• Արման Սաղաթելյան
  • Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) հրավերով այս շաբաթվա ընթացքում որպես սեղանավար մասնակցեցի ՀՀ ԶՈւ հետագա զարգացման տարբեր սցենարների, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նախագծերի հանրային քննարկումներին Հայաստանի տարբեր քաղաքներում։ Քննարկումները դեռ շարունակվելու են, եւ ես չեմ ուզում առաջ ընկնել կազմակերպիչներից՝ դրանք ամփոփելու առումով։ Սակայն ուզում եմ կիսվել որոշ նկատառումներով. - Անվտանգության մասին պատկերացումները խիստ տատանվում են սահմանամերձ եւ համեմատաբար «թիկունքային» համայնքներում։ Հետեւաբար, տարբեր է նաեւ վերաբերմունքը զինվորական համազգեստով մարդու եւ զինծառայության նկատմամբ ընդհանրապես։ Այս տարբերությունը զգացել եմ անձամբ ինձ վրա տարիներ շարունակ, եւ համարում եմ դա լուրջ խնդիր։ Երկիրը սկսվում ու ավարտվում է սահմանով, եւ ոչ Օպերայով, Հյուսիսային պողոտայով կամ Հրապարակով։ - Որպես նախորդի շարունակություն, մենք տարբեր ձեւ ենք ընկալում «անվտանգություն» ասածը՝ վերացական-տեսականից միջեւ խիստ առօրյա-առարկայական։ - Գրեթե բոլորն ընդունում են, որ ներկայիս ՀՀ ԶՈւ անձնակազմի համալրման եւ զորակոչի համակարգը վերանայման անհրաժեշտություն ունի եւ չի համապատասխանում առկա մարտահրավերներին։ - Երիտասարդության զգալի մասը չունի երազանք եւ հստակ պատկերացում, ինչ է ուզում դառնալ եւ ինչով զբաղվել։ - Անվտանգության խնդիրներն անբաժանելի են սոցիալական, կրթական եւ այլ խնդիրներից, եւ միայն ՊՆ ջանքերը բավարար չեն առաջ շարժվելու համար։ - Հասարակությունը սպասում է այնպիսի այլընտրանքի, երբ հարաբերությունները պետության եւ ԶՈւի միայն միակողմանի չեն՝ իբրև Հայրենիքի հանդեպ պարտքի հատուցում, այլ փոխադարձ են եւ փոխշահավետ։ - Հակառակ տարածված կարծրատիպի՝ ընդհանուր առմամբ մենք լավատես ենք նույնիսկ ոչ բավարար հիմքերի առկայության դեպքերում։ - Մենք իրոք խելացի ու կրեատիվ ազգ ենք եւ իվիճակի ենք ոչ միայն քննադատորեն ընկալել իրականությունը եւ անել հետաքրքիր հարցադրումներ, այլ նաեւ առաջարկել անսպասելի լուծումներ։ Արել եմ այլ՝ առարկայական ու կոնկրետ նախագծերին վերաբերող եզրակացություններ, բայց դրանք հետո եւ այլ հարթակներում։  Շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Կարծում եմ՝ այս փորձը անգնահատելի կլինի նախագծերի պառլամենտական լսումների ընթացքում եւս։ ...

    Կարդալ ավելին
  • Իմ բազմամյա աշխատանքային պրակտիկայի ընթացքում շատ հաճախ հանդիպել եմ մեկ խնդրի. «լավ երեխա է շատ, կարմիր դիպլոմով լավ սովորել է, մի տեղ չունե՞ք, գա, աշխատի»։ Որպես կանոն պարզվում էր, որ «երեխան» իրոք լավն էր, բայց կարմիր դիպլոմը բավարար չէ, իսկ պրակտիկ գիտելիքներն ու փորձը՝ զրո։ Իհարկե, եթե հումքը լավն է, կարելի է մեկ-երկու տարում շատ բան սովորեցնել, բայց ո՞ր գործատուն ունի դրա ժամանակը, հավեսն ու հնարավորությունը: Բոլորին անհրաժեշտ են աշխատանքային փորձով մարդիկ, իսկ բուհերը, որպես կանոն, ի վիճակի չեն ուսումնառությանը զուգահեռ ապահովել որակյալ պրակտիկա, քանի որ ոչ ոք պարտավոր չէ ծախսել ժամանակ ու ռեսուրս բուհից ուղարկած ուսանողներին բան սովորեցնելու։ Արդյունքում «պրակտիկան» հաճախ դառնում է ֆորմալ բան եւ ավելի շատ նմանվում էքսկուրսիայի, մինչդեռ բուհն ավարտածներից գործատուն շարունակում է պահանջել փորձ, եւ շղթան կրկնվում է։ Տարեկան մենք ունենք մի քանի հազար շրջանավարտ, որոնցից պահանջում են փորձ, ինչն իրենք չունեն։ Խնդրին առնչվել եմ թե՛ որպես դասախոս ու ամբիոնի ղեկավար, թե՛ որպես գործատու։ Համոզված եմ, որ կարող են լինել այս փակ շղթայից դուրս գալու լուծումներ, եւ ես՝ որպես պատգամավոր, մտադիր եմ այդ լուծումները որոնել և, եթե հարկ լինի իրավական լուծումների, հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Եթե իմ ընկերների շարքում կան մարդիկ, ովքեր աշխատել են այս հարցի շուրջ, ուսումնասիրել են աշխարհի տարբեր երկրների փորձը եւ կցանկանան օգնել ու մասնակցել գործընթացին, խնդրում եմ արձագանքել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.saghatelyan/posts/1697544133607179 ...

    Կարդալ ավելին
  • Ստեղծված ու տեղից էլ լարված իրավիճակում կողմ եմ չափազանց զուսպ ու զգուշավոր մեկնաբանություններին։ Ինձ դուր է գալիս իրավապահների պաշտոնական հայտարարությունների խոհեմ ոճը և նրանց գործողությունների ձեռագիրը մինչ այս պահը: Ինձ դուր չի գալիս որոշ արկածախնդիրների՝ «մինչև վերջին փամփուշտ» ոճով կատարյալ անխոհեմ հայտարարությունների գոյությունը: Չեմ դադարում հավատալ, որ դեռ հնարավոր է խուսափել էլ ավելի մեծ ու ծանր սխալներից, չեմ դադարում հավատալ, որ արդեն իսկ մեծ սխալ գործածները կանգ կառնեն ու նոր ,առավել անդառնալի սխալների չեն գնա: Իսկ որ կատարվածը սխալ էր, եւ ոստիկանության գնդապետի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելը ցանկացած նորմալ մարդու և քաղաքացու համար ցավալի պետք է լինի, ու առնվազն առաջացնի կարեկցանք ու կորուստի դառը զգացում, կարող է վիճարկել միայն լուրջ խնդիրներ ունեցողը։ Բայց արի ու տես...ես ապշած մնացի որոշ գրառումներից այս հարցով։ Հեշտ է ցանկացած մեղք բարդել այլոց վրա, դժվար է մարդ մնալ այսքան ատելության մեջ... Դժվար է, բայց անհրաժեշտ։ Այլընտրանքը կործանելու է բոլորիս անխուսափելի, կմնա դատարկություն ու միայն իրար ոչնչացնելու ու չարության խավարը։ Հիմա ամենուր գերիշխում է ատելությունը, ու դա կլինի վերջը՝ անկախ նրանից, թե ով է հաղթելու...միեւնույն է՝ պարտվելու ենք։ Ես դեռ հավատում եմ...վերջինը հավատն է մեռնելու...Գնդապետի ընտանիքին հայտնում եմ իմ խորին ցավակցությունը։ Աստված հոգին լուսավորի... P.S. Այս պահին ոչինչ չեմ քննարկելու։ Ոչ ադեկվատ գրառումները հեռացնելու եմ՝ դրա ժամանակը չէ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.saghatelyan/posts/1338411632853766 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն