• Արմինե Վարդևանյան
  • Կենտրոնի Պետրոսին հեռացնում են հեռուստաընկերությունից՝ Սերգեյ Դանիելյանի ղեկավարած ոչ այնքան բարեհունչ անուն ունեցող կուսակցության մասին եթերում մեկ ժամ խոսելու և Ք. Ա Ք. կուսակցության լոգոն, որն արտահայտում է հենց այդ կուսակցության անունը, եթերում ցուցադրելու համար։  Իրականում, պետք չէ այստեղ փնտրել գրաքննություն կամ քաղաքական դրդապատճառներ, քանի որ յուրաքանչյուր երկրում էլ եթե լրագրողական, եթերային էթիկայի և պարզապես քաղաքավարության տարրական կանոնների այսպիսի բավականաչափ կոպիտ խախտումներ լինեին, հաղորդավարը կամ լրագրողը նույն հաջողությամբ հրաժեշտ կտար իր զբաղեցրած դիրքին։ Բանն այն է, որ «Կենտրոնը» բարձր վարկանիշ ունեցող և լուրջ մեդիա լինել հավակնող հեռուստաընկերություն է, և այն, ինչ տեղի ունեցավ «Ուրվագծի» ընթացքում, հակասում էր հեռուստաեթերի մշակույթին, վերջիվերջո խոսքը չի գնում ինչ-որ համացանցային հեռուստատեսության կամ էժանագին որևէ ալիքի մասին, խոսքը հայկական հիմնական հեռուստալիքներից մեկի մասին է։ Խախտվել է եթերային էթիկա, սա էլ արդեն բավական է, առանց քաղաքական ենթատեքստեր փնտրելու, որ հիմնավորվի Պետրոսին աշխատանքից հեռացնելը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/261383927609629 ...

    Կարդալ ավելին
  • Քանիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ այն միտքը, թե հայրենիքը սկսվում է սահմանից, բացարձակ կատեգորիա է: Սա բոլորիս մոտ ավելի արմատացավ հատկապես այս տարվա ապրիլից հետո: Ուստի յուրաքանչյուր նախաձեռնություն, ինչը կապված է սահմանապահ համայնքների ուժեղացմանը և ամրացմանը, պետք է ունենա շարունակական բնույթ և լայն շերտերի աջակցություն ստանա: Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչներն այսուհետ ավելի քիչ կվճարեն էլէներգիայի համար, քանի որ օրերս «Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը համայնքի 316 ընտանիքների տրամադրեց 5-ական էներգախնայող լամպ: Բնակիչները մեծ ոգևորությամբ են ընդունել նախաձեռնության գաղափարը` բարձր գնահատելով իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրությունն ու աջակցությունը: Միջոցառման նախաձեռնողները նախատեսել են նմանատիպ լամպեր տեղադրել ՀՀ սահմանամերձ 33 համայնքներում, ինչպես նաև Արցախին: Լամպերը կարող են խնայել մինչև 90% էլէներգիա, քան սովորական լամպերը: Նրանց օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է: Նախաձեռնությունը նախատեսում է էներգախնայող լամպերով ապահովել 16500 ընտանիքի: Հետաքրքրասերների համար նշեմ, որ մեկ լամպի արժեքը 1500 դրամ է: Ինչ խոսք` բավականին լուրջ միջոցառում է, որը կարող է օրինակ ծառայել և խթան հանդիսանալ նմանօրինակ այլ կենցաղային հարցերում սահմանին ապրող մեր հայրենակիցներին հնարավոր ամեն ինչով աջակցելու համար: Այդ աջակցություններն այն փոքր և աննշան շնորհակալությունն է, որը մենք կարող ենք հայտնել պետական սահմանից մի քանի մետր, հակառակորդի գնդակոծման մշտական սպառնալիքի տակ ապրող մեր քաղաքացիների համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1747854552205076&id=100009416433418 ...

    Կարդալ ավելին
  • Պետությունը պատրաստվում է 100 միլիոն հերթական վարկը վերցնել Եվրասիական զարգացման բանկից։ Այն իբրև թե ուղղված է լինելու «էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացման ու հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավմանը»։ Իհարկե, ավելորդ է խոսել ահռելի արտաքին պարտքի մասին, որը պետական պարտքի հետ մեկտեղ արդեն վաղուց հատել է ՀՆԱ-ի մեջ վտանգավոր շեմը։ Դժվար է հավատալ, որ այս վարկն էլ չի արժանանալու նախորդների ճակատագրին, երբ միջազգային տարբեր ֆինանսական կառույցներից վերցված ահռելի գումարներն ուղղակի փոշիացվել են կառավարության կողմից՝ այդպես էլ անկատար թողնելով այն հիմնական նպատակը կամ ծրագիրը, որի համար վարկը վերցրել էին։ Հատկապես հիմա, երբ այս իշխանությունը սպառել է ներհայաստանյան բոլոր ռեսուրսները, մինչև վերջ քամել է ժողովրդի գրպանը, իր ֆիանանսական հոսքը ստիպված է ապահովել հենց արտաքին վարկային ծրագրերի միջոցով՝ դրանք փակելու գործը թողնելով գալիք սերունդներին։  Քանի որ ժողովուրդն է փակում արտաքին պարտքը, լավ կլիներ՝ վարչապետը ուշադրություն դաձներ արտաքին վարկերի ձևակերպման և հետո դրանք իրացման գործընթացների թափանցիկությանը։ Անընդունելի է այն մոտեցումը, թե այն ինչ եղել է իր պաշտոնավարումից առաջ, ինքը դրա հետ գործ չունի և պատասխանատու է նոր միջավայրի համար, և իր կառավարման օրոք առողջ միջավայր է լինելու, քանի որ այս ժողովուրդը դեռ շարունակում է վճարել վարկային այնպիսի ծրագրերի համար, որոնք այդպես էլ չեն իրականացել, ընդամենը փողերն են փոշիացվել։ Սա պետք է լինի վարչապետի դիտանկյունում, քանի որ առանց այն էլ ամեն օր մի նոր բեռ է դրվում աշխատող քաղաքացու վրա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/254368601644495 ...

    Կարդալ ավելին
  • Իրականում քաղաքական կառույցների նկատմամբ հասարակության վստահությունն այն աստիճան է սպառվել, իսկ քաղաքական օբյեկտիվ հանգամանքներն այն աստիճան են թուլացրել այս քաղաքական ուժերի դիրքերը, որ գալիք ընտրություններում ոչ մի կուսակցություն, նույնիսկ ՀՀԿ-ն, միայնակ չեն կարողանա իրագործել իրենց քաղաքական նպատակները։ Եվ եթե ՀՀԿ-ն, որի ներկայացուցիչները միշտ սիրում են հայտարարել, որ իրենք եղել են ու կան քաղաքական դաշտի միակ և բացարձակ առաջատարը, վերջին ընտրություններում նույնիսկ ոչ ազնիվ ճանապարհներով վստահ լիներ, որ կարող է իր ուզած արդյունքին հասնել, նույն այդ Սահմանադրական ընտրություններում «այո»-ի հաղթանակի համար բանակցությունների մեջ չէր մտնի ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և մի շարք այլ քաղաքական ուժերի հետ։  Այսինքն՝ ՀՀԿ-ի հետ կուլիսային բանակցություններում որքան նախկին և ներկա ընդդիմադիր ուժերն են շահում կամ ստանում խորհրդարան մտնելու իրենց 5 տոկոսը, նույնքան էլ ՀՀԿ-ն է ամրապնդում իր թուլացած դիրքերը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/246770729070949 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ կառավարությունում դեռևս միայն խոսում են գյուղը զարգացնելու մասին, և կրկնում են «մեր փոխարեն մեր գյուղը ոչ ոք չի կառուցելու» ծեծված արտահայտությունը, գյուղերում հին խնդիրները շարունակում են չլուծված և անտեսված մնան։  Այս տարի Արմավիրի մարզում տեղացած կարկուտի հետևանքով գյուղացու բերքը ոչնչացել է՝ պատճառելով նրանց 20 մլրդ դրամի վնաս։ Ծանոթ պատմություն է, այնպես չէ՞։ Ամեն տարի նույն իրավիճակն է մեր երկրում։ Կարկուտ տեղում է ամբողջ աշխարհում, բայց ժամանակակից մարդկությունը դրա հասցրած վնասը չեզոքացնելու բազմաթիվ եղանակներ է գտել, մենք էլ որքան հիշում եմ դրանցից մեկը՝ կարկտահար կայաններից կիրառում ենք, դե գոնե մի քանի վայրերում փող ենք տվել ու տղադրել ենք։ Իսկ թե ինչու դրանք կամ լավ չեն աշխատում, կամ էլ թվաքանակը քիչ է, մշտապես լղոզված պատասխաններ են հնչել կառավարությունից։ Այսինք գյուղացու խնդրի արմատներն այլ տեղ եմ, պետք է նախ պետությունը օգնի գյուղացուն մինիմալի հասցենլ բնության վատ ազդեցությունը, որ հետո այս խեղճ մարդիկ պետական բյուջեից փոխհատուցում չպահանջեն, որը ի դեպ միայն պահանջել են, բայց երբեք էլ չեն ստացել։ Գյուղացու խնդիրների լուծման մեխանիզմը այդքան էլ բարդ չէ, ինչպես ներկայացնում են մեր կառավարությունից, այլ պարզապես կառավարությունում էլ պետք է ոչ միայն հնչեն այլ նաև հասկացվեն «մեր փոխարեն ոչ ոք մեր գյուղը չի կառուցելու» արտահայտության իմաստը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/245426345872054 ...

    Կարդալ ավելին
  • 1000 դրամների նախագիծն անցավ ԱԺ-ում։ Եթե հասարակությունը չկարողացավ իր դեմ լինելը ֆեյսբուքյան տիրույթից դուրս գործնականում արտահայտել, ուրեմն՝ պետք է լուռ վճարի այս 1000 դրամները։ Բոլոր դեպքերում պետք է հասկանալ, որ որքան էլ անարդյունավետ տնօրինվեն մեր հարկերը, այս փողը մեր զինվորների համար է, և եթե օրինագիծն անցել է, պետք է լրջորեն հետևենք, որ այդ փողերն իսկապես ծառայեն իրենց նպատակին։ Իսկ ես ամենասկիզբից վստահ եմ եղել, որ այդ գումարները չեն գրպանվի, քանի որ դրանց նկատմամբ, բացի հասարակական խիստ վերահսկողությունից, կլինի գոնե նաև նորանշանակ նախարարի վերահսկողությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/245034719244550 ...

    Կարդալ ավելին
  • 1000 դրամների նախագիծը պետք է տապալվի, եթե մենք ուզում ենք դառնալ պետություն՝ նորմալ պետություն՝ պետական նորմալ ավանդույթներով։ Այս օրերին բազմիցս խոսվեց սոցցանցերում, որ խնդիրը ոչ միայն աղքատ երկրում եռակի քառակի անգամ մարդկանց հարկելն է, կամ նրանց վրա տուրքեր դնելը, այլ նաև այն, որ եթե ուզում ենք կոչվել պետություն պետք է կարողանանք արդյունավետ տնօրինել հարկերը, և բարեգործության վրա հույս չդնել։  Սա դեռ պետություն չէ, քանի որ ապրիլյան պատերազմի ընթացքում հասարակության նախաձեռնողականությանը և զինվորիներին ու բանակին օգնելու պատրաստակամությունը, ՊՆ-ում կարծեցին, որ կարող է դառնալ պետական գործառույթների իրացման հիմնական համակարգ, մեխանիզ, այլկերպ ասած բարեգործությունը դարձել է պետության գորշառույթների իրացման համակարգ։ Եթե այդպես է փակեք ձեր աշխատավայրերն ու գնացեք տներով, եթե բարեգործությամբ եք բանակ պահելու։  Այս նախագիծը, պետք է տապալվի, այլապես մեկ այլ ոլորտի թալանչի նախարար մի օր կհատարարի որ այս կամ այն օրենսդրական նախագծի համար ժողովուրդը պետք է 2000-ական հավաքի։ Սա հակապետական նախագիծ է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/244956912585664 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ՝ վարչապետը բոլորովին լավ չի ճանաչել Լևոն Ալթունյանին։ Պարզվում է՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր՝ 134,0 մլն դրամի չափով։ Պարզվում է նաև, որ այս գումարները բժշկական հաստատությունների միջև ամենևին էլ հավասարապես չեն բաշխվել, իսկ բաշխելիս գործել են դարձյալ ԽԾԲ-ի սկզբունքով։ Ամենամեծ մասը՝ 24 միլիոնը, բաժին է հասել ներկայիս առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին։ Փաստորեն՝ հույսը, որ նորանշանակ նախարարը կզբաղվի առողջապահական համակարգի բարելավմամբ, այդպես էլ չի արդարանա, քանի որ այս մարդը մյուսներին հավասար պաշտոնը ծառայեցնում է բիզնեսին։ Մարդը պետության փողերով ֆինանսավորում է իր առողջապահական ընկերությունները, իսկ պարտադիր առողջական ապահովագրության օրենք մշակելու մտադրություններով էլ նպաստելու է իր ապահովագրական ընկերության բարգավաճմանը։ Վատ չի մտածել նորանշանակը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/244539662627389 ...

    Կարդալ ավելին
  • Երբ մեր պետությունը և մեր փորձագիտական օղակները այնքան համարձակություն և ազնվություն ունենան խոստովանելու, որ Ադրբեջանը աշխարհաքաղաքան անհամեմատ արժեքավոր խաղաքարտ է, քան Հայաստանը, այն ժամանակ էլ կկարողանանք ճիշտ ձևավորել մեր արտաքին քաղաքական ուղղությունները և շատ ավելի լուրջ կմոտենանք դրան՝ չթողենոլվ այն երրորդ երկրի հայեցողությանը։ Բացի այն, որ Ադրբեջանը կարողացավ իրենց թանկ մատուցել ՌԴ-ին, որը հանուն Ադրբեջանի ԵՏՄ մտնելու մինչև վերջ ոտնատակ կտա Հայասատանը, հիմա էլ ԵՄ-ի հետ է խորացնում իր համագործակցությունը։ Օրերս Բրյուսելում կայացած հավաքի ընթացքում Եվրամիության արտաքին գործերի նախարարներն հավանություն են տվել Ադրբեջանի հետ բանակցությունների մեկնարկին, որի նպատակը Եվրամիություն-Ադրբեջան համապարփակ համաձայնագրի կնքումն է։ Եվ այն տեսակետը, թե Ադրեբջանի արտաքին քաղաքականությունը բազմավեկտտոր է, ունի ճշմարտության կաթիլ, և սա մեծապես նպաստում է Արցախյան հարցում գերտերությունների ադրբեջանամետ կողմոնորոշմանը։ Հակառակ մարտավարությունը՝ այսիքն ՀՀ-ի պես ՌԴ-ից բացի այլ գործըկներոջ հետ լուրջ փոխհարաբերություններ չունենալը, կամ ՌԴ-ից վախենալով Արևմուտքի հետ նորմալ հարաբերությունների ստեղծումը շրջանցելը, բերում է նրան, ինչ ունենք այսօր՝ երբ ՌԴ-ն էլ Արցախով Ադրբեջանին ԵՏՄ բերել է պատրաստ է, և երբ Արևմուտքը չունի վստահություն և համակրանք ՌԴ-ի գերիշխաբնությունը անվերապահորեն ընդունած Հայաստանի նկատմամբ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/244118026002886 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ թուրքերը շարունակում են աջ ու ձախ սպառնալ Արևմուտքին՝ բացառելով քրդական ուժերի մասնակցությունը Սիրիայի և Իրաքի հյուսիսում ԻՊ-ի դեմ ծավալվող գործողություններին, Սիրիայում PKK-ի մասնաճյուղ համարվող քրդական PYD-ն շարունակում է ԻՊ-ի դեմ Արևմուտքի թիվ մեկ ցամաքային ուժը մնալուց։ Թուրքիային հատկապես հունից հանում է այն, որ քրդական այս ուժերը կարողացան վերջնականապես դուրս մղել Թուրքիայի նման՝ ՆԱՏՕ-ի առանցքային անդամ երկրին այդ ցամաքային գործողություններին՝ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելով և վերջնականապես խեղդելով սիրիական հյուսիսից մասնաբաժին ունենալու հավակնությունները։ Այժմ տարածաշրջանում քրդերն ավելի քան ռազմավարական կարևորություն ունենա Արևմուտքի համար, քան Թուրքիան է և այս հանգամանքը հունից հանում է նրա ղեկավարներին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/240716123009743 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն