Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արմեն Պետրոսյան
  • Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067 ...

    Կարդալ ավելին
  • Եթե «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում կեղծ օգտատերերի գործառույթների զանգվածային ակտիվացում է նկատվում հատկապես ներքաղաքական առանցքային գործընթացների հետ կապված, ասենք, ինչպես ներկայում՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ապա Իսրայելում այս եղանակը մեծամասամբ օգտագործվում է հետախուզական նպատակներով: Այսպես՝ համաձայն Իսրայելի պաշտպանության բանակի («ՑԱՀԱԼ») աղբյուրի՝ մի շարք պաղեստինյան «ահաբեկչական» կառույցներ սոցիալական ցանցերում՝ մասնավորապես «Ֆեյսբուքում», ստեղծում են համակրելի աղջիկների լուսանկարներով կեղծ հաշիվներ, որոնց միջոցով հետախուզական բնույթի կարևոր տեղեկատվոթյուն են ստանում իսրայելցի զինծառայողներից: Իսկ բուն «հետախուզական գործողությունը» տեղի է ունենում հետևյալ կերպ՝ ֆեյսբուքյան կեղծ հաշիվներով պաղեստինցի կիբերգործակալներն ընկերանում են իսրայելցի զինծառայողների հետ՝ ներկայանալով հիմնականում որպես որևէ արաբական երկրից հրեա ներգաղթյալներ, մտերմանում, ապա խնդրում են ուղարկել զրուցակցի անձնական լուսանկարները զինծառայության վայրից կամ առաջարկում հեռախոսներում ներբեռնել հատուկ հաղորդակցական հավելվածներ, որոնք ստեղծվել են հետախուզական նպատակներով, ինչի միջոցով հնարավորություն է ընձեռնվում մուտք գործել զրուցակցի հեռախոս և ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Իսրայելցի որոշ զինծառայողների կողմից բարձրաձայնված կասկածներից հետո «ՑԱՀԱԼ-ի» տեղեկատվական անվտանգության բաժինը և Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը («ՇԱԲԱՔ») իրականացրել են «Որսորդների ճակատամարտը» անվանումով հատուկ գործողությունը, ինչի արդյունքում բացահայտվել են համակրելի կանանց նկարներով մի քանի տասնյակ հաշիվներ, որոնք իրականում օգտագործվել են պաղեստինյան տարբեր կառույցների կիբերգործակալների կողմից: Վերոնշյալի համատեքստում, իսրայելական բանակի ղեկավարությունը զգալիորեն խստացրել է զինծառայողների կողմից սոցիալական ցանցերից օգտվելու կանոնները՝ արգելվել են ցանկացած բնույթի անձնական և գաղտնի տեղեկատվության տարածումը սոցիալական ցանցերում, շփվել բացառապես ծանոթ օգտատերերի հետ, խուսափել կասկածելի բնույթի հղումներ բացելուց կամ համացանցային էջեր այցելելուց, ծրագրեր ներբեռնել բացառապես պաշտոնական աղբյուրներից, զեկուցել հրամանատարությանը ցանկացած անծանոթ համակրելի աղջկա կասկածելի ակտիվության վերաբերյալ և այլն: Հ.Գ. Հանդիսանալով պատերազմական վիճակում գտնվող երկիր՝ հետախուզական բնույթի տեղեկատվություն ստանալու և հակառակ նշանակության ռիսկերից խուսափելու համար վերոնշյալ եղանակը կարող է կիրառական նշանակություն ունենալ նաև մեզանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1226880544015824 ...

    Կարդալ ավելին
  • Սաուդյան Արաբիայի հոգևոր առաջնորդն ընդդիմացել է երկրի բնակչության՝ կինոթատրոններ այցելելու և երաժշտական համերգների մասնակցելու հնարավորությանը: Թագավորության գլխավոր մուֆթի Աբդ ալ-Ազիզ ալ-Շայիխն իր այդ որոշումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ նման երևույթները հակասում են իսլամի արժեհամակարգին, խեղաթյուրում են բնակչության բարոյական կերպարը, քանի որ կինոթատրոններում հաճախ ցուցադրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք անթույլտրելի են, անբարոյական, աթեիստական, իսկ համերգների ժամանակ սովորաբար բավական տարածված են տարաբնույթ անառակությունները: Նման կերպ, փաստորեն, հոգևոր առաջնորդն ընդդիմացել է կառավարության կողմից երկրում կինոթատրոններ բացելու և համերգներ անցկացնելու լիցենզիաների տրամադրման որոշմանը, ինչը կազմում է Saudi Vision 2030 ծրագրի բաղադրիչներից մեկը, որը ենթադրում է տարբեր զվարճային ծրագրերով նվազեցնել երկրի տնտեսության կախվածությունն ածխաջրածինների վաճառքից: Ընդհանուր առմամբ, ծրագիրը ներառում է շուրջ 25 մլն դոլարի 80 նախագիծ: Փաստորեն, եթե կառավարությունը հաշվի առնի գլխավոր մուֆթիի հորդորը, ապա Սաուդյան Արաբիայի բնակչությունը կշարունակի մնալ ամենաբարոյականն ու առաքինին ամբողջ աշխարհում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1223678544336024 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիան շարունակում է իր երկակի խաղը Սիրիայում: Չնայած Մոսկվայի և Թեհրանի հետ համագործակցությամբ անցյալ տարեվերջին հայտարարված պայմանական հրադադրի ռեժիմին՝ թուրքական հատուկ ծառայությունները շարունակում են տարաբնույթ սպառազինության պատկառելի խմբաքանակների առաքումը Սիրիայի տարածքում գործող մի շարք իսլամական ծայրահեղական կառույցներին: Մասնավորապես, օրերս պաշտոնական Դամասկոսը տեսանյութով փաստարկված տեղեկատվություն է տարածել առ այն, որ, սիրիական բանակային ստորաբաժանումները երկրի կենտրոնական Համա նահանգի հյուսիսում՝ ալ-Սալամիա քաղաքի մերձակայքում, մի քանի բեռնատարում բեռնված թուքական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ են առգրավել՝ մեծ հավանականությամբ այդ երկրի իշխանությունների ցուցումով ուղղված Սիրիայում «ալ-Կաիդայի» ճյուղավորումը համարվող «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» խմբավորմանը: Հատուկ գործողության ընացքում գրանցվել են թեժ մարտեր սիրիացի զինծառայողների և իսլամականների միջև: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1222866307750581 ...

    Կարդալ ավելին
  • Անցյալ տարեվերջին սիրիական բանակի և նրան հարող տարաբնույթ ուժերի կողմից Հալեպի ամբողջական ազատագրումից հետո Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում կյանքն աստիճանաբար բնականոն հուն է ընդունում. սիրիական կառավարության և դաշնակիցների կողմից նախաձեռնվում են անհրաժեշտ միջոցներ՝ Հալեպում անվտանգային, կենցաղային և մարդասիրական առումով անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով: Մինչդեռ Հալեպի ազատագրման ռազմագործողությանը զուգահեռ, առնվազն կենցաղային և մարդասիրական տեսանկյունից արդեն շուրջ 3 շաբաթ է՝ էականորեն սրվել է իրավիճակն արդեն ՍԱՀ մայրաքաղաք Դամասկոսում: Բանն այն է, որ դեռևս դեկտեմբերի 28-ին հակակառավարական խմբավորումների կողմից Դամասկոսից արևմուտք՝ Վադի Բարադա հովտում պայթեցվել է Այն ալ-Ֆիջա կարևորագույն աղբյուրի ջրամղման համակարգը, որն ապահովում էր Դամասկոսի ջրային պահանջարկի մոտ 70%-ը. բացի այդ՝ «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» ահաբեկչական կառույցի զինյալները մատակարարվող ջրին դիզելային վառելիք էին խառնել՝ մայրաքաղաքի բնակչությանը թունավորելու միտումով: Արդեն մի քանի օր շարունակվող Վադի Բարադա հովտի համար մղվող պայքարի ընթացքում սիրիական բանակին դեռևս չի հաջողվել ամբողջական վերահսկողություն սահմանել ջրամատակարարման կայանների վրա: Բացի այդ, կառավարական ուժերի առաջխաղցմանն էականորեն խոչընդոտում է դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ հաստատված հարաբերական հրադադրի ռեժիմը, որը թեպետ չի վերաբերում Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կառույցների՝ «Իսլամական պետության»(ԻՊ) և վերոնշյալ «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» կառույցների դեմ պայքարին: Ընդ որում՝ նաև այս ռազմագործողությունները մեծապես ստվերում են հրադադրի ռեժիմի հեռանկարները. մի շարք ընդդիմադիր խմբավորումներ արդեն իսկ հայտարարել են ընթացիկ ամսվա վերջին Աստանայում նախատեսվող միջսիրիական բանակցություններից հրաժարվելու հնարավորության մասին, եթե կառավարական ուժերը չդադարեցնեն Վադի Բարադայի դեմ իրականացվող հարձակումը: Վերջին ժամերին թեմայի առնչությամբ հակասական տեղեկատվություն է հաղորդվում: Ըստ որոշ աղբյուրների՝ սիրիական իշխանությունների և ընդդիմադիրների միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ ապահովվելու է համապատասխան մասնագետների մուտքը հակամարտության գոտի՝ ջրամատակարարման կայանների գործունեությունը վերականգնելու նպատակով: Մի շարք լրատվամիջոցներ էլ նշում են, որ կառավարական ուժերը նոր մասշտաբային հարձակում են նախաձեռնել՝ կենսական նշանակության հովիտը հակառակորդից վերջնականապես ազատագրելու նպատակով: Մյուս կողմից, հունվարի 8-ին արդեն ԻՊ-ի կողմից Հոմս նահանգի արևելքում պայթեցվել է «Հայան» գազամատակարարման կայանը, որն ապահովում էր մայրաքաղաք Դամասկոսի գազի պահանջարկի առյուծի բաժինը: Այս օրերին դեռևս անարդյունք ակտիվ ռազմագործողություններ են ընթանում նաև նշված շրջանում: Վերոնշյալի համատեքստում կարելի է նշել, որ, չնայած բուն մայրաքաղաքում անվտանգության տեսանկյունից, ընդհանուր առմամբ, իրավիճակը բավական կայուն է, այնուամենայնիվ ներկայացված 2 ուղղություններով ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով Դամասկոսի նահանգի շուրջ 5-6 մլն բնակչություն կանգնել է ջրամատակարարման և գազամատակարարման խնդրի առջև, ինչն էական կենցաղային և մարդասիրական խնդիրների պատճառ է դարձել: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1221640497873162 ...

    Կարդալ ավելին
  • Աֆղանստանում երկու ծայրահեղական կառույցների՝ «Տալիբանի» և «Իսլամական պետության»(ԻՊ) կողմից ավելի վաղ միմյանց «ջիհադ» (սրբազան պատերազմ) հայտարարելու վերաբերյալ փաստաթղթերն արդեն իսկ գտնվում են այդ երկրի իրավապահ մարմինների տրամադրության տակ: Այս իրողությունը փաստում է այն մասին, որ առկա է լուրջ մրցապայքար նաև տարաբնույթ ահաբեկչական կառույցների միջև՝ մի շարք երկրներում կառավարական վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ազդեցության տարածման համար: Օրինակ՝ նման պայքարի առանձին դրսևորումներ են գրանցվել Իրաքում, Սիրիայում, Եմենում ԻՊ-ի և «Ալ-Կաիդայի» միջև: Ի տարբերություն վերոնշյալ երկրների՝ Պակիստանում, Աֆղանստանում էականորեն ազդեցիկ են «Տալիբանի» դիրքերը, որը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է խոչընդոտել ԻՊ-ի ազդեցության տարածմանը: Մասնավորապես, այս երկու կառույցների միջև վերջին շրջանում թեժ բախումներ են գրանցվել հատկապես Աֆղանստանի արևելյան Նանքարհար ու Զաբուլ նահանգներում, և ընդհանուր առմամբ՝ «Տալիբանին» դեռևս հաջողվում է զսպել ԻՊ-ի առաջխաղացումը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1220839637953248 ...

    Կարդալ ավելին
  • Հալեպում հաղթած տղերքը ՌԴ նախագահ Վ. Պուտին ՍԱՀ նախագահ Բ. ալ-Ասադ ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ս.Ի. Խամենեի Լիբանանյան «Հիզբալլահի» առաջնորդ Հ. Նասրալլահ Պաստառների վերնամասում՝ «Շնորհակալություն Հալեպի բնակիչների կողմից»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1220249748012237&set=a.370763429627544.74583.10000081670287 ...

    Կարդալ ավելին
  • Նկարում Սիրիայում թուրքական զինուժին ամենածանր կորուստներ պատճառած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շահիդ(նահատակ), ծագումով պաղեստինցի Աբու Ուսաման է, ում անակնկալ հարձակման և ինքնապայթեցման հետևանքով Հալեպի հյուսիսում՝ Ալ-Բաբում, թուրքական զինուժը տվել է «Եփրատի վահան» գործողության ընթացքում ամենամեծ մարդկային կորուստները՝ 16 զոհ, ավելի քան 3 տասնյակ վիրավոր, ինչը կազմում է Սիրիայում Թուրքիայի ընդհանուր մարդկային կորուստների գրեթե կեսը: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր պաշտոնական այցով Հայաստան է այցելել Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Ե՛վ ձևով, և՛ բովանդակությամբ այս այցը չափազանց կարևոր է հայ-իրանական հարաբերությունների բոլոր ուղղությունների համար՝ բոլորովին նոր` ավելի բարձր նշաձողի հասցնելով դրանց մակարդակը: Առհասարակ, ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները բնական, գործընկերային և բարեկամական հարաբերություններ են, Իրանը Հայաստանի հարևանն է, և բնական է, որ երկկողմ հարաբերություններն այդպիսին էլ պիտի լինեն։ Հայաստանն իր բոլոր հարևանների, և ընդհանրապես այլ պետությունների հետ ձգտում է հաստատել և զարգացնել բարեկամական և համագործակցային հարաբերություններ, ում հետ էլ չի ստացվում, բնավ պաշտոնական Երևանի մեղքով չէ: Ընդհանրապես, որևէ անկախ պետություն սեփական արտաքին քաղաքականությունը ծրագրելիս, առավել ևս՝ իրականացնելիս, պետք է գործի ոչ թե որևէ մեկին «դեմ» կամ «որպես հակակշիռ» սկզբունքներով, այլ «հանուն», «համար», «նպատակով» ուղենիշներով, Հայաստանի պարագայում՝ հանուն մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության ապահովման, միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման և այլն: Թերևս այս պարագայում կլինենք շատ ավելի ստեղծագործ, նախաձեռնող և կարձանագրենք առվել շոշափելի արդյունքներ: Համեմատության համար՝ Հայաստանի «դեմ» և «որպես հակակշիռ» սկզբունքներով է առաջնորդվում մեր նկատմամբ թշնամական վերբերմունք ունեցող Ադրբեջանի Հանրապետությունը, որին այդ հարցում համընդգրկուն և համակողմանի աջակցություն է ցուցաբերում «ավագ եղբայր» Թուրքիան: Ինչ խոսք, նման գործելաոճը, գուցե քարոզչական, քաղաքական որոշակի դրական արդյունքներ ապահովի, բայց միայն այսօրվա և կարճաժամկետ հեռանկարում՝ խորքային առումով ունենալով տրամագծորեն հակառակ հետևանքներ: Օրինակ՝ Հայաստանի դեմ գործողությունների համատեքստում Ադրբեջանը սերտ համագործակցություն է զարգացնում իր, նաև Հայաստանի հարավային հարևան Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի հետ՝ դրանով իսկ լարվածություն առաջացնելով ոչ միայն հարևան երկրի, այլև մուսուլմանական աշխարհի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով պաղեստինյան հիմնախնդրով՝ պայմանավորված մահամեդական աշխարհի բացասական վերաբերմունքն Իսրայել պետության նկատմամբ: Պատմականորեն ապացուցված ճշմարտություն է՝ բնական և հարևանային հարաբերությունները որևէ կերպ չի կարելի ստորադասել հանուն այլ նպատակների: Չէ՞ որ նաև ժողովրդական հայտնի ասույթն է փաստում՝ «Լավ հարևանը հեռու բարեկամից լավ է», իսկ հայ-իրանական հարաբերությունների պարագայում՝ «փոխադարձաբար՝ լավ հարևանը նաև լավ բարեկամ է»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1200159366687942 ...

    Կարդալ ավելին
  • Հալեպում ընթացող զարգացումներն այլ դիտանկյունից Հալեպում ծավալվող ռազմագործողությունները հատկապես վերջին մի քանի օրերին բավական ակտիվորեն զուգորդվում էին նաև դիվանագիտական, քարոզչական հարթություններում թեժ դիմակայությամբ: Քաղաքական հարթակում ակտիվ «փոխհրաձգություն» է ընթանում մի կողմից Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների, Թուրքիայի, Պարսից ծոցի արաբական միապետությունների, նաև մի շարք միջազգային կառույցների տարբեր աստիճանի պաշտոնյաների և ներկայացուցիչների միջև: Հիմնական թեմատիկան՝ փոխադարձ մեղադրանքները. համապատասխանաբար՝ միջազգային ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունն՝ ընդդեմ մարդասիրական նորմերի կոպտագույն խախտումներից ընդհուպ մինչև Հալեպի խաղաղ բնակչության ցեղասպանություն: Քաղաքական դաշտում շրջանառվող թեմատիկան ուղղակիորեն արտացոլվում է նաև քարոզչադաշտում: Սիրիական կառավարամետ և արտասահմանյան պրոասադական քարոզչամեքենան ներկայացնում է Հալեպի հաղթանակը ցնծացող բնակչության տոնական տրամադրությունները, հակառակորդ ճամբարը՝ տրամագծորեն հակառակ պատկերը: Վերջին ուղղությունից մի վառ օրինակ՝ «Ալ-Արաբիա» համաարաբական լրատվամիջոցի անդրադարձներից: Նմանատիպ բազմաթիվ հրապարակումների հիմնական թեզը սիրիական բանակի զինծառայողների և նրանց դաշնակից տարաբնույթ խմբավորումների զինյալների կողմից Հալեպի ազատագրված շրջաններում գերևարված ընդդիմադիր զինյալների և նրանց ընտանիքների հանդեպ իրականացվող հաշվեհարդարն է: Այս դեպքում, հրապարակման սյուժեն կառուցված է ընդդիմադիրների հետ առնչություն ունեցող մի աղջկա ֆեյսբուքյան գրառման շուրջ, ըստ որի՝ աղջիկը դիմում է հանրությանը՝ փորձելով արդարացնել սեփական վարքն առ այն, որ նախընտրում է ինքնասպան լինել, քան արժանանալ նույն ճակատագրին, ինչ հազարավոր բախտակիցներ՝ ենթարկվել զանգվածային բռնաբարության, խոշտանգվել, սպանվել... Ինչ խոսք, մարդասիրությունն ու ռազմական գործողությունները օրինաչափորեն զուգահեռվում են բացառապես միջազգային մարդասիրական իրավունքին առնչվող փաստաթղթերում, բայց ոչ բնավ ռազմադաշտում: Պատերազմի, ցանկացած մասշտաբի զինված հակամարտությունների ընթացքում վայրագությունները բնական են և անխուսափելի, համեմատական են ընդամենը կիրառված դաժանության չափն ու դրա դրսևորումները, իսկ դրանց ճշմարիտ կամ մտացածին տարածումը միտված է աշխարհում հանրային կարծիքի ձևավորմանը... Քարոզչական ճակատամարտերը սերտորեն կապված են ռազմադաշտում ծավալվող գործընթացների հետ, մինչդեռ հաճախ դրանք արձանագրում են տրամագծորեն հակառակ արդյունքներ, քան բուն ռազմագործողությունների ընթացքը: Թեպետ, ի վերջո, ինչպես պատմությամբ է ապացուցվել՝ հաղթողը մեկն է՝ դա պատերազմում հաղթողն է, իսկ հաղթողին չեն դատում... Հալեպում Բաշար ալ-Ասադը հաղթում է ռազմաճակատում, մինչդեռ ջախջախվում «քարոզչաճակատում»: Հալեպն ընդամենը ճակատամարտերից մեկն էր, իսկ սիրիական պատերազմը դեռ ընթանում է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1193220820715130 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին