Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Տիգրան Արեգունի
  • Մարդիկ կան, ասում են՝ մենակ ասում եք «դեմ ենք հող հանձնելուն», ու չեք հիմնավորում: Բնականաբար հիմնավորման համար պիտի մի կողմ դնել այն հանգամանքը, որ Հայրենիքի մասը հանձնելու մասին նույնիսկ մտածել պետք չի, ուր մնաց թե քննարկել... Կարողանում ես, պահում ես, չես կարողանում, կորցնում ես: Հիմա վերոնշյալը մի կողմ դնենք ու հիմնավորենք: Որո՞նք են Լևոնի հող հանձնելու հիմնավորումները: 1. Հայաստանը չի կարող զարգանալ առանց Արցախի հարցը լուծելու և բաց սահմաններ ունենալու: 2. Այսպես շարունակելով՝ Հայաստանը ավելի կթուլանա և մոտ ապագայում ստիպված ենք լինելու ավելի վատ պայմաններով խնդրի լուծման առաջ կանգնել՝ ընդհուպ մինչև Արցախի ամբողջական կորուստ: 3. Ռուսաստանն օգտագործում է Արցախյան խնդիրը Հայաստանը և Ադրբեջանի վրա լծակներ ունենալու համար: Եթե լուծվի այս հարցը, ապա մենք կազատվենք ռուսական լծից: 4. Պատերազմի վտանգի բացակայության դեպքում ժողովուրդը ավելի դուխով կգնա իշխանափոխության: Հիմա դրանց փաստարկված հերքումները: 1. Արցախի խնդիրը, որի արդյունքում ունենք փակ սահմաններ, իհարկե, խանգարում է երկրի զարգացմանը, բայց դա տասներորդական խանգարող հանգամանք է: Եթե Արցախյան խնդիրը չլիներ, բայց երկրում տիրեր ներկայիս կոռուպցիոն, կլանային, մենաշնորհային, հանցագործ ռեժիմը, Հայաստանը զարգանալո՞ւ էր: Եվ արդյո՞ք Արցախյան խնդիրն է խանգարում կոռուպցիոն համակարգը կարգի բերելուն և երկիրը զարգացնելուն: Փակ սահմաններով և այսպիսի իշխանություններով, որ այսքան էլ դիմադրում ենք, դուք պատկերացրեք, թե կոռուպցիոն համակարգի բացակայության դեպքում ինչքան կարող ենք դիմադրել ու նույնիսկ զարգանալ: 2. Ենթադրենք՝ այսպես կոչված անվտանգության գոտին հանձնում ենք, ու դրա դիմաց Ադրբեջանը ճանաչում է Արցախի անկախությունը: Իրենք բերում են, այդ հատվածներում զորք են լցնում, խաղաղապահներն էլ իրենց զորքն են լցնում: Փախստականներն են վերադառնում և այլն: Չնայած ըստ առաջարկի ոչ մի անկախություն չեն ճանաչում, այլ որոշվում է հետագայում հանրաքվե անցկացնել: Բայց ոչինչ, մենք դիտարկենք լավագույն դեպքը: Հիմա հարց՝ ի՞նչն է խանգարում Ադրբեջանին մի քանի տարի հետո առոչինչ ճանաչել իր իսկ կողմից ընդունված Արցախի անկախությունը և պատերազմ հայտարարել: Ոչինչ էլ չի խանգարում: Եվ ո՞վ կգա ու էդ դեպքում կպատերազմի ադրբեջանական զորքերի դեմ՝ բացի մեզանից: Խաղաղապահնե՞րը: Ոչ թե չեմ հավատում, այլ համոզված եմ, որ խաղաղապահները մի բան էլ խանգարելու են հայկական զորքերին: Ո՞ր մի երկիրն է խելքը հացի հետ ուտելու և մեր սիրուն աչքերի համար, անտեսելով սեփական շահը, Ադրբեջանի նկատմամբ թեկուզ տնտեսական սանկցիաներ կիրառելու: Մաքսիմում Ուրուգվայը: Բայց դրա վրա Ադրբեջանը խորապես թքած է ունենալու: 3. Պատկերացրեք՝ Ադրբեջանը այսպես կոչված անվտանգության գոտին հանձնելու դեմ ճանաչում է Արցախի անկախությունը: Ռուսաստանը տեսնում է, որ կորցնելու է իր ունեցած լծակները: Ու դուք կարծում եք՝ տենց հանգիստ համակերպվելու է դրա հե՞տ: Իհարկե ոչ: Նա Ադրբեջանից շուտ է պատերազմ հրահրելու և Արցախի կորստից հետո Ադրբեջանին հրահրելու է Սյունիքի նկատմամբ պահանջատիրական և ռազմական գործողություններ սկսել: Իսկ մենք ծնկաչոք աղաչելու ենք ռուսներին, որ եթե ոչ Սյունիքը, ապա գոնե Երևանը փրկի: Արդյունքում մեր նկատմամբ լծակը ավելի կմեծացնի: Ադրբեջանի ախորժակի հաշվին նրա վրա էլ լծակը կպահպանի: Իսկ Ադրբեջանի ախորժակի ավելացման վրա կասկածողներ կա՞ն: 4. Իհարկե, պատերազմի վտանգի բացակայության դեպքում ժողովուրդը ավելի ազատ կլինի իր գործողություններում՝ թե՛ իշխանափոխության, թե՛ այլ հարցերում: Բայց հող հանձնելու տարբերակով արդյո՞ք մենք խուսափում ենք պատերազմի վտանգից... Եթե այլ հիմնավորումներ էլ կան, ասեք հակահիմնավորենք: Եզրակացություն:  Մենք պիտի մեր պետական փտած համակարգը շտկելու ձևը գտնենք, որ կարողանանք զարգացնել Հայաստանը՝ ներառյալ Արցախը, և վերջնականապես լուծենք Արցախի խնդիրը: Իսկ մենք էս ձևը գտնելու փոխարեն զբաղվում ենք Արցախի հարցով ջուր ծեծելով: Լավ է էլի, չզարգանալու «պատճառը» գտնված է, մենք էլ հանգիստ, գլուխներս կախ, հորդ գետում հայտնված տաշեղի նման, կարող ենք շարունակել մեր ընթացքը... Վերջապես եկեք պատասխանատվություն վերցնենք թե՛ մեր անգործության, թե՛ մեր պարտությունների, թե՛ մեր հաղթանակների համար, և դասեր քաղելով՝ էդ տաշեղը նավ դարձնենք ու առաջ շարժվենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.martirosyan.3/posts/1471774009529915 ...

    Կարդալ ավելին
  • Հողը կա՛մ կարում են պահեն, կա՛մ չեն կարում պահեն, պարտվում են, կորցնում են: Հողը չեն տալիս և ոչ մի բանի դիմաց: Նույնիսկ՝ հստակ կարգավիճակի կամ առավել ևս ինչ-որ վերացական ներդրումների համար: Իսկ պահելու համար պիտի աշխատել ուժեղ լինելու ուղղությամբ: Ու եթե ոմանց թվում է, որ ուժեղանալու համար պիտի հանձնել, ապա իրենց ուղղակի թվում է: Քանի որ հանձնել նշանակում է պատարազմ հրահրել՝ ավելի թույլ դիրքից հանդես գալով: Այնպես որ, պիտի պահել ու մի բան էլ ավելացնել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.martirosyan.3/posts/1440693029304680 ...

    Կարդալ ավելին
  • Հետաքրքրի է այն մարդկանց տրամաբանությունը, ովքեր ասում են, որ 5 շրջանները հանձնենք, Արցախը կանկախանա, հետո կմիանա Հայաստանին ու Ռուսաստանը ստիպված այն պիտի պաշտպանի, արդյունքում ռուսական լծի տակից դուրս կգանք և այլն... :ՃՃՃ Ախր էս պնդումը ոչ մի տրամաբանության չի դիմանում: Հիմա հերթով՝ 1. Այո՛, Ռուսաստանը Արցախի խնդիրը օգտագործում է Հայաստանին կախվածության մեջ պահելու համար: Բայց պատկերացրեք շրջանները հանձնեցինք: Բնականաբար, Ադրբեջանը ավելի է ուզում, ու սկսվում է պատերազմ: Մենք թիկունքներս բաց մտնում ենք պատերազմի մեջ: Ռուսները ստեղ լիքը զորք են մտցնում, որ մեզ, այսպես ասած, «պաշտպանեն», ու մենք էլ ավելի մեծ, մեղմ ասած, մեծ կախվածության մեջ ենք հայտնվում Ռուսաստանից ու արդեն ոչ թե գուբերնյա, այլ դառնում ենք 100 տոկոսանոց ռուսական ռազմաբազա: Ու վերոնշյալը պնդողները չեն կարող բերել որևէ հիմնավորում, որ Ադրբեջանը թեկուզ նույնիսկ Արցախի անկախություն ճանաչելուց հետո պատերազմ չի սկսի: Եթե չուզենա էլ, Ռուսաստանի թեթև ձեռքով կսկսի: Քանի որ ռուսներին ձեռնտու չի խնդրի լուծումը, էդ տրամաբանության արդյունքում հանգիստ կարող ենք համոզված լիներ, որ միանշանակ կսկսի: Ռուսը հո հիմար չի՞, որ մեր թուլամորթության հետևանքով մեզ վրա ունեցած լծակները կորցնի: 2. Վերոնշյալ դեպքում միանշանակ կորցնում ենք Արցախը: Արտագաղթը էլ ավելի մեծ ալիք է ստանում, ու Արցախը լիովին դատարկվում է, Հայաստանն էլ քամվում: Ու վերոնշյալը պնդողները ոչ միայն 5-7 շրջան, ոչ միայն Արցախ, այլև արդեն կանգնում են Սյունիքը կորցնելու վտանգի առաջ, մենք էլ հետները: Ու էդ վտանգը կանխելու համար ոչ մի միջազգային հանրություն մատը մատին չի տա: Զգո՞ւմ եք, որ էս տարբերակով, մեղմ ասած, ռուսական լծից չենք ազատվելու այլև այն ավելի ենք խորացնելու: Ու մեղմ ասած՝ նրանց աղաչելու ենք, որ Սյունիքը պահեն... 3. Մենք ուղղակի պարտավոր ենք երկու հարց միանգամից լուծել՝ թե՛ ռուսական լծից ազատվելը, թե՛ Արցախի հարցը: Այլ տարբերակ չունենք: Իսկ ինչպե՞ս: Այ դա արդեն եկեք քննարկենք, հասկանանք, բայց ոչ հաստատ հանձնողական տարբերակով: Ինչպես նաև ոչ հաստատ մեկ ուրիշի լծի տակ մտնելու տարբերակով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.martirosyan.3/posts/1426746280699355 ...

    Կարդալ ավելին
  • Իմ կարծիքով սա լավ է, քանի որ այդ հարցն այլևս մեզ չի զբաղեցնի, և մենք կսկսենք մտածել իրոք կարևոր հարցերի շուրջ: Օրինակ՝ ինչո՞ւ է մեր ժողովուրդն այս բարոյահոգեբանական վիճակում: Եվ շատ քաղաքական գործիչներ արդեն իրենք իրենց տալիս են այս հարցը: Սա խմորելուց և այս հարցի պատասխանը գտնելուց հետո ինքնաբերաբար գալիս է «ի՞նչ անել» հարցի պատասխանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.martirosyan.3/posts/1323710121002972 ...

    Կարդալ ավելին
  • Մարդիկ կան՝ ուզում են ՊՊԾ տարածք մտնեն: Կարծում եմ ՊՊԾ տարածք մտնելու փորձը վերջնականապես հունից կհանի ոստիկաններին, քանի որ իրենք հասկանում են, որ այնտեղ լիքը զենք կա ու մտնողները ևս կարող են զինվել... Պետք չի սա անել, սա արդեն լուրջ սադրանք կլինի ու նշանառուները կսկսեն աշխատել: Հետո ո՞վ, ո՞ւմ ա մեղադրելու... Ամեն ինչ պիտի հնարավորինս խաղաղ հունով անել: Իրենք հոգնում են: Շատ չեն ձգի: Կարծում եմ քաղաքի ու հանրապետության տարբեր մասերում անհնազանդության օջախներ ստեղծելը շատ ավելի ազդեցիկ կլինի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.martirosyan.3/posts/1243364742370844?notif_t=close_friend_activity¬if_id=14690810 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Ww72Q4zsRjigTiQPJkFf.jpg

    Այսօր ադրբեջանական բանակը նորից կրակ է բացել հայկական բնակավայրերից մեկի՝ Թալիշի ուղղությամբ: Մի անգամ ասել եմ, որ Թալիշը մնացել է Ադրբեջանի իշխանության և ՊՆ-ի կոկորդին, քանի որ ապրիլ ամսին հենց Թալիշում շան պես սատկեցին մի քանի հարյուր հատուկ ջոկատայիններ և վարձկան ահաբեկիչներ: Ամեն գիշեր, երբ Զաքիր Հասանովը հիշում է իր խայտառակ հարձակման մասին ու երբ սատկած զինվորների հոգիները գալիս են երազին, առավոտյան կրկին հրաման է տալիս, որ կրակեն Թալիշի ուղղությամբ, երևի այդ կերպ փորձում է սիրտը հովացնի: Մենք էլ ենք մարդ, մի օր մենք էլ սիրտ պետք է հովացնենք: Ասեմ, որ ավելի լավ տարբերակներ ունենք: Հենց Արցախում մի քանի ադրբեջանական գյուղեր կան, որոնք գտնվում են հենց Արցախի բանակի, մանավանդ հրետանային ստորաբաժանումների, ափի մեջ: Ի տարբերույուն հայկական բնակավայրերի, ադրբեջանական գյուղերը ու քաղաքները ավելի խիտ են բնակեցված, կրակելու դեպքում մի քանի անգամ ավելի շատ վնաս կհացնենք ու ի տարբերություն հայ գյուղացիների, ադրբեջանցիները ավելի արագ են փախնում ու փախնում են առանց հետ վերադառնալու: Ավելի լավ տարբերակ է Նախիջևանը, որը ամբողջությամբ գտնվում է մեր տեսադաշտում: Մեր ամենանպաստավոր դիրքերը հենց այդ կողմերում են: Բախտի բերմամբ ավելի լավ եմ ծանոթ այդ տարածքում ու ասեմ, որ այդ կողմերից թշնամին նույնիսկ դիրքում բարձր չի խոսում: Սարի գլխին գտնվող հրանոթներից, որոնք պատկանում են Սիսական գնդին, եթե ամեն մեկից թեկուզ մեկ հատ արկ կրակի Նախիջևանի ուղղությամբ ապա այդ տարածքում նույնիսկ խոշորացույցով ոչ զինվոր կգտնես, ոչ էլ բնակիչ: Սարի տակից էլ ինչքան ցանկանում են թող կրակեն միևնույնն է անօգուտ է: Ինչքան ուշանա Թալիշի պատասխանը այդքան ժամանակ Զաքիրը կրակելու է Թալիշի վրա ու ամեն հաջորդ կրակոցը ավելի ցավոտ է լինելու: Ավելի լավ է մեկ անգամ ձենները կտրել, որ ևս 25 տարի սուս ու փուս մխկտան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1221929861189081

    Կարդալ ավելին