• Հասմիկ Պապյան
  • Ջաղինյանը այնուհանդերձ պատասխանեց: Պատասխանը կուսումնասիրվի, կպարզվի նաև լայն հանրության կարծիքը և իհարկե քաղաքակիրթ երկխոսության սկզբունքներով՝ պատշաճ արձագանք կլինի իմ կողմից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hasmik.papian.5/posts/10207532475453598 ...

    Կարդալ ավելին
  • Ջաղինյանը պատասխանեց... ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հ1-ի կողմից «Ամենակարող երգիչ» նախագիծը շարունակելու մասին Ես ստացա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ` պրն. Ռուբեն Ջաղինյանին ուղղված իմ նամակի, իսկ հասարակությունը` իր բողոքի անուղղակի, բայց միանշանակ պատասխանը` «Ամենակարող երգիչ» նախագծի կասեցման պահանջի վերաբերյալ – 30 սեպտեմբերի 2016թ. եթեր դուրս եկավ նախագծի հերթական հաղորդումը, ասել է թե` մեր պահանջը մերժված է: Գնահատելով իրավիճակը, որքանով էլ տարօրինակ հնչի, ես շնորհակալությունս եմ բերում պրն. Ռ. Ջաղինյանին. նրա օգնությամբ ստեղծվեց մի մանրակերտ` մեր պետականության և նրա կարևոր բաղադրիչը կազմող` Հանրային հեռուստատեսության մշակութային քաղաքականությունը պսակազերծելու և հանրությանը ի տես դնելու համար: Որն է այդ մանրակերտի էությունը: Հնչել էր մի մասնագիտական եզրակացություն – իմ կարծիքը այն մասին, որ Հ1-ի հիշյալ նախագիծը չի բխում արվեստի օրենքներից և առողջ բանականությունից, շոումենական «վառ» երևակայության արդյունք է` շատ վտանգավոր մեր մշակույթի համար, և անհրաժեշտ է զմռսել նախագիծը: Այս գնահատականը և պահանջը ստացան հզոր հանրային աջակցություն: Իր կողմից` Հ1-ի ղեկավարությունը ցույց տվեց, որ «ամենակարող» տիտղոսը կարող է շահել ոչ միայն երգիչը, այլ հենց ինքը. – ոչ մի ժեստ կամ քայլ չանելով հանրային պահանջի քննարկման, այդ ընթացքում գոնե` նախագծի կասեցման ուղղությամբ` նա որոշեց շարունակել նախագիծը: Հանդիսատեսը տեսավ, թե ինչպես է «ռաբիս» ոճի կրողը այդ ոճի վիրուսը բերում այլ ժանր, փչացնում այն, հանդիսատեսի մոտ խեղված ճաշակ ձևավորում: Սա մեծ դաս է հայ հասարակության համար, այդ դասը պատշաճ խորությամբ պետք է ըմբռնել` մեր երկրին ու նրա մշակույթին օգնելու համար: Այժմ արդեն առնվազն երեք եզրահանգում կարող ենք անել: Առաջին. – Աչքի առջև ունենալով վերջին երկու տասնամյակում Հ1-ի և այլ ԶԼՄ-ների կողմից վարվող մշակութային քաղաքականությունը, հանրային միջավայրերի հակագեղագիտական վիճակը, մասնավորապես` պետական համերգների ցածր հոգևոր-մշակութային մակարդակը, կարող ենք փաստել, որ հակամշակույթի լայն տարածումը պետական քաղաքականություն է և դրա պատասխանատուն եղել և մնում է տվյալ պահի երկրի քաղաքական ղեկավարությունը: Այդպիսի քաղաքականության շարժառիթների մասին արդեն գրել ենք: Այն հանգում է մի բանաձևի – մշակութազրկել ու տիրել: Երկրորդ.- Նմանօրինակ շոուների կազմակերպիչները ասում են, թե դրանք կազմակերպվում են «նոր տաղանդների հայտնաբերման նպատակով»: Սա ստահոդ պնդում է – ցույց տվեք այն «տաղանդներին», որ հայտնաբերերվել են այդ մեթոդաբանությամբ, և հանրությունը ձեզանից ներողություն կխնդրի: Ընդհակառակը, հազվադեպ բացառություններով, նման շոուների մասնակիցների դեմքերին գրված է լինում կրթվածության խոր պակաս և պատեհապաշտ ձգտում` առանց լուրջ տքնության «հաջողության» հասնել և բեմ նվաճել: Հուրախություն մեզ` որքան շատ են այս բախտախնդրությունը մերժող օրինակները - հայ ազգի մեծատաղանդ զավակները` Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Խաչատրյանը, Տիգրան Համասյանը և ուրիշները իրենց փայլուն ձիրքով ապացուցում են, որ արվեստում ճիշտ գեղագիտական հիմքը, տաղանդն ու աշխատանքը միասին, իրար ձեռք-ձեռքի տված միայն` կարող են հասցնել իրական հաջողության: Երրորդ. - Ապամշակութային շոուների հաճախակի խրախուսողը լինում են նաև մշակույթի անվանի գործիչները, ինչի պատճառը ոչ միայն գեղագիտական աշխարհայացքի և քաղաքացիական դիրքորոշման պակասն է, այլև, ի ցավ մեր սրտի, մշակույթի գործչի անապահով սոցիալական վիճակը և հակամշակույթը սնող առատ նյութական աղբյուրին մոտ լինելու ձգտումը: Այնուհանդերձ, նրանք հանրությանը պետք բացատրություն տան, թե ինչպես են հայտնվում նման շոուների ժյուրիի կազմում և իրենց հեղինակությամբ լեգիտիմացնում հակամշակութային ձեռնարկները: Այսպիսով, «Ամենակարող երգիչ» նախագծի շուրջը ստեղծված այս իրավիճակը ցույց տվեց, որ մեր Մշակույթը հայտնվել է պատանդի իրավիճակում` տիրող քաղաքական-պետական կարգի ձեռքում, չկան անհրաժեշտ լծակներ ու մեխանիզմներ` առանձին արվեստագետների, անհատների և հանրային խմբերի պահանջները առաջ տանելու, Մշակույթը պաշտպանելու և զարգացնելու համար: Ես կուզենայի, իհարկե, հույս կապել ՀՀ Կառավարության փոփոխության հետ, որոշակի թարմացումներ սպասելի են, սակայն դրանք էական ազդեցություն դժվար թե ունենան, քանզի «Հանրային հեռուստատեսություն» կոչվող կարգավիճակը և Հայաստանի պարագայում` նրա վարած քաղաքականությունը գրեթե անմատչելի են նույնիսկ Կառավարության ազդեցությանը: Հայ գործուն հանրությունը և խնդրին հասու մտավորական խավը մի ելք ունեն` անհապաղ սկսել քաղաքացիական և քաղաքական լծակների ստեղծման գործընթաց` Մշակույթը պահպանելու համար: Քանզի Մշակույթը, նրանով պայմանավորված` երկրի բարոյական վիճակն է տնտեսական զարգացման և բարգավաճման գլխավոր գործոնը, արտագաղթը կանխելու և Հայրենադարձություն սկսելու հիմնական կռվանը: Ուրեմն, ի գործ: Այս Հայտարարության վերջում բերում եմ իմ սրտագին շնորհակալությունը այն հազարավոր մարդկանց` Հայաստանում և Սփյուռքում, որոնք աջակից եղան մեր ընդհանուր պահանջին: Լիահույս եմ, որ նրանք միասին ու միակամ կգործեն` մեր Մշակույթի ապագան փրկելու համար: Քանզի Մշակույթի ապագան Երկրի ապագան է: Միշտ Ձեր` Հասմիկ Պապյան ՀՀ ժողովրդական արտիստ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hasmik.papian.5/posts/10207522089153947 ...

    Կարդալ ավելին
  • Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10207503605131858&set=a.10205492347291669.1073741832.13408091 ...

    Կարդալ ավելին
  • Այս երևույթի մասին է խոսքը... Սա արդեն սպառում է հույսի նշույլը: Եվ հաղորդումը վարելու են ճանաչված, սիրված ՀՀ ժողարտիստներ... Ոտքի՛ հայ ժողովուրդ։ Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել:  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hasmik.papian.5/posts/10207468161285784 ...

    Կարդալ ավելին
  • Մարդն արժեք է, Հայ մարդն առավել ևս... Տիգրան Մանսուրյանի արտաբերած խոսքերը հանգիստ չեն տալիս ինձ այս օրերին... իջեք ձեր պատվանդանից հարգելի իշխանավորներ, դեմքով դարձեք դեպի ժողովուրդը, ականջալուր եղեք նրան, փորձեք լսել և հասկանալ նրա ցավը, գտեք ողջախոհ լուծումը դուրս գալու այս ծանր իրավիճակից... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hasmik.papian.5/posts/10206987098299510 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին