• Վահագն Աղաբեկյան
  • Փոքր երեխան էլ, առաջին անգամ որ կրակ է տեսնում, մատը մոտեցնում է առանց հասկանալու, վառվում, լացում ու երկրորդ անգամ նույնը չի անում։ Դասեր է քաղում՝ ի տարբերություն մեր «ընդդիմության»։ Ուղղակի այս պարգայում այս մարդիկ անգամ չգիտեն՝ ինչ է խաղաղ անհնազանդությունը, ու կարծում են՝ հնարավոր է բռնությանը տրվելով մնալ խաղաղ անհնազանդության տրամաբանության մեջ։ Հարգելիներս, գոնե մարդկանց արձագանքներին հետևեք, լայվերում գրածներին նայեք ու կհասկանաք՝ ուր եք գնում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.aghabekyan/posts/880032975500890 ...

    Կարդալ ավելին
  • Տրամաբանական մի քանի դիտարկում: 1 Տեսե՛ք, Պավլիկ Մանուկյանը հայտարարում է, որ գնդապետ Վանոյանը մինչև վերջին փամփուշտը կրակել է: Ի՞նչ է դա նշանակում, որ զինված խումբը գնդապետին սպանել է այն ժամանակ, երբ վերջինս այլևս զենքով չէր կարող կրակել: Փաստորեն դա չի եղել պաշտպանություն, գնդապետը վերջացրել է փամփուշտները, իսկ դուք սպանել եք նրան: 2 Շատ կարևոր փաստի վրա եմ ուզում մեր բոլորի ուշադրությունը հրավիրել: Անընդհատ հայտարարում են, որ զինված խումբը 25-26 մարդ է, սակայն միշտ լուսանկարներում ու տեսախցիկների առաջ 10-12 մարդ ենք տեսնում: Ի՞նչ է սա նշանակում, որ մնացած զինյալներին թո՞ւյլ չեն տալիս դուրս գալ, կարող է էդ մարդիկ է՞լ են պանտանդ: Կարծում եմ խմբի ներսում լուրջ տարակարծություն կա: Եվ դրա պարզ վկայություն է. Ժիրայր Սեֆիլյանի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հետ կանգնելը: Խմբի մի մասը համամիտ է Սեֆիլյանի հետ, իսկ մի մասը ոչ: 3 Չեմ հասկանում, ամեն օր ասում են. որ ոստիկաները հարձակվում են, ժողովո՛ւրդ ուշադրություն, շտապ է, հասե՛ք, փրկե՛ք, այնինչ պարզվում է, որ ամեն անգամ զինյալները կեղծ տեղեկություն է տրամադրում: Ճիշտ է՞՞՞՞ սա 4 Այն, որ Պավլիկ Մանուկյանն Արցախի գոյամարտում իր ներդրումն է ունեցել, կասկածից վեր է, բայց չեմ հասկանում ինչո՞ւ է լռում և չի պարզաբանում այն տեղեկատվությունը, որ պատերազմի տարիներին նրան երկու անգամ կոչումնազրկել են և լեյտենանտից դարձրել են շարքային: Կարծում եմ արդար կլինի, որ նա պարզաբանում տա և ճշմարտությունը ներկայացնի: 5 Ի դեպ, 2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի ցույցը Պավլիկ Մաուկյանը ցրել է Ապարանում, տեսնես ո՞ւմ հրամանով է նման բան արել և ո՞ւմ համար: Նման արարք անողը արդյո՞ք իրավունք ունի ցույցը ցրելու մասին խոսել: Հ Գ Կարծում եմ այս հարցադրումները պետք է տեղ գտնեն լրագրողների հարցաշարում և բարձրաձայնվեն, թե ով է իրականում Պավլիկ Մանուկյան «հերոսը»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.aghabekyan/posts/573486779488846?notif_t=close_friend_activity¬if_id=1469442722 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն