• Էդգար Հակոբյան
  • Ամենա ցայտունը, որ աչքի ընկավ այս մի քանի օրերի ընդացքում դա նա է, որ մենք ըստ էության ընդդիմություն չունենք: Այն ուժերը որոնք իրենց ընդդիմություն են կոչում չունեն համապատասխան գիտելիք, հմտություն և ցանկություն աշխատելու ինքնաբուխ կազմավորված մարդկային մեծ խմբերի և հավաքների հետ: Իհարկե կա բացառություն հանձինս Նիկոլ Փաշինյանի որին պետք է արժանին մատուցել, որ կանխեց բախումը: Սակայն այստեղ պետք է նշել որ բախումը չխորացավ մի քանի պատճառով 1. իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ էր, որ բախոմը չվերածվեց արյունահեղության 2 մեր ոստիկանությունը իրոք փոխվել է և չի հատում այն սահմանը որից հետո կարող են տեղի ունենալ արյունահեղություններ և իհարկե Նիկոլի գործոնը: Սակայն պետք է նկատել որ անգամ այս պարագայում ընդդիմությունը որը ներկայացված էր հանձինս Նիկոլի էլի ինստիտուցիոնալ ներկայացված չէր այլ միայն անձով այն ինչ գոնե Նիկոլի ղեկավարած կուսակցությունից մարդիկ պետք է լինեին նրա հետ, ոչ թե թողնեյն մենակ: Ինչո՞ւ նախագահը չխոսեց: Ես անձամբ գտնում եմ որ ճիշտ արեցին որ ոչ ՀՀ նախագահը, ոչ վարչապետը և ոչ էլ Աժ նախագահը այդ օրերին չէին խոսում: Դավադիրների և նրանց ետևում կանգնած ուժերի ցանկություններ հանրապետության ղեկավարությանը ներքաշել քաղաքական պոլեմիկայի մեջ և տեղի ունեցած հարձակումը իրավականից տեղափոխել դեպի քաղաքական հարթություն: Եվ շատ ակնառու երևում էր որ որոշ քաղաքական շրջանակներ անթաքույց ուզում են արյունահեղություն լինի որ կարողանան մութ ջրում ձուկ որսան: Դա այնքան ակհայտ էր անգամ միտինգավորների տիպաժներից:էր երևում: Եթե առաջին օրերին ինքնաբուխ հավաքին մասնակցում էին կիրթ, հստակ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ ապա հաջորդ օրերին սկսեցին գերակշռել լյումպենացված տարերը որոնց միակ շարժիչ ուժը ջարդել փշրելու մեջ է: Այս օրերը ցույց տվեցին որ մեր հասարակությունում իր տեղն ու ազդեցությունը ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին որի սպասավորներից Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը այլ անձանց հետ կարողանում էր տևական ժամանակ խոհեմության սահմաներում պահել ամբոխին:  Մտավորականների նամակին չարձագանքելը, անուշադրության մատնելը ցույց տվեց Ժիրոյի նարցիսիզմը որը չի ուզում մատը մատին տալ այս իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար: Լավ իմանալով որ մեր թշնամին պատրաստ է ցանկացած ներքին խժդժություն օգտագործել իր զավթիչ նպատակների համար: Եվ այս օրերին ադրբեջանը ավանտյուրայի չդիմեց զուտ այն պատճառով որ ապրիլին լավ ջարդեր ստացել մեր բանակի կողմից: Եվ ամենա կարևորը մեր ժողովուրդը նորից ցույց տվեց թե ինչ բաձր քաղաքական և քաղաքացիական գիտակցության աստիճան ունի որ չնայած այն հանգամանքին որ մեզանում շատ չլուծված խնդիրներ կան ինքը չարձագանքեց դավադիրներին և չգնաց երկպառակտման: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edgarrhakobyan/posts/10154367884466528 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն