Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
  • Հրապարակային զեկույց 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գրանցվել են թեժ գծին ուղղվող բոլոր ահազանգերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիներին տրամադրվել է նաև իրավական պատշաճ խորհրդատվություն, ինչպես նաև ապահովվել է արագ արձագանքում: Պաշտպանի կողմից իրականացվել է նաև ողջ օրվա ընթացքում քվեարկության գործընթացի մոնիթորինգ լրատվության միջոցների օգնությամբ: Որոշ տեղեկություններ են ստացվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված ահազանգերը վերաբերել են լրագրողների, դիտորդների եւ հանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտմանը, ընտրական գործընթացի ոչ պատճաշ կազմակերպմանը, ընտրացուցակների անճշտություններին, տեղամասերում մարդկանց կուտակումներին, ընտրակաշառքի բաժանմանը, քաղաքացիներին ոչ իրավաչափ բերման ենթարկելուն և այլ խնդիրների: Հատկապես պետք է արձանագրել, որ լրագրողների և դիտորդների գործունեությունը խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է դառնա անհապաղ քննության առարկա, իսկ իրավախախտում կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խոստությամբ: Լրատվության միջոցների ազատ ու հավասար գործունեությունն է այն երաշխիքը, որ մի կողմից հասարակությանը հնարավորություն է տալիս լիարժեք իրացնելու տեղեկատվության ազատության իրենց իրավունքը, իսկ մյուս կողմից պետական մարմիններին զերծ է պահում կամայականություններից ու խախտումներից: Ստացած ահազանգերի կապակցությամբ հաղորդումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած խախտումների, ինչպես նաև ստացած ահազանգերի վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ իրականացված քրեական վարույթների արդյունքները վկայում են, որ դրանց հիմնական մասով նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործերի հարուցումը մերժվել է կամ հարուցված քրեական գործերով վարույթները կարճվել են: Հարուցված քրեական գործերի քննության արդյունքում էլ հանցանք կատարած անձինք դատապարտվել են տուգանք պատժատեսակի: Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից: Այսպիսի իրավիճակն ընդունելի չէ նաև քաղաքացիների իրավունքների դեմ ոտնձգող արարքների դեմ պետության իրավասու մարմինների կողմից տարվող պայքարի նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից: Պետք է բացառել նաև նման արարքների վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործերի հարուցումը մերժելու պրակտիկան: Դա չի ապահովում այս ոլորտի հանցանքների արդյունավետ կանխարգելում, ինչպես նաև արդյունավետ չէ այդ հանցանքների հետևանքով վնաս կրած անձանց պատշաճ իրավական պաշտպանություն, նրանց կրած վնասների հատուցում: Հրապարակային զեկույցին կարող եք ծանոթանալ` այստեղ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Armenianombudsman/posts/574059332781535 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում այսօր ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու, ընտրատեղամասերում բախումների, կրկնաքվեարկությունների և այլ խախտումների դեպքեր: Մասնավորապես՝ Աշտարակի 14/5, Արմավիրի 20/1, Տեղ գյուղի 37/5, Ապարանի 14/3 և մի քանի այլ ընտրատեղամասերում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտման, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի գործունեությանը խոչընդոտելու, ընտրատեղամասից քվեարկության պարագաների դուրս բերման և խախտման մասին հրապարակումներ:  Բացի այդ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, Արմավիրի մարզի Փարաքար և Արարատի մարզի Դեղձուտ գյուղական համայնքներում, ինչպես նաև Աշտարակ քաղաքի 14/5 տեղամասում արձանագրվել են նաև ընտրական կաշառքի մասին տվյալներ: Նշված տվյալները՝ համապատասխան հրապարակումների հետ միասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալները նույնպես սահմանված կարգով ամփոփվելուց հետո կուղարկվեն քրեական հետապնդման մարմիններին:  #armlocalvote Նյութի աղբյուր`​ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/573260772861391 ...

    Կարդալ ավելին
  • Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` բարձրացնելով վարչական ձերբակալման և բերման ենթարկելու օրենսդրական կարգավորումների՝ ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը: Դիմումում նշված օրենսդրական խնդիրների արդիականությունը մեծապես պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում անձի իրավունքների շարունակական խախտումներով: Այսպես, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ հուլիս ամսվա ընթացքում ծավալվող իրադարձությունների շրջանակներում արձանագրվեցին ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտումներ, դրանք հիմնականում վերաբերել են անձին ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ չտեղեկացնելուն, փաստաբանի մուտքը ոստիկանական շենք չթույլատրելուն և այլն:  Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի` Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում նշվել է վարչական ձերբակալման և բերման ենթարկելու ինստիտուտները համապարփակ կարգավորելու և անձի իրավունքների նվազագույն ծավալն ապահովելու անհրաժեշտության մասին: Ըստ դիմումի` ազատությունից զրկելու մեխանիզմի գործադրման սկզբնական պահ պետք է համարել անձին փաստացի արգելանքի վերցնելը` անկախ նրա նկատմամբ կիրառվող ներգործության միջոցի տեսակի անվանումից կամ անձի կարգավիճակից: Ըստ այդմ, անձի համար պետք է առաջանան հետևյալ իրավունքները` 1. անհապաղ տեղեկացվել ազատությունից զրկվելու պատճառների մասին. 2. իրեն ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնել իր ընտրած անձին. 3. փաստաբանի իրավունքը. 4. բժշկական զննության ենթարկվելու իրավունքը, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից. 5. իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքը, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է: Իրավախախտում կատարած լինելու հիմքով անձին ազատությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում վերը նշված իրավունքներից բացի պետք է ապահովվի նաև լռություն պահպանելու անձի իրավունքը: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում բարձրացվել են նաև ազատությունից զրկման փաստի առիթով արձանագրություն կազմելու, ազատությունից զրկված անձին այն հանձնելու, արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջների հետ կապված խնդիրները: Պրակտիկան վկայում է, որ տարածում ունեն դեպքեր, երբ քաղաքացին բողոքում նշում է, օրինակ, բռնության գործադրման մասին, սակայն Ոստիկանության կողմից կազմված արձանագրությունը չի պարունակում նշում այդ մասին, որի հիմքում ընկած է հենց օրենսդրական թերի կարգավորվածությունը: ...

    Կարդալ ավելին
  • Աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 8-ից 11-ը Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խնդրանքով Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքի ընթացիկ արդյունքները։  Այդ աշխատանքի շրջանակներում երկու Պաշտպաններն այցելել են Մատաղիս գյուղ, Մատաղիսի ջրամբար և իրականացրել համատեղ ուսումնասիրություններ: Արձանագրվել են ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերի թիրախային հարձակումները Մատաղիս գյուղի և ջրամբարի ուղղությամբ: Ջրամբարի վրա թիրախային հարձակումներն ուղղակի նպատակ են հետապնդել մեծ վնասներ հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը և նրանց զրկել կենսական կարիքները բավարերելու հնարավորությունից: Այսպիսի գործելաոճը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավունքի, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները: Արցախի և Հայաստանի Պաշտպաններն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել Ադրբեջանի կողմից ապրիլյան հարձակման հետեւանքով իրենց տները լքած եւ այնտեղ հաստատված թալիշցիների հետ: Հանդիպման ընթացքում լրացուցիչ տեղեկություններ են ձեռքբերվել Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների նկատմամբ արդրբեջանական զինված հարձակումների, ինչպես նաև կատարված դաժանությունների վերաբերյալ: Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական ԶՈւ թույլ տված հիմնարար խախտումների վրա: Այդ տեղեկությունները՝ համապատասխան հիմնավորումներով, կներկայացվեն մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին:  ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հատուկ այցով Երևանում է գտնվում Եվրոպայի խորհրդի Հավասարության բաժնի խորհրդականը: Այցը կազմակերպվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության շրջանակներում: Այցի նպատակն է մշակել և իրականացնել Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման համապարփակ ծրագիր՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:  Այսօր հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի հետագա համագործակցության ուղղությունները: Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման խորհրդի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացում կքննարկվեն մի շարք հիմնախնդիրներ՝ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ: Եվրոպայի խորհրդի հետ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիայի դրույթների և ՀՀ օրենսդրության համապատասխանության ուսումնասիրություն, ինչպես նաև նպաստել ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունմանը: Ապագա ծրագրի շրջանակներում նախատեսվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Հատուկ միջոցառումներ են նախատեսվում նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ակտիվ մասնակցությամբ: ...

    Կարդալ ավելին
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության և Արագ արձագանքման վարչության մասնագետները 2016 թվականի սեպտեմբերի 7-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Հանդիպումներ են տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող Անդրիաս Ղուկասյանի և այլ անձանց հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել վերջիններիս հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները: Ա. Ղուկասյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկակական սպասարկման բաժնի հիվանդասենյակ, որտեղ կրկին պահվում է առանձին: Ա. Ղուկասյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ ապահովված են հացադուլը դադարեցնելուց հետո համապատասխան սննդակարգին անցնելու համար անհրաժեշտ պայմանները, բժշկական սպասարկման բաժնի բժիշկն ամեն օր այցելում է վերջինիս, նախատեսվում է իրականացնել ևս մեկ բժշկական հետազոտություն: Այս հարցը Մարդու իրավունքների պաշտպանի հսկողության ներքո է: Ա. Ղուկասյանի կողմից հացադուլը դադարեցնելուց հետո կատարված այցելության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրել են վերջինիս բժշկական փաստաթղթերը և ստացել դրանց պատճենները: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851.1073741828.535326509988151/568580153329453/?type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանը և բժիշկ-մասնագետը 2016 թվականի սեպտեմբերի 2-ին հերթական անգամ այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ կալանավորված անձանց: Ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Նրանց հետ տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ: Այցի պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ գործուղված բժշկական անձնակազմի կողմից իրականացվում էին վիրակապություններ ու բժշկական միջամտության աշխատանքներ: Այցի շրջանակներում, պահման պայմանների հետ կապված, մեր կողմից արձանագրվել են պարզաբանման և լուծման ենթակա հարցեր: Դրանց մի մասը տեղում բարձրացվել և ստացել է լուծում, իսկ մյուս մասի կապակցությամբ պարզաբանումներ են պահանջվել գրավոր ընթացակարգով:  Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձինք ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աշխատակիցների վերաբերմունքի կամ բժշկական սպասարկման առնչությամբ դժգոհություն չեն հայտնել: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց առողջական վիճակի հարցը շարունակվում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Այսուհետև ևս ձեռնարկվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցները նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է հասցեագրվել Տավուշի մարզի Կոթի, Ոսկեպար, Բարեկամավան գյուղերի 1255 բնակիչների ստորագրությամբ դիմում, որում ներկայացված է ՀՀ համայնքների խոշորացման գործընթացի, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարման վերաբերյալ մասնագիտական եզրահանգում տրամադրելու խնդրանք: Ըստ դիմումի՝ ՀՀ կառավարության կողմից նշված օրենքում փոփոխություններ նախաձեռնելու գործընթացը տեղի է ունեցել խախտումներով: Դիմումի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում իրականացվել է իրավական համակողմանի վերլուծություն: Իբրև վերլուծության աղբյուր՝ հիմք են ընդունվել ինչպես այս ոլորտի օրենսդրական կարգավորումները, դրանց գործնական իրացման պրակտիկան, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների մասնագիտական հրապարակումներն ու քննարկումները, բնակիչների մտահոգությունները: Հաշվի են առնվել նաև ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պարզաբանումները: Վերլուծվել են միջազգային չափանիշներն ու արտասահմանյան երկրների համապատասխան փորձը: Վերլուծության հիմնական եզրահանգումներն ու առաջարկություններն են` • Միջազգային փորձը վկայում է, որ ընդհանրապես համայնքների խոշորացման գործընթացը կարող է նպաստել երկրում բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման, այդ թվում՝ այնպիսի խնդիրների լուծման, ինչպիսիք են՝ համայնքային բնակչությանը մատուցվող ծառայությունների ցածր որակը, թույլ զարգացած ենթակառուցվածքների և համայնքներին տրամադրվող ֆինանսական միջոցների սղությունը, կենտրոնական իշխանության կողմից տրամադրվող դոտացիաներից և սուբսիդիաներից համայնքների կախվածությունը և այլն: • Համայնքների միավորման կամ բաժանման գործընթացի լեգիտիմության անհրաժեշտ նախադրյալներ են՝ այդ գործընթացի իրականացումը հանրային շահերից ելնելով և համայնքային բնակչության կարծիքի պարտադիր հաշվառմամբ: • Անընդունելի է, որ Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի ծավալների ընդլայնումն իրականացվել է դրա վերաբերյալ ոչ բավարար հանրային իրազեկվածության ու հանրային դրական ընկալման բացակայության պայմաններում: Այսպիսի չարդարացված շտապողականությունը գործնականում կարող է խաթարել գործընթացի հետևողական իրագործումը և առանցքային նշանակության հարցերում բացթողումների ու թերացումների պատճառ դառնալ` չապահովելով Կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգային դրույթների և ակնկալվող տեսլականի իրագործումը: • Մտահոգիչ է, որ համայնքների խոշորացմանն առնչվող օրենսդրական վերջին փոփոխությունները նախաձեռնվեցին` գործընթացի փուլային, աստիճանական կենսագործմանն ուղղված պիլոտային ծրագրի արդյունքները չունենալու պայմաններում: Ամեն դեպքում, բացակայում են պիլոտային ծրագրի իրագործման վերաբերյալ հրապարակային և հանրամատչելի պաշտոնական համապարփակ պարզաբանումները կամ հրապարակումները: Սրանք են նաև պատճառն այն բանի, որ շահագրգիռ համայնքների բնակիչների մոտ բացակայում է վստահությունը գործընթացի նկատմամբ: • Համայնքների խոշորացման գործընթացի բարեհաջող կենսագործումը հնարավոր է թվում գործընթացին հասարակության պատշաճ մասնակցության և տեղեկացված լինելու իրավունքների լիարժեք երաշխավորման միջոցով: Անհրաժեշտ է ապահովել գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև դրանով պայմանավորված` որոշակիությունը և կանխատեսելիությունը: Համայնքի կարծիքը լսելու սահմանադրական պահանջի բովանդակությունը չի կարող սահմանափակվել համայնքների կարծիքի ինքնանպատակ լսումով՝ առանց որևէ իրավական հետևանքի: • Վերը շարադրված պահանջներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել հրապարակային ժամանակացույց և դրա հիման վրա իրականացնել քննարկումներ` հնարավոր բոլոր դեպքերում ներգրավելով նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Այդ քննարկումները պետք է արվեն առանձին փուլերով և հատկապես նախատեսված լինեն համայնքային բնակչության լայն շերտերի, գործընթացի ազդեցության հետևանքներն անմիջականորեն իրենց վրա կրող թիրախային խմբերի համար: • Համայնքների խոշորացման գործընթացի վերը նշված պահանջները պետք է ապահովվեն այնպես, որ համայնքի բնակիչը կարողանա իր վրա անմիջականորեն զգալ խոշորացման սպառիչ և իրական արդյունքը: Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական վերլուծությանը կարող եք ծանոթանալ` այստեղ ...

    Կարդալ ավելին
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները 2016 թվականի օգոստոսի 31-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանին: Այցելության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Ղուկասյանի գրավոր համաձայնությամբ ուսումնասիրել են վերջինիս բժշկական փաստաթղթերը և ստացել դրանց պատճենները: Անդրիաս Ղուկասյանը հայտնել է, որ օգոստոսի 27-ին ինքը ենթարկվել է արյան և այլ լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ իր կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում: Նշել է, որ 2016 թվականի օգոստոսի 29-ին իր կողմից հրավիրված բժշկի կողմից ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտության, վերցվել են համապատասխան նմուշներ, սակայն հետազոտությունների արդյունքները դեռևս չեն ստացվել: Տեղեկացնում ենք, որ Ա.Ղուկասյանի հետ նախորդ առանձնազրույցների արդյունքները՝ կապված նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և նրան կալանքի տակ պահելու հիմքերի հետ, արդեն իսկ ուղարկվել են քրեական հետապնդման մարմնին: Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հարցը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո: Այսուհետ ևս ձեռնարկվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցները նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում Ա. Ղուկասյանի հացադուլի և նրա առողջական վիճակի վերաբերյալ: Դիմում ներկայացնելուց անմիջապես հետո Ա. Թարխանյանին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նշվածից բացի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի շրջանակներում տեսակցել են Ա. Ղուկասյանին: Նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը: Ա. Թարխանյանի դիմումում բարձրացված հարցերի լուծման նպատակով անմիջապես տեղի է ունեցել քննարկում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ: Արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետևյալի մասին՝ 1. ապահովել Ա. Թարխանյանի կամ Ա. Ղուկասյանի նախընտրած բժշկի անարգել մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը հետազոտելու նպատակով. 2. Ա. Թարխանյանի դիմումում, ինչպես նաև Ա. Ղուկասյանի կողմից իր հետ առանձնազրույցի ընթացքում նշված հետազոտություններն առաջնահերթ կարգով իրականացնել քրեակատարողական վարչության կողմից՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերի ընթացքում. 3. սկսել ընթացակարգ՝ ապահովելու համար Անդրիաս Ղուկասյանի հետազոտումը քաղաքացիական հիվանդանոցում: Ա.Թարխանյանի դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին