորված հիվանդասենյակներ: Արձանագրվել է, որ ապահովված է հանձնուքներ ստանալու իրավունքը, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, տրամադրված են անհրաժեշտ հիգիենայի և անկողնային պարագաներ:   Արամ Մանուկյանի հիվանդասենյակը Առանձնազրույցների ընթացքում Ա.Մանուկյանը, Հ.Հովհաննիսյանը և Ա.Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի և վարչակազմի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել: Աշոտ Պետրոսյանի հիվանդասենյակը Պաշտպանի դիտարկումներն այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ: Հովհաննես Հարությունյանի հիվանդասենյակը Հովհաննես Հարությունյանի հիվանդասենյակը     ...

    Կարդալ ավելին
  • Վաղ առավոտից իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ: Առկա են հաղորդումներ ինչպես քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, այնպես էլ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ:  Արձանագրվել են նաև դեպքեր փաստաբանի մուտքը ոստիկանության բաժիններ խոչընդոտելու վերաբերյալ: Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին կամ բերման ենթարկվածի պահման վայր: Այս պահանջը չապահովելը օրենքի կոպիտ խախտում է: Այցերի առաջնահերթ նպատակներիվ է ապահովել այդ իրավունքի իրացումը: ...

    Կարդալ ավելին
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտվել է նրանց աշխատանքը: Ըստ մեզ ներկայացված տեղեկությունների՝ դրանք արել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ:  ՀՀ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին:  Մեր կողմից բոլոր հրապարակումներն արձանագրվել են, դրանց հիման վրա անհրաժեշտ է անմիջապես հարուցել քրեական հետապնդում, իրականացնել մանրամասն քննություն և բացահայտել բոլոր մեղավոր անձանց: Այն քաղաքացիներին, ովքեր տիրապետում են 1in.am, azatutyun.am, armlur.am, a1plus.am «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնության գործադրման կամ ոստիկանների հնարավոր ներգրավման մասին վկայող տեսանյութեր, խնդրում ենք դրանք անհապաղ տրամադրել Պաշտպանի աշխատակազմին: Հեղինակների ինքնության գաղտնիությունը երաշխավորում ենք: Ահազանգեր են ստացվել նաև քաղաքացիների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/oqnUbOopEolCuUDGFkNl.jpg

    Օրը բարենպաստ է նախընտրական քարոզարշավի փոխարեն միմյանց դեմ ռազմական արշավ սկսելու համար, ինֆորմացիան տեղ հասցնելու փոխարեն «այ ստեղս հասցնելու համար» և մամլո ասուլիս տալու փոխարեն «պաբլո» ասուլիս տալու համար։ Աստղերը հուշում են ՀՀԿ-ին՝ կրկին ու կրկին մոտենում է ահեղ դատաստանի ժամը։ Ռեյտինգային քվեարկության ժամանակ զգոն եղեք, որովհետև սպասվում են ռեյտինգային գնդակահարություններ։ Թաղային գուշակներին այս ամիս խորհուրդ է տրվում բախտ բաժանելու փոխարեն գումար բաժանել։ ԲՀԿ-ին աստղերը խորհուրդ են տալիս չգնալ լայն կոալիցիայի։ Ավելի լավ է տներով գնացեք, հանգստացեք։ Խորհուրդ է տրվում շաբաթ-կիրակիները անցկացնել տանը, ժողովրդի հետ, ժողովրդի համար։ ՀԱԿ - Աստղերը խորհուրդ են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ լինել զգոն, այլ ոչ թե խայտառակ։ Գյուղերում չխոսել փոխզիջումային տարբերակներից, քանի որ մարդիկ կարող են փոխզիջումը հասկանալ հողզիջում ու ղալմաղալ սարքել։ Շաբաթ-կիրակ խորհուրդ է տրվում կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և Շմայսները» գիրքը։ ՀՅԴ - Աստղերը խորհուրդ են տալիս գլխանց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, նոր մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին թե՛ մասնակցելու, թե՛ չմասնակցելու դեպքում, միևնույն է, հինգ տոկոս եք հավաքելու։ ԵԼՔ - Աստղերը հորդորում են շարունակել ինտեգրացիոն գործընթացները։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տրվում նորմալ ռուսերեն խոսել սովորել։ Նրա ռուսերենը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ ՀՎԿ - Աստղերը համարում են, որ ձեզ ինչ մաղթեն, մեկ է, հակառակն եք անելու, ուստի գիր ու ղուշի արդյունքում ձեզ խորհուրդ են տալիս այս անգամ հանդես գալ ընդդիմության ձևով։ Եվ վերջում հիշեք՝ աստղերը հուշում են, եզրակացնում են, բայց երդվում ենք «Ժառանգություն» կուսակցության բեկորներով, երբեք չեն պարտադրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/222524548154612

    Կարդալ ավելին