• Տիգրան Պասկևիչյան
  • Վերջերս հաճախ է խոսվում ապագաղութացման մասին։ «Սասնա ծռեր»-ից Վարուժան Ավետիսյանն էլ ՊՊԾ գնդի տարածքը լքելուց առաջ արտաբերեց այդ բառը։ Հայաստանի ապագաղութացումը տեղի է ունեցել 1991-ին։ Չէ, ավելի ճշգրիտ՝ 1988-ի փետրվարի 20-ին սկսվել եւ ավարտվել է 1991-ի սեպտեմբերի 21-ին։ Վիճակը, որ կա այսօր, ոչ մի կապ չունի գաղութի կամ ապագաղութի հետ։ Դա 98-ի հաղթողական տաքգլուխ ինչ-որ բանի (կներեք՝ քաղաքականության) հետեւանքն է։ Եւ հիմա ապագաղութացման մասին խոսողներն ակամա արտագաղթի կոչ են անում՝ կամավոր եւ հույժ գիտակցված ջուր լցնելով նրանց ջրաղացին, ովքեր արտաբերում են «Հայաստանի նման երկիրը անկախ չի կարա ըլնի», «Թարգեք, ի՞նչ անկախություն, սկի Ամերիկան անկախ չի», «Անկախությունը մենակ թուրքի ատամի տակ ա ըլնում» ու մտքի այլ նմանատիպ գոհարներ։ Եթե մեկը սրանց ասի՝ դուրս եկեք ձեր բնակարանից, մենք ենք ապրելու այդտեղ, սրտի կաթված ստանալուց առաջ բողոքի ձայն կբարձրացնեն, թե՝ գիտեք, էս տունը հերս էր հետ գցել՝ ալյումինի զավոդի (ասենք՝ օրինակ) բանվորների անվերջ հերթում տարիներ սպասելով։ Արխիվների սեղան-աթոռները կմաշեն՝ քրքրելով ռայսովետ-քաղսովետների թղթապանակները ու կգնան մինչեւ արդարություն, մինչեւ անձի ու ընտանիքի հաղթանակ։ Ու չեն ասի «գաղութացում» «ապագաղութացում» բառերը։ Տան սեփականատիրությունը հիմնովին հաստատելուց հետո գուցե վաճառեն (սակարկելի) ու գնան կարմիր աստղի կամ կանաչ քարտի երկիրը՝ հեռվից հայրենիքի վախճանը կամ հարությունն անվրեպ կանխագուշակելու։ Հայաստանն անկախ ու ազատ երկիր է։ Եթե լավը չէ, մենք ենք քիչ սիրում։ Եթե հարմար չէ, մենք ենք հարմարվող։ Եթե սեփական տան համ ու հոտ չունի, մենք ենք տնանկ ու ընկեցիկ։ Հայաստանն անկախ ու ազատ երկիր է։ Սեպտեմբերի 21-ին տոնելու ենք մեր անկախության 25-րդ տարեդարձը։ Բան չմնաց, ընդամենը 26 օր։ Պետք է պատրաստվել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1822833477949048&set=a.1394378667461200.1073741827.100006672394 ...

    Կարդալ ավելին
  • Նիկոլը նիկոլի թվի քաղաքական դատողություններով էժանագին հեղինակություն է վաստակում։ 2008 թվականի փետրվարի 17-ին կամ 18-ին արտասահմանյան մի լրատվամիջոցի Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց էր տվել եւ խոսել էր բանակցություններում տարածքների վերադարձման հարցը քննարկելու հնարավորության մասին։ Նիկոլն էդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի քիփ կողքը կանգնած էր ու ձայն-ծպտուն չէր հանում, որովհետեւ… ինձանից լավ գիտեք՝ ինչու։  Տարածքների հանձնումը քննարկելուց երբեք չեն կարողացել խուսափել ոչ 98-ին մեծ-մեծ խոսող Ռոբերտ Քոչարյանը՝ իր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանով (Մեղրիի տարբերակ), ոչ էլ Սերժ Սարգսյանն՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանով։  Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հաջողվել է խնդրի լուծումը ձգձգել մինչեւ աղետ եւ հիմա էլ նրանց (նկատի ունեմ քաղաքական մտայնության կրողներին) միակ ցավ ու դարդը շարունակ ձգձգելն է։ Դրանից չէին կարողանալու խուսափել ոչ Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանները, եթե ընտրությունները չկեղծվեին, չէր խուսափելու նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ոստիկանապետի հետ չգնար մոմ վառելու։ Չի խուսափելու նաեւ Նիկոլ Փաշինյանը, եթե, Աստված մի արասցե, հանկարծ, դեպքերի դժբախտ պատահականությամբ դառնա նախագահ։ Նիկոլն էլ մյուսների նման վաղն ասելու է Կազանում, Ղափանում, Դդմաշենում որոշակի առաջընթաց գրանցվեց կամ ասելու է, թե ժողովուրդ, գիտե՞ք, բանակցություններն ընթանում են փակ-գաղտնի ձեւաչափով, ամեն ինչ չեմ կարող ասել ու հետո պարզվելու է, որ քննարկվող փաստաթղթում լավ էլ տեղ ունի տարածքների վերադարձի հարցը։ Աշխարհը Խորենացու փողոցի ամբիոնը չէ։ Աշխարհը բարդ համագործակցությունների ու հակազդեցությունների հանգույցների կծիկ է։ Այսպես հոխորտացողները как мильенкий գնալու են էդ աշխարհի մեծերի հետ սեղան նստելու եւ նրանց ձայնալարերն այլեւս չեն բորբոքվելու՝ հայրենասիրությունից։ Հայաստանը գերտերություն չի եւ մոտ ապագայում չի լինելու, որ թքած ունենա ուրիշների կարծիքի ու շահերի վրա։ Գերտերություններն անգամ այդ բանը չեն կարողանում անել։  Մի լսեք էդ մարդուն, ուշադրություն մի դարձրեք, որպեսզի Հայաստանը չգնա այնտեղ, ուր գնաց 1920 թվականին։ Նիկոլն իր կրթությամբ ու փորձառությամբ զգալիորեն զիջում է այն ժամանակվա այրերին, որոնց նույնիսկ գերմանիաներում ստացած կրթությունը չփրկեց։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասում է այն, ինչի մասին մյուսները գիտեն, բայց լռում են։ Դրանց բոլորին՝ Քոչարյանից սկսած Նիկոլով վերջացրած, պետք է դատել իմանալ-չհայտնելու հոդվածով։ Տեսանյութը դիտելիս կյանքումս առաջին անգամ մեղքս եկավ մեր ժողովուրդը, Հայաստանի հպարտ քաղաքացիները, ովքերը ականջ են կախում ճամարտակին։ Ցավում եմ, շատ։ Աղոթում եմ Պավլիկի եւ մյուսների համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.paskevichian.7/posts/1808213609411035 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին