Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: Այն կազմված է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան եւ իրավաբան): Խորհրդի կազմում ընդգրկվել է նաեւ զինծառայողի ընտանիքի անդամ: Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու զինապարտների, այդ թվում՝ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները եւ ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Խորհրդի կողմից կիրականացվեն նաեւ զինապարտության եւ զինվորական ծառայության հետ կապված օրենսդրության վերլուծություններ, ինչպես նաեւ Պաշտպանին կտրամադրվեն փորձագիտական գնահատականներ առանձին հարցերի վերաբերյալ: ...

    Կարդալ ավելին
  • Հաղորդում Տավուշի մարզի Չինարի գյուղում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարության դեկտեմբերի 29-ի հայտարարության համաձայն՝ նույն օրը վաղ առավոտյան Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկվել է զինված հարձակում, որի հետևանքով սպանվել են երեք հայ զինծառայողներ: Հարձակման վերաբերյալ հրապարակված տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչը հատուկ հանձնարարությամբ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ զինծառայողների կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ: Այսօր և երեկ ողջ օրվա ընթացքում Պաշտպանի ներկայացուցչի կողմից Չինարի գյուղում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ՝ միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան: Տեղի են ունեցել առաձնազրույցներ Չինարիի գյուղապետի և գյուղի ավագանու անդամների, գյուղի բնակիչների, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ծառայողների հետ: Այնուհետև, գյուղի ավագանու անդամի ուղեկցությամբ կատարվել են նաև տեղանքի, հարձակման վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ: Արդյունքում՝ արձանագրվել են փաստեր այն մասին, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից երեք հայ զինծառայողները կյանքից զրկվել են այն պայմաններում, երբ չի եղել հարձակման որևէ հավանականություն կամ վտանգ: Դրանից բացի, հարձակումը կատարվել է այնպիսի եղանակով, որն ակնհայտորեն վկայում է խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու ադրբեջանական զինված ուժերի մտադրության մասին: Վաղ առավոտից, երբ սկսվել են գնդակոծությունները, խաղաղ բնակիչները ստիպված են եղել թաքնվել հատուկ թաքստոցներում և դուրս են եկել թաքստոցներից ցերեկը ժամը 13:00-ի սահմաններում: Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են նաև գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց ու տարեցների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր գնդակոծությունների հետքեր: Դրանք վկայում են այն մասին, որ խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակվել են թիրախային կրակոցներ (կից՝ լուսանկարներ):  Ադրբեջանական զինված ուժերի այս ոտնձգություններն ակնհայտորեն խախտում են մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային բոլոր պահանջները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արդեն իսկ սկսվել է կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում՝ հատուկ մեթոդով: Առաջնահերթ անգլերեն լեզվով կազմվում է այդ աշխատանքներն արցացոլող ամփոփ փաստաթուղթ՝ միջազգային իրավասու կազմակաերպություններին ներկայացնելու նպատակով:   ...

    Կարդալ ավելին
  • Զանգվածային լրատվության միջոցներով դեկտեմբերի 24-ին մտահոգություններ են տարածվել ՌԴ-ում ազատազրկման դատապարտված՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պատժի կրման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: Խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:  Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բարձրացված հարցերը պարզելու նպատակով ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներն հատուկ այցելություն կիրականացնեն ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում Հրաչյա Հարությունյանը: ՌԴ-ում վերջինիս պատժի կրման պայմանների և առողջական վիճակի, նախատեսվող այցի հետ կապված հարցերը քննարկվել են նաև նրա ազգականի հետ: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչյա Պալյանի գլխավորությամբ Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները և բժիշկ մասնագետը սույն թվականի նոյեմբերի 16-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և Հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ համատեղ կրկին քննարկվել են զինծառայողների ընտանիքների անդամների կողմից ներկայացված զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված մտահոգությունները: Մասնավորապես, ուսումնասիրվել են զինծառայողներին տրամադրված կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, անցկացված ռազմաբժշկական փորձաքննությունների, ինչպես նաև զինծառայողների բուժման ընթացքի և արդյունքների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև Հոսպիտալում բուժում ստացող մի շարք զինծառայողների հետ: Զինծառայողների առողջական վիճակը տեղում ուսումնասիրելու, համապատասխան բժշկական փաստաթղթերին ծանոթանալու նպատակով նման ձևաչափով իրականացվող համատեղ աշխատանքները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցերը կրելու են պարբերական բնույթ: ...

    Կարդալ ավելին
  • Արդեն մի քանի օր է՝ հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է Պաշտպանության նախարարության մշակած օրենքի նախագիծը՝ կապված զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման հետ: Այսպիսի նախագծի վերաբերյալ բարձր ակտիվությամբ հանրային քննարկումները բնական են՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է երկրի պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանը և, հետևաբար, նրանց սոցիալական պաշտպանվածությանը: Այդ քննարկումները կարևոր են, քանի որ օգնում են վեր հանելու ոլորտին առնչվող մտահոգություններն ու խնդիրները: Զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն առկա է հատուցման նախատեսվող համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն ապահովելու խնդիր: Առաջարկվող համակարգի գործունեության նկատմամբ վստահությունը նախագծի քննարկման այս փուլում ունի կարևորագույն նշանակություն՝ այդ համակարգի հանրային լեգիտիմության ու հետագա գործադրման տեսանկյունից: Առաջ են քաշվում նաև հարցեր, որոնք վերաբերում են հիմնադրամի կողմից գումարների ծախսմանը, այդ գումարների գոյացման աղբյուրներին, հիմնադրամի կառավարման արդյունավետությանը և այլն: Հնչող մտահոգություններն ու առաջ քաշվող խնդիրները պահանջում են հնարավորինս արագ ձեռնարկել հետևյալ քայլերը՝ 1. պետք է հասարակության հնարավորինս լայն շրջանակների, այդ թվում՝ լրատվության միջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ կազմակերպել քննարկումներ և մանրամասն ուսումնասիրել հնչող բոլոր մտահոգությունները: Ակնհայտ է, որ առանց նման քննարկումների այդ մտահոգությունները հնարավոր չի լինի փարատել. 2. պետք է ապահովել հիմնադրամի աշխատանքների առավելագույն թափանցիկություն՝ որպես նախատեսվող հատուցման համակարգի նկատմամբ վստահության կարևորագույն գրավական. 3. հիմնադրամը պետք է գործի նաև առավելագույն հաշվետվողականության պայմաններում: Դա կարելի է ապահովել, օրինակ, հատուցման գումարների գոյացման, դրանց չափի ու ծախսման, ինչպես նաև հիմնադրամի գործունեության մյուս ուղղությունների վերաբերյալ հանրային հաշվետություններ կամ զեկույցներ պարբերաբար հրապարակելու ձևով. 4. անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական հասարակության արդյունավետ վերահսկողությունը հիմնադրամի աշխատանքների նկատմամբ, այդ թվում՝ հիմնադրամի կառավարմանը նրա նեկայացուցիչների անմիջական մասնակցության ձևով: Դրան պետք է անմիջական մասնակից դարձվեն նաև լրատվության միջոցների ներկայացուցիչները:  Այս ամենը պետք է ստանա նաև հստակ օրենսդրական ամրագրում: ...

    Կարդալ ավելին
  • Զագրեբում ընթացող Եվրոպական երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլխավոր վեհաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով միջազգային մակարդակի հանդիպումներին Արցախի իրավապաշտպան հաստատությունների ներգրավման կարևորության մասին:  Իր խոսքում Արման Թաթոյանը հատուկ շեշտադրել է, որ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից մարդու իրավունքների հարցերում Արցախը պետք է ընդգրկված լինի բոլոր քննարկումներում: Այս առումով, հատկապես ընդգծվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը և մասնակցության կարևորությունը:  Այնուհետև, Արման Թաթոյանը, վերոնշյալի հետ կապված, առանձին առաջարկներ է ներկայացրել պլենար նիստի ընթացքում, որոնք արձանագրվել են կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից և նախատեսվել է դրանք քննարկել կազմակերպության 2017-2019 թվականների ռազմավարական ծրագրում:  Արման Թաթոյանի ելույթից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը, խախտելով սահմանված կարգը, կատարել է քաղաքական բնույթի հայտարարություններ իբր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի և ՄԱԿ-ի բանաձևերի մասին: Ա. Թաթոյանի արձագանքից հետո հանդիպումը վարողի՝ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղարի կողմից Ադրբեջանի ներկայացուցչի վարքագիծն արժանացել է դիտողության՝ նշելով, որ չի կարելի քաղաքականացնել մարդու իրավունքներին նվիրված միջոցառումները: Արդյունքում՝ Ադրբեջանի ներկայացուցչի փաստարկներն աջակցության չեն արժանացել: Վերը նշվածից բացի, գլխավոր վեհաժողովի աշխատանքների շրջանակում Արման Թաթոյանն ընդգրկվել է կազմակերպության ռազմավարական ծրագրի մշակման վերահսկող խմբի կազմում: Զագրեբ այցի շրջանակներում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն առանձին հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի, Սերբիայի, Ուկրաինայի օմբուդսմանների և միջազգային մի շարք այլ գործընկերներ հետ: ...

    Կարդալ ավելին
  • Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Հայաստանի մանկական ասոցիացիա», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ անկախ փորձագետների հետ իրականացրել է չհայտարարված, մոնիթորինգային այց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:  Այցի մասնակից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներն են: Պաշտպանն այցի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահաս եւ կին կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաեւ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաեւ այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն: Այցի շրջանակներում Արման Թաթոյանը հանդիպել է նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմին եւ քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Armenianombudsman/posts/587765601410908 ...

    Կարդալ ավելին
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները, այդ թվում՝ բժիշկ մասնագետը, Պաշտպանի հանձնարարությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 17-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող, հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանին հանդիպելու նպատակով: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Կ. Եղնուկյանի հետ, արձանագրել նրա կողմից բարձրացված խնդիրները:  Կ. Եղնուկյանի 2016 թվականի հոկտեմբերի 7-ից հայտարարել է հացադուլ, խցում պահվում է մենակ, ապահովված է ջրով, հանձնուքով ստանում է նաև թորած և հանքային ջուր: Առանձնազրույցի ընթացքում Կ.Եղնուկյանը ներկայացրել է խնդիրներ՝ կապված իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, իրեն կալանքի տակ պահելու հիմքերի, իր ընտանիքի անդամների հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու և մի շարք այլ հարցերի հետ: ...

    Կարդալ ավելին
  • Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 12-14-ը գտնվելու է Վիեննայում: Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) եւ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից կազմակերպվող ԵԱՀԿ տարածաշրջանի կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովի շրջանակում: Հանդիպմանը մասնակցելու են ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթահանձնաժողովի եւ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվելու են կանխարգելման ազգային մեխանիզմների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ ԵԱՀԿ մակարդակում այդ մարտահրավերների հաղթահարման ճանապարները Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո տասը տարի անց: ...

    Կարդալ ավելին
  • Հաստատվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր  Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի  նոր կազմը եւ գործունեության կարգը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդ նոր կազմով: Այն կազմված է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների փորձառու ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան, բժիշկ եւ այլն): Խորհուրդը ստեղծվում է՝ հիմք ընդունելով այն, որ Պաշտպանը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն ճանաչվել է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս Պաշտպանին պատվիրակելու որոշակի ծավալով լիազորություններ փորձագիտական խորհրդի անդամներին: Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին առնչվող խնդիրները եւ ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, այդ թվում՝ օրենսդրական համապատասխան ակտերի հետ համադրված վերլուծությունների հիման վրա: Խորհրդի հիմնական գործառույթն ազատությունից զրկման վայրերի մոնիթորինգն է, որը պետք է իրականացվի այդ վայրեր պարբերական այցերի միջոցով: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/FavmjBSl7af6uYRCdGUs.jpg

    «ԵԼՔ» դաշինքի համագումարի ընթացքում, ցավոք սրտի, հնչեց ընդամենը մեկ ծրագրային թիվ: Փաշինյանը ասեց, որ նա կապամենաշնորհի բանանի շուկան 47 րոպեյում: Սա սուտ է: Նա դա չի կարող անել ոչ 47 րոպեյում , ոչ 47 ժամում, ոչ 47 օրում, ոչ էլ նույնիսկ 47 շաբաթում, նման ժամկետներում դա տեխնիկապես անհնար է: Այդ խոստումը իրականություն չի կարող դառնալ անկախ այդ մասին բղավելու ուժգնությունից։ Կտրուկ ուժային գործողությունները այս ոլորտում ունենալու են աղետալի հետևանքներ, օրինակ, ի դեմս բազմահազար քաղաքացիների բանկային ավանդների կորստի: 47 րոպեյում հնարավոր չէ ստեղծել շոշափելի արդյունք, բայց հնարավոր է հազարավոր մարդկանց կյանքի խնայությունները փոշիացնել: Պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի: 47 րոմեյում շատ-շատ մի հատ ոչ այդքան հիմնավորված ելույթ գրես: Տնտեսագետ ընկերներիս քոմենթների համար առաջարկում եմ սեփական կանխատեսումս, տեսեք ինչ եք ասում: Բանանի մենաշնորհի վերացումը բերելու է՝ - բանանի գնի անկմանը 10%-ով (մոտ 90 դրամ) - բյուջեի մուտքերի կարճաժամկետ անկում վերհոհիշյալ անկման 22%-ով (մոտ 240,000,000 դրամ) - սպառումը կմնա նույն մակարդակի վրա - բանկային համակարգի ճգնաժամի, և առնվազն մեկ բանկի սնանկացմանը՝ իր հազարավոր ավանդատուների ավանդների կորուստով - ավանդների երաշխավորման հիմնադրամի ճգնաժամին, որը իր հերթին կվտանգի այլ բանկերում ներդրված ավանդների ապահովությունը  - ֆինանսական համակարգի դոմինոանման տապալում - և լիքը այլ դաժան բաներ Հ.Գ. Ինչու՞ է մարդկանց թվում, որ իրենք շատ խելացի են, իսկ ասենք Սերժ Սարգսյանը՝ ոչ: Որտեղի՞ց ա գալիս էդ անհաղթահարելի գայթակղությունը քեզ թույլ տալ մտածել, որ Սերժը լոխ ա, ու որ իր կառուցած համակարգը կարելի է րոպեների ընթացքում քանդել: Մաթևոսյանի չոբանները շատ ավելի խոհեմ և քաղաքականապես կիրթ էին, քան մեր քաղաքակիրթ պայքարիստները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10158113683460501

    Կարդալ ավելին