• Ռաֆֆի Գյոզալյան
  • Երևան քաղաքի ավագանու նախընտրական քարոզարշավի մեկնարկին հաշված ժամեր են մնացել ` այդուհանդերձ արդեն ակներև է այն քարոզչական արսենալը , որից օգտվելու են առաջադրված քաղաքական ուժերը: Տարբեր խնդիրների վերհանում, որոնք տարիներ շարունակ եղել են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում , որոնց լուծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը ունի իր հստակ տեսլականը : Մաղթում եմ հաջողություն բոլոր այն անձանց, ովքեր, մի կողմ դրած քաղաքացուն ընդիմադիրի կերպարով հաճոյանալու իրենց կեցվածքը, իրական ծրագրեր կառաջարկեն` Երևան քաղաքի տարբեր ոլորտներում ռեֆորմներ իրականացնելու և արված գործի հաշվին Էլեկտորատ ձևավորելու համար :Իսկ մարդիկ, ովքեր այդպես էլ չեն ըմբռնի այն ճշմարտությունը , որ երևանցին կատարելու է Երևանը գեղեցիկ տեսնելու և իր քաղաքում անհոգ շրջելու ընտրություն ` զերծ մնալով քաղաքականացված բոցաշունչ ելույթներից, անխոս կպարտվեն: Հ.Գ. Ելք կա , բայց մուտքն էին խառնել )) Նյութի աղբյուր` https://www.facebook.com/raffy.gyozalyan/posts/1304428852937638 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի համաքաղաքացիներ, վերջերս նկատեցի թե ինչպես են իմ ֆեյսբուքյան որոշ ընկերներ տարածում, Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի վրա գտնվող, գովազդային վահանակի նկարը: Այդ վահանակի` ինչպես նաև այլ համանման գովազդային վահանակների, ստորին մասում նշված է լինում հայ մեծանուն գրողների, նկարիչների, մշակութային գործիչների` օջախների վերաբերյալ ինֆորմացիա: Նմանօրինակ գեղեցիկ մոտեցումը նպատակ է հետապնդում անցորդներին կամ օտարերկրյա այցելուներին ևս մեկ անգամ ծանոթացնելու հայ հանճարների` օջախների վերաբերյալ տեղեկատվությանը: Երևան քաղաքում տեղադրված են բազմաթիվ գովազդային վահանակներ և անշուշտ գեղեցիկ եմ` համարում քաղաքի նկատելի հատվածներում տեղադրված գովազդային վահանակների վրա նման տեղեկատվության առկայությունը: Ինչ վերաբերվում է գովազդային վահանակի վրա տեղադրված գովազդին, որը և քննարկման առարկա է դարձել որոշ օգտատերերի շրջանում, նշեմ որ գովազդը չի հակասում նախատեսված նորմերին , բայց հասկանալով որոշ օգտատերերի վրդովմունքի պատճառը, որն է Ալենքսանդր Թամանյանի հուշարձանի հիմնադրման վերաբերյալ ինֆորմացիայի` վերին հատվածում ակումբի գովազդի տեղադրումը , որոշեցի ինքս դիմել Երևանի քաղաքապետարանին` այս հարցի վերաբերյալ հնարավոր աջակցության համար: Ի գիտություն բոլոր նրանց , ովքեր բացառապես զրպարտություններով են զբաղված և չեն փորձում կառուցողական ճանապարհով բարձրաձայնել` իրենց անհանգստացնող հարցերի վերաբերյալ. Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի վրա տեղադրված գովազդային վահանակը այժմ դատարկ է , իսկ նմանօրինակ մտահոգությունները կամ առաջարկները քննարկելու լավագույն վայրը կարծում եմ հենց Երևանի քաղաքապետարանն է , այլ ոչ ֆեյսբուքյան հարթակը: Սա ևս մեկ վառ օրինակ եմ համարում` Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և երևանցիների սերտ շփման, որի արդյունքում շահում է բացառապես երևանցին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1059405664106626&set=a.113847621995773.5776.100001116069846&type=3&theater ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն