Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Մարինա Գրեգ
  • Երբ ասում եմ` կուզենայի հետ գնալ 90-ականներ, ընկերներս ծիծաղում են` ինչ հին ես։  Բայց ես սիրում եմ էդ տարիների ամեն ինչը` երբ սպասում էինք,թե երբ է ձյուն գալու, որ դրսում խաղանք, երբ պապիկս ինձ տանում,հասցնում էր Դաշտավան գյուղի ամենավերջը, որ մոտիկից տեսնեի`ինչպես են ինքնաթիռները օդ բարձրանում,երբ երիտասարդները առանց հասկանալու թռչում էին Տրնդեզի կրակի վրայով ու հենց էդտեղ էլ իրար սեր խոստովանում, երբ տատերն ու պապերն առիթներին ամաչելով էին իրար պաչիկ անում։Հիմա ամեն ինչ փոխվել է։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ միանգամից հասանելի դարձավ, ԱՄԵՆ ԻՆՉԻ այլընտրանքը շատացավ, ու հիմա ժամանակը շատ արագ է առաջ գնում, կյանքն է արագացել, ու էս արագության մեջ մարդիկ չսովորեցին վերանայել իրենց արժեհամակարգը, չսովորեցին կյանքը գնահատել,գնահատել էն,ինչ ունեն, էն մարդկանց, ովքեր իրենց սիրում են։ Շատ տխուր է,բայց մարդկանց թվում է,թե այս ժամանակի ջրերի մեջ բոլորինն առվակ է,իրենցը օվկիանոսն է, ամեն ինչից կա ու շատ է։ Իրար սիրելու փոխարեն մարդիկ չարանում են,մեղադրում,ապացուցում,հետո նորից մեղադրում այնքան, մինչև կամ իրենց օվկիանոսն է ցամաքում ,կամ դիմացինի առուն։ Մարդիկ չսովորեցին զգալ, ապրել։ Մարդիկ չսովորեցին սիրել… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marinagregtv/posts/10209933683604693 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/h8Y8tGXtRo2JpFLcDrsb.jpg

    Նախօրեին Անկարայում տեղի ունեցած "Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ իսլամիստ ահաբեկիչները նախապատրաստել էին ահաբեկչություն իրականացնել...Մայիսի 21-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին,որ ահաբեկչություն նախապատրաստողներից մեկը ձերբակալված է,իսկ երկուսին էլ սպանել են ոստիկանները...Քիչ առաջ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն մանրամասներ են հաղորդում և ահաբեկիչների անուններ տալիս... Թուրքական NTV հեռուստաընկերությունը հղում անելով Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջին հաղորդում է,որ տաքսիստը,ում միջոցով բացահայտվել է ահաբեկչությունը և ով ահաբեկիչներին Ստամբուլից իր մեքենայով բերել էր Անկարա,Ադրբեջանի Գուսարի շրջանի Յասաբ գյուղի 24-ամյա բնակիչ Աբուհուսեյն Ջալիլովն է...Իսկ նրա կողմից Անկարա բերված երկու ահաբեկիչները,ովքեր սպանվել են ոստիկանական հատուկ գործողության ժամանակ ևս Ադրբեջանի քաղաքացիներ են... Այս ամենից կարելի է եզրակացնել,որ Էրդողանն այսուհետ ավելի շատ պետք է վախենա ադրբեջանցիներից,քան քրդերից և հայերից...Էրդողանի թշնամիները փորձել են նրան այնպիսի հարված հասցնել,որտեղից նա չէր էլ սպասում...Դա Ադրբեջանն է...Բաքվի կողքին ամեն հարցում միշտ կանգնած Էրդողանն ամենաքիչը սպասում էր,որ իր "քարդաշ" Իլհամի ղեկավարած երրից կստանա հարված... Ադրբեջանի իշխանությունների կողմից այն "անտարբերությունը",որը դրսևորվում է ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների հետ Ադրբեջանի քաղաքցիների համագործակցությանը բումերանգի էֆեկտը տվեց...Իլհամ Ալիևը մտածում էր,որ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում,Աֆղանստանում և այլ տեղերում ահաբեկչության բնագավառում փորձ ձեռք բերած իր քաղաքացիները հետ վերադառնալով Ադրբեջան կօգտագործվեն Հայաստանի և Արցախի դեմ...Սակայն,վարունգը թարս բուսնեց...Իլհամի "բուծած" տեռորիստները թիրախավորել էին Իլհամի մեծ եղբայր,Թուրքիայի ֆաշիստ բռնապետ Ռեջեփ Էրդողանին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1368722473211698

    Կարդալ ավելին
  • Թուրքիան՝ այսօր